пятница, 30 апреля 2010 г.

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ

n588004514_1980389_1607
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը ատենապետ`Գարիկ Մանուկյան) այսօր հանդես է եկել հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ստորեւ.
«Վերջերս ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր գալիք ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի պետպատվերով տեղերի կիսով չափ կրճատման մասին: Այնուհետև մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Պաշտպանության նախարարությունը պարտաստվում է առաջարկ ներկայացնել կառավարությանը , ըստ որի զորակոչի տարիքը 27-ից պիտի բարձրացվի 32-35-ի :
Այս քայլերով գործող ապօրինի իշխանությունները լուրջ հարված են հասցնում գիտության զարգացմանը` զրկելով այն երիտասարդ կադրերից: Ակնհայտ է, որ սրանով նրանք լուծում են իրենց համար շատ կարևոր մի խնդիր : Զինակոչի տարիքի բարձրացումը բերելու է հսկայական արտագաղթի: Երիտասարդության մի զգալի հատված, որը ցանկանում է շարունակել իր ուսումը, գիտական գործունեությունը լքելու է երկիրը և մեծ հավանականությամբ` 10-15 տարի արտերկրում անցկացնելուց հետո , այլևս չի վերադառնալու:
Սա շատ «արդյունավետ» միջոց է ավելորդ գլխացավանքից ազատվելու համար, քանի որ բոլորին է հայտնի , որ երիտասարդությունը միշտ եղել է և կմնա ամենաըմբոստ, այս իշխանությունների ապօրինությունները չհանդուրժող և երկրում տիրող ցանկացած անարդարության դեմ անկոտռուն պայքար մղող խավը:
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը կոչ է անում ամբողջ երիտասարդությանը համախմբվել այս խնդրի շուրջ : Եթե մենք լռենք և չպայքարենք այս ապօրինության դեմ, եթե հանգիստ նայենք, թե ինչպես են մեզանից խլում մեր ապագան, ապա մենք այս իշխանություններից ոչ պակաս պատասխանատու կլինենք ընդունված որոշման համար»,-ասված է հայտարարության մեջ:
http://www.a1plus.am/am/social/2010/04/29/sargis-txruni

вторник, 27 апреля 2010 г.

Տեսակետ է հայտնել (ՍԴՀԿ) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը

«Թուրքիան տարածաշրջանում լրջագույն գործոն է դարձել եւ փորձում է մասնակցել հակամարտությունների կարգավորմանը: Դա նշանակում է, որ մեր դիրքերը Մինսկի խմբի համանախագահների շրջանակում շատ ավելի թույլ են լինելու, քան Ադրբեջանինը», երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` հավելելով, որ հայ-թուրքական գործընթացի հենց սկզբից իրենց համար ակնհայտ էր, որ դա մի ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի հասցնելու: Լյուդմիլա Սարգսյանը նաեւ խոսել է Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական գործընթացն սկսելու դրդապատճառների մասին` նշելով, որ Սերժ Սարգսյանը ներքին լարվածությունը թուլացնելու, ժողովրդի եւ քաղաքական ուժերի հետ երկխոսության գնալու փոխարեն փորձել է իր լեգիտիմությունը գտնել դրսում, որի արդյունքը հիմա բոլորս ենք տեսնում: «Դրա համար նա գտավ մի թեմա, որը հետաքրքիր էր արտաքին աշխարհին, եւ այդ թեմայի շուրջ սկսեց կարեւորել իր անձը եւ շփումների մեջ մտնել տարբեր երկրների ղեկավարների հետ», ընդգծել է նա:
http://www.chi.am/

Տապալումը սպասելի էր


Ֆուտբոլային դիվանագիտությունը Սերժ Սարգսյանի համար վերծավեց գնդակի դիվանագիտության: Սերժը գնդակի նման այս թեւից այն թեւ է շպրտվում եւ չի կարողանում հասկանալ, թե ընդհանրապես, որ կողմը պետք է գնալ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

- ՍԴՀԿ-ն այն կուսակցություններից էր, որը կտրականապես դեմ էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը: Ինչպե՞ս եք գնահատում արձանագրությունների առկախման մասին որոշումը:

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարությամբ.


«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման «ընթացակարգի կասեցման» մասին Սերժ Սարգսյանի որոշումը, ըստ էության, փոփոխություն չի մտցնում Հայաստանի խորհրդարանում այդ արձանագրությունների վավերացման գործընթացի կագավիճակի մեջ: Ուստի, այն ավելի ճիշտ է անվանել ոչ թե որոշում «կասեցման» մասին, այլ որոշում «ուղերձի» մասին, որով նա արտահայտում է իր խորը ֆրուստրացիան /հուսախաբությունը/ այսպես կոչված հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքների վերաբերյալ:

Սերժ Սարգսյանն ունի բոլոր հիմքերը նման ֆրուստրացիայի համար: Դրանք հետեւյալն են.

1. Նրա վարած քաղաքականության ամենակարեւոր ձախողումն այն է, որ հակառակ հռչակված մտադրությունների եւ խոստումների չհաջողվեց անջատել հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան կարգավորումից:

2. Այդ անհաջողության հետեւանքով հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացները այլեւս միջազգային հանրության կողմից դիտարկվում են որպես փաթեթով լուծվելիք միասնական խնդիր:

3. Արձանագրելով այս իրողությունը, Թուրքիան հասավ նրան, որ այսուհետեւ միջազգային հանրության, առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահող գերտերությունների ջանքերը ուղղվելու են ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծման համար Հայաստանի վրա ճնշումներ գործադրելուն:
4. Արձանագրություններով նախատեսված պատմաբանների հանձնաժողովի ստեղծման` Թուրքիայի պահանջով արված զիջումը, որին Սերժ Սարգսյանը դիմել էր Թուրքիայի հետ հարաբերությունները առանձին կարգավորելու նպատակով, այսպիսով դառնում է անտեղի եւ միակողմանի զիջում: Բարոյապես անընդունելի նման զիջման համար չկար որեւէ քաղաքական անհրաժեշտություն, քանի որ ղարաբաղյան խնդրի լուծելու պարագայում Թուրքիան առանց այդ էլ բացելու էր սահմանը:

5. Ի դեմս պատմաբանների հանձնաժողովի մասին դրույթի Թուրքիան, առանց որեւԷ հատույցի ստացավ այն, ինչը աշխատում է անգամ առանց արձանագրությունների վավերացման, թույլ տալով ԱՄՆ-ին շրջանցել Հայոց Ցեղասպանության ճանաչումը եւ ընդհանրապես դժվարացնելով ճանաչման գործընթացը:

6. Անգամ Ղարաբաղի խնդրում Թուրքիայի կողմից պահանջների բավարարման դեպքում Սերժ Սարգսյանը այլեւս չի կարող հրաժարվել հանձնաժողովից:

7. Ստանալով Ցեղասպանության ուրացումը եւ ոչինչ չհատուցելով դրա փոխարեն, Թուրքիան հիմա զարգացնում է հաջողությունը, պահանջելով սահմանի վերաբացման դիմաց նաեւ Աղդամի եւ Ֆիզուլիի վերադարձը Ադրբեջանին եւ, ըստ որոշ տվյալների, արդեն ստացել է այդ հարցում համանախագահող տերությունների աջակցությունը:

Սերժ Սարգսյան, թերեւս, իրեն խաբված է զգում Թուրքիայի եւ միջազգային հանրության կողմից, սակայն ավելի ծանր է այն հանգամանքը, որ նա խաբել է հայ ժողովրդին: Այս խայտառակ տապալման հիմնական պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը ստիպված մտավ դիվանագիտական այնպիսի գործընթացների մեջ, որոնք թույլ են տալիս իրեն ձեռք բերել միջազգային հանրության աջակցությունը եւ ամրապնդել իր խոցելի եւ ոչ-լեգիտիմ կառավարումը Հայաստանում:

Կործանարար այս գործընթացի կասեցման միակ միջոցն այն է, որ դադարեցվեն բռնության եւ դրսի օժանդակությանը կառչելու փորձերը եւ երկրում նախաձեռնվեն համերաշխության եւ ազգային համախմբման գործընթացներ, որոնք կհանգեցնեն Հայաստանում ժողովրդավարության եւ լեգիտիմ իշխանության ձեւավորումը»,-ասված է ՀԱԿ հայտարարության մեջ:
http://www.a1plus.am/am/politics/2010/04/27/hak-announcement

понедельник, 26 апреля 2010 г.

ԱՍՈՒԼԻՍ՝ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ



«Հայելի» ակումբի հյուրերը ապրիլի 26-ին «Հնչակյան» կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ու ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանն էին (ՀՀԿ): Ասուլիսի արձանագրությունների սառեցումն էր:

Վարող.-Բարև՛ ձեզ, շնորհակալ եմ, որ հրավերն ընդունեցիք: Այսօր մեր հյուրերն են «Սոցիալ դեմոկրատական հնչակյան» կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը և «Հանրապետական» կուսակցությունից Արտակ Զաքարյանը: Խոսելու ենք վերջին զարգացումներից՝ կապված հայ-թուրքական արձանագրությունների հետ: Որքանո՞վ էր ձեզ համար կանխատեսելի կամ անկանխատեսելի այսպիսի ընթացքը: Նկատի ունեմ Ցեղասպանության 95-րդ տարելիցից առաջ մեր նախագահի հայտարարությունը և խորհրդարանում արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցումը: Խնդրեմ:

четверг, 22 апреля 2010 г.

ՍԴՀԿ. Իշխանությունները կուրորեն չէին ուզում նկատել նախապայմանները


«Չնայած ընդդիմությունը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ պնդում էր, որ փաստաթղթերում, ի դեմս ղարաբաղյան հարցի, նախապայմաններ կան, իշխանությունները կուրորեն չէին ուզում նկատել դա. սակայն նրանք վերջապես հասկացան, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայմանը ղարաբաղյան հարցն է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը՝ մեկնաբանելով երկկողմ արձանագրությունները ՀՀ Ազգային ժողովի օրակարգից հանելու եւ հայ-թուրքական գործընթացն առկախելու իշխանությունների որոշումը։

ՍԴՀԿ-ն կապ չունի

Նախօրեին մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ: Նշվել է նաեւ, որ ցույցին մասնակցել են նաեւ ՍԴՀԿ ներկայացուցիչները: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, երեկ մեզ հետ զրույցում հերքեց այն փաստը, որ Վրաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ցույցին պաշտոնական մասնակցություն է ունեցել նաեւ ՍԴՀԿ-ն: «Մենք որեւէ առնչություն չունենք այդ ակցիայի հետ: Դա որոշ մարդկանց նախաձեռնությունն է եղել, ովքեր օգտագործել են կուսակցության անունը: Տարածաշրջանում ստեղծված այս բարդ իրավիճակում, եւ ցավալով Ջավախքի հայերի խնդիրների համար, մենք միաժամանակ նաեւ գիտակցաբար նման քայլ չենք անի` Վրաստանում երկրորդ ճակատ չստեղծելու համար», - ասել է տիկին Սարգսյանը:

вторник, 20 апреля 2010 г.

Սեմինար ՍԴՀԿ-ում ‹‹100 քայլ›› ծրագրի շուրջ:



Ապրելի 21-ին, ՍԴՀԿ  ԿՎ  գրասենյակում, վարչության և ակտիվի հետ անցկացվելու է սեմինար-քննարկում ՀԱԿ ‹‹100 քայլ›› սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային բարեփոխման ծրագրի շուրջ:
Սեմինարին մասնակցելու են ծրագրի համահեղինակներ ` Վահագն Խաչատրյանը և Արարատ Մկրտչյանը:

воскресенье, 18 апреля 2010 г.

ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանը ինչ-որ փաստաթուղթ է ստորագրել


Ասում է ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը

- Պարոն Եղիազարյան, ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի ամերիկյան հանդիպումները: 

- Մեր արտաքին քաղաքականությունը ունի շատ լուրջ առանձնահատկություն, այն է` ցանկացած հանդիպումից հետո մենք երբեք ոչ մի բան չենք իմանում: Որպես կանոն, դրա մասին մենք իմանում ենք օտարերկրյա մամուլից: Այս անգամ, ինչպես միշտ, դրա մասին խոսելու է թուրքական մամուլը, հետո սրանք սկսելու են կցկտուր հերքել այդ ամեն ինչը, շատ կցկտուր, անբնական, իսկ հետո մենք տեսնելու ենք, որ այն ամենը, ինչ թուրքերը գրել են, համապատասխանում է ճշմարտությանը: Այս հանդիպումները ինձ վրա ողբալի տպավորություն են թողել, նախեւառաջ, մերոնց դեմքերն էին շատ մտազբաղ, նույնիսկ Էդվարդ Նալբանդյանի ասուլիսի ժամանակ երեւաց, որ նա ընդհանրապես ընկճված է: Այսինքն` մենք այս ամեն ինչից կարող ենք եզրակացություն անել, որ մենք հերթական անգամ խայտառակ, ծանր պարտություն ենք կրել:

Կիսալուսնի որոգայթում կամ Վաշինգտոնից մինչեւ Զանգվի ձոր քար լռություն էր


Մեր զրուցակիցը ՀՀ Ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն է:
- Պարոն Եղիազարյան, ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան հանդիպումները ու ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ մեր երկրի համար, եւ, Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ է հետապնդում անմիջապես արձակուրդ գնալու նրա որոշումը:
- Ես մտածում եմ, որ արդեն գործի է դրվել Սերժ Սարգսյանի հրաժարականի մեխանիզմը, եւ Եւրոպա գնալու որոշումը պայմանավորված է նրանով, որ միգուցե նոր կացարան եւ երաշխիքնե՞ր է փնտրում, որպեսզի կարողանա վայելել ռուսների հրապարակած միլիարդները: Ինչ վերաբերում է վաշինգտոնյան հանդիպումներին, ապա, հաշվի առնելով ներկա ներքին ախպերության, կիսագողական, կիսատղայական գործոնը, թեթեւ հաջողության դեպքում անգամ Զանգվի ձորի ափին ապրող բնակիչները առնվազն 2 օր պիտի չքնեին:
- Ի՞նչ նկատի ունեք:
- Պարզ բան՝ ախպերությունը պետք է քեֆ աներ: Իսկ այդ քեֆը, ինչպես միշտ, պետք է ուղեկցվեր կրակահերթերով, որը եւ ազդանշան կլիներ հարակից բնակչության համար, որ տղերքը նշում են հերթական "հաղթանակը": Հիշեք, ինչ եղավ պրեսկոտյան "ընտրություններից" հետո, երբ իրենք նորից կեղծեցին, ու հետո Զանգվի ձորը դղրդաց կրակահերթերից: Այդպես է արտահայտվում հայաստանյան բանդերլոգների խրախճանքը: Այս անգամ Զանգվի ձորը լուռ էր, եւ դա նշանակում էր, որ սգի մեջ են:
- Իսկ ինչո՞ւ են սգավոր:
- Ամենայն հավանականությամբ՝ Վաշինգտոնից վերադառնում են ձեռնունայն: Եթե ամերիկյան գագաթաժողովից հետո նախագահները համերաշխ մեկնում են Կաչինսկու հուղարկավորությանը, ապա Հայաստանից այնտեղ մասնակցելու է Հովիկ Աբրահամյանը: Հետեւություն՝ Սերժ Սարգսյանը տրամադրություն չունի նորից հանդիպել իր գործընկերներին:
- Իսկ ի՞նչ պիտի ստանային, որ ուրախություն լիներ Զանգվի ձորում:
- Այն, որ գոնե մինչեւ աշուն հետաձգվեր տարածքների հանձնման գործընթացը:
- Չեմ հասկանում՝ ինչո՞ւ հատկապես մինչեւ աշուն:
- Նկատի ունեմ ազատագրված տարածքների հանձնումը: Նախագահ Ալիեւն այլեւս հոգնել է ու պահանջել, որ այս տարի հարցը պետք է լուծվի: Ֆուտբոլային դիվանագիտություն կոչվածն այլեւս սպառված է:
- Այսինքն, Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում համաձայնե՞լ է հանձնել տարածքներն ու չի վերադարձել Հայաստան, մեկնաբանությունների՞ց խուսափելո՞ւ համար: Բայց նա երբեք էլ չի մեկնաբանել իր այցելություններն ու երբեք մամուլի ասուլիսներ չի հրավիրել այցելություններից հետո:
-  Մենք այդ հանդիպումների մասին, որպես կանոն, տեղեկանում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի մամուլից: Սերժ Սարգսյանը նախապես է իմացել Օբամայի հրավերի իրական պատճառները: Ինչո՞ւ եք կարծում, որ Օբաման ուղիղ տեքստով պետք է Սարգսյանին ասեր նրա անելիքները: Ես այդպես չեմ մտածում: Ես կարծում եմ, որ նրա նպատակներն իրագործողները տիկին Քլինթոնն ու Մինսկի խումբն են: Այս կյանքում ամեն ինչ իր գինն ունի, եւ այժմ եկել է վճարելու պահը:
- Իսկ ի՞նչ երաշխիքներ կան, որ անգամ տարածքները հանձնելուց հետո Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, եւ դեպքերի նման զարգացման պարագայում ի՞նչ պիտի անի ընդդիմությունը:
- Կա մի քանի տարբերակ, ասենք՝ Նոբելյան մրցանակի կամ եւրոպական որեւէ երկրում ապահով կյանքի առաջարկ: Թեպետ չի բացառվում, որ կարող է դիմադրել, հուսալով, որ այս անգամ էլ կփրկվի: Բայց այս անգամ կարծես թե այս ալիքը չի կարողանալու հաղթահարել: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, միայն ընտրական գործընթացի արդյունքում ձեւավորված լեգիտիմ իշխանություն ունենալու պարագայում միգուցե հնարավոր լինի կանխել այս արհավիրքը:
- Բայց եթե նախանշված է տարածքների հանձնման գործընթացը, որ պիտի իրականացնի Սերժ Սարգսյանը, ուրեմն նա էլ ձեռնտու է այն ուժերին, որոնք ծրագրել են այս ամենը, եւ Ձեր ասած լեգիտիմ իշխանության ձեւավորման գործընթացին չե՞ն խոչընդոտի: Մի տեսակ փակուղային իրավիճակ է ստացվում:
- Արտաքին աշխարհը, իմ կարծիքով, ստացել է այն, ինչ ուզում էր: Դրա ապացույցը հայ-թուրքական արձանագրություններն են եւ ստորագրված այլ փաստաթղթեր, որոնց մասին դեռ կիմանանք: Այնպես որ, այս անգամ մեր ներքին խնդիրներին ակտիվ միջամտություն, կարծում եմ, չի լինի, եւ ընտրություններն իրականում կմոտենան եւրոպական չափանիշներին:
- Եւ վերջում՝ Ձեր կարծիքով Թուրքիայի համար ո՞րն է առաջնահերթությունը՝ լուծել Ղարաբաղի ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու խնդի՞րը, թե՞ բացել հայ-թուրքական սահմանը:
- Ստիպված եմ անդրադառնալ աշխարհաքաղաքական խնդիրներին: Այստեղ բախվում են պարսկական, թուրքական, վրացական ու ադրբեջանական շահերը, նաեւ՝ Եւրոպայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի: Ամերիկացիներն ու եւրոպացիները, հատկապես Մեծ  Բրիտանիան, պաշտպանելու են Ադրբեջանի շահը, որովհետեւ նավթամուղի ու գազամուղի երաշխիքը նրանց համար հանգիստ տարածաշրջանն է, որ պայմանավորված է Ղարաբաղի թնջուկի լուծմամբ: Երկրորդը Հարավային Կովկասից ռուսներին դուրս մղելու պայմանն է: Սա մի կրակոցով 2 նապաստակ խփելու քաղաքականություն է: Պարսկաստանին ու Ռուսաստանին ձեռնտու չէ Ղարաբաղի թնջուկի լուծումը, որովհետեւ Պարսկաստանը հասկանում է, որ Ղարաբաղից հետո հաջորդը լինելու է Ատրպատականի հարցը: 18-20 միլիոն մարդ անմիջապես հասկանալու է, որ ազերի է, եւ Ատրպատականով Բաքուն Անկարային միացնելու խնդիր է առաջ գալու: Մենք հայտնվելու ենք կիսալուսնի որոգայթում: Ռուսաստանը դուրս կմղվի տարածաշրջանային բոլոր գործընթացներից, եւ եթե ռուս-թուրքական հարաբերությունները վատանան, Թուրքիան անմիջապես կպատճառաբանի, որ չի կարող բացել սահմանը, եթե այն հսկում են ռուսական սահմանապահ ուժերը: Այնպես որ, իրավիճակը բավականին բարդ է եւ, անկեղծ ասած, այս իշխանությունների խելքի բանը չէ:
http://www.hraparak.am/hodvac.php?h_id=4858