четверг, 25 марта 2010 г.

Սերժ Սարգսյանը մենակ է մնալու՚




Չնայած գաղափարական որոշ ընդհանրություններին, ՍԴՀԿ-ն չի պատրաստվում համագործակցել ՀՅԴ-ի հետ: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը, թեեւ դուրս է եկել կոալիցիայից, սակայն շարունակում է ծառայել այս իշխանություններին: ՙՄենք նրանց հետ ճանապարհ գնալու որեւիցե ցանկություն չունենք: Այդ ուժը ծառայում է իշխանություններին՚,-երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա:

Այս հայտարարությունը տիկին Սարգսյանն արեց լրագրողներից մեկի այն դիտարկմանն ի պատասխան, թե արդյո՞ք Հայաստանում առկա սոցիալական ծանր վիճակը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի սոցիալիստական ուժերը միավորվեն: Նրա կարծիքով, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն մեծ ցանկություն ունեն, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը վերադառնա` նրա համար առայժմ նախապատրաստելով վարչապետի աթոռը: Ռոբերտ Քոչարյանի վերադարձի դեպքում ակնհայտ է, որ երկրում բարեփոխումներ, ինչը շատ անհրաժեշտ է, ակնկալել պարզապես անհնար է: Իսկ այն, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին անհամբեր են սպասում Բարգավաճ Հայաստանն ու դաշնակները, պարզ է անգամ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունից: Մյուս կողմից էլ ՀՀԿ-ն նույնպես միասնական չէ այս հարցում: ՙՉեմ բացառում, որ ՀՀԿ-ն ոչ միայն երկու մասի է բաժանված, այլ շատ շերտավորումներ ունի: ՀՀԿ-ն կփլվի այն պահին, երբ զգան` երկրում իրավիճակ է փոխվում: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը մենակ է մնալու, քանի որ ՀՀԿ-ն իշխանական շահերի վրա կառուցված կուսակցություն է՚,- նշեց տիկին Սարգսյանը:
Խոսելով Հայաստանի արտաքին մարտահրավերներից` Լյուդմիլա Սարգսյանն առաջին հերթին անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին: ՙՄեր կուսակցությունն ի սկզբանե դեմ է եղել որեւիցե դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը ներկա փուլում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրքական իշխանություններն առ այսօր չեն ճանաչել Հայոց Ցեղասպանության փաստը: Նկատի ունենալով թուրք դիվանագիտության նենգությունը` մեզ համար ակնհայտ էր, որ այդ նախաձեռնողական քաղաքականությունը որեւիցե դրական արդյունք չի գրանցելու Հայաստանի համար: Այսօր արդեն շատ տեսանելի է բոլորի համար, որ այդ նախաձեռնություններն ի չիք են դառնում, եւ հայկական պետությունը որեւիցե բան ձեռք չբերելով, մեծ կորուստներ ունեցավ: Խոսքը վերաբերում է պատմաբանների հանձնաժողովին՚,- կարծիք հայտնեց ՍԴՀԿ ատենապետը:
Լյուդմիլա Սարգսյանը համոզված է, որ անգամ ԱՄՆ-ի գործոնը դեր չի խաղում, ամերիկյան իշխանությունները Ցեղասպանության փաստն օգտագործում են ընդամենը անհրաժեշտության դեպքում Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկրի խորհրդարանը, տիկին Սարգսյանի կարծիքով, չի վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի խնդրում առաջընթաց չի գրանցվում հօգուտ Ադրբեջանի: Իսկ այդ առաջընթացը սարերի ետեւում չէ: Լյուդմիլա Սարգսյանը վստահ է, որ հայկական կողմն ընդունելու է մադրիդյան նորացված սկզբունքները, քանի որ Սերժ Սարգսյանն այլեւս միջոց չունի ձգձգելու գործընթացը: Տիկին Սարգսյանը վստահ է նաեւ, որ այդ փաստաթղթից Լեռնային Ղարաբաղը չի շահելու:
ՙՂարաբաղի ժողովուրդը պիտի հասկանար, որ 10 տարի Ռոբերտ Քոչարյանը հարցի լուծումը հետաձգեց, եւ այսօր արագ լուծումների դեպքում միանշանակ Ղարաբաղը հայաթափ է լինելու: Կարծում եմ, որ ժամանակն է, նույնիսկ ուշացված է, որ Ղարաբաղի ժողովուրդն ընդվզի այս երեւույթների դեմ եւ հասկանա, որ սա իրականում խաղ է, եւ ինքը երբեւէ բանակցային կողմ չի դառնալու՚,- ընդգծեց բանախոսը:

ԱՆԱՀԻՏ ՓԻԼՈՍՅԱՆ           25 ՄԱՐՏԻ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2010
http://www.hayqdaily.am/

среда, 24 марта 2010 г.

Հայտարարություն-Սարգիս Տխրունի ուղանողական երիտասարդական միություն


                                                      Հայտարարություն

Փետրվարի 25-ին ՀՀ կառավարության ընդունած հերթական խայտառակ որոշումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխող ապօրին վարչակազմը բացարձակ անհարգալից է վերաբերվում մեր մշակույթային արժեքներին: Այդ որոշումը բարձրացրեց մի հզոր բողոքի ալիք և, հատկապես երիտասարդության ու մտավորականության շրջանում, դարձավ բուռն քննարկումների առարկա:
Մի խումբ երիտասարդների կողմից Ի պաշտպանություն <<Մոսկվա >> Կինոթատրոնի ամառային դահլիճի ստեղծվեց քաղաքացիական նախաձեռնություն, որին հետագայում միացան նաև մի շարք անվանի մտավորականներ:
<<Սարգիս Տխրունի>> երիտասարդական ուսանողական միությունը ամբողջությամբ կիսում է այդ նախաձեռնության հեղինակների դիրքորոշումները այս հարցում և հայտարարում, որ պատրաստ է ամեն կերպ պայքարել դահլիճի պահպանման համար:
Եվս մեկ կարևոր դիտարկում, քաղաքացիական Նախաձեռնության հեղինակների կողմից բազմիցս նշվել է, որ սա պայքար չէ Հայ Առաքելական եկեղեցու դեմ , սակայն վերջին շրջանում տարբեր հեռուստաալիքների եթերներից եկեղեցու սպասավորների հակառակ պնդումները և պահվածքը մեղմ ասած բարոյալքում են ամբողջ կառույցը: Մենք կոչ ենք անում մեր հոգևոր այրերին իրենց ուժն ու եռանդը կենտրոնացնել հոգևոր արժեքների տարածման ու պահպանման վրա և հայ ժողովրդի հավատքի ուժը չպայմանավորել Եկեղեցիների քանակով:


ՍԴՀԿ <<Սարգիս Տխրունի >> ուղանողական երիտասարդական միությունԱտենապետ`Գարիկ Մաուկյան

воскресенье, 21 марта 2010 г.

ԱՍՈՒԼԻՍ` ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ ԵՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Մարտի 20-ին <<Հայելի>>-ի հյուրերը Լյուդմիլա Սարգսյանն (<<Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն>>) ու Վարդան Այվազյանն էին (ՀՀԿ): Ասուլիսի թեման մեր դիվանագիտությունն ու քաղաքական գործընթացներն էին:


Վարող.-Բարև’ ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, այսօր մեր հյուրերն են <<Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության>> ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ու ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Դիվանագիտական գործընթացներն արդեն ամիսներ շարունակ ընթանում են, փոխադարձ մեղադրանքներ են հնչում, որ նախապայմաններ կան: Այս փուլն էլ մոտ երկու ամիս է, շարունակվում է: Եթե գործընթացներին հետևենք, ինչպես կբնութագրեք, ինչ փուլում, ինչ իրավիճակում ենք հիմա:

суббота, 20 марта 2010 г.

ԽԱՇՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ


Ըստ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի՝ ապրիլը կրկին ճակատագրական կլինի Հայաստանի համար 

«Կատարվում է այն, ինչի մասին արդեն երկու տարի է՝ մենք խոսում ենք եւ հանրությանը նախազգուշացնում. պրեսկոտյան ընտրությունները Հայաստանում պատահական երեւույթ չէին, այս ամենը գին ուներ, եւ եկել է գինը վճարելու ժամանակը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում նկատելի ակտիվությանը եւ շտապողականությանը՝ ասաց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Մեր զրուցակցի կարծիքով՝ իրադարձություններն արդեն անդառնալի ընթացք են ստանում, եւ եթե անգամ ինչ-որ ֆորս-մաժորային իրավիճակներ առաջանան եւ հետաձգեն զարգացումները, միեւնույն է՝ պայմանավորվածությունները պետք է կատարվեն՝ թեկուզ հետաձգվելով: Եվ իբրեւ ընդհանուր եզրակացություն՝ Գուրգեն Եղիազարյանը տեսնում է, որ Հայաստանին ոչ մի լավ բան չի սպասվում.

четверг, 18 марта 2010 г.

Ժամանակացույց::Առաջարկություններ բարեփոխումների վերաբերյալ


Հայ ազգային կոնգրեսի կողմից ներկայացվող բարեփոխումների առաջարկություններն ուղղված են հաղթահարելու ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում, որն առաջացել է 2008թ. նախագահական ընտրությունների կեղծման եւ դրան հաջորդած Մարտի 1-ի սպանդի արդյունքում: 

Մեր կողմից առաջարկվող բարեփոխումները նաեւ բխում են ու համահունչ են նախագահական ընտրություններից եւ Մարտի 1-ի սպանդից հետո ընդունված ԵԽԽՎ բանաձեւերի հանձնարարականներին եւ պահանջներին: Դրանք հաշվի են առել նաեւ ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի զեկույցը Մարտի 1-ի դեպքերի քննության վերաբերյալ: Մենք համամիտ ենք ԵԽԽՎ բանաձեւերի հանձնարարականների մեծ մասի եւ համազեկուցողների զեկույցի վերլուծության հետ: Մենք ողջունում ենք ՀՀ իշխանություններին ԵԽԽՎ բանաձեւերի պահանջների կատարման ժամանակացույցի ներկայացման վերաբերյալ համազեկուցողների խնդրանքը:

ԻՆՉԻ՞ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Որոշ քաղաքական ուժեր պատրաստվում են արտահերթ ընտրությունների, որոշներն էլ արտառոց ոչինչ չեն տեսնում


«Իշխանությունը ճաքեր էր տվել, եւ դրանք օր օրի խորանալու են: Միանշանակ է, որ այս ամենն ավարտվելու է նրանով, որ կոալիցիան վերջնականապես փլուզվելու է: Իսկ Արթուր Բաղդասարյանն էլ, հավանաբար, զգալով իրավիճակի լրջությունը՝ որոշել է հերթական անգամ «հաջող բիզնես» անել»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՕԵԿ-ական նախարարների փոփոխությանը, որոնց ֆոնին բավականին սուր դրսեւորվեցին նաեւ ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները, ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Տիկին Սարգսյանը կասկած չունի, որ հայ-թուրքական հարաբերությունների, ԼՂՀ հարցի կարգավորման առիթով առկա կոալիցիոն տարաձայնությունները, որոնց ավելանում են օր օրի խորացող ներքաղաքական խնդիրները, անպատժելիությունը ու սոցիալ-տնտեսական վիճակը, շատ շուտով են խաթարելու կոալիցիոն հանգստությունը, հետեւաբար՝ հանրությանը կոչ է անում առավելագույնս համախմբվել ՀԱԿ-ի շուրջ եւ ակտիվորեն պայքարել սեփական իրավունքների համար: Նկատի ունենալով նաեւ ԱՄՆ պետդեպի բավականին քննադատական զեկույցը Հայաստանի մասին եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երեկ արած հայտարարությունները, որ ԱՄՆ-ն ամեն ջանք գործադրում է ԼՂՀ հարցի կարգավորման համար, եւ որ հակամարտության կարգավորմամբ Հայաստանում ու Ադրբեջանում կլուծվեն մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ, մեր զրուցակիցը ենթադրում է. «Մինչեւ ապրիլի վերջն, ըստ իս, արտաքին քաղաքական մասով ինչ-որ հանգուցալուծում է սպասվում: Սերժ Սարգսյանը կամա թե ակամա մտել է այնպիսի մի փակուղի, որից որեւէ կերպ չի կարողանալու դուրս գալ: Նրան պարտադրվելու է ստորագրել մադրիդյան նորացված սկզբունքները, որոնցում ուղիղ խոսվում է ազատագրված 5 տարածքների վերադարձի մասին:

суббота, 6 марта 2010 г.

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ


ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ

Փետրվարի 28-ին Հայ Քաղաքացիական Հասարակություն Մարդու Իրավունքների Ընկերակցությունը, ՍԴՀԿ Ամերիկյան Արեւմտյան շրջանի Փասադենայի գրասենյակում կազմակերպել էր քննարկում Մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Քննարկման սկզբում ներկանները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը: Քննարկմանը զեկույցով հանդես եկան Ընկերակցության Պետություն եւ Իրավունք շաբաթաթերթի գլխավոր խմբագիր փաստաբան Արմեն Ոսկերչյանը, ՍԴՀԿ Ամերիկյան Արեւմտյան շրջանի ներկայացուցիչ Սուրեն Խուդանյանը: Ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի Ժողովրդական Կուսակցության ներկայացուցիչ Լեւոն Բաբասյանը: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Ընկերակցության ղեկավար փաստաբան Կարո Կարապետյանը:

ՍԴՀԿ «Այսօր նախապայմանների մասին բացահայտ բարձրաձայնում են թուրքական իշխանությունները»



ՍԴՀԿ. «Այսօր նախապայմանների մասին բացահայտ բարձրաձայնում են թուրքական իշխանությունները»

Քաջ գիտակցելով,  որ անկախ Հայաստանի տնտեսական զարգացման համար  անհրաժեշտ է ունենալ բաց սահմաններ հարևան երկրների հետ, այտուհանդերձ  ՍԴՀԿ-ն ներկա  աշխարհաքաղաքական բարդ շրջանում, երբ Անկարան և ընդհանրապես թուրք հասարակությունը չունի բավարար   կամք Հայոց Ցեղասպանության պատմական ակնհայտ փաստն ընդունելու,  դեմ է եղել Ս. Սարգսյանի վարած «ֆուտբոլային» դիվանագիտությանը, որն իր մեջ պարունակում է մեր երկրի համար բազմաթիվ վտանգներ  և այժմ էլ պնդում է, որ անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել արձանագրությունների վավերացման ներկա գործընթացը:

среда, 3 марта 2010 г.

Առուփա՞խ է սկսվում


Սպասվող ապապետականացումներ 

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ապապետականացնել դեռեւս պետական բժշկական հաստատությունները:

Նա նախ հավանություն է տվել առողջապահության ֆինանսավորման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրին, որով պետական բուժհաստատությունների ապապետականացում է նախատեսվում, ապա եւ հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարությանը` մշակել եւ Կառավարության քննարկմանը ներկայացնել մասնավորեցման տարբեր մեթոդներ առաջարկող ծրագիր` ըստ բուժհաստատությունների առանձին խմբերի: Առողջապահության նախկին նախարար, Հայ ազգային կոնգրեսի առողջապահության հանձնախմբի անդամ Արարատ Մկրտչյանը մեզ հետ զրույցում, գնահատելով սույն հեռանկարը, նշեց, որ ինքն անձամբ կողմ է ապապետականացման գաղափարին, որն ընդունված է ամբողջ աշխարհում եւ որը պետական ու մասնավոր համակարգերի մրցակցության արդյունքում կարող է զարգացում ապահովել (եթե, իհարկե, մեր երկրի կառավարությունը չապապետականացված բուժհիմնարկ թողնի): Նրան, սակայն, մտահոգում է այն հանգամանքը, որ այս ամենը ձեռնարկվում է` առանց ապապետականացման նախորդ գործընթացը գնահատելու, առանց դրա առավելություններն ու թերությունները վերլուծելու` ի՞նչն էր վատ, որ չպետք է կրկնել ու ի՞նչը կարելի է շարունակել ու զարգացնել: Իսկ որ դա չի արվել, առողջապահության նախկին նախարարը չի կասկածում:

вторник, 2 марта 2010 г.

Մարտի 1-ի հանրահավաքը Երեվանում, 2010թ.


Մեկ րոպե լռությամբ հարգելով մարտի 1-ի զոհերի հիշատակը` ազդարարվեց Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի սկիզբը:

Մատենադարանի հարակից հրապարակում բացման խոսքից հետո ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը ձայն տվեց մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մորը` Ալլա Հովհաննիսյանին:

«Այսօր մեզ համար տոն կլիներ, եթե մեր երեխաները, որոնք դուրս էին եկել հանուն այս երկրի, իրենց ապագայի համար փողոց, մարտի 1-ին չգնդակահարվեին: Նրանց սպանեցին դիմահար, որպեսզի իրենց իշխանությունը կարողանային պահել»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը:

Նա վստահեցրեց, որ 10 զոհերի հարազատները չեն հուսահատվել եւ անկախ նրանից, որ վիշտն անսահման է, շարունակելու են պայքարել, որպեսզի «ամենամիջինից մինչեւ ամենավերին օղակի մարդասպանները պատժվեն»:

Որդեկորույս մայրը կոչ արեց բոլորին համախմբվելու` մարտի 1-ի սպանությունները բացահայտելու եւ պայքարը վերջնական հաղթանակի հասցնելու համար:

Արամ Մանուկյանը հայտարարեց, որ մարտի 1-ի զոհերի հիշատակի հուշարձան կառուցելու համար Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է մրցույթ եւ մարդիկ իրենց առաջարկները կարող են ներկայացնել:

Ընթերցվեց մաեստրո Օհան Դուրյանի ցավակցական խոսքը` ուղղված մարտի 1-ի զոհերի հարազատներին եւ ողջույնի խոսքը` այն ՀՀ քաղաքացիներին, որոնք անկախ ամեն ինչից չեն դադարեցնում պայքարը:

Հարահավաքին մասնակցում են ՀԱԿ բոլոր առաջնորդները` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Հանրահավաքը բավականին բազմամարդ է. մարդկանց շարքերը հասնում են մինչեւ Պոնչիկանոց: Ի դեպ, ներքեւում կանգնածների խոսակցության թեման այն է, որ ճանապարհները փակ են եղել եւ շատ դժվարությամբ են եկել մարզերից:

 Իսկ Երեւանի Կենտրոնի տարբեր հատվածներում ոստիկանական կուստակումներ են դեռեւս կեսօրից: