среда, 26 января 2011 г.

Հանուն իշխանության պահպանման համագործակցում են նույնիսկ սատանայի հետ

1-ej-verevi-lur

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը

-Տիկին Սարգսյան, պարբերաբար Հայ ազգային կոնգրեսը հրավիրում է քաղխորհրդի նիստեր, որոնց ժամանակ քննարկվում են արտաքին եւ ներքաղաքական կյանքին վերաբերող խնդիրներ: ՀԱԿ քաղխորհրդի վերջին նիստում ընդդիմության անելիքներին վերաբերող ի՞նչ խնդիրներ են քննարկվել:

-Ես կարող եմ ասել, որ, ինչպես ամեն ամսվա վերջին նիստին, այս մի նիստին էլ մասնակցեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քննարկվել են ընթացիկ հարցեր: Սովորական աշխատանքային մթնոլորտ էր տիրում, եւ տասնութ կուսակցությունների ղեկավարները ՀԱԿ առաջնորդին ներկայացրեցին տարբեր հարցեր, որոնք կուտակվել էին մեկ ամսվա ընթացքում:

-Իսկ Հայ ազգային կոնգրեսը փորձե՞լ է վերլուծել եւ հասկանալ, թե ինչու շուրջ երեք տարվա քաղաքացիական ակտիվ պայքարից հետո մեր հասարակության մի ստվար հատված գնաց եւ մասնակցեց պոպուլիստական կոչերով հանդես եկող Տիգրան Կարապետյանի հանրահավաքին:

-Իհարկե, մենք մեր աշխատանքային գործունեության ընթացքում անընդհատ վերլուծում ենք ներքաղաքական անցուդարձը, տեղի ունեցող գործընթացները: Ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, որ Տիգրան Կարապետյանին հաջողվեց հավաքել այդքան մեծ բազմություն: Պետք է հաշվի առնել հեռուստատեսության ուժը: Նա հնարավորություն ուներ օրական քսան-քսաներկու ժամ կոչով դիմելու ժողովրդին եւ հավաքագրելու այն մարդկանց, որոնք մասնակցել են հանրահավաքին: Ես ոչ մի վատ միտում չեմ տեսնում դրանում: Եթե կան մարդիկ, որոնք կկարողանան ժողովրդի մեջ կուտակված դժգոհությունն ուղղորդել եւ նպաստել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, ապա օգնած կլինեն նաեւ ՀԱԿ-ին: ՀԱԿ-ը այսօր դարձել է ինստիտուցիոնալացված կառույց, որի հետ հաշվի են նստում նաեւ եվրոպական կառույցները: Իսկ եթե Հայաստանում ձեւավորվում են ընդդիմադիր շարժումներ, դրանք ընդամենը ուժեղացնում են Հայ ազգային կոնգրեսին: Սոցիալական ծայրահեղ բեւեռացումը լցնում է համբերության բաժակը: Մենք բազմիցս հանդես ենք եկել եւ զգուշացրել իշխանություններին, որ երկրում ստեղծված վիճակը կարող է հանգեցնել անհնազանդության: Մաքսային, հարկային դաշտին վերաբերող օրենքներ են ընդունվում, որոնք ուղղակի արնաքամ են անում ժողովրդին: Իսկ հարկային դաշտին վերաբերող օրենքներն ուղղակի ոչնչացնում են մանր եւ միջին բիզնեսը: Ինչպե՞ս կարելի է ոչնչացնել մանր եւ միջին բիզնեսը: Դա ուղղակի դավաճանություն է: Մեր իշխանությունների բոլոր քայլերը, դժբախտաբար, միտված են արտագաղթը ավելի մեծ չափերի հասցնելուն: Եվ պետք չէ զարմանալ, որ ժողովուրդն իր դժգոհությունն արտահայտում է ցանկացած հարթակում:

-Ընտրությունների շեմին իշխանությունները կրկին ավանդական մեթոդներով դիմում են կեղծ կուսակցությունների օգնությանը եւ հիմա էլ հերթը հասել է «Բարգավաճ Հայաստան»-ին, որին, ըստ շրջանառվող լուրերի, պետք է միանա նաեւ Սամվել Բաբայանը: Չե՞ք կարծում, որ կարճաժամկետ հեռանկարում նրանց կհաջողվի լղոզել քաղաքական դաշտը:

-Այս ամենից կարելի է անել մի հետեւություն: Իշխանություններն այնքան վտանգավոր են համարում Հայ ազգային կոնգրեսին, որ նրանք պատրաստ են անընդհատ տարբեր կուսակցությունների միավորելու, վերաձուլելու, նորերին ասպարեզ նետելու, գնալու արհեստական միավորումների ճանապարհով: Սա խոսում է մի բանի մասին. ահաբեկված է ողջ իշխանությունը: Հանուն իշխանության պահպանման նրանք պատրաստ են համագործակցել նույնիսկ սատանայի հետ: Սակայն իշխանությունները մոռանում են, որ սպառվում են նաեւ ժողովրդի գոյատեւման ռեսուրսները: Դուք տեսեք, թե որքան անօթեւաններ կան մեր հանրապետությունում: Դա մի ծայրահեղ վիճակ է, որը ցույց է տալիս, որ երկիրը գլորվում է դեպի անդունդ: Եվ որքան էլ իշխանություններն այդ հիմնախնդիրները թողած` զբաղվում են կեղծ կուսակցություններին հրապարակ բերելով, նրանց արբանյակներին հովանավորելով, կարճ ժամանակ անց այդ ամենը «պայթում» է եւ ցույց տալիս դրանց սնանկությունը: Ես չեմ կարծում, թե ՀԱԿ-ը պետք է մրցակցի որեւէ ուժի հետ, քանի որ ՀԱԿ-ի հռչակած նպատակը գիտակից, իր իրավունքների համար պայքարող քաղաքացիական հասարակություն ստեղծելն է:

-Սակայն նույն ընդդիմադիր դաշտում ժամանակ առ ժամանակ դժգոհություններ են հնչում, որ ՀԱԿ-ը նահանջել է ժողովրդավարական, լիբերալ արժեքներից:

-Այլոց փոխարեն որեւէ բան ասել չեմ կարող, բայց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն իր տեսակետները բարձրաձայնելու խնդիրներ չի ունեցել: Եթե հիշում եք, հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը հստակ արտահայտեց իր դիրքորոշումը, որը տարբերվում էր ՀԱԿ-ի դիրքորոշումից: Եթե ՀԱԿ-ի ներսում չլիներ ժողովրդավարություն, ապա այն, որպես կառույց, այսօր պարզապես գոյություն չէր ունենա:

-Ժամանակը չէ՞, որ Հայ ազգային կոնգրեսը փոխի նաեւ իր կարգախոսներն ու պայքարի որոշ մեթոդներ: Միգուցե դրանով հաջողվի ավելի շատ մարդկանց ներգրավվել ակտիվ պայքարում:

-Մեր մարտավարությունը ժամանակ առ ժամանակ վերանայվում է: Մենք մեր մարտավարությունը կառուցում ենք` ելնելով երկրում առկա իրավիճակից, նաեւ` այն հնարավորություններից, թե ինչ կարող ենք անել: Մենք չենք գնում արկածախնդրության:

http://www.1in.am/arm/armenia_interview_7910.html

среда, 19 января 2011 г.

ՀՀ իշխանությունները Թուրքիայի հասցեին ուղղված մեղադրանքները պետք է վերահասցեագրեն նաեւ իրենց

p7

Քանի դեռ Թուրքիան ռեալ քայլեր չի ձեռնարկել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում, այդ երկիրը պատրաստ չէ որեւէ նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Կիպրոսում հնչած ելույթին։ Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի համար արդեն իսկ ակնհայտ է դարձել, որ Թուրքիան մի երկիր է, որը մշտապես առաջնորդվելու է խորամանկության սկզբունքով եւ խուսափելու է կրել թուրք ժողովրդի պատմական մեղքը։

Ըստ Լ. Սարգսյանի, ՍԴՀԿ-ն հայ-թուրքական դիվանագիտության մեկնարկից սկսած տարբեր առիթներով հաճախ էր ազդարարում, որ Թուրքիան շարունակում  է վարել խաբեության քաղաքականություն, ինչպես որ դարեր շարունակ։ «Այդ երկիրը անընդհատ պիտի խորամանկի, որպեսզի առավելագույնս կարողանա օգտագործել Հայաստանի թերացումները արտաքին քաղաքականության մեջ եւ օգուտներ քաղել դրանցից։ Հետեւապես՝ այսօր Հայաստանի իշխանությունների կողմից Թուրքիայի հասցեին հնչող մեղադրանքները առաջին հերթին պետք է ուղղվեին հենց իրենց՝ ՀՀ իշխանություններին։ Քանի որ հենց նրանց անհեռատեսության հետեւանքով է, որ ի սկզբանե տապալված գործընթացը երկու տարի անիմաստ ձգձգվեց եւ այսօր փաստի առաջ կանգնեցրեց Հայաստանի պետությանը»,-հայտարարեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ տեղի ունեցածը պետք է դաս լինի ՀՀ իշխանություններին, որպեսզի վերջիններս հաջորդ անգամ նման բախտախնդրության չգնան։

«Պետք է դադարեցնել որեւէ բանակցություն Թուքիայի հետ եւ ավելի խստացնել նախապայմանները»,-նշեց ՍԴՀԿ ատենապետը։

http://news.am/arm/news/45036.html

Social-Democrat Hunchakian Party

mhtml_file___

The Social Democrat Hunchakian Party (SDHP) (Armenian: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն also known by the initials ՍԴՀԿ), is the oldest of the Armenian political parties and was the first Socialist party in the Ottoman Empire and in Persia. It was founded in 1887 by Avetis Nazarbekian, Mariam Vardanian, Gevorg Gharadjian, Ruben Khan-Azat, Christopher Ohanian, Gabriel Kafian and Manuel Manuelian, a group of college students in Geneva, Switzerland, with the goal to gain Armenia's independence from the Ottoman Empire, which is part of Armenian national liberation movement .

Also known as Hentchak, Henchak, Social-Democratic Hentchakists, Huntchakians, Hnchakian, Henchags, its name is taken from its newspaper Hunchak, meaning "Clarion" or "Bell" in English, and is taken by party members to represent "a call or awakening, for enlightenment and freedom."

History

All seven founders of the party were Russian Armenian Marxist students who had left Russian Armenia to further their education in various universities of Western Europe. They were young, in their twenties, and supported by their affluent bourgeois families. They were influenced by Russian revolutionary ideology. Mariam Vardanian had worked with Russian revolutionaries in Saint Petersburg. For the purpose of furthering revolutionary activity in Turkish Armenia, they formed the Hunchakian Revolutionary Party in August, 1887.

Hunchakian leaders hanged during the Armenian Genocide

Hunchak party fought many battles against the Ottoman Empire, to free the Armenian people from Turkish rule. One of Armenia's famous national heroesAndranik Ozanian, at first, joined the Hunchak party, but disagreement with party policies led Andranik to leave the Hunchak ranks and join the Dashnakparty and on to the Armenian Democratic Liberal Ramgavar Party.

Hunchak newsletter.

Activities in the Ottoman Empire

See also: Armenian rebellions in the Ottoman Empire

  • Kum Kapu Affray: (July 27, 1890)
  • Sasun Resistance: (1894)
  • Defense of Van: (June, 1896)
  • Khanasor Expedition: (July 25, 1897)
  • Zeitun Resistance: (August 30, 1914 - December 1, 1914 and March 25, 1915)
  • Van Resistance: (April 19, 1915 - May 6, 1915)
  • Shabin-Karahisar Resistance: (June 2, 1915 - June 30, 1915)
  • The Twenty Martyrs (June 15, 1915)
Democratic Republic of Armenia

The party also played role in establishment of Democratic Republic of Armenia, as party members took part in the Battle of Sardarapat, during the World War Iat Caucasus Campaign, which defended the Armenian capital Yerevan from the Army of Islam of the Ottoman Empire.

Armenian Soviet Socialist Republic

After the takeover of the Armenian communists of power in Armenia in 1921 and dissolving of the Democratic Republic of Armenia, and the declaration of theArmenian Soviet Socialist Republic, all political parties apart from the Armenian Communist Party were forbidden. Thus the Social Democrat Hunchakian Party, alongside all the other Armenian traditional political parties effectively became a party solely in the Armenian diaspora.

But the party remained in general a supporter of the development of the Armenian SSR for many decades, in sharp contrast to the Armenian Revolutionary Federation (ARF) that remained opposed to the Communist regime in Armenia. This resulted at many times in feuds and rift between the Hunchaks and the Dashnaks in many centers of the Armenian diaspora, a situation becoming worse with religious differences, with the Social Democrat Hunchakian Party supporting Mother See of Holy Etchmiadzin of the Armenian Apostolic Church and the ARF supporting the Holy See of Cilicia. In these conflicts , the Armenian Democratic Liberal Party was seen as a political ally on the side of the SDHP and in opposition to the ARF.

Activities in Lebanon

In the 1950s, it clashed, sometimes violently, with the Dashnak Party, due to tensions that escalated when the ARF elected Bishop Zareh as Zareh I, Catholicos of Cilicia, a move that was rejected by the Hunchaks. This period was characterized by an escalation of conflict between the ARF on one side, and the SDHP and the ally ADL (Ramgavars) on the other side.

In the midst of increasing sectarian strife in the late 1960s and early 1970s, however, Lebanon's Armenian community began to close ranks, and in 1972, the Hunchakian Party ran a joint ticket with the Dashnaks. In 2000, the Hunchakian Party joined forces with Rafik Hariri's Future Movement, which swept the city of Beirut. SDHP Central Committee Member Dr Yeghia Jerejian was a member ofLebanese Parliament for many years. Currently the party is represented in the parliament by Sebouh Kalpakian.

Modern

In the early 1990s, the party took part in the Nagorno Karabakh conflict. The party today forms part of the Armenian opposition and has a representative at the National Assembly of Armenia.

The party is also active in the Armenian diaspora and in Lebanon as well, where it competes for the six National Assembly seats reserved for ethnic Armenians. The party subscribes to a socialist ideology and advocates a planned economy for Lebanon. Social Democrat Hunchakian Party has an official newspaper in Lebanon which is the Ararad daily newspaper.
[edit]
Affiliate organizations

The Hunchakian party has established affiliate organizations such as the AEBU which is an organization that helps with educational, health and social care, the Armenian Dkhrouhi Youth Association and HMM (Homenmen) which is an independent sporting organization but strongly affiliated with the SDHP (not to be confused with Homenetmen considered largely affiliated with the ARF).
[edit]
Party Publications / Organs

Hunchak (also - Hnchak, Hentchak, Bell in Armenian) was the official organ of the Social Democrat Hunchakian Party. It was founded by Avetis Nazarbekian and published in 1887-1915, 1935-1940, in France, Greece, Britain and USA. The main purpose of the paper was the propagand of the Armenian national movement for the liberation, the resistance in Western Armenian regions. Hunchak also supported the ideology of social-democracy and worker's consolidation.

Present-day party publications include:
Ararad daily newspaper published in Beirut, Lebanon
Tchahagir Weekly published in Cairo, Egypt
Massis Weekly published in Los Angeles
Nor Serounti Tsayn (Voice of Nor Serount) published in London, UK
Zank Armenian Journal, Australia

http://en.wikipedia.org/wiki/Hnchakian

ՏՐԱՄՎԱՅԻՑ ԹՌՉԵԼՈՒ ՊԱՀԸ

pp1

ՍԴՀԿ անդամ, ԱԱԾ համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը համոզված է, որ հունիսի 1-ին ՀԱԿ-ը կլինի իշխանություն:

- Նոր տարվա հետ կապված նոր հույսեր են արթնացել, քաղաքական-հասարակական շրջանակներում ակտիվ քննարկման առարկա է դարձել ԲՀԿ-ի՝ անակնկալ հայտարարված համագումարը, ԱԼՄ հոլդինգի նախագահի՝ «Երեւանցիներ, միացեք» կոչը, բավականին ինտենսիվ խոսվում է, որ առաջիկայում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ-ինչ փաստաթղթեր է գաղտնազերծելու (ի դեպ, առաջին նախագահը նման հայտարարություն արել էր ամառային հանրահավաքներից մեկում), արդյունքում՝ իրադարձությունները միանգամից սկսելու են զարգանալ ձնագնդի էֆեկտով եւ հասնելու են հանգուցալուծման: Որքանո՞վ են այս կանխատեսումներն իրական:

- Ամենայն հավանականությամբ, կոալիցիան կմասնատվի, կտրոհվի, որովհետեւ շահերի լրջագույն բախում կա: Ըստ իմ ունեցած տեղեկությունների, այսօր իշխանության մեջ գտնվող մարդիկ պարբերաբար հանդիպում են Ռոբերտ Քոչարյանին՝ խնդրելով, որ նա վերադառնա: Եթե իմ ունեցած լուրերը ճիշտ են, ապա Ռոբերտ Քոչարյանը կարող է վերադառնալ երկու կուսակցությամբ՝ ՀՅԴ կամ ԲՀԿ: Եվ այդ խոսակցությունները, որ տարբեր կալիբրի չինովնիկներ վազում են Ռոբերտ Քոչարյանի հետ գաղտնազրույցների, ուղղակի կասկածների տեղիք են տալիս, որ ԲՀԿ-ի այս համագումարը միգուցե կապված լինի նաեւ կուսակցության որոշակի հայտարարությամբ: Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը նաեւ դառնա կուսակցության լիդերը կամ Գագիկ Ծառուկյանի հետ հավասար դեմքերից մեկը: Այնպես որ, սպասենք համագումարին, բայց...…

- «Բայց»՝ ի՞նչ. համագումար չի՞ լինի:

- Եթե ինձ եք հարցնում՝ դժվար եմ դրան հավատում. Սերժ Սարգսյանը թույլ չի տա, որ համագումար լինի:

- Ինչո՞ւ եւ ինչպե՞ս:

- Նա կօգտագործի իր հայտնի լծակները:

- Որո՞նք են «հայտնի» լծակները:

- Դրանք դագանակներն են՝ ԱԱԾ, ոստիկանություն, մաքսային եւ հարկային: Չորս դագանակ մի կետի վրա՝ ոչ մեկն էլ չի դիմանալու: Քանի դեռ այդ լծակները կոնկրետ Սերժ Սարգսյանի ձեռքում են գտնվում, ոչ մեկն էլ չի կարող դիմանալ:

- Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞վ է Սերժ Սարգսյանը զզվացրել այդ տարբեր տրամաչափի չինովնիկներին, որ վազում են Ռոբերտ Քոչարյանի ոտքը:

- Նրանք ունեն հավաստի տեղեկություններ այն մասին, որ ղարաբաղյան ճակատում ամեն ինչ տանուլ է տրված, եւ այսպես, թե այնպես, շուտով հողեր են հանձնվելու՝ արդեն այս տարվա մեջ: Անցած տարի, իհարկե, հաջողվեց ձգձգել պրոցեսը, բայց արդեն դրանից խույս տալ չի լինի: Ամեն ինչ իր գինն ունի, դրա մասին արդեն ասել ենք. ճիշտն ասած, մի քիչ երկար ասեցինք, բայց եկավ արդեն գինը վճարելու պահը, եւ նա գինը վճարելու է: Իսկ այն մնացածը, ովքեր գտնվում են Սերժ Սարգսյանի հետ նույն տրամվայի մեջ, այն տրամվայի, որի գծերը բարեհաջող հանեցին Երեւան քաղաքից եւ ոչնչացրեցին, պիտի մտածեն՝ տրամվայից թռչելու ժամանա՞կն է, թե՞ ոչ. հին կարգով թռչում են Քոչարյանի գիրկը:

- Բայց առնվազն 15 տարի խոսվում է «գինը վճարելու» մասին եւ յուրաքանչյուր նոր տարում ասվում է, որ հենց այդ տարին է վճռական լինելու:

- Ես այդ մասին սկսել եմ խոսել 2005 թվականից: 5-6 տարի մենք, ճիշտ է, խոսում ենք դրա մասին, բայց, այո, արդեն վճարելու պահը եկել է: Միգուցե իշխանությանը հաջողվի ԵԽ-ին եւ մնացյալ կառույցներին համոզել, որ հիմա արտահերթ պառլամենտական ընտրություններ կանցկացնենք ու հետո կանցնենք այդ խնդիրների կատարմանը: Էդ էլ կարող է մեկ-երկու ամիս ձգձգել, բայց ավելի չի կարող անցնել: Այսինքն՝ միանշանակ, առավելագույնը մինչեւ հունիսի 1-ն ամեն ինչ լուծված կլինի: Էլ գարնանը չենք ասի՝ թեժ աշուն կլինի: Ամեն ինչ ամռանը կվերջանա:

- Այսինքն՝ հունիսի 2-ի դրությամբ ինչպիսի՞ քաղաքական պատկեր կունենանք:

- Մենք կլինենք իշխանություն:

- Նկատի ունեք՝ ՀԱ՞Կ-ը:

- Այո: Հայ ազգային կոնգրեսը:

- Իսկ ի՞նչ փաստաթղթեր է պատրաստվում գաղտնազերծել առաջին նախագահը:

- Չեմ կարող ասել, ինֆորմացիա չունեմ: Իսկ ինչ վերաբերում է Տիգրան Կարապետյանի հայտարարությանը եւ այն վերլուծություններին, որ նա պետք է դառնա ինչ-որ բանի առանցք ու իր շուրջ մարդիկ հավաքի՝ ասեմ, որ այդ առանցքը ձեւավորված է, եւ այդ առանցքի անունը ՀԱԿ է: Եթե մարդիկ ցանկանում են իրոք ընդդիմադիր լինել, նալին-մեխին չխփել՝ ՀԱԿ-ի դռները բաց են: Համեցեք, եթե մղումներն արդար են:

- ՍԴՀԿ-ից անջատվածները հայտարարում էին, որ 2010-ի դեկտեմբերին համագումար կհրավիրեն, նոր կուսակցություն կգրանցեն. այդ ամենը ոչ միայն չեղավ, այլեւ նրանք այժմ խուսափում են մեկնաբանություններ անել այդ թեմայի վերաբերյալ: Ինչպե՞ս եք այդ ամենը որակում:

- Մեկնաբանել չեմ ուզում, բայց կասեմ, որ համահնչակյան կառույցը վերին աստիճանի լուրջ կառույց է եւ, վերջիվերջո, մեր ազգի մայր կառույցն է: Տարբեր խմորումներ կլինեն, տարբեր ալիքներ կբարձրանան-կիջնեն, մայր կառույցը միշտ կանգուն կմնա: Հավատացնում եմ, որ շատ շուտով մենք կլինենք նույն կուռ շարքերում: Մայր կառույցը չի կարող բաժանվել տարբեր ընտանիքների, տարբեր տների եւ տարբեր հասցեների: Մենք մեկ հասցե կունենանք:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

http://aravot.am/am/articles/politics/87394/view