суббота, 30 апреля 2011 г.

«Քաղբանտարկյալներին ազատելու դեպքում արդեն հնարավոր կլինի խոսել երկխոսության մասին»

208045_1896861628490_1450091694_1989601_5738775_n

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, անդրադառնալով քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին ներում շնորհելու համար ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` Սերժ Սարգսյանին ուղղված նամակին, նշեց.

«Ուղղակի շատ ավելի լավ կլիներ, որ գործն այդտեղ չհասներ, շատ ավելի շուտ հասկանային, որ չի կարելի նման տղաների բանտերում պահել, և որոշումը լիներ օրենսդրական, այլ ոչ թե քաղաքական»:

Տիկին Սարգսյանը ողջունում է, որ իշխանությունները որոշել են ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Ադրբեջանն անպատիժ է զգում, որովհետև մեր դիրքերը թույլ են

18.02.11_5070122_n

Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, անդրադառնալով անցնող շաբաթվա ընթացքում ադրբեջանական դիպուկահարների կողմից հայ երեք զինվորի սպանության փաստին, ասաց. «Այդ ամենը այն բանի հետևանք է, որ Ադրբեջանն իրեն անպատիժ է զգում»:
Տիկին Սարգսյանի խոսքերով, միջազգային կազմակերպությունները, ԵԱՀԿ համանախագահներն իրենց այցելություններում փորձում են խուսափել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց:

воскресенье, 24 апреля 2011 г.

Ցեղասպանության հարցում լուրջ հետընթաց ենք ունեցել հայ-թուրքական գործընթացի ժամանակ. Լյուդմիլա Սարգսյան

Snap_2010.04.10 22.22.01_002

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցում Հայաստանը լուրջ հետընթաց է ունեցել հայ-թուրքական գործընթացի ժամանակ: Այսօր` ապրիլի 23-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետը:

суббота, 16 апреля 2011 г.

«ՀՀ իշխանությունը կորցրել է Արևմուտքի աջակցությունը»

pic_13219

««Հազարամյակի մարտահրավերները» դեռ 2006 թվականին էր պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Եվ մինչև 2010 թվականը տրամադրել էր այդ գումարների ընդամենը 10 տոկոսը: Դա պայմանավորված էր միայն մեկ բանով, որ Հայաստանում բացառված են ժողովրդավարական ընտրությունները: Դրա ականատեսն է եղել ամերիկյան կողմը բազմաթիվ անգամներ: Բայց ժամանակին լռել է` ելնելով աշխարհաքաղաքական շահերից: Բայց հիմա դանակը ոսկորին է հասել»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այսպես մեկնաբանեց ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հայտարարությունները

пятница, 15 апреля 2011 г.

Ռուբինյանի նկատմամբ զրպարտանքի էլեմենտներ չեմ նկատել. Լյուդմիլա Սարգսյան

rubinyan1

Մեկնաբանելով Կարապետ Ռուբինյանի` ՀԱԿ-ից դուս գալու որոշումը` ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը zham.am-ի հետ զրույցում նշեց, թե ցավում է, որ վերջինս չկարողացավ հաղթահարել իր ներքին  ''ես''-ը, միաժամանակ չբացառեց, որ Ռուբինյանը դեռ իր մոտեցումները կվերանայի:  “Ես միայն ցավում եմ, որ իր ներքին ընդվզումը չկարողացավ հաղթահարել  եւ նման հայտարարությամբ հանդես եկավ: Համարում եմ, որ ամեն դեպքում Կարապետ Ռուբինյանն այն վերջին մարդը չէր, որ չգիտակցեց ե'ւ իր կարեւորությունը շարժման մեջ, ե'ւ ընդհանրապես հայտարարության տպավորությունը: Ցավում եմ, ե’ւ որպես անցյալում իշխանության մեջ լրջագույն դերակատարություն ունեցող մարդ ե’ւ ինձ համար դրական կերպար, այսօր նա չկարողացավ իր ներքին “ես”-ը հաղթահարել”,-կարծիք հայտնեց  Լ. Սարգսյանը:

четверг, 7 апреля 2011 г.

ԲԱՆԱՎԵՃ՝ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

picresize.php

«Հայելի» ակումբում ապրիլի 7-ին բանավիճում էին ԱԺ պատգամավոր (ՀՀԿ) Արտակ Զաքարյանն ու «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության» ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Թեման՝ «Հանրահավաքը ևսպասվող զարգացումները»:

Անժելա Թովմասյան.-Բարև՛ ձեզ, շնորհակալություն, որ հրավերն ընդունեցիք, այսօր մեր հյուրերն են Լյուդմիլա Սարգսյանն ու Արտակ Զաքարյանը: Վազը սպասվում է հանրահավաք: Մինչ դրան անդրադառնալն ընդհանուր առմամբ ինչպե՞ս կբնութագրեք նախընտրական զարգացումները: Խնդրեմ:

понедельник, 4 апреля 2011 г.

Ձուկը գլխից է հոտում:

hnchak-Drosh

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պարոնայք իշխանավորներ, բավական է կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ բանտերը լցնեք միջին օղակի ոստիկաններով, բժիշկներով և մանր չինովնիկներով:

Ամենայն հավանականությամբ մամուլից շուտով կտեղեկանանք,որ Սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտից , ձերբակալվել է հերթական չինովնիկը, քանզի Ձեր իսկ մատուցած տվյալներով, այնտեղ տարիներ շարունակ շուրջ 58 000 << մեռած հոգի>> ամեն ամիս կենսաթոշակ է ստացել, երկրին հասցնելով միլիոնավոր դոլարների վնաս: