пятница, 28 октября 2011 г.

ՀԱԿ-ՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱ՞Ծ ԵՆ, ԹԵ՞ ՈԳԵՎՈՐՎԱԾ

ls-2207asՊատճառն այն է, որ, ըստ կոնգրեսականների, ՌԴ վարչապետը ՀՀ նախագահին «ըստ արժանվույն» չի ընդունել

Երեկ Հայ ազգային կոնգրեսը շտաբի նիստ էր հրավիրել՝ քննարկելու, ի մի բերելու նախահանրահավաքային անելիքները: Նիստը ձգվեց բավականին երկար: Այս առիթով «Առավոտի» դիտարկմանը՝ բարդություններ, անհամաձայնություննե՞ր կան՝ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց.
- Ոչ, պարզապես Եռաբլուր եւ Պանթեոն այցելություններից հետո սովորականից մի փոքր ուշ ենք հավաքվել: Արտառոց ոչինչ չկա. նախապատրաստական, հանրահավաքի նախօրյակին հատուկ եռուզեռ է, որը միշտ էլ լինում է:

суббота, 22 октября 2011 г.

ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԸ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՓՈԽԱՐԵՆ Է ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ

Snap_2010.05.10 15.05.02_001«Ազնավուրը, որն աշխարհի հինգ երգիչներից մեկն է ու նաեւ ՀՀ դեսպանը Շվեյցարիայում, ուղիղ ասաց, որ Հայաստանի դատարկման միակ աղբյուրը մաֆիան է։ Այն հանցագործ խմբերը, որ սերտաճեցին իշխանության հետ, կոչվեցին մաֆիա, եւ դրա մասին ասում է ՀՀ դեսպանը»,- tert.am-ի մատուցմամբ՝ երեկ ասուլիսում հայտարարել է ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը: Վերջինս սպասում է, թե ինչպես այս հայտարարությանը կարձագանքի իշխանությունը. «Կամ հետ կանչեք դեսպանին ու ասեք, որ նա զրպարտել ա, կամ էլ համաձայնվեք»: Ըստ բանախոսի, Հայաստանում մեծ անջրպետ կա փոքրաթիվ հարուստների եւ մեծաթիվ աղքատների միջեւ. «Օրեցօր թանկացումներ եւ արտագաղթ... դա մեզ համար օրհասական է։

среда, 12 октября 2011 г.

ՇՈՒՆԸ

1682692533Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունում տենդագին պատրաստվում էին դիմավորելու ՍՄԿԿ գլխավոր քարտուղար Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովին: Իհարկե, մենք՝ չորրորդ դասարանցիներս, չէինք էլ գիտակցում, թե ով է այդ Խրուշչովը:
Արդեն երկրորդ օրն էր, ինչ դասերից հետո, դպրոցի բակում մեր դասարանցիների հետ պարապում էին՝ սովորեցնելով, թե ինչպես պետք է վազելով հատենք փողոցի կեսը, երկու շարքով շարվենք և ծաղկեփնջեր նետենք Խրուշչովի մեքենայի ուղղությամբ: Պարապմունքների ընթացքում, բնական է, ծաղկեփնջեր չունեինք, և մարզումներն անցկացնում էինք դատարկ ձեռքերով:

воскресенье, 9 октября 2011 г.

ՀԱԿ ներկայացուցիչները պատրաստակամ են այսուհետ ևս սատարել նրա գործողությունները

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը պատրաստակամ է այսուհետ ևս սատարել Հայ ազգային կոնգրեսի գործողությունները և նրա կազմակերպած բոլոր ակցիաները: Այս մասին Սարգսյանն ասաց «Առաջին լրատվականի» հետ զրույցում: 

Հարցին՝ պատրա՞ստ է արդյոք կուսակցությունը շարունակել իր մասնակցությունը ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքներին հաջորդելիք (եթե, իհարկե, այդպիսիք լինեն) գործողություններին, ՍԴՀԿ ատենապետը նշեց, որ ամեն բան կորոշվի տեղում` այսօր կայանալիք ՀԱԿ հանրահավաքի ընթացքում:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը ևս կառույցին աջակցելու պատրաստակամություն հայտնեց: «Մենք միշտ էլ պատրաստ ենք, մենք մտածելու բան չունենք, գնալու ենք մինչև հաղթանակ: Հանրահավաքային այս շաբաթը դրա լավագույն ապացույցն էր:

Վարչակազմը տապալել է առողջապահության համակարգի բարեփոխումների ծրագիրը

2007 թվականի խորհրդարանական ընտրություններից ի վեր Հայաստանում առողջապահության ոլորտում գրեթե ոչ մի բան չի արվել, վարչակազմն ամբողջությամբ տապալել է այդ համակարգի բարեփոխումների ծրագիրը:«Առաջին լրատվականի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի առողջապահության հանձնախմբի անդամ Արարատ Մկրտչյանը:

суббота, 8 октября 2011 г.

Մենք թակելու ենք յուրաքանչյուրի սրտի պատուհանը. Լյուդմիլա Սարգսյան

Ազատության հրապարակում շարունակվում է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, դիմելով ժողովրդին, կոչ արեց միշտ ժպտալ և շնորհավորեց բոլորին ֆուտբոլային երեկոյի համար: Նա նշեց, որ ֆուտբոլի մեջ պրոֆեսիոնալիզմը կարևոր է, բայց դրա հետ մեկտեղ պետք է ապահովել բարոյական աջակցությունը:

понедельник, 3 октября 2011 г.

Արտաքին աշխարհն այս անգամ չի ների նրան, ով կփորձի կրկնել Մարտի 1-ը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը:  - Տիկի՛ն Սարգսյան, Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած շուրջօրյա նստացույցերի արդյունքում կարելի՞ է ենթադրել, որ շուրջօրյա հանրահավաքները նաև նպատակ ունեն ճնշումներ գործադրել իշխանությունների վրա՝ Կոնգրեսի հետ նոր որակի երկխոսություն սկսելու համար:  - Ես կարծում եմ, որ երկխոսությունը շատ կարևոր մշակույթ է, որ այսօր մտել է մեր քաղաքական կյանքի մեջ և որպեսզի այդ մշակույթը շարունակական և ընդունելի լինի, ապա պիտի կարողանանք այն ավարտին հասցնել և այդ մշակույթի արդյունքում, ելնելով երկրի ու ժողովրդի շահերից, իշխանությունն ու ընդդիմությունը կարողանան պայմանավորվել ու իրականացնել այն պահանջները, որոնք վեր է հանել ընդդիմությունը` ելնելով ժողովրդի պահանջներից: