Ծրագիր


ՆԱԽԱԲԱՆ

Հնչակյան կուսակցությունը, որն հիմնադրվեց 1887թ. հայ քաղաքական մտքի մեծ երախտավորներ Ավետիս Նազարբեկյանբ, Մարո Վարդանյան-Նազարբեկյանի. Գաբրիել կաֆյանի և Ռուբեն Խանազատյանի կողմից, հայ իրականության մեջ առաջին սոցիալիստական կուսակցությունն Է։
Կուսակցության պաշտոնաթերթ »Հնչակ«–ի 1888թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների թիվ 11-12 միացյալ համարում հրապարակվեց կուսակցության ծրագիրը, որը մոտակա նպատակ հռչակեց Թուրքահայաստանի, Արևելյան Հայաստանի և Պարսկահայաստանի ազատագրումը, իսկ հեռավոր ու վերջնական նպատակ սոցիափստական հասարակարգի կառուցումը Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանում։ Նետվեւով անձնուրաց պայքարի հնչակյաննեբը գլխավորեցին 19-րդ դարի 90-ական թթ. հզոր ազգային-ազատագրական պայքարը՝ ուղղված թուրքական բռնապետության դեմ։
Արդեն ավելի քան մեկ դար Է անցել այս իրադարձություններից Բազում արհավիրքները, երիտթուրքական հեղաշրջումր, ռուսական երեք հեղավախությունները, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրումն ու կործանումը, բոլշևիկյան վարչակարգի յոթանասունամյա գոյատևումը փոթորկեցին հայ հասարակական-քաղաքական կյանքը, իրենց կործանարար ազդեցությանն ունեցան ինչպես մյուս կուսակցությունների, այնպես Էլ հնչակյան կուսակցության վրա։ Կորցնելով իր ղեկավար ծաղիկը մեծ Եղեռնի նախօրյակին, կուսակցությանը հնարավորություն չունեցավ լիարժեք մասնակցեւ Առաջին Հանրապետության քաղաքական կյանքին, իսկ կոմունիստական մենատիրությունը բացառում Էր այդ հնարավորությունը արդեն Խորհրդային Հայաստանում։ Սակայն Խորհրդային Հայաստանը համարելով համայն հայության Հայրենիքը, Հնչակյան կուսակցությունը այդ տարիներին կանգնեց նրա կողքին, իր շոշափելի ավանդը ներդնելով Մայր հայրենիքի հզորացման ու բարգավաճման գործում։ Այնուամենայնիվ, սփյուռքում պահպանելով իր կառույցներր, հավատարիմ մնալով ազգային ու սոցիալիստական գաղափարներին, Հայ Դատին ՍԴՀԿ–ն գոյատևեց և կյանքի հրամայական պահանջով այսօր նորացված ծրագրով մուտք է գործում Հայաստանի հանրապետության քաղաքական դաշտ։

Գաղափարական հիմնադրույթներ

Ինչպես դարասկցբին, այնպես էլ 21-րդ դարի նախաշեմին Սոցիայ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ազդարարում է, որ իր գաղափարախոսության հիմքր մարքսիզմն է, որն առայժմ մնում է բնության և հասարակության զարգացման օրենքներն ու օրինաչավաւթյաններր լուսաբանող միակ համապարփակ և գիտական ուսմունքը, ճշմարտության հասնելու իրական բանալին։
Միևնույն ժամանակ վերլուծելով հասարակական զարգացման նախորդ ողջ ժամանակաշրջանը ՍԴՀԿ–ն գտնում է, որ հավատարիմ մնալով սոցիալիզմի գաղափարներին, անհրաժեշտ է ստեղծագործաբար և արդիականացված ընբռնել ու կիրառել մարքսիզմի հիմնադրույթները, իրերին, երևույթներին դիտել ժամանակի պահանջներով։ Այս առումով հնչակյանները մերժում են մարքսիստական գաղափարների բացարձականացումները, դոգմատիզմը, արդի սոցիալ-դեմոկրատիայի նման մերժում են հեղափոխությունների և հեղաշրջումների ձախ արմատական գործելակերպը։ ՍԴՀԿ–ի գաղափարախոսության անկյունաքարը իրավական պետության մեջ դեմոկրատական օրինականության սահմաններում անցկացվելիք բարեփոխումների՝ ռեֆորմների օգնությամբ սոցիալիստական հասարակարգին անցնելու դրույթն է, որը պետք է դրվի կուսակցության ռազմավարության հիմքում։
Սոցիալիստական շարժումը վերածվել է համադեմոկրատական շարժման, որի գլախ այսօր զարգացած երկրներում կանգնած են սոցիալ-դեմոկրատներն ու սոցիալիստները։ Առաջնորդելով ժողովրդական լայն զանգվածներին, այդ շարժումը նրանք դարձրեւ են ամենահզոր և հեղինակավոր քաղաքական ուժ՝ վերածվեւ կառավարող կուսակցությունների Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և այ լուր։ Համընդհանուր բարեկեցությունը, օրինականությանը, սոցիալական անարդարությունների վերացումը արդի սոցիալ-դնմոկրատիայի կարգախոսներն են, որոնք հոգեհարազատ է նաև ՍԴՀԿ–ին և դրվում են նրա գործունեության հիմքում։
Իր գաղափարախոսության հիմքում դնելով մարքսիզմը, ընդունելով արդի սոցիալ-դեմոկրատիայի քարոզած համամարդկային արժեքները, հաշվի առնելով նոր պայմաններում քաղաքական պայքարի առանձնահատկությունները ՍԴՀԿ-ն որդեգրում է հետևյալ սկզբունքները.
1. Արդարության - Արդարությունը հնչակյանները դիտում ևն որպես այնպիսի հասարակական հարաբերություններ, որոնք յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն է տալիս հավասար պայմաններում ապրել ու աշխատել, ուսում ստանալ և բուժվել, տնտեսական գործունեություն ծավալել, ունենալ նույն սոցիալական ապահովվածությունը։ Արդար չի կարող լինել այն հասարակարգր, որտեղ մարդկանց մի մասը մյուսին զրկում է աշխատելու և ստեղծագործելու հնարավորությունից:
2. Հավասարության - Հավասարությունը կարող է լինել միայն իրավահավասարություն, երբ բոլոր քաղաքացիները իրական կյանքում ունեն հավասար իրավունքներ։
3. Դեմոկրատիա - Հասարակության քաղաքական համակարգի հիմքը պետք է լինի ժողովրդաիշխանությունը, որն երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու հավասար պայմաններում ուղղակիորեն կամ իր ընտրած ներկայացուցիչների միջոցով մասնակցությունը պետական-հասարակական կյանքին։
4. Տնտեսական դեմոկրատիա - Այն համակարգը, որտեղ քաղաքացիների մի մասը տնտեսապես գերիշխում է մյուսների վրա, պետական լծակներով յուրացնում ուրիշի աշխատանքով ստեղծած արդյունքները, չի կարոդ լինել իրական ժողովրդաիշխանություն։ Աիայն այն մարդը կարող է իրականացնել իր քաղաքական կամքը, որ ունի աշխատանքի և տնտեսական գործունեության իրավունք և զրկված չէ արտադրված հասարակական արդյունքի իր մասնաբաժնի սպառման հնարավորությունից:
Քաղաքական դեմոկրատիան անհնար է առանց տնտեսական դեմոկրատիայի։
5. Տնտեսության բազմակացութաձևություն - Սոցիալիստական
հասարակարգին կարելի է հասնել միայն տնտեսական զարգացվածաթյամբ և բարեկեցության բարձր մակարդակով։ Այն կարող է ապահովվել, ինչպես ցույց է տալիս զարգացած երկրների օրինակը, սեփականության բոլոր ձևերի առկայությամբ և նրանց միջն ազատ-շակայական հարաբերություններով ու մրցակցությամբ, եթե դրանք անհարիր չեն ազգային նկարագրին և չեն սասանում ազգային անվտանգությանը:
6. Ազատություն - Ազատությունը սոցիալ-դեմոկրատիան դիտում է, որպես առաջին հերթին անձի ազատություն, երբ յուրաքանչյուր քաղաքացի հասարակական կյանքի ցանկացած ոլորտում ունի ընտրության և ինքնորոշման իրավունք։ Հասարակության մի մասի ազատություններն ու իրավունքները չպետք է ոտնահարեն մյուս հատվածների ազատություններն ու իըավունքներր։ Անձի՛ ազատության իրականացումը կապված է դեմոկրատիայի և սոցիալական արդարության հետ։
7. Սոցիալական համերաշխություն - Իր սոցիալական բնույթով լինելով աշխատավորական կուսակցություն, ՍԴՀԿ–ն վճռականապես մերժում է նեղ դասակարգային դիրքերից ելնող քաղաքականությանը, դեմ է դասակարգային հակամարտությանը ե թշնամանքի բորբոքմանը, կողմ է սոցիալական համերաշխությանն ու համագործակցությանը, քաղաքացիական համերաշխությանը։
8. Հայրենասիրություն - Հայաստանը դարձնել կայուն, դեմոկրատական, տնտեսապես զարգացած, հեղինակավոր, ուժեղ ե արդար պետություն, որտեղից հայերը այլես չեն արտագաղթի։ Այս է հայրենասիրության մասին կուսակցության գաղափարախոսության էությունը։
9. Իրավական ե սոցիալական պետություն - Բազմակացութաձև տնտեսությունը ծնում է բազմաշերտ սոցիալական համակարգ և առաջացնում է հասարակական շահերի բախում։ Ապահովել այդ շահերի համամասնությունը կարող է միայն սոցիալական կողմնորոշում ունեցող իրավական պետությունը։ Իրավական պետությունը ՍԴՀԿ–ն դիտում է որպես այնպիսի քաղաքական համակարգ, որը ապահովում է օրենքի գերակայությանը և իշխանության երեք թևերի անկախ ա ներդաշնակ գործունեությունը։
ՍԴՀԿ-ի այս գաղափարական դրույթները դրվելու են կուսակցության ծրագրային գործունեության հիմքում և նրա կոնկրետ խնդիրները տնտեսական արտաքին ու ներքին քաղաքականության տարբեր բնագավառներում չպետք է հակասեն կուսակցության գաղափարախոսությանը։ 

Տնտեսական քաղաքականություն

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կողմ է սեփականության տաբեր ձևերին (մասնավոր, պետական, կոլեկտիվ և խառը), և ձգտելու է այդ հիմքի վրա կառուցել սոցիալական ուղղվածություն ունեցող բարգավաճ տնտեսություն։ Բազմաձև սեփականությամբ տնտեսական համակարգ ստեղծելու համար խրախուսվում է փոքր ու միջին գործարարության և դրա զարգացման արդյունքում նաև խոշոր ձեռնարկատիրության ծավալումը, միաժամանակ, հաշվի առնելով ժառանգված խոշորածավալ պետական տնտեսությունը, իրագործում է պետական գույքի մի հատվածի մրցութային եղանակով, թափանցիկ և  արդարացի մասնավորեցում։ Այդպես տնտեսության բոլոր ոլորտներում կապահովվի սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացումը։
Թեթև, սննդի արդյունաբերության ճյուղերում, առևտրում և ծառայությունների մյուս ոլորտներում տիրապետող կարող են լինել մասնավոր ձեռնարկությունները, էներգետիկայում, մետաղաձուլության, մեքենաշինության, տրանսպոտի, կապի ճուղերի և ռազմավարական նշանակության այլ ձեռնարկությունները պետք է գործեն պետական սեփականության հիմքի վրա։
Գյուղատնտեսության պորտում նախընտրելի է միջին և խոշոր ֆերմերային, բարձր ապրանքային և ժամանակակից տեխնոլոգիաներ գործադրող տնտեսությունները։ Քանի որ հանրապետությունում գյուղատնտեսության հողային, կլիմայական, տեխնիկական հագեցվածության պայմանները հեռու են նպաստավոր լինելուց, ապա այդ պատճառով կարևորվելու է այդ ոլորտի տնտեսական լծակներով պետական կարգավորումը ե ուղղակի օժանդակությունը։
Պետության դրամավարկային և հարկային քաղաքականաթյունը պետք է նպատակաուղղվի նպաստավոր ներդրումային միջավայրի ձևավորմանն ու ձեռնարկատիրության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և բնակչության առավելագույն զբաղվածության ապահովմանը։ Այդ նպատակով կատարելագործվելու է տնտեսվարման օրենսդրական դաշտը, այն զարգանալու է ժողովրդավարացման և արդիականացման ուղղություններով, լրացվելու է ապահովագրական համակարգեր բովանդակող ա գործարարության բոլոր ոլորտներն րնդգրկող օրենքներով։ Ձգտելով ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը և այդ նպատակով վարելով ազատական տնտեսական կապերի քաղաքականության, հարկ է տաբեր միջոցներով խրախոաել հայրենական արտադրության զարգացումը՝ հասցնելով այն անհրաժեշտ մրցակցային մակարդակի։
Երկրի տնտեսական ու սոցիալական վերելքի համար կարևորելով գիտության ե տեխնիկայի զարգացումը, մշտապես նպաստավոր պայմաններ ստեղծել երկրի գիտատեխնիկական ներուժի բազմապատկման համար։

Սոցիալական քաղաքականություն

Սոցիալական զարգացման գլխավոր նպատակներից է մարդկանց բարեկեցության մակարդակի բարձրացումը, նրանց համար կրթության, բուժսպասարկման, սոցիալական պաշտպանվածության պայմանների ստեղծումր, կենսամիջոցների ե ծառայությունների սպառման շարունակական աճի ապահովումը։
Տնտեսական ու սոցիալական քաղաքականության գերխնդիրը ձեռնարկատիրության զարգացման և բնակչության զբաղվածության հիմքի վրա մարդկանց իրական եկամուտների ավելացումն է և կենսամակարդակի բարձրացումը։ Բացի աշխատանքային ու ձնռնարկատիրական եկամուտներից, բնակչության բարձր տարիքի անդամների, անաշխատունակների և գործազուրկների կենսամիջոցները պետք է ապահովեն կենսաթոշակների և նպաստների միջոցով։ Չափազանց էական է նրանց սոցիալական պաշտպանվածության պետական ամրապնդումը և այդ նպատակով հատկացվող միջոցների անընդհատ աճը։ կարևոր է նաև կատարելագործել բնակչության սոցիալական պաշտպանվածության համակարգը՝ զուգակցելով պետական և ոչ պետական բաղադրիչների ազատ զարգացումը։
Հաշվի առնելով ընտանիքների անդամների թվի, դրանով պայմանավորված կրթական և բժշկական սպասարկման ծախսերի ա ստացված եկամուտների անհամամսանական բնույթը, անհրաժեշտ համարել պետական ու մասնավոր կրթական և առողջապահական համակարգերի զուգահեռ գոյությունը։ Պետությունը պետք է երաշխավորի դպրոցական անվճար կրթությանը և նրա բնակչության նվազագույն՝ նույնպես անվճար, բուժսպասարկումը։ Դրան զուգահեռ կարող են գոյություն ունենալ միջին և բարձրագույն կրթության ու բուժսպասարկման բազմաձև սեփականության հիմքի վրա կազմակերպություններ։ Ընդ որում, անհրաժեշտ է արմատավորել առողջապահական ապահովագրական համակարգը քաղաքակիրթ աշխարհում ընդունված սկզբունքներով։
Պետության կողմից խթանել ՀՀ գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի աշխատանքները, կոորդինացնել գյուղատնտեսական գիտության զարգացումը և հայրենական գիտնականների նորագույն մշակումները արտադրության մեջ ներդնելու նպատակով։ Պետության կողմից խթանել գիտականորեն հիմնավորված բույսերի և կենդանիների սելեկցիոն աշխատանքները, վերականգնել հանրապետությունում տոհմային աշխատանքներր։

Մշակույթ, գիտություն, կրթություն

Հայ ժողովուրդը, դարեր շարունակ զրկված լինելով պետականությունից, իր գոյատևման և զարգացման մեջ գլխավորապես հենվել է հոգևոր արժեքների վրա։ Այդ պատճառով էլ կրոնը, մշակույթը, արվեստը, գրականությունը, կրթությանը մեծ նշանակություն են ձեռք բերել նրա կյանքում։ Վերջին հարյուրամյակում պետականության տարբեր ձևերը (Առաջին հանրապետություն, Խորհրդային հանրապետություն) ոչ միայն չփոխեցին այս օրինաչափությունը, այւև ավելի խորացրին այն։ Հայաստանում վերջին տասնամյակներում մեծ գարգացամ ունեցան մշակույթն ու արվեստը։ Ստեղծվեցին արվեստի բազմաթիվ կենտրոններ, մշակութային հիմնարկներ։ Հայ արվեստը դուրս եկավ ոչ միայն համախոհրդային, այլև համաեվրոպական ասպարեզ։ Կտրուկ բարձրացավ Հայաստանի բնակչության կրթական մակարդակը, ստեղծվեցին բազմաթիվ բարձրագույն ուսումնական հաստատություններ։
Սփյուռքում ևս, չնայած ծանր պայմաններին, հայ արվեստն ու գրականությանը ակնառու նվաճումներ ունեցան, մանավանդ 20-30-ական թթ։
Հայ մշակույթի, հայ դպրության հետագա զարգացման մեջ համակողմիանիորեն պետք է հաշվի առնել բոլոր ժամանակաշրջանների դրական և բացասական կողմերը։
ՍԴՀԿ–ն գտնում է, որ առաջին սկզբունքը, որ Հայաստանի հանրապետությունը պետք է որդեգրի հոգևոր–մշակութային բնագավառում, դա ստեղծագործական աշխատանքի նկատմամբ պետական ցանկացած միջամտության ու հսկողաթյան բացառումն է (բացի ազգային մշակույթը մարդատյացությունից, ցեղապաշտությունից (ռասիզմից) և նմանատիպ այլ արատներից հեռու պահելուց)։ Արվեստը, գրականությանը իրենց բնույթով արդեն հակառակ են բոլոր տեսակի թելադրանքների և սահմանափակումների։ Արվեստագետը ազատ պետք է լինի իր որոնումներում։
Բայց այս սկզբունքը չպետք է նշանակի, որ պետությունը իր վրայից նետում է ազգային մշակույթի զարգացման հոգսը։ Ազգային պետությունը պետք է լինի ազգային մշակույթի զարգացման գլխավոր հովանավորը։ Ոչ մի դեպքում չի կարելի արվեստը անպաշտպանորեն նետել շուկայական հարաբերությունների ոլորտը, –ինչին, դժբախտաբար, վկա ենք այսօր։
Պետությունը պետք է ունենա հստակ մշակութային քաղաքականություն։ Հայաստանի Հանրապետությունում առայժմ այդպիսի քաղաքականություն չկա։ Դրա նպատակը պետք է լինի հայկական արվեստի ազգային առանձնահատկությունների պահպանումն ու զարգացումը։ Սա չի նշանակում հայկական մշակույթի մեկուսացում ու հակադրում համամարդկային մշակույթին։ Բուն համամարդկային մշակույթը չի կարող գոյություն ունենալ այլ կերպ, քան իբրև ազգային մշակույթների ամբողջություն։ Մշակույթի մեջ համամարդկայինը դրսևորվում է միայն ազգայինի միջոցով։ Մշակութային քաղաքականության կարևոր կետերից մեկը պետք է լինի ամենալայն կապերը աշխարհի երկրների հետ, առանց զոհաբերելու մշակույթի ազգային դեմքը։
Այս խնդրում պետք է հաշվի առնել այսօր լայնորեն ծավալվող գլոբալիզացիայի վտանգավոր միտումները։ Գլոբալիզացիան բերում է ազգային առանձնահատկությունների ըստ էության բռնի համահարթեցում, երբ նյութապես թույլ երկրի մշակույթին, շուկայական հարաբերությունների օրենքներով, թելադրվում են նյութապես ավելի հարուստ (բայց ոչ անպայմանորեն ավելի բարձր մշակույթ ունեցող) երկրների մշակութային ստանդարտները։ Հայկական պետության մշակութային քաղաքականության գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի այս գործընթացներին դիմակայելը։
Կրթության բնագավառում գլխավոր սկզբունքը պետք է լինի միջնակարգ և բարձրագույն կրթության մատչելիությունը բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն և ընդունակություն ունեն սովորելու, ընդ որում, միջնակարգ կրթաթյունր պետք է պարտադիր լինի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար։ Հետևաբար, միջնակարգ կրթության անվճարության սկզբունքը պետք է պահպանել։
Բարձրագույն կրթության մեջ պետք է զուգակցել անվճար ուսումր (պետական պատվեր) և վճարովի ուսուցումը պետական և մասնավոր բուհերում։ Պետությանը ամեն ինչ պետք է անի, որպեսզի չունևոր (ցածր եկամուտներ ունեցող) ընտանիքների ընդունակ   երեխաները  կարողանան   իրենց   ուսումը  շարունակել   պետական   և մասնավոր բահերում։ Դրա համար պետք է ստեղծել ուսման վարձերի ճկուն համակարգ, որը թույլ կտա կրճատել կամ բոլորովին վերացնել լավ սովորող «անողների ուսման վարձը։
Հայ ժողովուրդը, հատկապես վերջին տասնամյակներում, կրթակամ բարձր մակարդակ Է ունեցել, դա եղել Է մեր գոյատևման և զարգացման կարևոր աշխիքներից մեկը։ Նոր, պետակտն անկախության պայմաններում այս միտումը ոչ միայն չպետք Է թուլանա, այլև ավելի խորացվի։
Պետությանը ազատության տալով ուսումնական հաստատություններին ուսման մեթոդների և ուսուցման կազմակերպման խնդիրներում, պետք Է ունենա որոշակի ստանդարտներ (չափորոշիչներ), որոնք ապահովեն կրթության համակարգի համապատասխանությանը ժողովրդի առջև կանգնած խնդիրների լուծմանը։ Կրթական ամբողջ համակարգը պետք Է համապատասխանի այդ չափորոշիչներին։
Վերջին տասնամյակում հայ գիտությունը հայտնվեց ծանր վիճակում։ Այս իրողությունն ուներ իր առարկայական (օբյեկտիվ) պատճառները, հայկական գիտաթյունը նախորդ տարիներին զարգանում Էր պետության լավ կազմակերպված գիտական համակարգի սահմաններում։ Խորհրդային պետության փլուզումը վերացրեց այդ համակարգը և հայկական գիտությունը չկարողացավ անմիջապես հարմարվել նոր պայմաններին։ Հայկական գիտության զարգացման վրա կործանարար ազդեցություն ունեցավ անկախության առաջին տարիներին վարվող կույր և անհեռատես քաղաքականությունը, երբ փորձեր Էին արվում վերացնել գիտաթյունների ազգային ակադեմիան, կտրուկ կրճատվեցին ներդրումները գիտության և հատկապես հիմնարար գիտությունների մեջ։ Տեղի ունեցավ ուղեղների մեծ արտահոսք, երիտասարդ, ընդունակ գիտնականները զրկվելով հայրենիքում աշխատելու հնարավորությունից, իրենց ուժերի կիրառման ասպարեզը գտան օտար երկրներում։
Այնինչ իր ինտելեկտուալ (մտավոր) ներուժով Հայաստանը կարող է լինել մի երկիր, որը արտահանում Է ոչ միայն (և գուցե ոչ այնքան) արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք, այլ գիտելիքներ և տեխնոլոգիաներ, որոնք լայն հնարավորությաններ կբացեն մեր երկրի տնտեսության զարգացման համար։
Պետությանը պետք Է ունենա գիտության զարգացման հստակ հայեցակետ, որտեղ նշված լինեն գիտության զարգացման առաջնահերթաթյանները։ Ընդ որում, դրանց մեջ կարևոր տեղ պետք Է հատկացվի տեսական այնպիսի ճյուղերի, որոնք խոր արմատներ ունեն Հայաստանում՝ աստղագիտություն, մաթեմատիկա, ֆիզիկայի որոշ ճյաղեր, քիմիայի, կենսաբանության այլևայլ բնագավառներ և այլն։
Հիմնարար գիտությունների զարգացումը անհնար է առանց պետական հովանավորության։ կործանարար է այս ամբողջ ասպարեզը թողնել շուկայական հարաբերությունների հույսին։ Առանց պետության կողմից կատարվող կամ պետության հովանավորությամբ ու աջակցությամբ կատարվող ներդրումների հիմնարար գիտությունները  դատապարտված են կործանման։

Ներքին քաղաքականություն

ՍԴՀԿ-ն պետության գերագույն խնդիրն է համարում ռազմական, քաղաքական, տնտեսական և այլ միջոցներով երկրի ու նրա ացգաբնակչության անվտանգության ապահովումը, Հայաստանի և Սփյուռքի ազգանպաստ քաղաքականություն վարող բոլոր ուժերի հետ համագործակցությունը։
Ընդունել ընտրական նոր Օրենք, ըստ որի Ազգային ժողովի պատգամավորներին ընտրել բացառապես համամասնական սկզբունքով և նրանց ետ կանչելու իրավունքով։
Բոլոր մակարդակներում ընտրությունները դարձնել արդարացի ու թափանցիկ, դրանք վերահսկելիս լայնորեն օգտագործել չորրորդ իշխանությունը։
Դատական համակարգը դարձնել բաց, անկաշառ, վերահսկելի և թափանցիկ։
Հետևողականորեն պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնական ազատությունները։ Մարդու համակողմանի պաշտպանության գործում ուժեղացնել արհմիութենական կազմակերպությունների դերակատարումը։
Ըստ ամենայնի ապահովել մամուլի, խոսքի և խղճի ազատությունը։
Հայ Դատի ուրացումը համարել ազգային դավաճանություն, որը ոչ մի կերպ չի կարող քողարկվել մարդու իրավունքների և մտքի ու խոսքի ազատության պատճառաբանությամբ։ Վճռական պայքար տանել մեր կյանքին ու սովորույթներին անհարիր աղանդների դեմ։

Առողջապահության և սպորտ

Վերականգնել բոլոր կարգի անվճար բաժսաասարկումը, պահպանելով առողջապահական մասնավոր հիմնարկների համակարգը նրանց համար, ովքեր կարող են վճարել դրա դիմաց։ Խրախուսել ամուսնություններն ու բազմազավակությունը՝ զարգացնելով դրան ծառայող բուժսպասարկման որակը, ընդլայնել ցանցը։
Պետական հովանու տակ առնել սպորտը, ֆինանսավորել այն, խրախուսել այս բնագավառամ բարեգործությունը, հարկավճարման գործում հովանավորողների համար արտոնություններ սահմանելու միջոցով։ Վերականգնել Հայաստանի երբեմնի մարզական համբավը։

Երկրի պաշտպանություն

Ազգային անվտանգության հիմնախնդիրները մշակելիս առանձնահատուկ տեղ հատկացնել զինված ուժերին, դրանց կառուցվածքին, մարտունակությանը, սպառազինության որակին, բանակի թվակազմին, այլընտրանքային զինծառայության սկզբունքին այգ գործում աղջիկների զինծառայության խնդրին, զինված  ուժերի   ռազմահայրենասիրական և  բարոյա-հոգեբանական դաստիարակության հարցերին։
Զարգացնել և խորացնել հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը։
Պաշտպանական ծախսերը պետք է կազմեն պետական բյուջեում երկրի անվտանգության պահանջներին համազոր բաժին, սակայն չպետք է գերազանցեն հանրապետության ֆինանսական կարողությունները։

Ազգային արժեքների, նկարագրի, և բարոյականության պահպանում

Դավանել մեկ ազգ, մեկ ժաղովուրդ, մեկ մշակույթ սկզբունքը, գտնելով, որ Հայրենիք–Սփյուռք հոգևոր-մշակութային կապերի սերտացումը պետք Է դառնան պետական քաղքականություն։ Այդ նպատակով, առաջին հերթին՝ պետք Է ընդունվի երկքաղաքացիության մասին օրենքը։
Վճռաբար ընդդիմանալ դրսեկ «զանգվածային մշակույթին», որը սպառնամ Է հողմահարել ու ոչնչացնել ազգային-մշակութային ինքնաթյունը, հայկական քաղաքակրթության առանձնահատկաթյոաննրը, որոնք նրան հաղորդում են ինքնուրույն բնույթ և իմաստ, որը հարստացնում Է համաշխարհային քաղաքակրթության ընդհանուր երանգադաշտը։
Պաշտպանել պետությունից եկեղեցու անջատ լինելու սկզբունքը, կարևորելով հայ Առաքելական եկեղեցուց բացի ժողովրդի հոգևոր կյանքում հայապահպանման և ազգային համախմբման գործում քրիստոնեական մյուս դավանանքներին պատկանող եկեղեցիների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը։ Պետական ակտիվ միջամտությամբ և միջոցներով նպաստել ազգային մենթալիտետի հոգեկերտվածք, հոգեբանության, ազգային նկարագրի պահպանմանը, որի հանրահայտ դիմորոշ գծերն են բարձրաբարո կնցվածբը, ընտանեկան անբասիր բարքերը, ձգտումը դեպի կրթություն և գիտելիքներ, խաղաղասիրությունն ու բարությանը, արժանապատվությունն ու հայրենիքին նեցուկ լինելու կամքը։
Մեր ժողովրդի ավանդույթների, բարոյական նորմերի և ազգային– հայրենասիրական ոգով դաստիարակությունը, ազգային արժանապատվության ե շահերի, հայրենիքի պաշտպանության պատրաստակամության դաստիարակումը համարել առաջնային խնդիր։
Հայ ժողովրդի ապագային, նրա ֆիզիկական ու հոգևոր միասնության պահպանմանը վնասաբեր Է զանգվածային արտագաղթը։ Համոզված լինելով, որ այն հարուցված Է, հիմնականում, զանգվածային գործազրկությամբ, նյութական անբարվոք վիճակով, այն կարելի է և պետք է կանխել սոցիալ-տնտեսական արմատական ձեռնարկումների միջոցով, այն զուգակցելով խելամիտ քարոզչությամբ։

Արտաքին քաղաքականություն

-Արտաքին քաղաքականության ամենօրյա խնդիրը Հանրապետության գործարար մասնակցության ապահովումն է համաշխարհային ինտեգրացող գործընթացներում, նրա տեղի ու դերի ամրապնդումը Եվրոպայի կառույցներում, տարարածաշրջանային համագործակցության մեջ, Տրասեկա համակարգում և այլն։
-Արտաքին քաղաքականության ձախողումները իր մեջ ունեն ոչ միայն օբյեկտիվ, այլև սուբյեկտիվ պատճառներ։ ՍԴՀԿ-ն օրվա խնդիր է համարում արտաքին քաղաքականության ներպետական ե արտասահմանյան մարմինների գործունեության արմատական վերակառուցումը, արհեստավարժ համակարգի ստեղծումը ե ազգային դիվանագիտական կադրերի պատրաստման նկատմամբ պետական հոգատարության և վերահսկողության սահմանումը։
-Հայրենիքի և Սփյուռքի կապերի ամրապնդումը ն ցարգացումր ՀՀ ԱԳՆ-ի  կողմից պետք է խրախուսվի և օգտագործվի արտաքին հարաբերություններում համահայկական կառույցների դերի բարձրացման համար։ Այս առումով դասակցությունը կարևորում է միջպետական հարաբերությունների ցարգացումր այն երկրների հետ, որոնք ունեն հայկական գաղթօջախներ։
-Հնչակյանների վերջնական նպատակն է Հայաստանը դարձնել Մերձավոր Արևելքում կայունության և խաղաղության խորհրդանիշ, որի միջազգային հեղինակությունն ու բարձր վարկը հարևան պետությունների հետ վիճելի հարցերի լուծումը հնարավոր կդարձնեն դիվանագիտական և քաղաքական միջոցներով։

ՍԴՀԿ-ն  համոզված է, որ միաբան ընկերավարական ուժերը ստանալով Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնության աջակցությունը և հսնելով իշխանության պատմական հայրենիքի ներկա հողակտորի վրա ստեղծված Հայոց անկախ պետականությունը կտանեն դեմոկրատական սոցիալիզմի ուղիով և ՚իրականացնելով սույն Ծրագիրը ու հավատարիմ մնալով Ուխտին, Հայաստանը կհանեն ներկա ճգնաժամից, այն դուրս բերելով անվտանգ ու բարեկեցիկ զարգացման մայրուղի։

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.