Այսօր կայանալիք Կազանի հանդիպման, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ռուսական"Московские новости" պարբերականին տված հարցազրույցի մասին է zham.am-ը զրուցել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
-Տկն. Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում միտք հայտնեց, թե մինչեւ չլուծվի Ղարաբաղի հարցը, հնարավոր չի լինի հայ-թուրքական սահմանը բացել` դրանով իսկ առաջ տանելով թուրքական թեզը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Լեւոն Տեր-Պետրոսյանը, ունենալով մեծ փորձառություն, հասկանալով մեր հնարավոություններն ու քայլերը, արտահայտել է իր իրատեսական մտքերը: Ես չէի ասի, թե նա թուրքական թեզն է առաջ տանում, քանի որ մինչեւ 1992 թ.-ը այդ հարցերը միմացից տարանջատված էին, իսկ երբ Թուրքիան միակողմանի փակեց սահմանը, այդ օրվանից այդ հարցերը դարձան փոխկապակցված: Հետագայում այդ հարցը սկսվեց շրջանառության մեջ դրվել Ռոբերտ Քոչարյանի ջանքերով: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է այն ինչ իրականում կա:
-Իսկ Դուք անձամբ ի՞նչ կարծիք ունեք այդ հարցի վերաբերյալ: