Показаны сообщения с ярлыком Պատմվածք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Պատմվածք. Показать все сообщения

понедельник, 12 марта 2012 г.

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻՆ

959975427Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ծննդյան օրերը հրաշագեղ Փարիզին առանձնահատուկ շքեղություն են հաղորդում: Դեկտեմբերի երկրորդ կեսից,  մութն ընկնելուն պես, քաղաքի կենտրոնը հեքիաթային է դառնում: Այն ողողվում է խանութների լեփ-լեցուն ցուցափեղկերից հորդող բազմերանգ լույսերով և  շողարձակում մայթերի ծառերը զարդարող հազարավոր փոքրիկ լամպերի գունավոր ցոլցլացող առատությունից:
-Աջից երկրորդ բարձրահարկ շենքը Ձեր պահանջած հասցեն է, մոտենալ չեմ կարող, տեսնում եք` ոստիկանական շուրջկալ է, - ասաց տաքսու վարորդը` մատնացույց անելով ոստիկաններին։
-Ի՞նչ է պատահել,- հետաքրքրվեցի ես:

среда, 12 октября 2011 г.

ՇՈՒՆԸ

1682692533Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունում տենդագին պատրաստվում էին դիմավորելու ՍՄԿԿ գլխավոր քարտուղար Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովին: Իհարկե, մենք՝ չորրորդ դասարանցիներս, չէինք էլ գիտակցում, թե ով է այդ Խրուշչովը:
Արդեն երկրորդ օրն էր, ինչ դասերից հետո, դպրոցի բակում մեր դասարանցիների հետ պարապում էին՝ սովորեցնելով, թե ինչպես պետք է վազելով հատենք փողոցի կեսը, երկու շարքով շարվենք և ծաղկեփնջեր նետենք Խրուշչովի մեքենայի ուղղությամբ: Պարապմունքների ընթացքում, բնական է, ծաղկեփնջեր չունեինք, և մարզումներն անցկացնում էինք դատարկ ձեռքերով: