Հ1-ը մի ամբողջ հաղորդում նվիրեց հայտնի հետախույզ Վարդանյանի մահվան առիթով, մասնավորապես աղաղակելով, որ վերջինս 90-ականներին եղել է հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ, խոսել երկրի հետախուզության զարգացման եւ առհասարակ հետախուզական աշխատանքների մասին, եւ իբր Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ ոչ (բայց չեք նշել, թե ինչի համար է «ոչ» ասել): Ու ըստ Հ1-ի՝ միայն Սերժ Սարգսյանի օրոք է հարցը կրկին բարձրացվել, եւ, փաստորեն, այդժամ է մեր հետախուզությունը կանգնել բոլորովին նոր ուղու վրա: Եվ այս ամենի վառ ապացույց-փաստարկ էր ներկայացվում Վարդանյանին Սարգսյանի կողմից շքանշանով պարգեւատրումը:
Մինչդեռ սա հերյուրանքների մի ամբողջ շարան է, որովհետեւ՝ առաջին. եթե 90-ականներին հանդիպել են վերոնշյալ անձինք, ապա այդ ժամանակ քչերին էր հայտնի Վարդանյանը եւ հետեւաբար՝ իր սխրանքները, ուրեմն, Տեր-Պետրոսյանը չէր կարող ցանկացած մարդու հետ, որին չէր ճանաչում, խոսել հետախուզական հարցերից: