Показаны сообщения с ярлыком Վահան Շիրխանյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Վահան Շիրխանյան. Показать все сообщения

вторник, 21 февраля 2012 г.

Վահանի արգանդի պտուղը եւ գործիքը

Lyudmila Sargsyan (21)ՍԴՀԿ-ի շուրջ պատմությունը պետք է վաղուց ավարտված լիներ, բայց ինչպես երեւում է, այս հարցի շուրջ շահագրգռված կողմերը շատ են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԴՀԿ ատենապետԼյուդմիլա Սարգսյանը եւ նշեց, որ կուսակցությունը պառակտել ցանկանում են ոչ միայն ՍԴՀԿ-ից դուրս եկած հատվածը, այլեւ կառավարությունը:

Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ Գեւորգ Պերկուպերկյանը /ՍԴՀԿ-ի նոր ատենապետն է/ ընդամնեը գործիք է Սեդրակ Աճեմյանի եւ Վահան Շիրխանյանի ձեռքում: “2011-ի հունվարի 20-ին Գեւորգ Պերկուպերկյանի եւ նրան աջակցողների կողմից “Հայոց Աշխարհում”  հայտարարություն է տարածվել ՍԴՀԿ ութերերոդ համագումարի մասին:

пятница, 5 ноября 2010 г.

ՍԴՀԿ-ի փոխարեն կգրանցեն ՀՍԴԿ

n713331431_2013468_4511558
Վերաքննիչ դատարանը վերջերս մերժել էր ՍԴՀԿ-ից առանձնացած աճեմյանական թեւի հայցը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել ՍԴՀԿ 2009 թվականի համագումարը եւ Լյուդմիլա Սարգսյանին զրկել կուսակցության ղեկավարի պաշտոնից: Նախօրեին դատարանի որոշումը ուժի մեջ է մտել: ՍԴՀԿ ԿՎ-ն երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «1. ՍԴՀԿ ԿՎ-ն հայտարարում է, որ Հայաստանում գրանցված ՍԴՀԿ ԿՎ ատենապետն է Լյուդմիլա Սարգսյանը, 2. Չկա մեկ այլ գրանցված ՍԴՀԿ ԿՎ , որի անվան տակ կարող են հանդես գալ այլ անձինք, 3. Տեղեկացնում ենք, որ համաձայն ՍԴՀԿ ԿՎ 16.12.2009 թ. թիվ 14 նիստի արձանագրության` Վահան Շիրխանյանը, Գեւորգ Պերկուպերկյանը, Նարեկ Գալստյանը, Գագիկ Մելիքյանը, Արսեն Կուպելյանը հեռացված են ՍԴՀԿ շարքերից` կուսակցության կողմից որդեգրած քաղաքական ընդդիմադիր գիծը փոխելու միտումով ներկուսակցական պառակտում հրահրելու եւ իրականացնելու համար»:

среда, 3 ноября 2010 г.

Լ.Սարգսյան. «Հաջողություն եմ մաղթում նրանց»:

2730

ՍԴՀԿ-ից հեռացված Վահան Շիրխանյանն իր համակիրների հետ միասին նոր կուսակցություն է ստեղծում` ՀՍԴԿ անունով: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին խնդրեցինք մեկնաբանել այդ փաստը: «Հաջողություն եմ մաղթում նրանց»,- ասաց տիկին Սարգսյանը: Նա նշեց, թե ՍԴՀԿ համահնչակյան կառույցը միշտ էլ իմաստնություն ու ողջախոհություն է ցուցաբերել, սակայն հիմա դա կարծես թե նրանց լքել է, եւ այդ պատճառով համահնչակյան կառույցը սատարում է Շիրխանյանի թեւին: «Մենք պետռեգիստր, արդարադատության նախարարություն նամակ ենք ուղարկել` տեղեկացնելով, որ համապատասխան հասցեներում մեր կուսակցությունից վտարված անձինք ապօրինաբար օգտագործում են մեր դրոշը, սիմվոլները եւ այլն, ուստի խնդրել ենք ձեռնարկել համապատասխան միջոցներ»,- ասաց տիկին Սարգսյանը: Ըստ նրա` սա լուրջ իրավիճակ է, եւ իրենք օրենքի սահմաններում պետք է պաշտպանեն իրենց իրավունքը:

http://www.1in.am/arm/armenia_politics_1379.html

вторник, 21 сентября 2010 г.

Վահան Շիրխանյանը երգեց իր կարապի երգը



«Վահան Շիրխանյանը երգեց իր կարապի երգը»,– Теrt.am–ի հետ զրույցում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի երեկվա որոշմանը՝ ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։ Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ դատարանը մերժեց ՍԴՀԿ շիրխանյանական թևի հայցն ընդդեմ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի, որով հայցվորը կողմը վիճարկում էր Սարգսյանի ատենապետության օրինականությունն ու պահանջում նրանից կուսակցության կնիքը։

суббота, 18 сентября 2010 г.

Շիրխանյանը ծոծորակը կտեսնի

 
Երեկ Վերաքննիչ դատարանը մերժել է ՍԴՀԿ վահանշիրխանյանական թեւի հայցը, որով վերջիններս պահանջում էին իրենց տրամադրել հնչակյան կուսակցության կնիքը: Հիշեցնենք, որ շիրխանյանական թեւը դատի էր տվել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին` պահանջելով կուսակցության կնիքը եւ դիմել էր Վարչական դատարան, որը մերժել էր շիխանյանենց հայցը, ինչից հետո վերջիններս հայց էին ներկայացրել Վերաքննիչ դատարան:
http://www.zhamanak.com/news/12118/  

вторник, 3 ноября 2009 г.

ՍԴՀԿ-Ն ԷԼ ՉԸՆԴՈՒՆԵՑ

g_image.php

Վարդան Խաչատրյանին կրկին հեռացրել են

Անցած հանգստյան օրերը, պարզվում է, բավականին անհանգիստ են եղել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության եւ նրա նորաթուխ անդամ, «Ժառանգությունից» հեռացված Վարդան Խաչատրյանի համար: Բանն այն է, որ հոկտեմբերի 31-ին՝ շաբաթ օրը, կայացած արտահերթ նիստում դադարեցվել է Վարդան Խաչատրյանի 7-օրյա անդամակցությունը կուսակցությանը: Այդ առիթով կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Համաձայն ՍԴՀԿ կանոնադրության անդամակցության մասին դրույթի 4-րդ կետի՝ Հայկական ազգային կուսակցություններից որեւէ մեկին նախկինում անդամակցած մարդիկ կարող են ՍԴՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացնել՝ այդ կուսակցությունից դուրս գալուց առնվազն մեկ տարի անց»: «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ներկուսակցական այս ինտրիգի պատճառի արմատները հասնում են մինչեւ Հայ ազգային կոնգրես: Ընդամենը 1,5 տարի առաջ կուսակցությանն անդամագրված եւ արդեն ՍԴՀԿ ԿՎ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ՍԴՀԿ ԿՎ որոշ անդամների հետ հակված է փոխել Հայաստանյան ՍԴՀԿ-ի, այսպես ասած, հունը: Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ն հավատարմորեն շարունակում է մնալ ՀԱԿ-ի կողքին, ինչը շատերին արդեն չի բավարարում: Վարդան Խաչատրյանին ներգրավելով կուսակցական աշխատանքում՝ աստիճանաբար պետք է փորձ արվեր կուսակցության ներկայիս ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին փոխարինել Վարդան Խաչատրյանով: Իսկ դրան, հավանաբար,  կհաջորդեր ՍԴՀԿ-ի՝ ՀԱԿ-ից դուրս գալը: Նկատենք, որ ՍԴՀԿ ԿՎ-ն միանշանակ չի ընկալել կուսակցության հայաստանյան կառույցի անդամակցությունը ՀԱԿ-ին, եւ այս ընթացքում էլի փորձեր են եղել հակակոնգրեսական կեցվածք դրսեւորելու: Նույնիսկ վերջերս տեղի ունեցած համահնչակյան համագումարից առաջ համառորեն լուրեր էին շրջանառվում, որ ՍԴՀԿ-ի՝ ՀԱԿ-ից դուրս գալու հարցն էլ պիտի դրվի քննարկման: Վահան Շիրխանյանը երեկ հրաժարվեց խոսել թեմայի շուրջ՝ միայն անդրադառնալով Վարդան Խաչատրյանին հեռացնելու փաստին, ասաց. «Համբերենք, մինչեւ կուսակցությունն ինքն իր ներքին խնդիրը կլուծի եւ վերջնական հայտարարությամբ հանդես կգա։ Այսօր-վաղը կենտրոնական վարչության հայտարարությունը կլինի՝ ամեն ինչ պարզ կդառնա»: Վարդան Խաչատրյանի հետ խոսել երեկ չհաջողվեց: Վերջինիս հեռախոսն անջատված էր ողջ օրվա ընթացքում:
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ կուսակցության կանոնադրության այդ կետը չէ՞ր գործում, երբ Վարդան Խաչատրյանին ընդունում էիք կուսակցության շարքերը, պատասխանեց. «Կուսակցությունում նման նախադեպ չէր եղել, երբ նորերս այլ կուսակցությունից հեռացված մարդը փորձեր անդամագրվել ՍԴՀԿ-ին, հավանաբար, բացթողումն այդտեղ եղավ: Բարեբախտաբար, կուսակցության «հնաբնակները» շատ ավելի զգոն գտնվեցին եւ պահանջեցին, որ հավատարիմ մնանք կանոնադրության տառին: Բայց Վարդան Խաչատրյանն ինքը լավ ուսումնասիրել էր կուսակցության կանոնադրությունը, ուստի պիտի որ լավ իմանար, որ ՍԴՀԿ-ին անդամակցելու հարցով չի կարող դիմել: Երբ անդամագրվում էր, իր նկատմամբ ճնշումներ եղե՞լ են կուսակցությանն անդամագրվելու հարցին պատասխանեց՝ ոչ, ասաց, որ լավ ծանոթ է կուսակցության կանոնադրությանը»: «Առավոտի» հարց-ենթադրությունը՝ Վարդան Խաչատրյանի անդամակցության հարցում ՍԴՀԿ-ի կամ Վարդան Խաչատրյանի նկատմամբ ճնշումնե՞ր են եղել, տիկին Սարգսյանն անպատասխան թողեց: Իսկ 7 օր առաջ որտե՞ղ էին կուսակցության «հնաբնակ»-օրինապաշտները՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց, որ Վարդան Խաչատրյանի անդամակցության գործընթացը շատ հապճեպ է եղել. «Դա մեր մի շարք ընկերների ցանկությունն էր, չեմ ուզում կոնկրետացնել, թե՝ ում, վարչությունն էլ ընդառաջ է գնացել՝ թյուրիմացաբար բացթողում անելով. հիմա որոշել ենք շտկել: Այստեղ անձի խնդիր չկա: Մեկ տարի հետո, ընդունված կարգի համաձայն, պարոն Խաչատրյանը թող դիմի՝ ՍԴՀԿ-ին անդամակցելու համար՝ կքննարկենք»: Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ ՍԴՀԿ ԿՎ-ն վերականգնել է Վարդան Խաչատրյանի անդամակցությունը կուսակցությանը, տիկին Սարգսյանն ասաց. «Չհավատաք ոչ մի այլ հայտարարության, բացի հայաստանյան վարչության հայտարարություններից: Ըստ կանոնադրության, նման որոշումներ իրավասու է կայացնել միայն ՍԴՀԿ հայաստանյան վարիչ մարմինը: Իսկ մենք իրավունք չունենք վտանգելու Հայաստանում ՍԴՀԿ-ի գործունեությունը»:
Արդյոք այս պատմությունն ածանցյա՞լ է վերջերս տեղի ունեցած ՌԱԿ, ՀՅԴ եւ ՍԴՀԿ առաջին դեմքերի՝ Հայաստանում տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցել էր նաեւ ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանը: Տիկին Սարգսյանն ասաց, որ Աճեմյանը պարտավոր չէր այդ հանդիպման մասին իրենց հաշվետվություն տալ, մանավանդ, որ այն վերաբերել էր երեք կուսակցությունների սփյուռքյան գործունեությանը՝ համահայկական հարցերի վերաբերյալ:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

вторник, 25 марта 2008 г.

Շիրխանյանը խախտեց իր ու Վազգենի պայմանը


Ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանը մարտի 21-ին անդամագրվել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը: Երեկ զրուցեցինք նրա հետ:

-Պարոն Շիրխանյան, Ձեր` հնչակյան դառնալը եթե ոչ զարմանալի, ապա զարմանալիին մոտ քայլ էր: Ինչու՞ որոշեցիք անդամակցել հենց այս կուսակցությանը եւ ինչո՞ւ հենց այժմ:

- Ես միշտ եղել եմ քաղաքականության մեջ` 1988-ից, իսկ մինչ այդ եղել եմ կոմունիստ, այսինքն` նորից եղել եմ քաղաքականության մեջ: Դա վկայում է, որ քաղաքականությունն ինձ համար երբեք խորթ չի եղել, իսկ քաղաքականություն ասելով ես միշտ հասկացել եմ լինել ժողովրդի կողքին: 2000թ.-ին դուրս գալով իշխանությունից մշտապես մասնակցել եմ ընդդիմադիր տարբեր շարժումների, պահպանելով իմ տեսակետները, շատ անգամ համաձայն չլինելով այն քաղաքական ուղղությունների հետ, որ տարել են ընդդիմադիր գործիչները, բայց միշտ ունեցել եմ մի գլխավոր նպատակ ու համոզմունք, որ Հայաստանում բռնազավթված իշխանության դեպքում մենք չենք կարող երկիրը կայուն զարգացման վիճակի բերել: Եթե չկա իշխանություն-ժողովուրդ, բանակ-ժողովուրդ միասնություն, եթե չկա համահայկական միասնություն, հոգեւոր վերելքի վիճակ, մենք Ղարաբաղին տեր կանգնել չենք կարող: Քաղաքականության մեջ Վազգեն Սարգսյանի հետ հայտնի պայման ունեինք` լինել շատ ակտիվ, բայց ոչ կուսակցական: Այն ժամանակ դա միակ ճիշտ տարբերակն էր, որովհետեւ կուսակցությունները շատ էին, մենք քիչ, բոլորի հետ պետք էր շփվել, բոլորի հետ աշխատել, բոլորի ուժերը գումարել: Բայց այս տարիների ընթացքում, ես ցավով եմ դա նշում, հասկացա մի բան, որ շատ կուսակցություններ` որպես այդպիսին, դարձել են քաղաքական դաշտի տերը` չունենալով դրա իրավունքը, միայն անուն, հիմնադիր եւ այդ հիմնադիրի շուրջ ծավալվող ինչ-որ խաղեր, կուսակցականներին ինչ-որ տաքուկ տեղեր տեղավորելու նպատակներ եւ այլն: Ու ես միշտ մտածել եմ` այ եթե ես որոշեի անդամակցել որեւէ կուսակցության` ու՞ր կգնայի: ՍԴՀԿ-ն միշտ առանձնացել է ինձ համար, 120 տարեկան է ու փառավոր անցյալ ունի եւ միշտ ծառայել է ազգին, երբեք չի վարկաբեկվել, դավաճանությունների մեջ չի մեղադրվել, ունի հրաշալի գաղափարախոսություն, որը ինձ շատ հոգեհարազատ է` դա սոցիալական-սոցիալիստական գաղափարախոսությունն է: Իսկ դա նշանակում է, որ կուսակցությունը ձգտելու է ապահովել արդարություն, հավասարություն եւ օրինականություն: Հենց այդ չափանիշներով էլ ես ընտրել եմ այս կուսակցությունը: Սա ոչ այնքան զարմանալի, որքան վճռական քայլ է քաղաքական իրավիճակի զարգացման այս փուլում:

- Իսկ կուսակցությունը Ձեզ գրկաբա՞ց ընդունեց, ինչ-որ ինստանցիաներով կամ խողովակներով ստիպված չեղա՞ք անցնել:

- Եղել է երդման արարողություն` Եռաբլուրում, Անդրանիկի շիրիմին, շիրիմի վրա փռված էր 1914թ.-ի դրոշ, որն անցել է ցեղասպանության դաշտերով, արտասահմանյան երկրներով եւ հասել այստեղ: Դա ինձ համար խիստ խորհրդանշական էր: Ինչքան ես հասկանում եմ, կուսակցությունը դեմ չի եղել իմ անդամությանը:

- Ինչպե՞ս է իրեն զգում, ինչպես ընդունված է ասել` նորաթուխ հնչակյանը:

- Այն, որ ՍԴՀԿ-ն որոշել է սատարել Լեւոն Տեր-Պետրոսյանին, հասնել Հայաստանում օրինականության վերականգնման, դա ինձ համար միանշանակ ընդունելի ծրագիր է: Ոչ միայն այս երկու օրը, այլ նաեւ դրան նախորդող երկու շաբաթը, որի ընթացքում ես միշտ այստեղ եմ եղել, ինձ համոզել են, որ կուսակցությունը շարունակելու է այդ գիծը` մինչեւ խնդիրն ավարտին հասցվի: Դա շատ կարեւոր է:

- Իսկ արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու ՍԴՀԿ-ի որոշումը վերջինիս անդամագրվելու նախապայմաններից մեկը եղավ: Եթե ՍԴՀԿ-ն այլ թեկնածուի սատարելիս լիներ կամ վերջին ընտրություններում քաղաքական չեզոքություն պահպանած լիներ, դա կուսակցական դառնալու Ձեր որոշման վրա կազդե՞ր:

- Իհարկե կազդեր, ես այդ դեպքում կսպասեի: Ես ընտրեցի հենց ՍԴՀԿ-ն, որովհետեւ կուսակցությունը շատ ակտիվ դիրք է ընդունել ներկա քաղաքական իրավիճակում, իսկ ես ակտիվ ու ճշմարիտ քայլերի հետեւող եմ: Եթե ՍԴՀԿ-ն սատարեր, ասենք, Վահան Հովհաննիսյանին, Արտաշես Գեղամյանին կամ Սերժ Սարգսյանին, բացառվում է, որ ես անդամակցեի: Բայց քանի որ կուսակցությունն իրեն շատ ճիշտ է պահել այս ընթացքում, դա միայն իմ համոզմունքը չի, ես վստահաբար եմ եկել: ՍԴՀԿ-ն տարբերվում է բոլոր կուսակցություններից նրանով, որ այն մարդ կուսակցություն չի, ինչպես շատ այլ կուսակցություններ: Այն գաղափարական շատ լուրջ ուղղություն է եւ թույլ տվեք ասել` ճիշտ ազգային ուղղություն:

Վահան Շիրխանյանի հետ մեր զրույցի` առկա քաղաքական իրավիճակին վերաբերող հատվածը կներկայացնենք հաջորդիվ:
http://www.zhamanak.com/article/8728/