Հրազդանում քաղաքապետի ընտրությունները պետք է դաս դառնան ոչ միայն ընդդիմության, այլև ամբողջ հայ ժողովրդի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՍԴՀԿ անդամ, ԱԱ նախկին փոխնախարար, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը`խոսելով Հրազդան քաղաքի ընտրությունների մասին: Այն հարցին, թե Հրազդանի ընտրությունները հիմք տալիս են բոյկոտել ԱԺ ընտրությունները, նա պատասխանեց, որ ԱԺ ընտրությունները բոյկոտել նշանակում է թողնել, որ թաթար մոնղոլները բնաջնջեն Հայաստանը: Ըստ նրա` պետք է պայքարել, ոտքի կանգնել, և նրանց երկրից դուրս շպրտենք:
понедельник, 13 февраля 2012 г.
Հրազդանի քաղաքապետի ընտրությունները պետք է դաս դառնան ողջ հայության համար. Գուրգեն Եղիազարյան
суббота, 4 февраля 2012 г.
«Կեցցե մանուշակների հեղափոխությունը»
ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը՝ խորհրդարանական ընտրությունների եւ «բարետես ու փամփլիկ տղաների» մասին
- Վերջերս մամուլի ակումբներից մեկում Դուք հայտարարել էիք, որ ՀՀԿ ցուցակներով խորհրդարան են գալու «մինչեւ 35 տարեկան բարետես երիտասարդներ»: Ի՞նչ նկատի ունեիք, Սերժ Սարգսյանը փոխո՞ւմ է իր թիմը:
- Հիշեցնեմ Հանրապետական կուսակցության պատմությունը. երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանը թողել էր մի փոքրիկ կուսակցություն, որը մեկ գիշերվա ընթացքում դարձավ հզորագույն կուսակցություններից մեկը: Ինչպես մեկ գիշերվա ընթացքում դարձավ, այնպես էլ մեկ գիշերվա ընթացքում կփլուզվի: Կյանքի օրինաչափությունն է այդպիսին:
Ինչ մնում է իմ հայտարարությանը, այո, իմ ունեցած տեղեկություններով՝ այս անգամ ՀՀԿ ցուցակում մոտ 80 տոկոսը կլինեն բարետես, ինչու ոչ՝ նաեւ փամփլիկ երիտասարդներ, գելած մազերով: Կարծում եմ՝ այսօր Հայաստանում կրկնվելու է վրացական սցենարը:
среда, 1 февраля 2012 г.
Իշխանությունները պատրաստվում են ՀԱԿ-ի դեմ հակաքարոզչության նոր ալիք բարձրացնել. մամուլ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ իշխանությունները պատրաստվում են Հայ ազգային կոնգրեսի դեմ հակաքարոզչության նոր ալիք բարձրացնել և ընդդիմադիր գործիչների վերաբերյալ ուշագրավ «փաստեր վերհանել»:
Մասնավորապես, լավատեղյակ աղբյուրներից «ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ իշխանությունները փորձելու են հիմնականում կենտրոնանալ, թե ընդդիմադիր գործիչներից ով է իշխանության ներկայացուցիչների հետ մտերիմ հարաբերությունների մեջ կամ երբևէ եղել:
Եվ այդ ամենն առաջին հերթին անելու են լրատվամիջոցներին տեղեկատվական արտահոսք կազմակերպելով, որպեսզի «ապացուցվի», որ ՀԱԿ-ն ընդդիմություն չէ:
вторник, 31 января 2012 г.
Սովածը կուշտին ձայն չի տա. Գուրգեն Եղիազարյան
Հայ ազգային կոնգրեսի անդամ Գուրգեն Եղիազարյանը երկրում տիրող իրավիճակի միակ ելքը համարում է արդար ընտրությունները։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ վերջին հինգ ընտրությունների ժամանակ արձանագրված երևույթները մեկը մեկից խայտառակ են եղել։
«Ամեն ընտրություններին հույսերս կապում ենք Եվրոպայից եկած տարբեր սկոտների-բաների հետ, դրա համար էլ ավելի խայտառակ արդյունքներ ենք ստանում։ Եկեք նորմալ ընտրություններ անցկացնենք, թող ժողովուրդը որոշի՝ ում է ընտրում։ Բայց սովածը երբեք կուշտին ձայն չի տա»,-ասաց Եղիազարյանը։
ՀԱԿ-ում դավաճանների չեմ ճանաչում. Գուրգեն Եղիազարյան
«Հայելի» ակումբի այսօրվա հյուրերն էին ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը և ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Ըստ Լ. Ալեքսանյանի՝ ՀՀԿ ցուցակը կազմվելու է նոր ձևով, ՀՀ նախագահը հաշվի է առնելու հասարակության, կուսակցականների կարծիքը, և նոր խորհրդարանը լինելու է առողջ:
«Հայտարարել ենք, որ սերնդափոխություն է լինելու, անձերի հետ կապված ոչինչ չի քննարկվել: Բայց ասվել է, որ գործարարները պետք է իրենց գործով զբաղվեն, իսկ կանայք ավելի շատ լինեն»:
Մինչդեռ Գ. Եղիազարյանը նկատեց, որ ամենաժողովրդավարական սկզբունքով են կազմելու ՀԱԿ-ի ցուցակը. «Մերը այլ ցուցակ է, և ես ցանկություն չունեմ լինելու ՀԱԿ-ի ցուցակում. ժպիտը դեմքներիս ենք ցուցակը կազմելու»:
четверг, 26 января 2012 г.
Арарат Мкртчян: «Переговоры между властью и оппозицией заложили основу новой политической культуры в Армении»
Экс-министр здравоохранения Армении, представитель социал-демократической партии "Гнчак" ("Колокол") Арарат Мкртчян в интервью «ВК» подводит итоги 2011 года и дает прогнозы на 2012 год.
- Какие наиболее важные, на ваш взгляд, события произошли во внутриполитической жизни Армении в ушедшем году?
- Правящая коалиция (в лице парламента и правительства) полностью провалила свои предвыборные обещания, а также программу правительства на 2008-2012 годы. Свидетельством этого можно считать недавнее выступление премьер-министра Тиграна Саркисяна, в котором он указал на очень высокий уровень бедности и миграции.
четверг, 12 января 2012 г.
Մեծամասնական համակարգը անհրաժեշտ է իշխանություններին ենթարկվող խորհրդարան ձևավորելու համար
ՀԱԿ-ը անհրաժեշտության դեպքում պատրաստ է ակցիաներ անցկացնել “Ժառանգություն” և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների օրենսդրական նախաձեռնությանը աջակցելու համար:Zham.am-ի հարցերին պատախանում է ՀԱԿ-ի կազմում ընդգրկված Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանի հետ:
-Վերջին ժամանակներում երկրի տարբեր քաղաքական և հասարակական շրջաններ քննարկում են խորհրդարանական ընտրությունները 100% համամասնական ցուցակով անցկացնելու հարցը: Ինչ եք կարծում, իշխանությունը կհրաժարվի՞ միամանդատ ընտրատարածքներից և կանցի՞ համամասնական համակարգի:
вторник, 20 декабря 2011 г.
Համակարգը ինչպես ՀԱԿ-ի դեմ է աշխատում, այնպես էլ ԲՀԿ-ի դեմ է աշխատելու. Լյուդմիլա Սարգսյան
«Եթե արդար և թափանցիկ ընտրություններ լինեն և ԲՀԿ-ն ինքնուրույն շատ ձայներ հավաքի, ապա ՀԱԿ-ը միայն կողջունի դա, քանի որ մեր նպատակը ժողովրդի ձայնը տեղ հասցնելն է»,- ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Tert.am-ի խնդրանքով մեկնաբանելով «168 ժամ»-ին տված ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հարցազրույցը, թե «ՀԱԿ-ն առաջինը կլինի, որ կուզենա՝ ԲՀԿ-ն շատ ձայն հավաքի»։
Հարցազրույցում Հրանտ Բագրատյանը նաև կարծիք էր հայտնել, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո ամենահնարավոր սցենարն այն է, որ ԲՀԿ-ն գալու է Ազատության հրապարակ՝ արդար ընտրությունների խռովությանը, ընտրակեղծիքների դեմ պայքարելու գործընթացին միանալու:
пятница, 2 декабря 2011 г.
Տեր-Պետրոսյանի ելույթը մարտավարակա՞ն էր
Քաղաքական շրջանակների քննարկման առարկան շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած միտքը ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին, որը կարծես վերջին ակորդն էր ՀՀԿ-ԲՀԿ լարվածության: Եվ մինչ Կոնգրեսում քննարկում են՝ հնարավո՞ր է արդյոք համագործակցել ԲՀԿ-ի պես ուժի հետ, ոստիկանությունը սկսեց ավելի ինտենսիվ կերպով թմրամոլներ հայտնաբերել ԲՀԿ-ականների շարքերում ու ձերբակալել:
Նախօրեին տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է ԲՀԿ-ի հետ համագործակցության Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած թեզը վերջին հանրահավաքում: Քննարկվել է նաեւ, թե արդյոք հնարավո՞ր է քաղաքական ուժերի կոնսոլիդացիա՝ թեկուզ ընտրական պրոցեսը վերահսկելու համար: Քաղխորհրդի նիստին ինքը` ՀԱԿ առաջնորդը, չի մասնակցել:
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՎԵՐՋԻՆ ԱԿՈՐԴՆ Է ՀՆՉԵՑՆՈՒՄ ԱՐԴԵՆ «ՄԱՅՐ ՄՏՆՈՂ» ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնած «Լյուստրացիայի (գաղտնազերծման) մասին» օրինագծին որոշ քաղաքական գործիչներ խիստ դեմ արտահայտվեցին, որոնց թվում է նաև ՍԴՀԿ անդամ, Ազգային անվտանգության նախկին փոխնախարար ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, ով մեզ հետ զրույցի սկզբում նախ անդրադարձավ «լյուստրացիա» բառի էությանը: «Դա, այսպես ասած, մեղքերի թողություն է, եթե, իհարկե, այդ մեղքերը եղել են: Երբ ասում ենք լյուստրացիա, հասկանում ենք գաղտնազերծում, որը վերաբերում է նախկինում մեծ ու փոքր մեղքեր գործած տարբեր մարդկանց: Այս օրենքը կիրառվել է եվրոպական ութ երկրում, ինչպես նաև Վրաստանում»,- նկատեց պարոն Եղիազարյանը՝ «Իրատես de facto» ակումբում հյուրընկալվելուց հետո պատասխանելով մեր հարցերին:
среда, 30 ноября 2011 г.
ՀԱԿ ներկայացուցիչ. ՀՀԿ-ն ԲՀԿ-ին ձերբակալություններով է պատժում եւ փորձում է ենթարկեցնել իրեն
Վերջին օրերին թմրանյութեր պահելու կամ խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով արդեն իսկ ձերբակալվել կամ կալանավորվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կամ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ուղղակի կամ անուղղակի առնչություններ ունեցող 4 անձինք: Ձերբակալվածներից մեկը ԲՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանն է, որը կասկածվում է թմրանյութեր պահելու մեջ: Այս զարգացումներին անդրադառնալով՝ ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակը, ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի, խոստովանել է, թե՝ ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումները նկատելի են դարձել՝ հավելելով, որ դրանց վերաբերյալ կուսակցությունը վերջնական գնահատականներ կտա ավելի ուշ. թերեւս, հանդես կգա հայտարարությամբ:
пятница, 25 ноября 2011 г.
Երեւան հասնելու համար բժշկի թո՞ւղթ է պետք ցույց տալ ոստիկաններին
ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Ալեքսանդր Ալեքյանն Aravot.am-ի հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրեց, որ Վանաձորից Երեւան ճանապարհի մի հատվածում «գազելի» վարորդը տեղեկացել է, որ Աշտարակից Երեւան ճանապարհին ոստիկանները կանգնած են եւ արգելում են մեքենաների մուտքը մայրաքաղաք: Ուղեւորների հետ համաձայնության արդյունքում՝ վարորդը փորձել է Եղվարդի ճանապարհով հասնել Երեւան: Ճանապարհի սկզբին ոստիկաններ են եղել կանգնած, որոնք այլ մեքենաներով «զբաղված»՝ չեն կանգնեցրել տվյալ «գազելին»: Իսկ Եղվարդի կենտրոնում արդեն, 4-5 ոստիկանական մեքենա փակել են «գազելի» ճանապարհը: Վարորդը պատճառաբանել է, որ իր հիվանդ քեռուն պետք է հասցնի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը: Ուղեւորներից մեկն իսկապես եղել է վատառողջ եւ իր հետ է ունեցել իր առողջական բոլոր փաստաթղթերը:
четверг, 24 ноября 2011 г.
Ո՞ւմ համար ենք կառուցում
Ամենամյա դարձած համահայկական դրամահավաքն այս տարի էլ կարծես կկայանա, առաջիկա օրերին կեզրափակվի այն: Ցավալիորեն դա շարունակում է համահայկական լինել: Իրականում կցանկանայի ունենային այնպիսի երկիր, որի քաղաքացին այնքան ապահովված լիներ, որ մարաթոնը ոչ թե համահայկական, այլ՝ հայաստանյան միջոցներով կայանար: Իհարկե, դեմ չեմ, որ այսօր իր մասնակցությունն ունի ակտիվ Սփյուռքը, որը հայ ժողովրդի կարեւորագույն մասնիկն է, բայց, իբրեւ ՀՀ քաղաքացի, ինձ լավ կզգայի, ավելին՝ նվաստացած չէի լինի, երբ հայրենիքում ապրողներս այնքան ապահովված չենք՝ ինքներս լուծելու ճանապարհների, ջրագծերի եւ այլնի կառուցման հոգսերը:
среда, 9 ноября 2011 г.
ՀԱԿ-ի` եվրոպական կառույցների հետ շփումները և Բրյուսելում ներկայացուցիչ ունենալը շատ բնական են. Լ. Սարգսյան
Հայ ազգային կոնգրեսի նպատակներն ու առաջնահերթությունները ներկայացնելու առումով եվրոպական կառույցների հետ շփումները, ինչպես նաև Բրյուսելում սեփական ներկայացուցիչ ունենալը շատ բնական են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե ի՞նչ կարող են նշանակել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` եվրոպական ֆինանսական կառույցների ղեկավարների հետ վերջին հանդիպումներն ու «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Բրյուսելում ներկայացուցիչ նշանակելը:
«Նմանօրինակ հանդիպումների ընթացքում ներկայացվում են Հայաստանում տիրող ներքաղաքական վիճակն ու առկա խնդիրները, իշխանությունների հակազգային քաղաքականությունը: Այսկերպ արվում է ամեն բան, որ Հայաստանը ներկայացվի իրական պատկերով, և աշխարհը հասկանա` ինչքանով է կարևորվում ՀԱԿ-ի պայքարը և ինչ նպատակներ է առհասարակ հետապնդում հայաստանյան ամենաակտիվ ընդդիմությունը»,- ասաց նա:
суббота, 5 ноября 2011 г.
Այսպես որ գնա, ՀՀ-ն կմնա առանց Սերժի
Որեւէ միտում կա՞ արդյոք, որ իշխանական վերնախավի պաշտոնանկություններն ու փոխատեղումները կարող են հասնել տուրուդմփոցի կամ փոխել քաղաքական ուժերի դասավորությունը, ինչպես ավելի վաղ կանխատեսել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Լրագրողների հետ զրույցում պատասխանելով այս հարցին` ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ «սովորաբար Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ մի բան հենց այնպես չի ասում», ուստի այս անգամ էլ դեռ կլսենք պաշտոնանկների արձագանքը` միգուցեեւ տուրուդմփոցի տեսքով: «Հնարավոր չի, որ դժգոհություն չարտահայտեն այդ ուղղությամբ, գուցե դա հրապարակային չլինի: Երբ լսում ենք, թե Ալիկ Սարգսյանը ինչպես է հավատարմության երդումներ տալիս Սերժ Սարգսյանին, բոլորիս մոտ ժպիտ է առաջանում, որ կարելի է այդ աստիճան ստրկամիտ լինել:
пятница, 4 ноября 2011 г.
Ղարաբաղյան կլանի կադրային ռեսուրսը սպառվել է, և Սերժ Սարգսյանն էլ այդ հասկանում է
Zham.am-ի հարցերին պատասխանում է ՀԱԿ-ի կազմի մեջ մտնող Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք նախագահի աշխատակազմի առաջին տեղակալ Միքայել Մինասյանի երեկվա հրաժարականը:
- Ես կարծում եմ, որ իրենից հեռացնելով Միքայել Մինասյանին`Սերժ Սարգսյանը փորձեց միանգամից մի քանի խնդիրներ լուծել, այդ թվում աշխարհաքաղաքական: Տեսեք բոլոր հրաժարականները սկսվեցին Սերժ Սարգսյանի` Մոսկվայից վերադառնալուց հետո: Ես կարծում եմ, որ Կրեմլին այնքան էլ դուր չէր գալիս Միքայել Մինասյանի ընդգծված արևմտամետությունը և, նրան պաշտոնանկ անելով, Սերժ Սարգսյանը փորձեց դուր գալ Ռուսաստանին և ապացուցել Կրեմլին ռուսամետ քաղաքական կուրսին իր հավատարմությունը :
Պայմանավորվենք Ս. Սարգսյանի հետ, հետո նրա հրաժարակա՞նը պահանջենք. Լ. Սարգսյան
«Տեսակետ» մամուլի ակումբի հյուրը` Սոցիալ-դեմոկրատական-հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը, հայտարարեց. «Մենք հասնելու ենք Սերժ Սարգսյանի հրաժարականին անպայման, մենք մեր նպատակներից չենք հրաժարվելու»: Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ի քայլերին, նա նշեց, որ նոյեմբերի 25-ին կայանալիք հանրահավաքում այդ մասին կասվի:
«Մենք մանդատի համար չենք պայքարում, մեր պայքարը Հայաստանի ապագայի համար է»,- նկատեց Սոցիալ-դեմոկրատական-հնչակյան կուսակցության ղեկավարը:
вторник, 1 ноября 2011 г.
Հայաստանի իշխանական համակարգն այնքան փտած է, որ ոչ մի հրաժարական չի փրկի այն
Հայաստանի իշխանական համակարգն այնքան փտած է, որ ոչ մի հրաժարական ու նշանակում ի վիճակի չէ փրկել Սերժ Սարգսյանի իշխանությունը, առավել եւս ինչ-որ բարեփոխում իրականացնել այդ համակարգերում եւ դրա արդյունքում շահել ժողովրդի վստահությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` մեկնաբանելով վերջին աղմկոտ պաշտոնանկությունները:
«Ոչ մի բան այս իշխանություններին փրկել չի կարող: Որովհետեւ հիմքից փտած է ամբողջ իշխանական համակարգը»,- նշել է Լ. Սարգսյանը:
суббота, 22 октября 2011 г.
ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԸ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՓՈԽԱՐԵՆ Է ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ
«Ազնավուրը, որն աշխարհի հինգ երգիչներից մեկն է ու նաեւ ՀՀ դեսպանը Շվեյցարիայում, ուղիղ ասաց, որ Հայաստանի դատարկման միակ աղբյուրը մաֆիան է։ Այն հանցագործ խմբերը, որ սերտաճեցին իշխանության հետ, կոչվեցին մաֆիա, եւ դրա մասին ասում է ՀՀ դեսպանը»,- tert.am-ի մատուցմամբ՝ երեկ ասուլիսում հայտարարել է ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը: Վերջինս սպասում է, թե ինչպես այս հայտարարությանը կարձագանքի իշխանությունը. «Կամ հետ կանչեք դեսպանին ու ասեք, որ նա զրպարտել ա, կամ էլ համաձայնվեք»: Ըստ բանախոսի, Հայաստանում մեծ անջրպետ կա փոքրաթիվ հարուստների եւ մեծաթիվ աղքատների միջեւ. «Օրեցօր թանկացումներ եւ արտագաղթ... դա մեզ համար օրհասական է։
пятница, 30 сентября 2011 г.
Արդի ներքաղաքական իրավիճակի շուրջ. հայացք ձախից
Սույն վերլուծությունում փորձ է արվում ուսումնասիրել ներկա ներքաղաքական իրավիճակը ձախակողմյանների տեսանկյունից: Ձախակողմյան ասելով՝ նկատի ունենք այն ուժերին, որոնք դավանում են ժամանակակից սոցիալ-դեմոկրատիզմի սկզբունքները, պաշտպանում ժողովրդի ապստամբելու իրավունքն այն պարագաներում, երբ բացակայում են խաղաղ ուղիները: Ընդսմին, վերլուծության մեթոդաբանական հիմք է ծառայում կենտրոնի կողմից մշակված՝ Հայաստանում քաղաքական գործընթացքների ալիքային զարգացման հայեցակարգը, որի հիմնական հայեցակետերն են` առաջ ընկնումը,հետ սահումը,ծանրության նոր կենտրոնի ձևավորումը: