Показаны сообщения с ярлыком Սարգիս Տխրունի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Սարգիս Տխրունի. Показать все сообщения

пятница, 25 ноября 2011 г.

ՀԱԿ-ից «դեսանտ» են իջեցրել

P066-345-256-273-06060ՀԱԿ գրասենյակից Aravot.am-ին տեղեկացնում են, որ մոտ կես ժամ առաջ ՀԱԿ կենտրոնական գրասենյակից  մարզերից դեպի Երեւան բերող   ճանապարհների  ուղղությամբ մեկնել են ՀԱԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչները՝ վերահսկելու համար դեպի մայրաքաղաք բերող ճանապարհները: ՀԱԿ-ի այս քայլը նպատակաուղղված է չեզոքացնելու ոստիկանների կողմից ճանապարհների փակումը, ինչի պատճառով մարդիկ չեն կարողանում մասնակցել Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքներին:

Աշտարակ քաղաքի կողմից մուտք ապահովող ճանապարհի մոտ գտնվող ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության անդամ  Նուբար Բեյլերյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչ իրենց տեղ հասնելը՝ ոստիկաններն արգելել են այդ ճանապարհով Երեւան եկող մեքենաների մուտքը, հատկապես, երբ վերջիններս եղել են շատ ուղեւորներով: Ժամը 15.30-ի դրությամբ, քանի դեռ ՀԱԿ-ի ներկայացուցիչները հսկում էին ճանապարները՝ չէր արգելվում մեքենաների մուտքը:

понедельник, 14 марта 2011 г.

«Սոցիալ-տնտեսական ճգնաժամը Հայաստանում և երիտասարդության խնդիրները»

 P073-408-255-308-1c031

Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, ՍԴՀԿ անդամ, Առոջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանն այսօր «Սոցիալ-տնտեսական ճգնաժամը Հայաստանում և երիտասարդության խնդիրները» թեմայով սեմինար էր կազմակերպել:

Սեմինարին մասնակցում էին ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիասարդական միության երիտասարդները:

Իր խոսքոի ընթացքում Մկրտչյանը նկատել է, որ այսօր բարձր պաշտոններ զբաղեցնող երիտասարդները  կառավարման դպրոցի ճանապարհը չեն անցել:

«Երիտասարդների համար մեր իշխանությունները նաև պրոբլեմ են ստեղծում: Ասում են՝ լավ ծառայել ես,  գնա աշխատի: Դրանով արջի ծառայություն են մատուցում երիտասարդներին, քանի որ նրանք, զբաղեցնելով բարձր պաշտոններ, բայց չունենալով բավարար հիմք` չեն կարողանում աշխատել»,- ասել է Մկրտչյանը:

Նա ընդգծել է այսօրվա երիտասարդության առջև ծառացած երեք հիմնական խնդիրները՝ նյութական, սոցիալական և մշակութային:

«Իշխանությունները խարսխված են բազեաարծիվական խնդիրների վրա, իսկ մնացած երիտասարդների խնդիրները անտեսված են: Եվ բյուջեով նույնիսկ «Բազեի» համար գումար են ամրագրել»,- ասել է բանախոսը՝  հավելելով, որ «ով արծիվ չի, ով բազե չի, այլ ուղղակի երիտաասարդ է, նրա խնդիրներն անտեսված են»:

Սեմինարին մասնակից երիտասարդները ևս փաստել են, որ այսօր երիտասարդների համար խնդիր է այն, որ իրենք կարողանան հնարավությունների շրջանակներում դրսևորվեն և իր իրենց վաղվա օրը տեսնեն:

Նրանց խոսքով՝ այդ վաղվա օրը չտեսնող երիտասարդը մի օր կթողնի ու կգնա Հայաստանից, ինչը հաճախակի բնույթ է կրում այսօր:

http://www.epress.am/2011/03/13/հայաստանում-չեն-անտեսվում-միայն-բազե/

пятница, 30 апреля 2010 г.

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ

n588004514_1980389_1607
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը ատենապետ`Գարիկ Մանուկյան) այսօր հանդես է եկել հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ստորեւ.
«Վերջերս ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր գալիք ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի պետպատվերով տեղերի կիսով չափ կրճատման մասին: Այնուհետև մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Պաշտպանության նախարարությունը պարտաստվում է առաջարկ ներկայացնել կառավարությանը , ըստ որի զորակոչի տարիքը 27-ից պիտի բարձրացվի 32-35-ի :
Այս քայլերով գործող ապօրինի իշխանությունները լուրջ հարված են հասցնում գիտության զարգացմանը` զրկելով այն երիտասարդ կադրերից: Ակնհայտ է, որ սրանով նրանք լուծում են իրենց համար շատ կարևոր մի խնդիր : Զինակոչի տարիքի բարձրացումը բերելու է հսկայական արտագաղթի: Երիտասարդության մի զգալի հատված, որը ցանկանում է շարունակել իր ուսումը, գիտական գործունեությունը լքելու է երկիրը և մեծ հավանականությամբ` 10-15 տարի արտերկրում անցկացնելուց հետո , այլևս չի վերադառնալու:
Սա շատ «արդյունավետ» միջոց է ավելորդ գլխացավանքից ազատվելու համար, քանի որ բոլորին է հայտնի , որ երիտասարդությունը միշտ եղել է և կմնա ամենաըմբոստ, այս իշխանությունների ապօրինությունները չհանդուրժող և երկրում տիրող ցանկացած անարդարության դեմ անկոտռուն պայքար մղող խավը:
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը կոչ է անում ամբողջ երիտասարդությանը համախմբվել այս խնդրի շուրջ : Եթե մենք լռենք և չպայքարենք այս ապօրինության դեմ, եթե հանգիստ նայենք, թե ինչպես են մեզանից խլում մեր ապագան, ապա մենք այս իշխանություններից ոչ պակաս պատասխանատու կլինենք ընդունված որոշման համար»,-ասված է հայտարարության մեջ:
http://www.a1plus.am/am/social/2010/04/29/sargis-txruni

среда, 24 марта 2010 г.

Հայտարարություն-Սարգիս Տխրունի ուղանողական երիտասարդական միություն


                                                      Հայտարարություն

Փետրվարի 25-ին ՀՀ կառավարության ընդունած հերթական խայտառակ որոշումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխող ապօրին վարչակազմը բացարձակ անհարգալից է վերաբերվում մեր մշակույթային արժեքներին: Այդ որոշումը բարձրացրեց մի հզոր բողոքի ալիք և, հատկապես երիտասարդության ու մտավորականության շրջանում, դարձավ բուռն քննարկումների առարկա:
Մի խումբ երիտասարդների կողմից Ի պաշտպանություն <<Մոսկվա >> Կինոթատրոնի ամառային դահլիճի ստեղծվեց քաղաքացիական նախաձեռնություն, որին հետագայում միացան նաև մի շարք անվանի մտավորականներ:
<<Սարգիս Տխրունի>> երիտասարդական ուսանողական միությունը ամբողջությամբ կիսում է այդ նախաձեռնության հեղինակների դիրքորոշումները այս հարցում և հայտարարում, որ պատրաստ է ամեն կերպ պայքարել դահլիճի պահպանման համար:
Եվս մեկ կարևոր դիտարկում, քաղաքացիական Նախաձեռնության հեղինակների կողմից բազմիցս նշվել է, որ սա պայքար չէ Հայ Առաքելական եկեղեցու դեմ , սակայն վերջին շրջանում տարբեր հեռուստաալիքների եթերներից եկեղեցու սպասավորների հակառակ պնդումները և պահվածքը մեղմ ասած բարոյալքում են ամբողջ կառույցը: Մենք կոչ ենք անում մեր հոգևոր այրերին իրենց ուժն ու եռանդը կենտրոնացնել հոգևոր արժեքների տարածման ու պահպանման վրա և հայ ժողովրդի հավատքի ուժը չպայմանավորել Եկեղեցիների քանակով:


ՍԴՀԿ <<Սարգիս Տխրունի >> ուղանողական երիտասարդական միությունԱտենապետ`Գարիկ Մաուկյան

суббота, 20 февраля 2010 г.

Նոր վարչություն

ՍԴՀԿ մամլո դիվանը փոխանցում է, որ այս տարվա հունվարի 9-ին տեղի ունեցած ՍԴՀԿ 7-րդ համագումարում քննարկվել էր ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության վարչության վարքագիծը, եւ հունվարի 15-ին կայացած ՍԴՀԿ կենտրոնական վարչության նիստում այդ վարչությունը լուծարվել էր: Միության լիազոր ատենապետ էր նշանակվել ՍԴՀԿ ԿՎ անդամ Գարիկ Մանուկյանը: Երեկ տեղի է ունեցել ՍԴՀԿ երիտասարդական թեւի ժողով, որտեղ ընտրվել է «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության հինգ անդամից կազմված նոր վարչություն: Միության լիազոր ատենապետ Գարիկ Մանուկյանի օգնականներ են ընտրվել Գեւորգ Հարությունյանը եւ Նազելի Հակոբյանը:

ՍԴՀԿ մամլո  դիվան
http://www.armtimes.com/2467
18.02.2010թ.

среда, 10 декабря 2008 г.

Փոխել են


Երեկ տեղի է ունեցել ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության Ընդհանուր Ժողովը։ Համաձայն ուսանողական-երիտասարդական միության կանոնադրության, ատենապետ Նարեկ Գալստյանը հրաժարական է ներկայացրել, որից հետո ժողովի մասնակիցները քննարկման արդյունքում նոր ատենապետ են ընտրել Գեւորգ Պերկուպերկյանին։ ՍԴՀԿ վարչության նիստով մինչեւ հաջորդ համագումարը Նարեկ Գալստյանին ժամանակավորապես հանձնարարվել է ղեկավարել ՍԴՀԿ մամլո դիվանը։

четверг, 3 апреля 2008 г.

Հայտարարություն


Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչությունը մշակել է երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012թթ.-ի ռազմավարությունը:

Ինչպես եւ սպասվում էր, փաստաթուղթն ընդամենը կրում է դեկլարատիվ բնույթ, եւ ոչ մի հստակ ծրագիր չի նախատեսվում: ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը` որպես երիտասարդական խնդիրներով շահագրգիռ եւ հետաքրքրված կազմակերպություն, որոշել է սեփական առաջարկներով հանդես գալ` երիտասարդության կյանքում էական եւ որակական փոփոխություն մտցնելու համար: Պետական մարմիններն առաջարկում են փոփոխությունների այնպիսի դրույթներ, որոնք այս պայմաններում կատարել ուղղակի հնարավոր չէ: Մենք` որպես ուսանողներ, առաջարկում ենք պատկան մարմիններին զբաղվել հետեւյալ խնդիրներով` որպես առաջնահերթություն:

1. Պայքար բուհական կոռուպցիայի դեմ: Այս երեւույթը, ցավոք, համատարած է, իսկ պետությունը ոչ մի կերպ չի փորձում այս խնդրին լուծում տալ:

2. Իջեցնել կամ փորձել կարգավորել ուսանողական վարձավճարները: Ամեն տարի ուսանողական վարձավճարներն ավելանում են, իսկ կրթական որակն առանձնապես չի բարձրանում: Պետությունը պարտավոր է կարգավորել վարձավճարների բարձրացման կամ իջեցման մեխանիզմները եւ վերցնել բուհերի ձեռքից վարձավճարների կարգավորման մենաշնորհը:

3. Ուսանողական խորհուրդների բարեփոխումների ծրագրի անհրաժեշտություն: Այս կամ այն բացառություններով` վերջին տարիներին ուսանողական ինքնակառավարման մարմինները վերածվել են կուսակցական փակ ակումբների եւ մեծամասամբ ոչ մի վստահություն չեն վայելում ուսանողների կողմից: Ի դեպ, այդ մասին են վկայում նաեւ մեր միության անցկացրած բազմաթիվ մոնիտորինգները: Ուստի առաջարկում ենք ցրել ուսանողական խորհուրդները եւ ստեղծել հզոր ուսանողական արհմիություններ:

4. Երիտասարդության զբաղվածության խնդիրը: Պետք է հստակ օրենսդրական դաշտ ստեղծել` երիտասարդ կադրերին աշխատանքի տեղավորելու համար: Պետությունը պարտավոր է ամեն տարվա մի քանի տասնյակ լավագույն շրջանավարտների վերցնել աշխատանքի:

Եթե այս հստակ խնդիրները չեն իրականացվում, ապա ոչ մի դեկլարատիվ փաստաթուղթ չի կարող բարելավում մտցնել երիտասարդների կյանքում: Իսկ երիտասարդական քաղաքականության վարչության ներկայացրածը ակնահաճո է, բայց ոչ երբեք իրագործելի:

Մեր ուսանողական միությունը սկսել է երիտասարդության շրջանում ստորագրահավաք` վերոնշյալ կետերը կատարելու պահանջով:

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության մամլո դիվան

 Հեռ` 569644, 530966
http://www.zhamanak.com/article/8817/

пятница, 28 марта 2008 г.

Հայտարարություն


Մարտի 28-ին մենք` հնչակյան երիտասարդներս, համարձակություն ցուցաբերեցինք եւ որոշեցինք «Կոնգրես» հյուրանոցում «պետության հիմքերը խարխլող» եւ «սադրիչ» մի միջոցառում անցկացնել` ուսանողական քննարկում` «ՄԱԿ-ի ընդունած հակահայկական բանաձեւ. քաղաքական հետեւանքները» թեմայով:

Ի սկզբանե որոշվել էր մեր միջոցառման ժամանակ ապահովել օբյեկտիվություն, եւ այդ առումով հրավիրել էինք նաեւ ԱԳՆ ներկայացուցչին:

Մեկ շաբաթ առաջ դիմել էինք հյուրանոցի համապատասխան մարմիններին եւ խնդրել դահլիճ տրամադրել: Պայմանավորվածություն եղավ, եւ մենք հանդգնեցինք հրավիրել շահագրգիռ կողմերին եւ տարբեր երիտասարդական կազմակերպությունների` այդ թվում եւ իշխանական: Միջոցառումից 10 րոպե առաջ, սակայն, մեզ զանգահարեց հյուրանոցի ներկայացուցիչը եւ փաստեց, որ դահլիճ տրամադրել չի կարող: Այլ մեկնաբանություններ չեղան: Մենք, ամենեւին չցանկանալով խաթարել պետության հիմքերը եւ տեղի տալ օտարերկրյա գործակալների ցանկություններին, հանդգնում ենք փաստել, որ մեզ դահլիճից զրկելն ունի հստակ քաղաքական ենթատեքստ:

Ելնելով այս ամենից` ուղղում ենք հետեւյալ կոչը.

Բոյկոտել Կոնգրես հյուրանոցի աշխատանքները:

Սփյուռքի մեր հայրենակիցներին եւ կուսակցական ընկերներին խնդրել` Հայաստան գալու դեպքում Կոնգրեսում համար չվարձել:

Միջազգային եւ տեղական իրավապաշտպան կառույցներին այդ հյուրանոցում քննարկումներ չանցկացնել:

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի»

ուսանողական-երիտասարդական միություն

Ներեցեք հանդգնության համար

28.03.2008 թ.
http://www.zhamanak.com/article/8772/

суббота, 23 июня 2007 г.

ՀՅԴ-ն խանդում է ՍԴՀԿ-ին


2007 թվականի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներով` ամենավերջին տեղում սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն էր, որը ստացել էր հազարից էլ պակաս ձայներ:

Այս արդյունքը կարելի էր տրամաբանական համարել, եթե նկատի չունենայինք, որ կուսակցության հատկապես երիտասարդական կառույցը` «Սարգիս Տխրունի» միությունը, վերջին շրջանում համարվում է ամենաակտիվ եւ բազմամարդ երիտասարդական քաղաքական միավորումը: Իրենք` հնչակյանները նման «հաջողության» համար գտնում են, որ պարտական են ՀՅԴ-ին եւ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանին: Ընտրություններից ավելի քան մեկ ամիս անց կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, խոսելով իրենց ստացած արդյունքի մասին, ասում էր. «Ինչպես ռեժիմին ընդդիմադիր բոլոր կուսակցությունների նկատմամբ, մեր հանդեպ եւս իշխանությունները կիրառեցին ընտրակեղծիքների փորձված եւ իրեն արդարացրած բազմաթիվ մեխանիզմներ: Այսինքն` այն բոլոր տեղերում, որտեղ հայտարարվում էր, որ մեր կուսակցությունը ստացել է 0 ձայն, իրականության հետ ոչ մի կապ չուներ: Մենք ամբողջ գիշեր անցկացրել ենք կուսակցության կենտրոնական գրասենյակում, եւ մեզ անընդհատ զանգահարում էին մեր համակիրները, մտերիմները, ազգականները եւ ասում, որ այդ ընտրատարածքում, որտեղ 0 արդյունք է ներկայացվում, առնվազն իրենք եւ իրենց ընտանիքի անդամները քվեարկել են ՍԴՀԿ-ի օգտին»: Սակայն, բացի այն, որ ՍԴՀԿ-ն ընդդիմադիր է, նրա նկատմամբ եղել է հատուկ որոշում. «Ընտրություններից հետո մենք իմացանք, որ մեր ստացած արդյունքը պատճառ է ոչ միայն ընդդիմադիր լինելուն. մեր հետ կապված հատուկ որոշում է կայացվել Ռոբերտ Քոչարյանի մակարդակով: Հայտնի է, որ այս տարի 1887 թվականին ստեղծված մեր կուսակցությունը նշում է իր 120-ամյակը: Իսկ 1890 թվականին ստեղծված Դաշնակցությունը ոչ մի կերպ չի կարողանում ներել մեզ, որ մեր կուսակցությունը ոչ միայն ստեղծվել է իրենցից երեք տարի առաջ, այլ պատմական իրողություն է, որ ՀՅԴ-ն ընդամենը ՍԴՀԿ-ից առանձնացած մի կառույց է, ինչի պատճառով էլ մեր կուսակցությունը կոչվում է Մայր կուսակցություն: Այդ ոսկորը արդեն մի քանի տասնամյակ մնացել է Դաշնակցության կոկորդում, եւ նրանք դա ոչ մի կերպ չեն կարողանում մարսել: Մեր դեմ աշխատելու մյուս կարեւորագույն պատճառը մեր նախկին կուսակցական Էռնեստ Սողոմոնյանի հանգամանքն էր: Ինչպես գիտեք` նա մի քանի տարի առաջ գողության մեղադրանքով հեռացվել էր կուսակցությունից, քանի որ գրպանել էր կուսակցության ունեցվածքը եւ միջոցները, ինչի մասին մենք հայտարարում էինք մեր բոլոր հանդիպումների ժամանակ: Դե բոլորին է հայտնի, որ Էռնեստ Սողոմոնյանը Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հայրն էր, որը մեծ ազդեցություն ունի Հայաստանի լրատվական դաշտի վրա: Միայն մի փաստ. մեր բոլոր հայտարարություններն ու մամուլի ասուլիսները որդի Սողոմոնյանի հրահանգով ցուցադրում էին այնպես, որպեսզի դիտողը չհասկանա, թե ով է հանդես գալիս, ինչ է ասում կամ ինչ դիրքորոշում ունի: Այնպես որ, նկատի ունենալով այն ջերմ զգացողությունները, որ տածում է Ռոբերտ Քոչարյանը իր համար այնքան հարազատ Դաշնակցության եւ իր երիտասարդ մամուլի խոսնակի նկատմամբ, մենք հայտնվեցինք ամենավերջում»: Տիկին Սարգսյանի կարծիքով` իրենց կուսակցության համար նման արդյունք նկարելով ռեժիմն ուզում էր ՍԴՀԿ-ին ասել, որ Հայաստանում կուսակցությունը անելիք եւ տեղ չունի: «Ես ուզում եմ միայն մի բան ասել՝. մեր նկատմամբ դրսեւորած վերաբերմունքը մեզ միայն ուժ տվեց, մենք մեկ անգամ եւս հասկացանք, որ մեր կուսակցությունը իրական այլընտրանք է ռեժիմին եւ նրա մոտ ծառայության մեջ գտնվող քաղաքական ուժերին եւ առանձին մարդկանց ու նրանց ծնողներին: Այնպես որ, մենք ամենեւին էլ ոչ հուսահատված ենք եւ ոչ էլ վհատված, քանի որ գիտենք, որ խորհրդարանական ընտրությունները քոչարյանական ռեժիմի դեմ պայքարի ընդամենը հերթական մի փուլն էր»:
http://www.zhamanak.com/article/6602/