Показаны сообщения с ярлыком Հայտարարություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայտարարություն. Показать все сообщения

суббота, 11 мая 2013 г.

Գաղջ մթնոլորտի մասին` Սերժի դատավորին:


Երևան քաղաքի` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորին` պարոն Բունիաթյան, դուք 02.05.2013 թվականին կայացրած Ձեր վճռով` մեկ անգամ ևս եկաք հաստատելու, որ ՀՀ դատական վճիռները կայացվում են զանգերով, կամ միջնորդությամբ:

понедельник, 12 марта 2012 г.

ՍԴՀԿ-Հայտարարություն


ÆÝãå»ë µ³½ÙÇóë Ýᯐ »Ýù, г۳ëï³ÝÇ Ð³Ýñ³å»ïáõÃÛ³Ý ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛ³Ý Ý³Ë³ñ³ñáõÃÛ³Ý Çñ³í³µ³Ý³Ï³Ý ³ÝÓ³Ýó å»ï³Ï³Ý é»գÇëïñÇ գáñͳϳÉáõÃÛáõÝÁ ³åûñÇÝÇ Ï»ñåáí ϳï³ñ»É ¿ êáódzÉ-¸»ÙáÏñ³ï ÐÝã³ÏÛ³Ý Ïáõë³ÏóáõÃÛ³Ý Ýáñ ËÙµ³գñáõÃÛ³Ùµ ϳÝáݳ¹ñáõÃÛ³Ý ¨ Ýáñ ³ï»Ý³å»ïÇ Ù³ëÇÝ ï»Õ»ÏáõÃÛáõÝÝ»ñÇ գñ³ÝóáõÙ:
²Û¹ ϳå³ÏóáõÃÛ³Ùµ ÐÐ ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛ³Ý Ý³Ë³ñ³ñáõÃÛáõÝ Ý»ñϳ۳óñ³Í ¹ÇÙáõÙáí Ëݹñ»É »Ýù ³Ýí³í»ñ ׳ݳã»É 14.02.2012Ã. ϳï³ñí³Í êáódzÉ-¸»ÙáÏñ³ï ÐÝã³ÏÛ³Ý Ïáõë³ÏóáõÃÛ³Ý Ýáñ ËÙµ³գñáõÃÛ³Ùµ ϳÝáݳ¹ñáõÃÛ³Ý ¨ Ýáñ ³ï»Ý³å»ïÇ Ù³ëÇÝ ï»Õ»ÏáõÃÛáõÝÝ»ñÇ գñ³ÝóáõÙÁ, Ý»ñϳ۳óÝ»Éáí µ³½Ù³ÃÇí ÷³ëï³ÃÕûñ Ç Ñ³ëï³ïáõÙÝ ³ÛÝ ÷³ëïÇ, áñ íÇ׳ñÏíáÕ գñ³ÝóáõÙÁ ϳï³ñí»É ¿ Ï»ÕÍ ÷³ëï³ÃÕûñÇ ÑÇÙ³Ý íñ³:

четверг, 23 февраля 2012 г.

Բաց Նամակ

121537162842
êáódzÉ-¸»ÙáÏñ³ï ÐÝã³ÏÛ³Ý Ïáõë³ÏóáõÃÛáõÝ Ï»ÝïñáÝ³Ï³Ý í³ñãáõÃÛáõÝ
³ï»Ý³å»ï ÈÛáõ¹ÙÇɳ ê³ñ·ëÛ³Ý
´³ó Ý³Ù³Ï Ð³Û³ëï³ÝÇ Ð³Ýñ³å»ïáõÃÛ³Ý ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛ³Ý Ý³Ë³ñ³ñÇÝ
гñ·»ÉÇ å³ñáÝ ÂáíÙ³ëÛ³Ý.
ÆÝãå»ë ·Çï»ù ÇÙ ÏáÕÙÇó 16.02.2012Ã. ¹ÇÙáõÙ ¿ Ý»ñϳ۳óí»É г۳ëï³ÝÇ Ð³Ýñ³å»ïáõÃÛ³Ý ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛ³Ý Ý³Ë³ñ³ñáõÃÛáõÝ, áñáí Ëݹñ»É »Ù ³Ýí³í»ñ ׳ݳã»É 14.02.2012Ã. ϳï³ñí³Í êáódzÉ-¸»ÙáÏñ³ï ÐÝã³ÏÛ³Ý Ïáõë³ÏóáõÃÛ³Ý Ýáñ ËÙµ³·ñáõÃÛ³Ùµ ϳÝáݳ¹ñáõÃÛ³Ý ¨ Ýáñ ³ï»Ý³å»ïÇ Ù³ëÇÝ ï»Õ»ÏáõÃÛáõÝÝ»ñÇ ·ñ³ÝóáõÙÁ: ÖÇßï ¿, §ì³ñã³ñ³ñáõÃÛ³Ý ÑÇÙáõÝùÝ»ñÇ ¨ í³ñã³Ï³Ý í³ñáõÛÃÇ Ù³ëÇݦ ÐÐ ûñ»ÝùÇ 30-ñ¹ Ñá¹í³ÍÇ 2-ñ¹ Ù³ëÇ ÑÇÙùáí ÇÙ ¹ÇÙáõÙÇ ÑÇÙ³Ý íñ³ í³ñã³Ï³Ý í³ñáõÛÃÁ ѳٳñíáõÙ ¿ ³ñ¹»Ý ÇëÏ Ñ³ñáõóí³Í, ë³Ï³ÛÝ ÙÇÝã ûñë ¹ñ³ í»ñ³µ»ñÛ³É áñ¨¿ ï»Õ»ÏáõÃÛáõÝ ã»Ù ëï³ó»É:

четверг, 16 февраля 2012 г.

Իրազեկում

hnchak-DroshՍոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը տեղեկացնում է բոլոր լրատվամիջոցներին,որ յուրաքանչյուր հայտարարություն, որ կտարածվի ՍԴՀԿ ԿՎ -ի անունից անօրինական ճանաչել, եթե ստորագրված չէ ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի կողմից:

ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Լյուդմիլա Սարգսյան

пятница, 30 сентября 2011 г.

Արդի ներքաղաքական իրավիճակի շուրջ. հայացք ձախից

Սույն վերլուծությունում փորձ է արվում ուսումնասիրել ներկա ներքաղաքական իրավիճակը ձախակողմյանների տեսանկյունից: Ձախակողմյան ասելով՝ նկատի ունենք այն ուժերին, որոնք դավանում են ժամանակակից սոցիալ-դեմոկրատիզմի սկզբունքները, պաշտպանում ժողովրդի ապստամբելու իրավունքն այն պարագաներում, երբ բացակայում են խաղաղ ուղիները: Ընդսմին, վերլուծության մեթոդաբանական հիմք է ծառայում կենտրոնի կողմից մշակված՝ Հայաստանում քաղաքական գործընթացքների ալիքային զարգացման հայեցակարգը, որի հիմնական հայեցակետերն են` առաջ ընկնումը,հետ սահումը,ծանրության նոր կենտրոնի ձևավորումը:

суббота, 17 сентября 2011 г.

Համապարփակ փախուստ

Հայաստանյան հասարակությունում տիրող հոգեվիճակի շուրջ

Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման գործնթացի հետ զուգընթաց նկատելի է մի երևույթ, որի բացասական դերն ու հետևանքները դժվար է գերագնահատել: Յուրաքանչյուր հասարակությունում տիրող հոգեվիճակը ուղղակիորեն կախված է առկա բարոյահոգեբանական մթնոլորտից, որը իր հերթին պայմանավորված է իշխող ընտրանու կողմից կիրառվող կառավարման մոդելի առանձնահատկություններով: 

Մասնավորապես, Հայաստանում, վերջին տասնամյակում իշխանության եկած «ընտրանին», չունենալով օրգանական կապ Մայր-Հայրենիքի հետ, անհաղորդ լինելով հայ ազգի պատմա-մշակութային, էթնո-հոգեբանական արմատներին, և այդ պատճառով էլ չկարողանալով իմաստավորել ժամանակակից հայոց պետության կառավարման փիլիսոփայությունը, զինավառվեց դրսից վերցրած, մեզ համար խորապես օտար գաղափարական զենքով, որի կիրառումը ունեցավ իսկապես աղետալի հետևանքներ:

вторник, 16 августа 2011 г.

Հաղորդագրություն:Ստեղծվեց «ՍԴՀԿ վերլուծական կենտրոն»

Համաձայն ՍԴՀԿ 7-րդ համագումարում ընդունված բանաձեւի, սույն թվականի օգոստոսի 16-ին կայացած Կենտրոնական Վարչության նիստի որոշմամբ, ստեղծվեց «ՍԴՀԿ վերլուծական կենտրոն»:

Վարչության նիստը միաձայն հաստատեց ՍԴՀԿ վերլուծական կենտրոնի կառուցվածքն ու կազմը` պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Խուրշուդյանի գլխավորությամբ:

ՍԴՀԿ Կենտրոնական Վառչություն

среда, 3 августа 2011 г.

Վանաձորում սկսվել է մեծ ստորագրահավաք հրապարակում սրճարանի շինարարությունը դադարեցնելու համար

Վանաձոր քաղաքի կենտրոնական հրապարակում՝ հյուրանոցի դիմաց, «Գուգարք» հյուրանոցի սեփականատերը սկսել է նոր սրճարանի շինարարություն։ Ըստ ճարտարապետների՝ այս կցակառույցն ամբողջությամբ փչացնում է հրապարակի ճարտարապետական ներդաշնակությունը։

среда, 27 июля 2011 г.

Բաց նամակ

Ս/Թ   հուլիսի 21-ին  ՍԴՀԿ Կ. Վարչությունը հանդես էր եկել հայտարարությամբ ,որը  վերաբերվում էր  Վանաձորի կենտրոնական հրապարակում  իրականացվող`  անտրամաբանական, հակաճարտարապետական  կցակառույցին:

ՍԴՀԿ Կ.Վ.  հայտարարությունից անմիջապես հետո  «Գուգարք» հյուրանոցի սեփականատեր`  Գագիկ  Հովսեփյանը և Վանաձորի  ճարտարապետության  և  քաղաքաշինության բաժնի պետ` Տիգրան Պապանյանը հանդես եկան տեղական  հեռուստատեսությամբ: Վերջիններս անտեսելով Վանաձորցիների ակնառու դժգոհությունները  համոզում էին, թե  կցակառույցի նախագիծը անցել է համապատասխան փորձաքննության և օրինական  է:

вторник, 19 июля 2011 г.

Պարոնայք վայ իշխանավորներ սթափվեք

Հայրենակիցներ`

Վերջին տասնամյակի ընթացքում անընդհատ  ականատես ենք եղել թե ինչպես են Թամանյանական Երեւանը այլասեռել: 

Իշխանությունների  ընչաքաղցությունը, անճաշակությունը, գավառամտությունը, ուղղակի  տմարդի մոտեցումը հանգեցրեց նրան , որ ազգովի կորցրեցինք Երեւանի յուրահատուկ պայծառ դիմագիծը:

понедельник, 4 апреля 2011 г.

Ձուկը գլխից է հոտում:

hnchak-Drosh

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պարոնայք իշխանավորներ, բավական է կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ բանտերը լցնեք միջին օղակի ոստիկաններով, բժիշկներով և մանր չինովնիկներով:

Ամենայն հավանականությամբ մամուլից շուտով կտեղեկանանք,որ Սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտից , ձերբակալվել է հերթական չինովնիկը, քանզի Ձեր իսկ մատուցած տվյալներով, այնտեղ տարիներ շարունակ շուրջ 58 000 << մեռած հոգի>> ամեն ամիս կենսաթոշակ է ստացել, երկրին հասցնելով միլիոնավոր դոլարների վնաս:

среда, 23 февраля 2011 г.

ՍԴՀԿ հայտարարությունը

sdhk

Սիրելի հայրենակիցներ, 2008 թ. կեղծված նախագահական ընտրությունների արդյունքում բարձրացած համաժողովրդական ցասման ալիքը խեղդելու նպատակով, ոչ լեգիտիմ, հանցագործ, արյան ծարավ վարչախումբը ոտնահարելով ժողովրդի սահմանադրական իրավունքը, մարտիմեկյան սպանդով, բռնությամբ և մեր ընկերների ապօրինի ձերբակալություններով փորձեց ճնշել ժողովրդի արդարացի ցասումը ու ստրակական լծի մեջ պահել Հայաստանի ազատ և հպարտ քաղաքացուն:
Իշխանության հերթական բռնազավթման խնդիրը լուծված համարելով, հանցագործ կլանը հերթական ավերիչ հայացքն ուղղեց դեպի գյուղն ու գյուղացու սրբության սրբոցը` հողը: Քոչարյանասերժական իշխանավարման տարիներին գյուղերը դատարկվեցին: Հայաստանը կանգնեց ֆինանսա-տնտեսական խոր ճգնաժամի և սոցիալական աղետի առջև:
Իշխանությունների անտարբեր և բիրտ հայացքի ներքո անտուն և անտեր մուրացկանների մի ամբողջ բանակ է շրջում երկրում, որոնց սոված աչքերն ակամայից ասում են. Մենք ոչ մեկին պետք չենք:
Մենաշնորհային, հանցավոր տնտեսվարման արդյունքում գնաճը ոչ միայն չի զսպվում, այլև օրենքների մեջ նորանոր փոփոխությունների միջոցով այն խրախուսվում է և ավելի վատթարացնում ժողովրդի սոցիալական վիճակը: 2010թ. դրությամբ Հայաստանում գնաճը կազմել է 10.6 տոկոս, իսկ կենսական առաջին անհրաժեշտության և պարենային ապրանքների դեպքում այն գերազանցում է 44 տոկոսը:
Մաքսային և հարկային ապազգային քաղաքականության, տնտեսական առողջ մրցակցության բացակայության արդյունքում, ոչնչացման եզրին են կանգնած մանր և միջին բիզնեսը: Հանցագործ ռեժիմը նպատակաուղղված ոչնչացնում է տնտեսվարողների այն հատվածը, որը Հայաստանում ձևավորում է միջին խավը, խոչնդոտելով երկրի քաղաքացիական հասարակության և ազատ մտածելակերպի ձևավորմանը:
Հայաստանը դադարել է գրավիչ լինել հայ գործարարի համար: Արդեն իսկ փաստ է, որ 100 և ավելի գործարարներ իրենց բիզնեսը տեղափոխել են Վրաստան: Տեղի է ունենում հայկական կապիտալի աննախադեպ արտահոսք:
Տարօրինակ և անհասկանալի է, որ այս ամենին անտարբեր ու անհաղորդ են մնում “ աշխատավորների պաշտպան “ իշխանություններին սերտաճած արհմիությունները:
Հայրենակիցներ`
ա.Սոցիալական արդարության բացակայությունը
բ. Հասարակության ընդգծված բևեռացումը
գ. Գործազրկությունն ու օրեցօր խորացող աղքատությունը


դ. Իրավական արդարության և պաշտպանվածության, ինչպես նաև, ապագային միտված հավատի բացակայությունը շատերին մղում է բռնել պանդխտության ճանապարհը:
Երկրում ստեղծված աղետալի իրավիճակի պատասխանատուն ոչ լեգիտիմ կոռումպացված իշխանությունն է:
Իշխանական կլանի հանցագործ անտարբերության ներքո օրեցօր ավելացող սոցիալական ու իրավական դժգոհությունների ալիքը սպառնում է վերաճել համազգային անհնազանդության:

Հայրենակիցներ`

Ազատությունն ու իրավունքը եթե չի տրվում, ապա այն վերցնում են:

Եվ ուրեմն հանուն անկախ Հայաստանի ու նրա ժողովրդի` Պայքար Պայքար Մինչև Վերջ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչություն

http://www.1in.am/arm/armenia_politics_10830.html

пятница, 11 февраля 2011 г.

Սթափվե՛ք. շուտով գարուն է...

arm129728011025

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«Հայրենակիցներ, Ս.Սարգսյանի իշխանության տարիներին տնտեսությունը աննախադեպ անկում ապրեց: Այսօր հողի աշխատավորին պետությունը հանձնել է բախտի քմահաճույքին: Բանկերը, գյուղացու համար հիմնականում անհասու են, եթե նույնիսկ վարկ ստացողներ են լինում, ապա բարձր տոկոսադրույքների պատճառով եւ այն մարելու համար, գյուղացին ստիպված է լինում հողը վաճառքի հանել: Հողային օրենսգրքում, վերջին փոփոխության արդյունքում (այժմ գյուղատնտեսական նշանակության վարելահողի սեփականատեր կարող է լինել ոչ միայն տվյալ համայնքի անդամը, այլ նաև դրսից եկածը) մոտ 80 000 հեկտար պահուստային ֆոնդը, նախատեսված նորաստեղծ ընտանիքների համար, գրեթե ամբողջությամբ վաճառվեց օլիգարխներին եւ քաղաքից եկած չինովնիկներին: Պետական պատկան մարմինները այսպիսով գյուղացուն պարտադրում են կաշառքի միջոցով օրենքով չնախատեսված հողակտորների վրա տան շինարարություն իրականացնել: Իշխանությունները,իրենց հանցավոր նպատակն իրականացնելու համար փոխեցին Հողային օրենսգիրը, որպեսզի գյուղերի զարգացման համար նախատեսնված պահուստային հողերի սեփականատեր դառնան: Արդեն իսկ կատարված փաստ է,որ գյուղերի զարգացման, ծավալման համար այլեւս հողեր չեն մնացել:
Անօրինականություններն ու կաշառակերությունը, թանկ վառելիքը, գյուղատնտեսական տեխնիկայի, սերմնացուների եւ որակյալ թունաքիմիկատների բացակայությունը անհնար են դարձնում հողի մշակումը: Օլիգարխների կողմից վերահսկվող շուկաներում, վերավաճառողները ուղղակի թալանում են գյուղացուն: Նպատակային անկատար, հանցավոր օրենսդրությունը, միջոցների բացակայությունը, բերում են նրան, որ գյուղացին վաճառելով իր հողը հերթական օլիգարխին լքում է հայրենիքը:
Այս է պատճառներից մեկը, որ Գելափի ինստիտուտի տվյալներով վերջին երեք տարում Հայաստանը լքել է մոտ 120 000 մարդ: Իրականում այս թիվը շատ ավելի բարձր է:
Իշխանությունների կողմից վարվող հանցավոր ներքին ( արտաքինի մասին խոսելը անիմաստ է եւ ոչ պատվաբեր) քաղաքականության արդյունքում Հայաստանի հարյուրավոր գյուղեր,այդ թվում սահմանամերձ, քայքայվել են, կամ գտնվում են դրա եզրին:
Պարոնայք ոչ լիգիտիմ իշխանավորներ, սթափվեք, շուտով գարուն է, դեմքով անհապաղ շրջվեք դեպի հողի աշխատավորը և նրա հոգսերը, խնդիրը համազգային է և սպառնում է վերածվել գյուղացիական համընդհանուր անհնազանդության: Հույսներդ չդնեք մայրաքաղաք մուտք գործող ճանապարհների փակման վրա:
ԳՅՈՒՂԸ, որ կանգնի` գերան կկոտրի»:

среда, 3 ноября 2010 г.

Հայտարարություն

mhtml_file___

Բոլոր լրատվամիջոցներին, կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին:

Հիմք ընդունելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և վերաքննիչ դատարանի որոշումը:

1. ՍԴՀԿ ԿՎ-ն հայտարարում է, որ Հայաստանում գրանցված Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետն է Լյուդմիլա Սարգսյանը:

2. Չկա մեկ այլ գրանցված ՍԴՀԿ ԿՎ , որի անվան տակ կարող են հանդես գալ այլ անձինք:

3. Տեղեկացնում ենք, որ համաձայն ՍԴՀԿ ԿՎ 16.12.2009 թ. №14 նիստի արձանագրության

1) Վահան Շիրխանյանը

2) Գևորգ Պերկուպերկյանը

3) Նարեկ Գալստյանը

4) Գագիկ Մելիքյանը

5) Արսեն Կուպելյանը

Հեռացված են ՍԴՀԿ շարքերից` կուսակցության կողմից որդեգրած քաղաքական ընդդիմադիր գիծը փոխելու միտումով ներկուսակցական պառակտում հրահրելու և իրականացնելու համար:

Հիշեցում`

Վարդան Խաչատրյանի ապօրինի անդամությունը կասեցվել է դեռ ՍԴՀԿ ԿՎ 31.10.2009 թ. №11 նիստի որոշման հիման վրա:

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության

Կենտրոնական վարչություն

пятница, 4 июня 2010 г.

ՍԴՀԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Հայ ժողովրդի  նկատմամբ շուրջ 2,5 տարի  կիրառվող իշխանական տեռորը վերջին  օրերին նոր երանգներ և որակներ է ստացել:

Իշխանությունը բռնազավթած օլիգարխիկ  կլանը չհագենալով մարտի 1-ի սպանդով, քաղաքական տեռորով, ընդդիմադիր գործիչների ապօրինի ձերբակալություններով և առ այսօր անազատության մեջ պահելով` կարծես նոր արյան ծարավ է զգում:

Արտաքին մարտահրավերներին դիմակայելու անընդունակ և քաղաքական իմաստությունից զուրկ իշխանությունը, կանխազգալով  իր մոտալուտ վախճանը, ընդդիմության հետ երկխոսելու և ներքաղաքական  լարվածությունը թուլացնելու փոխարեն առավել դաժան գործողությունների է մղում ոստիկանությանը` ավելի խորացնելով հասարակության և  իրավապահ մարմինների միջև գոյություն ունեցող անջրպետը:

Ոստիկանության ապօրինի գործողությունները, որոնք  ուղեկցվում են դաժան բռնություններով, ծեծով և մասսայական ձերբակալություններով `զուրկ լինելով օրինական հիմքերից, վերջնականապես բարոյազրկում են առանց այդ էլ ապականված ոստիկանական համակարգը և լրիվ կախվածության մեջ դնում իշխանությունների քմահաճություններից:

Ընդդիմադիր երիտասարդների մուտքի արգելափակումը Ազատության հրապարակ, իրավապահների կողմից բռնի ուժի միջոցով ոչ զանգվածային բողոքի ակցիաների անցկացման կասեցումը, այնուհետև լրագրողների և ակտիվիստների  ապօրինի  ձերբակալությունները` ուղիղ դրա վկայությունն են:

ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը պահանջում է`

1. Անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին:
2. Վերջ տալ ոստիկանական տեռորին և ամենաթողությանը
Ազատության հրապարակը ազատել «իրավապահների» անպատեհ ներկայությունից:

ՍԴՀԿ  ԿՎ ատենապետ`Լյուդմիլա Սարգսյան
http://www.lragir.am/armsrc/country35533.html

суббота, 8 мая 2010 г.

«Մայր Հայրենիքը կրկին վտանգված է»



Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը շնորհավորում է Արցախյան ազատամարտի և , հատկապես Շուշիի ազատագրման համար մարտնչած հերոսներին ' հիշարժան օրվա առթիվ: Ձեր սխրանքը անգնահատելի է  և անուրանալի :

 Արցախը վտանգված էր. Դուք' անտեսելով բոլոր արհավիրքներն ու արհամարքելով մահը , դյութազնական ոգու կանչով  պաշտպան կանգնեցիք մեր հայրենիքին և փառքով պսակեցիք Ձեր կյանքը:

Դժբախտաբար բարոյազուրկ, կրիմինալ վարչախմբի համար հերոսությունն ու հայրենասիրությունը վաղուց արժեզրկված գաղափարներ են: Նրանց արժեհամակարգի սրբության սրբոցը ' իշխանական աթոռն ու փողն է և հանուն այդ ,մեծագույն արժեքներիե պատրաստ են վաճառքի հանել ամեն ինչ ' այդ թվում նաև Ձեր արյան գնով ազատագրված Արցախը :

Մայր Հայրենիքը կրկին վտանգված է և այն իր հերոս զավակների պաշտպանության  կարիքն է զգում:

Ձեր սխրանքի ու անձանազոհության , Ձեր կյանքի և արյան գնով ազատագրված  Արցախը մեզ միավորման կոչ է անում:  Չենք ընկրկելու ոչ մի բիրտ ուժի առջև  և միասնաբար ու միակամ կասեցնելու ենք  ամեն մի դավաճանություն :

Փառք ու պատիվ Շուշիի ազատագրման հերոսներ Սասուն Միքայելյանին, Ժիրայր Սեֆիլյանին և  բոլոր ազատամարտիկներին:

ՍԴՀԿ  կնտրոնական վարչություն

Ատենապետ' Լյուդմիլա Սարգսյան

пятница, 30 апреля 2010 г.

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ

n588004514_1980389_1607
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը ատենապետ`Գարիկ Մանուկյան) այսօր հանդես է եկել հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ստորեւ.
«Վերջերս ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր գալիք ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի պետպատվերով տեղերի կիսով չափ կրճատման մասին: Այնուհետև մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Պաշտպանության նախարարությունը պարտաստվում է առաջարկ ներկայացնել կառավարությանը , ըստ որի զորակոչի տարիքը 27-ից պիտի բարձրացվի 32-35-ի :
Այս քայլերով գործող ապօրինի իշխանությունները լուրջ հարված են հասցնում գիտության զարգացմանը` զրկելով այն երիտասարդ կադրերից: Ակնհայտ է, որ սրանով նրանք լուծում են իրենց համար շատ կարևոր մի խնդիր : Զինակոչի տարիքի բարձրացումը բերելու է հսկայական արտագաղթի: Երիտասարդության մի զգալի հատված, որը ցանկանում է շարունակել իր ուսումը, գիտական գործունեությունը լքելու է երկիրը և մեծ հավանականությամբ` 10-15 տարի արտերկրում անցկացնելուց հետո , այլևս չի վերադառնալու:
Սա շատ «արդյունավետ» միջոց է ավելորդ գլխացավանքից ազատվելու համար, քանի որ բոլորին է հայտնի , որ երիտասարդությունը միշտ եղել է և կմնա ամենաըմբոստ, այս իշխանությունների ապօրինությունները չհանդուրժող և երկրում տիրող ցանկացած անարդարության դեմ անկոտռուն պայքար մղող խավը:
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը կոչ է անում ամբողջ երիտասարդությանը համախմբվել այս խնդրի շուրջ : Եթե մենք լռենք և չպայքարենք այս ապօրինության դեմ, եթե հանգիստ նայենք, թե ինչպես են մեզանից խլում մեր ապագան, ապա մենք այս իշխանություններից ոչ պակաս պատասխանատու կլինենք ընդունված որոշման համար»,-ասված է հայտարարության մեջ:
http://www.a1plus.am/am/social/2010/04/29/sargis-txruni

вторник, 27 апреля 2010 г.

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարությամբ.


«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման «ընթացակարգի կասեցման» մասին Սերժ Սարգսյանի որոշումը, ըստ էության, փոփոխություն չի մտցնում Հայաստանի խորհրդարանում այդ արձանագրությունների վավերացման գործընթացի կագավիճակի մեջ: Ուստի, այն ավելի ճիշտ է անվանել ոչ թե որոշում «կասեցման» մասին, այլ որոշում «ուղերձի» մասին, որով նա արտահայտում է իր խորը ֆրուստրացիան /հուսախաբությունը/ այսպես կոչված հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքների վերաբերյալ:

Սերժ Սարգսյանն ունի բոլոր հիմքերը նման ֆրուստրացիայի համար: Դրանք հետեւյալն են.

1. Նրա վարած քաղաքականության ամենակարեւոր ձախողումն այն է, որ հակառակ հռչակված մտադրությունների եւ խոստումների չհաջողվեց անջատել հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան կարգավորումից:

2. Այդ անհաջողության հետեւանքով հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացները այլեւս միջազգային հանրության կողմից դիտարկվում են որպես փաթեթով լուծվելիք միասնական խնդիր:

3. Արձանագրելով այս իրողությունը, Թուրքիան հասավ նրան, որ այսուհետեւ միջազգային հանրության, առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահող գերտերությունների ջանքերը ուղղվելու են ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծման համար Հայաստանի վրա ճնշումներ գործադրելուն:
4. Արձանագրություններով նախատեսված պատմաբանների հանձնաժողովի ստեղծման` Թուրքիայի պահանջով արված զիջումը, որին Սերժ Սարգսյանը դիմել էր Թուրքիայի հետ հարաբերությունները առանձին կարգավորելու նպատակով, այսպիսով դառնում է անտեղի եւ միակողմանի զիջում: Բարոյապես անընդունելի նման զիջման համար չկար որեւէ քաղաքական անհրաժեշտություն, քանի որ ղարաբաղյան խնդրի լուծելու պարագայում Թուրքիան առանց այդ էլ բացելու էր սահմանը:

5. Ի դեմս պատմաբանների հանձնաժողովի մասին դրույթի Թուրքիան, առանց որեւԷ հատույցի ստացավ այն, ինչը աշխատում է անգամ առանց արձանագրությունների վավերացման, թույլ տալով ԱՄՆ-ին շրջանցել Հայոց Ցեղասպանության ճանաչումը եւ ընդհանրապես դժվարացնելով ճանաչման գործընթացը:

6. Անգամ Ղարաբաղի խնդրում Թուրքիայի կողմից պահանջների բավարարման դեպքում Սերժ Սարգսյանը այլեւս չի կարող հրաժարվել հանձնաժողովից:

7. Ստանալով Ցեղասպանության ուրացումը եւ ոչինչ չհատուցելով դրա փոխարեն, Թուրքիան հիմա զարգացնում է հաջողությունը, պահանջելով սահմանի վերաբացման դիմաց նաեւ Աղդամի եւ Ֆիզուլիի վերադարձը Ադրբեջանին եւ, ըստ որոշ տվյալների, արդեն ստացել է այդ հարցում համանախագահող տերությունների աջակցությունը:

Սերժ Սարգսյան, թերեւս, իրեն խաբված է զգում Թուրքիայի եւ միջազգային հանրության կողմից, սակայն ավելի ծանր է այն հանգամանքը, որ նա խաբել է հայ ժողովրդին: Այս խայտառակ տապալման հիմնական պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը ստիպված մտավ դիվանագիտական այնպիսի գործընթացների մեջ, որոնք թույլ են տալիս իրեն ձեռք բերել միջազգային հանրության աջակցությունը եւ ամրապնդել իր խոցելի եւ ոչ-լեգիտիմ կառավարումը Հայաստանում:

Կործանարար այս գործընթացի կասեցման միակ միջոցն այն է, որ դադարեցվեն բռնության եւ դրսի օժանդակությանը կառչելու փորձերը եւ երկրում նախաձեռնվեն համերաշխության եւ ազգային համախմբման գործընթացներ, որոնք կհանգեցնեն Հայաստանում ժողովրդավարության եւ լեգիտիմ իշխանության ձեւավորումը»,-ասված է ՀԱԿ հայտարարության մեջ:
http://www.a1plus.am/am/politics/2010/04/27/hak-announcement

четверг, 22 апреля 2010 г.

ՍԴՀԿ-ն կապ չունի

Նախօրեին մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ: Նշվել է նաեւ, որ ցույցին մասնակցել են նաեւ ՍԴՀԿ ներկայացուցիչները: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, երեկ մեզ հետ զրույցում հերքեց այն փաստը, որ Վրաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ցույցին պաշտոնական մասնակցություն է ունեցել նաեւ ՍԴՀԿ-ն: «Մենք որեւէ առնչություն չունենք այդ ակցիայի հետ: Դա որոշ մարդկանց նախաձեռնությունն է եղել, ովքեր օգտագործել են կուսակցության անունը: Տարածաշրջանում ստեղծված այս բարդ իրավիճակում, եւ ցավալով Ջավախքի հայերի խնդիրների համար, մենք միաժամանակ նաեւ գիտակցաբար նման քայլ չենք անի` Վրաստանում երկրորդ ճակատ չստեղծելու համար», - ասել է տիկին Սարգսյանը:

среда, 24 марта 2010 г.

Հայտարարություն-Սարգիս Տխրունի ուղանողական երիտասարդական միություն


                                                      Հայտարարություն

Փետրվարի 25-ին ՀՀ կառավարության ընդունած հերթական խայտառակ որոշումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխող ապօրին վարչակազմը բացարձակ անհարգալից է վերաբերվում մեր մշակույթային արժեքներին: Այդ որոշումը բարձրացրեց մի հզոր բողոքի ալիք և, հատկապես երիտասարդության ու մտավորականության շրջանում, դարձավ բուռն քննարկումների առարկա:
Մի խումբ երիտասարդների կողմից Ի պաշտպանություն <<Մոսկվա >> Կինոթատրոնի ամառային դահլիճի ստեղծվեց քաղաքացիական նախաձեռնություն, որին հետագայում միացան նաև մի շարք անվանի մտավորականներ:
<<Սարգիս Տխրունի>> երիտասարդական ուսանողական միությունը ամբողջությամբ կիսում է այդ նախաձեռնության հեղինակների դիրքորոշումները այս հարցում և հայտարարում, որ պատրաստ է ամեն կերպ պայքարել դահլիճի պահպանման համար:
Եվս մեկ կարևոր դիտարկում, քաղաքացիական Նախաձեռնության հեղինակների կողմից բազմիցս նշվել է, որ սա պայքար չէ Հայ Առաքելական եկեղեցու դեմ , սակայն վերջին շրջանում տարբեր հեռուստաալիքների եթերներից եկեղեցու սպասավորների հակառակ պնդումները և պահվածքը մեղմ ասած բարոյալքում են ամբողջ կառույցը: Մենք կոչ ենք անում մեր հոգևոր այրերին իրենց ուժն ու եռանդը կենտրոնացնել հոգևոր արժեքների տարածման ու պահպանման վրա և հայ ժողովրդի հավատքի ուժը չպայմանավորել Եկեղեցիների քանակով:


ՍԴՀԿ <<Սարգիս Տխրունի >> ուղանողական երիտասարդական միությունԱտենապետ`Գարիկ Մաուկյան