суббота, 11 мая 2013 г.

Գաղջ մթնոլորտի մասին` Սերժի դատավորին:


Երևան քաղաքի` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորին` պարոն Բունիաթյան, դուք 02.05.2013 թվականին կայացրած Ձեր վճռով` մեկ անգամ ևս եկաք հաստատելու, որ ՀՀ դատական վճիռները կայացվում են զանգերով, կամ միջնորդությամբ:
Դուք հաշվի չառաք հայցվորի ներկայացրած իրական փաստերը, այն համարելով վրիպակներ: Դուք հաշվի չառաք այն փաստը, որ պատասխանող կողմը 8-րդ համագումարի կայացած-չկայացած լինելու մասով մատնանշում է, թե նոտարը հաստատել է այդ փաստը: Ի՞նչ կապ ունի նոտարը համագումարի հաստատել չհաստատելու հետ: Այն, որ միանշանակ կատարվել է ապօրինություն դա փաստ է և դա դուք հաստատել եք Ձեր կնիքով:Բացի այդ, եթե Գևորգ Պերկուպեկյանը <<ատենապետ>> է դարձել 16.12.2009 թվականին, ապա ինչո՞ւ էր ՀՀ նախագահը ՀՀ անկախության 19-րդ տարեգարձի առթիվ հրավիրում Ս.Դ.Հ.Կ. վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին ընդունելության, որը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կամ ինչո՞ւ էր ՀՀ նախագահը անկախության 20-րդ տարեդաձի առթիվ նորից հրավիրում Ս.Դ.Հ.Կ. կենտրոնական վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին,որը տեղի է ունեցել ազգային պատկերասրահում 2011 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 18:30-ին: Սրանից հետևում է, որ դուք` պարոն Բունիաթյան նույնիսկ կասկածի տակ եք դնում ՀՀ նախագահ Սերժիկ Սարգսյանին, Լյուդմիլա Սարգսյանին որպես Ս.Դ.Հ.Կ. ատենապետ ճանաչելու համար:
Դուք ինքներդ էլ համոզված եք Ձեր կայացրած ապօրինի որոշման մեջ, ուստի հորդորում ենք հրաժարվել արդարադատություն իրականացնելուց:

Ս.Դ.Հ.Կ. Վանաձորի Գրասենյակ

Ալեքսանդր Ալեքյան

11.05.2013թ.

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.