воскресенье, 25 декабря 2011 г.

Realpolitik ծրագրի հյուրն է Արարատ Մկրտչյանը

пятница, 23 декабря 2011 г.

Ճգնաժամը եկել ու դուրս չի գալիս

0905Հարցազրույց ՍԴՀԿ անդամ, առողջապահության նախկին նախարար, բժշկական գիտությունների դոկտոր Արարատ Մկրտչյանի հետ
- Ինչպե՞ս կգնահատեք անցնող տարին. սոցիալ-տնտեսական առումով այս տարին ինչ տվեց Հայաստանին:
- 2011 թ. բավական հետաքրքիր տարի էր այն առումով, որ նաեւ պետք է լիներ իշխող կոալիցիայի կառավարության հաշվետվության տարի: Մի քանի ամիս հետո կանգնելու ենք ընտրությունների շեմին: Եվ հիմա կոալիցիան պետք է հաշվետվություն ներկայացներ իր կառավարության ձեւավորման ժամանակ տված խոստումների կատարման առումով: Բայց այս տարի ոչ միայն հաշվետվություն չեղավ, այլեւ՝ կոալիցիան նոր ծրագրեր է առաջարկում: Ես կցանկանայի դիտարկել, թե սոցիալական պաշտպանվածության խնդիրների առումով ինչ արեց կառավարությունն ու ինչ ցուցանիշներ արձանագրեց:

четверг, 22 декабря 2011 г.

ՀԱԿ-ը գործակցում է բոլոր երկրների թե՛ դեսպանատների, թե՛ առանձին քաղաքական ուժերի հետ. Լյուդմիլա Սարգսյան

ls-2207asՕրերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ռուսաստանում գործող «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանն ակտիվ շփումների մեջ է հայաստանյան իշխանությունների հետ:
Այս տեղեկության հրապարակումից անմիջապես հետո Կարախանյանը հարցազրույց տվեց «Ժողովուրդ» օրաթերթին, և պատասխանելով հարցին՝ արդյոք Պուտինը լոյա՞լ է վերաբերվում Հայ ազգային կոնգրեսին, պատասխանեց. «Ես չգիտեմ, թե Կոնգրեսի քաղաքական մարմինն ընտրություններից առաջ ինչ որոշումներ կընդունի, բայց այսօրվա դրությամբ կարող եմ ասել՝ մասամբ մասնակից լինելով բոլոր այդ հանդիպումներին և բանակցային պրոցեսներին, որ Կոնգրեսից հստակ մի բան է ակնկալվում, որ տարվի հայամետ քաղաքականություն:

среда, 21 декабря 2011 г.

Սամվել Նիկոյանին փոխհատուցե՞լ են

132447350344ՍԴՀԿ անդամ, ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ Սամվել Նիկոյանին ԱԺ նախագահի պաշտոնը տվել են որպես փոխհատուցում: «Ամեն ինչ ունի իր գինը: Չէ, որ մենք թեւակոխել ենք կապիտալիզմ: Իսկ կապիտալիզմը ենթադրում է շուկայական հարաբերություններ, ազատ առեւտուր: Ու հիմա Նիկոյանին այդ շուկայական հարաբերությունների համատեքստում վճարել են», ասաց Եղիազարյանը:
Իսկ թե որն է այդ պաշտոնի գինը, ՍԴՀԿ անդամը նշեց. «Մարտի 1-ի տասը զոհերի եւ շուրջ 182 վիրավորների դիմաց տրվեց այդ պաշտոնը: Գլխավորելով մարտի 1-ի ԱԺ այդ հանձնաժողովը, նա ամեն ինչ արեց, որ ոչինչ չբացահայտվի` ոչ մարտի 1-ին կրակելու հրաման տվողները, ոչ մարդասպանները»:

вторник, 20 декабря 2011 г.

Համակարգը ինչպես ՀԱԿ-ի դեմ է աշխատում, այնպես էլ ԲՀԿ-ի դեմ է աշխատելու. Լյուդմիլա Սարգսյան

ls0412«Եթե արդար և թափանցիկ ընտրություններ լինեն և ԲՀԿ-ն ինքնուրույն շատ ձայներ հավաքի, ապա ՀԱԿ-ը միայն կողջունի դա, քանի որ մեր նպատակը ժողովրդի ձայնը տեղ հասցնելն է»,- ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Tert.am-ի խնդրանքով մեկնաբանելով «168 ժամ»-ին տված ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հարցազրույցը, թե «ՀԱԿ-ն առաջինը կլինի, որ կուզենա՝ ԲՀԿ-ն շատ ձայն հավաքի»։

Հարցազրույցում Հրանտ Բագրատյանը նաև կարծիք էր հայտնել, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո ամենահնարավոր սցենարն այն է, որ ԲՀԿ-ն գալու է Ազատության հրապարակ՝ արդար ընտրությունների խռովությանը, ընտրակեղծիքների դեմ պայքարելու գործընթացին միանալու:

четверг, 15 декабря 2011 г.

Մեծ է հավանականությունը, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններին կգնան միասնական ցուցակով. ՀԱԿ

arm132396572572Հայ ազգային կոնգրեսի անդամ Արարատ Մկրտչյանի կարծիքով՝ բավական մեծ է հավանականությունը, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններին կգնան հենց միասնական ցուցակով: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Իշխանության նման գործողությունը ես նորմալ եմ դիտարկում, որովհետև մինչև օրս ոչ սահմանադրական, ոչ կանոնակարգված կոալիցիայից այս տարիների ընթացքում ամեն բան տեսանք: Այնպես որ, մինչև ընտրություններ ցանկացած տեսակի միավորումներ հնարավոր եմ համարում՝ ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ ՕԵԿ-ի հետ կապված: Ինձ թվում է՝ լուրջ ինտրիգ չի լինի, քանի որ նրանք տարիների ընթացքում գործել են նույն ձեռագրով և վարած քաղաքականության ու ծրագրերի մեջ էլ էական տարբերություններ չկան: ՀՀԿ-ն էլ, ԲՀԿ-ն էլ օլիգարխիկ բնույթ ու ծնունդ ունեն, և բավականին նորմալ է, որ նրանք միասնական ցուցակ ունենան»,- ասաց նա:

пятница, 9 декабря 2011 г.

Ժողովրդի բարեհաճ վերաբերմունք Սերժ Սարգսյանը չի կարող ակնկալել անգամ երազում. Լ. Սարգսյան

arm132040068156

Սերժ Սարգսյանը և նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը ժողովրդավարության հետ որևէ կապ չունեն, քանի որ ՀՀ քաղաքացիներն ապրում են բռնապետական վարչակարգի պայմաններում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի՝ Սերժ Սարգսյանին ԵԺԿ դիտորդական կրծքանշան հանձնելու փաստին:
«Նման վարչակարգի պարագայում ժողովրդավարության մասին խոսելն ուղղակի ավելորդություն է և նույնիսկ ծիծաղելի: Բայց չմոռանանք, որ նույն այդ Եվրոպան 2008 թվականի հայաստանյան նախագահական ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխան ճանաչեց, այնպես որ, զարմանալու պատճառ չկա:

пятница, 2 декабря 2011 г.

Տեր-Պետրոսյանի ելույթը մարտավարակա՞ն էր

208045_1896861628490_1450091694_1989601_5738775_nՔաղաքական շրջանակների քննարկման առարկան շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած միտքը ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին, որը կարծես վերջին ակորդն էր  ՀՀԿ-ԲՀԿ լարվածության: Եվ մինչ Կոնգրեսում քննարկում են՝ հնարավո՞ր է արդյոք համագործակցել ԲՀԿ-ի պես ուժի հետ, ոստիկանությունը սկսեց ավելի ինտենսիվ կերպով թմրամոլներ հայտնաբերել ԲՀԿ-ականների շարքերում ու ձերբակալել:

Նախօրեին տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է ԲՀԿ-ի հետ համագործակցության Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած թեզը վերջին հանրահավաքում: Քննարկվել է նաեւ, թե արդյոք հնարավո՞ր է քաղաքական ուժերի կոնսոլիդացիա՝ թեկուզ ընտրական պրոցեսը վերահսկելու համար: Քաղխորհրդի նիստին ինքը` ՀԱԿ առաջնորդը, չի մասնակցել:

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՎԵՐՋԻՆ ԱԿՈՐԴՆ Է ՀՆՉԵՑՆՈՒՄ ԱՐԴԵՆ «ՄԱՅՐ ՄՏՆՈՂ» ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ»

VLUU L110, M110  / Samsung L110, M110ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնած «Լյուստրացիայի (գաղտնազերծման) մասին» օրինագծին որոշ քաղաքական գործիչներ խիստ դեմ արտահայտվեցին, որոնց թվում է նաև ՍԴՀԿ անդամ, Ազգային անվտանգության նախկին փոխնախարար ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, ով մեզ հետ զրույցի սկզբում նախ անդրադարձավ «լյուստրացիա» բառի էությանը: «Դա, այսպես ասած, մեղքերի թողություն է, եթե, իհարկե, այդ մեղքերը եղել են: Երբ ասում ենք լյուստրացիա, հասկանում ենք գաղտնազերծում, որը վերաբերում է նախկինում մեծ ու փոքր մեղքեր գործած տարբեր մարդկանց: Այս օրենքը կիրառվել է եվրոպական ութ երկրում, ինչպես նաև Վրաստանում»,- նկատեց պարոն Եղիազարյանը՝ «Իրատես de facto» ակումբում հյուրընկալվելուց հետո պատասխանելով մեր հարցերին:

четверг, 1 декабря 2011 г.

Պարտադիր չէ, որ ՀԱԿ-ում բոլորը և միշտ համաձայն լինեն Տեր-Պետրոսյանի հետ

p1Zham.am-ի հարցերին պատասխանում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի նախկին տեղակալ, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ղեկավար Գուրգեն Եղիազարյանը:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ-ի` նոյեմբերի 25-ին կայացած հանրահավաքի ժամանակ:

-Դրական: Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ իրավիճակը գնահատելու և ներքաղաքական ու արտաքին քաղաքական գործընթացները վերլուծելու իր կարողությունը ցուցաբերեց`հանդես գալով որպես խելացի ու ճկուն քաղաքական գործիչ:

-Իր ելույթում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իր սեփական կարծիքն է հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հնարավոր համագործակցության մասին, քանի որ ՀԱԿ-ում այդ հարցի շուրջ կոնսենսուս չկա: Դուք աջակցո՞ւմ եք ՀԱԿ առաջնորդի նախաձեռնությանը, թե՞ դեմ եք դրան: