понедельник, 27 июня 2011 г.

ԲԱՆԱՎԵՃ՝ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԵՎ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

-1

«Հայելի» ակումբը հունիսի 27-ին հյուրընկալել էր ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանին և ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանին: Բանավեճի թեման՝ «Հետևություններ Կազանի հանդիպումից: Երկխոսության գաղափարը, սպասվող հետևանքները»:
Ա. Թովմասյան.-Բարև՛ ձեզ, շնորհակալություն, որ հրավերն ընդունեցիք, այսօր մեր հյուրերն են Ռաֆիկ Պետրոսյանն ու Գուրգեն Եղիազարյանը: Երևի ճիշտ կլինի՝ սկզբում խոսենք Կազանի հանդիպման արդյունքներից, հետո անցնենք ներքաղաքական զարգացումներին և երկխոսությանը: Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք կազանյան հանդիպումը, խնդրեմ:

суббота, 25 июня 2011 г.

Վստահ եմ, որ կլինի արտահերթ ընտրություն

Marti-1,2010.Hanrahavaq ert_thumbՀարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ

- ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ՀՀ-ն մշտապես ժողովրդին պատրաստել է խաղաղության, իսկ Ադրբեջանը` պատերազմի, ու եթե պատերազմ լինի, Ադրբեջանն առավելություն կստանա:

- Ես համարում եմ դա մեծ բացթողում էր Սերժ Սարգսյանի կողմից: Մի բան է, որ ինքը գիտի մեր բանակի իրական վիճակը, բայց այլ բան, որ նման պատասխանատու ամբիոնից նման պատասխանատու հայտարարություններ է դնում` ցույց տալով մեր ԶՈՒ իրական վիճակը: Կարծում եմ` դա նախագահի պահվածք չէր:

- Իսկ ինչո՞ւ նա նման բան հայտարարեց ԵԽԽՎ ամբիոնից: Ո՞րն էր պատճառը, ձեր կարծիքով:

пятница, 24 июня 2011 г.

Ես համամիտ եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ

p3Այսօր կայանալիք Կազանի հանդիպման, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ռուսական"Московские новости" պարբերականին տված հարցազրույցի մասին է zham.am-ը զրուցել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: 

-Տկն. Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում միտք հայտնեց, թե մինչեւ չլուծվի Ղարաբաղի հարցը, հնարավոր չի լինի հայ-թուրքական սահմանը բացել` դրանով իսկ առաջ տանելով թուրքական թեզը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Լեւոն Տեր-Պետրոսյանը, ունենալով մեծ փորձառություն, հասկանալով մեր հնարավոություններն ու քայլերը, արտահայտել է իր իրատեսական մտքերը: Ես չէի ասի, թե նա թուրքական թեզն է առաջ տանում, քանի որ մինչեւ 1992 թ.-ը այդ հարցերը միմացից տարանջատված էին, իսկ երբ Թուրքիան միակողմանի փակեց սահմանը, այդ օրվանից այդ հարցերը դարձան փոխկապակցված: Հետագայում այդ հարցը սկսվեց շրջանառության մեջ դրվել Ռոբերտ Քոչարյանի ջանքերով: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է այն ինչ իրականում կա:

-Իսկ Դուք անձամբ ի՞նչ կարծիք ունեք այդ հարցի վերաբերյալ:

четверг, 23 июня 2011 г.

ՍԵՐԺԻ ՌԵՍՈՒՐՍԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒ ՀԱԿ-Ն ԵՆ

Ասում է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը

Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն օրեր առաջ կարծիք էր հայտնել, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը ՀԱԿ-ի հետ երկխոսությանը միջանկյալ հայտարարություն է: Կուսակցապետը հույս էր հայտնել, թե Ս. Սարգսյանն այդ հարցի առնչությամբ վերջնական դիրքորոշում կհայտնի Կազանում կայանալիք եռակողմ հանդիպումից հետո: Երեկ, սակայն, ԵԽԽՎ-ում Ս. Սարգսյանը պատասխանելով մասնավորապես ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին՝ չի՞ պատրաստվում հրաժարական տալ եւ արտահերթ ընտրություններ կազմակերպել, շատ հստակ հայտարարեց. «Ոչ: Ես չեմ պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել Հայաստանում, որովհետեւ ո՛չ դրա անհրաժեշտությունը կա եւ ո՛չ էլ մեր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս այդքան հեշտությամբ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: Այս հայտարարության եւ այլ հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ:

вторник, 21 июня 2011 г.

Վարչապետը պետք է պատասխա՞ն տա

varch2-e1308655796901-400x250

Մամուլում հայտնված վարչապետ Տիգրան Սարգսյանի հաղթական լուսանկարը՝ ՍԴՀԿ համահայկական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հյուրանոցի բացմանը,  դժգոհություն է առաջացրել Սփյուռքի ՍԴՀԿ երիտասարդության շրջանում: Լուսանկարների տակ սոցցանցերում Շվեդիայից, Փարզից, Բեյրութից երիտասարդ ՍԴՀԿ-ականները քոմենթներ են արել եւ «դավաճան» են որակել Սեդրակ Աճեմյանին:

Լյուդմիլա Սարգսյանը խորհուրդ է տալիս Բիշարյանին լավ հիշել 2008-ը

11_203ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, անդրադառնալով «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Հեղինե Բիշարյանի այն դիտարկմանը, թե ՕԵԿ-ը պատրաստ է ՀԱԿ-ի հետ քննարկումների սեղանի շուրջ նստել, երկխոսել, որևէ խնդիր չի տեսնում ՀԱԿ-ի առաջարկած ձևաչափում, անհրաժեշտության դեպքում «կտա իր թեկնածուներին», միայն թե ինքը՝ որպես ակտիվ քաղաքական գործիչ, համոզված է, որ «արտահերթ ընտրությունների համար որևէ վիճակ չկա և չի կարող լինել», ուստի քննարկումների սեղանին այդ հարցը դնելն առաջնային չէ, արձագանքեց.

«Եթե Հեղինե Բիշարյանը՝ որպես ակտիվ քաղաքական գործիչ, համարում է, որ հիմա արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա, ես՝ որպես ակտիվ ընդդիմադիր քաղաքական գործիչ, որն ամենօրյա շփման մեջ է հասարակության, ժողովրդի հետ, պնդում եմ, որ Հայաստանի միակ փրկությունը արտահերթ ընտրություններն են»։
Ավելին, ՍԴՀԿ ատենապետն ասում է, որ եթե Հեղինե Բիշարյանն ակտիվ քաղաքական գործիչ է, ապա մինչև հիմա պիտի տեսներ և լավ իմանար առկա խնդիրները. «Պիտի հիշեր 2008 թվականը, ՕԵԿ-ի պահվածքը նախագահական ընտրություններից հետո, դրան հաջորդած Մարտի 1-ի իրադարձությունները, որից հետո իշխանություն-հասարակություն կապը վերջնականապես խզվեց»։
 
Լյուդմիլա Սարգսյանը խորհուրդ է տալիս Բիշարյանին լավ հիշել 2008 թվականը, դրա հետևանքներն ու «լավ վերլուծել» այդ ամենը։

понедельник, 20 июня 2011 г.

Չեն թակելու Հովիկ Աբրահամյանի կամ Տիգրան Սարգսյանի դուռը

g_image[3]Ինչպես տեղեկացրել էինք, Սերժ Սարգսյանը երեկ հանդես եկավ ընդդիմություն-իշխանություն երկխոսության վերաբերյալ հայտարարությամբ: «Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության նախաձեռնությունն էլ մերն է: Մենք ենք սկսել այդ գործընթացը, եւ դա եղել է ոչ թե որեւէ կողմից ճնշման հետեւանք, ինչպես փորձում են ներկայացնել այդ երկխոսությունից շփոթված առանձին ուժեր, այլ ուղղակի արդյունքն է մեր խորը գիտակցված համոզմունքի»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով.

«Ես դրական եմ գնահատում Հայ ազգային կոնգրեսի հետ վերջին ամիսների մեր աշխատանքը եւ հույս ունեմ, որ երկուստեք հասկացվածություն կա այն մասին, որ սկսված գործընթացը պետք է համատեղ ուժերով պահպանել ու առաջ տանել:

Իշխանությունը պատվիրակությունը կձևավորի ԵԽԽՎ-ից և Կազանից հետո

n-10455-bՍերժ Սարգսյանի պատասխանը պատվիրակության ստեղծման վերաբերյալ միջանկյալ հայտարարություն էր: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նրա խոսքերով, մինչ այդ ինչ ասում էին Գալուստ Սահակյանը, Կարեն Կարապետյանը, Հովիկ Աբրահամյանը և Էդուարդ Շարմազանովը, ընդամենը թիմում հանգստություն պահպանելու համար է արվել, կամ արդյունք էր անտեղյակության, թե Սերժ Սարգսյանը ինչ հայտարարությամբ է հանդես գալու:

Հետևաբար, այս հայտարարությունը Լյուդմիլա Սարգսյանը համարում է միջանկյալ հայտարարություն՝ ուղղված նախևառաջ շրջապատին և Եվրախորհրդարանին:
 
«Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանը երկխոսության կգնա, ինչը ստեղծված իրավիճակում ողջամիտ քայլ կլիներ Սերժ Սարգսյանի կողմից: Իսկ Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի հետ քննարկումներն այն ֆորմատը չէ, որը մենք ակնկալում էինք: Մենք պատվիրակություն էինք ձևավորել, և նույնը ակնկալում ենք Սերժ Սարգսյանից:

суббота, 18 июня 2011 г.

Լյուդմիլա Սարգսյանը Սպասում է Սերժ Սարգսյանի նոր պատասխանին

2-1–Սերժ Սարգսյանի պատասխանն առանձնապես գոհացուցիչ չէ, քանի որ շատ անորոշ է։ Չի կոնկրետացվում, թե ինքն իրոք պատվիրակություն ստեղծո՞ւմ է, թե՞ ոչ։ Ինքը հուշումներ է անում, թե կոնկրետ ինչ հարցերի շուրջ ում հետ կարելի է բանակցել ու փորձում է նույնացնել ՀԱԿ–ին մնացած ընդդիմադիր ուժերի հետ։ Կարծում եմ՝ դա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ, որովհետև երկխոսության հնարավորությունը ձևավորվել է շնորհիվ այն աշխատանքի, որ երեք տարի շարունակ դաշտում տարել է ՀԱԿ–ը, և որը Սերժ Սարգսյանն, իհարկե, փորձում է վերագրել իրեն,–  գնահատելով Սերժ Սարգսյանի պատասխանը՝ ասել է ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։

пятница, 17 июня 2011 г.

Միջանկյալ պատասխան` կրքերը հանդարտեցնելու համար

1-ej-verevi-lurԵս նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը համարում եմ միջանկյալ պատասխան: Նա մի կողմից ընդունում է երկխոսության գաղափարը, մյուս կողմից էլ փորձում է ինչ-որ ձևակերպումներ տալ և չստեղծել պատվիրակություն: mardik.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը:«Նա փորձում է խուսափել պատվիրակություն ստեղծելու մտքից: Կարծում եմ, որ սա շատ լղոզված պատասխան էր: Հավանաբար ինչ-որ չափով կրքերը հանդարտեցնելու համար նա արեց այս միջանկյալ պատասխանը: Բայց ես կարծում եմ, որ Կազանից հետո կլինի մեկ այլ հայտարարություն, որով ավելի կհստակեցնի իր որոշումը` գնա՞լ երկխոսության, թե՞ դադարեցնել», - ասաց ՍԴՀԿ ատենապետը:

вторник, 14 июня 2011 г.

Տարեք հոգեբուժարան

DSC04545ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Համբարձում Եղիազարյանը ցինիզմ է որակում ոստիկանություն ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի դեմ ՍԴՀԿ-ից հեռացված Գեւորգ Պերկուպերկյանի ներկայացրած բողոքները: Ըստ նրա, Պերկուպերկյանն իր ֆինանսական խնդիրներն է լուծում, քանի որ ոմանք նրան վարձատրում են Լ.Սարգսյանի դեմ բողոքներ ներկայացնելու եւ ամեն անգամ կուսակցության կնիքը պահանջելու համար: «Բայց զարմացած եմ ոստիկանության պահվածքից, որ ամեն անգամ ընդունում են այդ դիմում-բողոքներն ու զարմանալի արագությամբ ընթացք տալիս: Եվ սա այն դեպքում, երբ այդ նույն հարցի վերաբերյալ մեկ անգամ արդեն սպառիչ պատասխան մեր կողմից տրվել է»,- ասաց Եղիազարյանը: Նա ոստիկանությանը խորհուրդ տվեց Պերկուպերկյանի դիմումները քննարկելու փոխարեն ստուգել նրա հոգեկան վիճակը: «Նրա քայլերը պարզապես ծիծաղելի են: Նույն հաջողությամբ նա կարող է դիմել ոստիկանություն ու պահանջել, որ Սերժ Սարգսյանն իրեն հանձնի ՀՀԿ կնիքը»,- ասաց Եղիազարյանը՝ հիշեցնելով, որ Պերկուպերկյանին ՍԴՀԿ-ից ժամանակին հեռացրել են, եւ դրանից հետո նրա քայլերը՝ կապված կուսակցության հետ, անհիմն են:

пятница, 10 июня 2011 г.

«Դատարանի վճիռը հո վերջնակա՞ն չէ»

Թեեւ ՍԴՀԿ-ն եւ Հնչակյաններն այլեւս իրավաբանորեն գործող տարբեր ուժեր են, բայց կնիքի եւ մնացյալ ատրիբուտների վեճը դեռ շարունակվում է:

Նախորդ օրը ՍԴՀԿ կենտրոնական գրասենյակ է զանգահարել Կենտրոն համայնքի ոստիկանության «ավագ իրավախորհրդատու Վարդանյան» ներկայացած անձը եւ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին հրավիրել ոստիկանության բաժին՝ դիմում-բողոքի կապակցությամբ, որը ներկայացրել է Գեւորգ Պերկուպերկյանը (ՍԴՀԿ-ից հեռացած-հեռացված, նորերս գրանցված Հնչակյան կուսակցության անդամ)՝ ՍԴՀԿ ատենապետուհի Լյուդմիլա Սարգսյանից պահանջելով կուսակցության կնիքը:

четверг, 9 июня 2011 г.

«Մենք լավ գիտակցում ենք իրավիճակը և գիտենք մեր հաջորդ քայլերը»

Marti-1,2010.Hanrahavaq ert_thumb

«Չեմ ցանկանում որևէ վատ բան ասել Սեֆիլյանի մասին, բայց Սեֆիլյանը չի տիրապետում իրավիճակին, ինֆորմացիա չունի և չի կարողանում լավ հաշվարկել»,–Tert.am–ին ասաց ՀԱԿ–ին մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ մեկնաբանելով Ժիրայր Սեֆիլյանի այսօրվա այն հայտարարությունը, թե իշխանությունը ՀԱԿ–ին «քցել է»։

«ՀԱԿ–ին ոչ մեկը չի կարող քցել այն պատճառով, որ ՀԱԿ–ը չի արել որևէ բան, որի համար հնարավոր լինի նրան քցել։ Մենք շատ լավ գիտենք այս գործընթացի էությունը»,– ասաց Լյուդմիլա Սարգսյանը՝ հավելելով, որ համամիտ չէ նաև Սեֆիլյանի այն հայտարարությանը, թե իրենք «շվարած են»։ «Մենք լավ գիտակցում ենք իրավիճակը և գիտենք մեր հաջորդ քայլերը»,– նշեց նա։

среда, 8 июня 2011 г.

«ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ»

Ասում է ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը

2-ej-baroyahogebanakan1

Այն բանից հետո, երբ Հայ ազգային կոնգրեսը հունիսի 2-ին հրապարակեց իշխանությունների հետ երկխոսություն սկսելու նպատակով իր ձեւավորած պատվիրակության կազմը, ակնկալվում էր, որ իշխանությունն առանց ժամանակ կորցնելու կարձագանքի դրան՝ երկրում ինչ-որ քաղաքական գործընթաց սկսելու կամ գոնե երկխոսության իմիտացիա ստեղծելու համար:

вторник, 7 июня 2011 г.

Լյուդմիլա Սարգսյանի ասուլիսը «Փաստարկ» ակումբում (տեսանյութ)

Այսօր «Փաստարկ» ակումբում հյուրընկալված ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ՀԱԿ-ի` իշխանության հետ երկխոսության նպատակով պատվիրակության ձևավորումից հետո սպասում են իշխանության արձագանքին: