пятница, 17 июня 2011 г.

Միջանկյալ պատասխան` կրքերը հանդարտեցնելու համար

1-ej-verevi-lurԵս նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը համարում եմ միջանկյալ պատասխան: Նա մի կողմից ընդունում է երկխոսության գաղափարը, մյուս կողմից էլ փորձում է ինչ-որ ձևակերպումներ տալ և չստեղծել պատվիրակություն: mardik.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը:«Նա փորձում է խուսափել պատվիրակություն ստեղծելու մտքից: Կարծում եմ, որ սա շատ լղոզված պատասխան էր: Հավանաբար ինչ-որ չափով կրքերը հանդարտեցնելու համար նա արեց այս միջանկյալ պատասխանը: Բայց ես կարծում եմ, որ Կազանից հետո կլինի մեկ այլ հայտարարություն, որով ավելի կհստակեցնի իր որոշումը` գնա՞լ երկխոսության, թե՞ դադարեցնել», - ասաց ՍԴՀԿ ատենապետը:

Նա նկատեց, որ այն ձևաչափը, որն առաջարկում է նախագահն այսօր արված հայտարարության մեջ, այն է` ընտրությունների մասին խոսել Հովիկ Աբրահամյանի հետ, տնտեսական հարցերով` վարչապետի հետ, ըստ բանախոսի, Սերժ Սարգսյանը պետք է հասկանա, որ իրենք չեն  պատրաստվում տարբեր հարցերի շուրջ թակել տարբեր դռներ և այդ մարդկանց կողմից առանց հստակ լիազորությունների, ինչ-որ հարցերի շուրջ բանակցել:
 
«Մենք կոնկրետ ֆորմատ ենք առաջարկել: Ընդ որում այդ երկխոսության գաղափարն ու միտքը մեր կողմից է եղել, մենք ենք ներքաղաքական պայքարի արդյունքում երկել-հասել այն եզրին, որ երկխոսության առաջարկություն ենք արել իշխանությանը: Մենք նորից խնդիր ենք դրել, ձևավորել ենք պատվիարկություն, նույնն էլ ակնկալում ենք իշխանությունից: Առանձին այս կարգի հուշումները` չեմ կարծում, թե որևիցե դրական առաջընթաց գրանցեն երկխոսության մեջ», - հավելեց նա:
 
Նա ընդգծեց, որ իրենց քայլերը շատ հստակ են և նպատակները` շատ կոնկրետ:
 
«Այստեղ խոսել, թե երկխոսության գաղափարն իրենց է պատկանում, կարծում եմ` ՀՀ գործող նախագահին հարիր չէ իրեն վերագրել այն, ինչ արել է ընդդիմությունը: Չնայած ես դրա մեջ պրոբլեմ չեմ տեսնում: Կարևորը երկխոսության գաղափարի հասունացումն է և ի կատար ածումը: Եթե կարողանան երկխոսել, թող Սերժ Սարգսյանը դա վերագրի իրեն», - ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
 
Նա փաստեց, որ երբ նախագահը կկոնկրետացնի իր պատասխանը, իրենք էլ կհասկանան, թե շարունակությունն ինչպես պետք է տանի ՀԱԿ-ը:
 
«Կսպասենք մինչև Կազան», - եզրափակեց ՍԴՀԿ ատենապետը:

mardik.am

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.