четверг, 25 февраля 2010 г.

ՄԵՆՔ ԱՅԼԵՎՍ ՈՉԻՆՉ ՉԵՆՔ ՀՆԴՈՒՐԺԵԼՈՒ, ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ





Ասում է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը



- Տիկին Սարգսյան, շուտով կլրանա Մարտի 1-ի սպանդի երկրորդ տարելիցը: Ի՞նչ կատարվեց այս ընթացքում, ինչո՞վ ենք գնում դեպի այդ օրը: 

- Եթե իշխանությունները ակնկալում էին, որ այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին, որը մեր պատմության ողբերգական էջերից մեկն էր, երբեւիցե կներվի իրենց, չարաչար սխալվում են: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչի չի մոռացվել: Մենք փառք ու պատվով հիշելու ենք նրանց, ինչպես նաեւ չենք մոռանալու այն հանցագործ խմբին, որին իշխանատենչությունը մղեց, որպեսզի ձեռք բարձրացնեն մեր ժողովրդի վրա: Այդ արյունը նրանց երբեք չի ներվելու: Ինչպե՞ս կարելի է հանդուրժել այն վարչախմբին, որը բռնությունների եւ արյան գնով եկավ իշխանության եւ փորձում է ամեն գնով պահպանել այդ իշխանությունը: Մարտի 1-ը մեզ համար շատ ցավալի, բայց նաեւ շատ կարեւոր օր էր: Այդ օրը մենք հասկացանք, որ այլեւս ոչինչ չենք հանդուրժելու, որ մենք դատապարտված ենք հաղթանակի: Այսօր էլ` մեր շարժման կարեւորագույն նպատակն այն է (ինչը, ի դեպ, մենք դանդաղ, բայց իրականացնում ենք), որ ստեղծենք մի հասարակություն, որը ազատ եւ հպարտ է լինելու, որը իր մեջ սպանելու է ստրուկին եւ այլեւս երբեք ստրուկ չի ծնելու: Դա կարեւորագույն ձեռքբերում էր, որ հայ ժողովուրդը վաղուց ի վեր մոռացել էր: Ժողովուրդը երբեմն մոռանում է, որ ինքն է այս երկրի իրական տերը եւ ինքն է, որ պիտի պայքարի իր իրավունքների համար: Ոչ մի ճնշող ազատություն չի տալու մեր ժողովրդին, այդ ազատությունը պահանջելու է ժողովուրդը եւ հասնելու է դրան: Երբեք չես կարող ասել, թե գործողությունների արդյունքում դու ուր կհասնես, բայց երբեք ոչ մի տեղ չես հասնի, եթե քայլեր չես կատարում: Դա այն կարեւորագույն իմաստությունն է, որ մեր ժողովուրդը պիտի հասկանա: Մարտի 1-ը, որքան ցավալի, այնքան էլ մեծագույն ձեռքբերում էր մեզ համար, մենք հասկացանք, որ այս իշխանությունների հետ ճանապարհ չունենք գնալու, քանի որ իշխանությունը, որը արյունով է գալիս, երբեք չի կարող ծառայել այս ժողովրդին, երբեք ոչ մի լավ բան չի կարող ստեղծել այս երկրում: Ուրեմն, պետք է օր առաջ ազատվել այս իշխանություններից: Եվ այսօր, իմ կարծիքով, մեր մեծագույն ձեռքբերումն այն է, որ մեր հասարակության մի մեծ հատվածը ձերբազատվել է ստրուկ լինելու կարգավիճակից եւ հասկացել է, որ իր պայքարի եւ համառության արդյունքում կարող է ձեռք բերել ազատություն, անկախություն եւ պահպանել իր երկիրը: 


- Մարտի 1-ից հետո իշխանություններին հաջողվել է 2 տարի գոյատեւել, սա չի՞ նշանակում, որ իրենք մարսեցին մարտի 1-ը: 


- Իհարկե ոչ, բացարձակապես: Իշխանությունը գնաց այդ ոճրագործությանը միայն մեկ նպատակով, որպեսզի ջարդի ազատատենչ ժողովրդի ողնաշարը եւ վախեցնելով` կասեցնի մեր շարժումը: Բայց ինչպես տեսնում եք, առ այսօր այդ վախի մթնոլորտը բացակայում է մեր շարժման մեջ, մենք ավելի ինքնավստահ եւ իմաստուն քայլերով ենք առաջ գնում: Իշխանությունը հույս ուներ, որ մեր կամքը կկոտրվի, սակայն ինքը չհասկացավ, թե ինչ մեծագույն սխալ գործեց. ավելի քան 100 մարդ ձերբակալելով` նա ավելի ուժեղացրեց մեր շարժումը, որովհետեւ մենք արդեն ոչ միայն մեր ազատության համար էինք պայքարում, այլ նաեւ այն մարդկանց ազատության համար, ովքեր ապօրինաբար հայտնվել էին բանտերում: Եվ մեզ դա միավորեց ավելի, քան սպասում էին իշխանությունները: Եվ այդ միավորումը, ինչպես տեսնում եք, առ այսօր էլ անքակտելի է: Եվ մեր պայքարը, միանշանակ հաղթական ավարտին է հասնելու: Միանշանակ: Բացի դա, այս ընթացքում լրջագույն բան տեղի ունեցավ մեր երկրում, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի մեծագույն աշխատանքի արդյունքն էր. դաշտը բաժանվեց սեւի ու սպիտակի: Բոլոր այն չակերտավոր ընդդիմադիրները, որոնք իրականում սպասարկում էին իշխանությունների շահերը` բացահայտվեցին եւ շատ տեսանելի դարձավ, թե ովքեր են կանգնած ժողովրդի կողքին, եւ ովքեր են փորձում այս երկրում բարեփոխումներ կատարել: Դա մեծագույն ձեռքբերում էր, քանի որ մարտի 1-ից հետո, այդ բռնություններից, ջարդից հետո ժողովուրդը ձերբազատվեց այդ վախի մթնոլորտից. ոչ մի շարժում այսքան երկար չի գոյատեւել: Իսկ մենք ոչ միայն գոյատեւել ենք, մենք ամրացել ենք եւ համառ պայքար ենք մղում այս երկրում կարգուկանոն հաստատելու համար: Իշխանությունները շատ կցանկանային մեզ ստրկացած տեսնել, բայց նստում են նրա մեջքին, ով այդ մեջքը դեմ է տալիս, մենք այլեւս չենք գնա դրան, որ թույլ տանք հանցագործ մի խմբի մեզ ստրկացնել ու նստել մեր մեջքին: Մենք եկել-հասել ենք մի պահի, երբ հասկանում ենք, որ ազատությունը երբեք հենց այնպես չի տրվում` եթե դու նրա համար ամեն օր համառ պայքար չես տանում: Եվ երբ այն ձեռք ես բերում եւ վայելում ես այդ հաճույքը, այդ ազատությունը այլեւս ժողովրդից խլել անհնար է: Եվ շատ մի կարեւոր հանգամանք` ազատությունը իր ուժերով ձեռք բերած ժողովուրդը այլեւս երբեք չի ստրկանա, որովհետեւ ամեն մի իշխանություն, որը ապագայում կգա իշխանության, նա պարտավոր է լինելու ուղղակի հաշվի նստել այդ հասարակության հետ: Որովհետեւ ազատ մարդուն պարտավոր ես ծառայել, դու չես կարող նրան ծառայեցնել: Մենք Հայաստանում պայքարում ենք այդ ազատ մարդու համար: Մենք պայքարելու ենք այդ ազատության համար, նաեւ հաշվի առնելով, թե ինչ կարող են անել մեզ հետ, եթե մենք չենք գիտակցում մեր դերը այս երկրում, եթե մենք չենք գիտակցում, որ մենք պարտավորություններ ունենք այս երկրի նկատմամբ եւ պարտավոր ենք ծառայել այս երկրին: 


- Ձեր ասածների համատեքստում, արդյո՞ք արդարացված եք համարում Կոնգրեսի վերջին շրջանի մարտավարությունը: 


- Շատ երկար ժամանակ շատ կարծիքներ էին հնչում հասարակության մեջ, մեծամասամբ մարդկանցից, ովքեր շատ քաղաքականացված չեն, շատ ակտիվ պայքարի մեջ չեն, թե շարժումը կմեռնի, քանի որ հանրահավաքներ չեն անցկացնում: Սակայն հանրահավաքը պայքարի ձեւերից մեկն է եւ ոչ թե պարտադիր պայման այդ պայքարի մեջ: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն շատ-շատ մարդկանց, շատ լավ հասկանում էր, որ իշխանությունները փորձում են մեզ ներքաշել այն խարդավանքի մեջ, որը նրանց անհրաժեշտ էր` դրսում որպես ժողովրդավար եւ ընդառաջ քայլերի գնացող իշխանություն ներկայանալու համար: Դրա համար, փառք Աստծո, կար Դաշնակցությունը, որը փորձեց այդ ծրագիրը իրականացնել իշխանությունների համար: Բայց մեզ ներքաշելով այդ հանրահավաքային պրոցեսի մեջ` նրանք շատ լավ հասկանում էին, որ պերմանենտ հանրահավաքների արդյունքում մենք մեր ուժերը ջլատելու եւ քայքայելու ենք: Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ դա գիտակցելով` չմտավ այդ ինտրիգի մեջ եւ մեզ զերծ պահեց իշխանություններին «ծառայելու» այդ հնարավորությունից, եւ այսօր այն, ինչը անհրաժեշտ էր իշխանություններին եւ մեր ձեռքով էին ուզում անել, նրանք դա չստացան: Հենց նաեւ այդ պատճառով, այսօր մենք շատ ավելի ուժեղ ենք, շատ ավելի իմաստուն ենք, եւ մարտի 1-ի հանրահավաքը բոլորին ապացուցելու է, որ այս շարժումը հաղթական շարժում է, որ այս շարժումը անկասելի է, որ մեզ մոլորությունների մեջ գցելն անհնար է, որովհետեւ մենք գիտակցում ենք` ուր ենք գնում, ինչ ճանապարհով եւ ինչ նպատակներ ենք հետապնդում: Եվ որ ամենակարեւորն է, իշխանությունները հույս ունեին, որ մեզ ձերբակալելով, ծեծելով, ներկուսակցական պառակտումներ մտցնելով, կարող են մեզ քայքայել: Ինչպես տեսնում եք` չհաջողվեց: Ես այդ համատեքստում հենց նաեւ ուզում եմ հիշեցնել Հնչակյան կուսակցության պատմությունը, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ, եւ փառք Աստծո, մենք այդ իրավիճակից պատվով կարողացանք դուրս գալ, եւ ինչպես տեսնում եք` մենք քաղաքական դաշտում ենք, իսկ մյուս թեւը ընդհանրապես գոյություն չունի: Ինչպես ասում էր Գանդին` սկզբում նրանք արհամարհում են քեզ, հետո ծիծաղում են վրադ, հետո կռվում քո դեմ, հետո դու հաղթում ես: Այսօր մենք կանգնած ենք այդ հաղթանակի շեմին, եւ ես ուզում եմ կոչ անել մեր ժողովրդին, որ ձերբազատվեն ստրկական մտածելակերպից եւ ամեն ինչի հետ համակերպվելու հատկությունից: Եթե դու համակերպվում ես ստրուկ լինելու հետ, ապա այլեւս երբեք մի երազի ազատության մասին: Իսկ եթե քեզ դուր չի գալիս ստրուկի քո կարգավիճակը, նսեմացված, ստորացված կարգավիճակը, ապա մարտի 1-ին մեզ հետ միասին ներկայացիր հանրահավաքի եւ շարունակությունը արդեն ինքդ կտեսնես: 


- Ի դեպ, որքան մոտենում է մարտի 1-ը, այնքան ակտիվանում են իշխանությունների կողմից իրականացվող ճնշումները: Սա կարո՞ղ է ազդել մարդկանց վրա, հատկապես սպասվող հանրահավաքից առաջ: 


- Գիտակից մարդու վրա ոչինչ չի ազդում, որովհետեւ եթե մարդը ձգտում է ազատության եւ գիտակցում է, թե իրականում ինչ է տեղի ունենում այս երկրում, նա այլ կերպ չի կարող վարվել, քան կանգնել ժողովրդի կողքին, պայքարել այդ ազատության համար: Նա արդեն հաղթող է, եթե հասկանում է, որ պետք է պայքարի:


Քրիստինե Խանումյան

среда, 24 февраля 2010 г.

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ. 100 ՔԱՅԼ


Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման ծրագիր /նախագիծ/

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակային քննարկման է ներկայացնում սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման '100 քայլ' ծրագիրը, որի հիմնական նպատակն է Հայաստանում ստեղծված տնտեսական համակարգի արմատական վերափոխումը եւ ժողովրդի գործուն մասնակցությամբ կայուն զարգացման տնտեսության ստեղծումը: Ներկա համակարգի էությունը մի քանի օլիգարխների եւ նրանց մերձավոր ընտանիքների ձեռքում երկրի տնտեսական ռեսուրսների գերկենտրոնացումն է, պետական իշխանության լծակների օգտագործումը այդ խմբի գերշահույթների ապահովման համար: Ապօրինի հարկային եւ մաքսային արտոնությունները, մենաշնորհները, դրամի արհեստական արժեւորմամբ ներմուծողների գերշահույթների սպասարկումը, սեփականության իրավունքի ոտնահարումը հանգեցրել են արտադրության եւ արտահանման աղետալի կրճատման, ազատ մրցակցության վերացման, չհիմնավորված թանկացումների, գործարար ակտիվության եւ տնտեսության ընդհանուր անկման՝ առաջացնելով ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի օրեցօր վատթարացում: Մանր եւ միջին բիզնեսի վրա հիմնական հարկային բեռի փոխադրումը եւ պետական մարմինների կամայականությունները խեղդում են մասնավոր նախաձեռնության վրա հիմնված ձեռներեցությունը, ճնշում ժողովրդի ստեղծագործական էներգիան եւ հավատը սեփական ուժերի նկատմամբ, առաջացնում արտագաղթ եւ աղքատություն:

Ստեղծված իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ են արմատական վերափոխումներ: Միայն զանգվածային համաժողովրդական շարժումը, որը կապված չէ այդ համակարգից օգտվող օլիգարխների հետ որեւէ կախվածություններով կամ պարտավորություններով, ի վիճակի է, հանուն ժողովրդի եւ պետության զարգացման, դուրս գալ գործող համակարգի շահերի դեմ եւ անհրաժեշտ հետեւողականությամբ իրականացնել այդպիսի համակարգային փոփոխություններ: Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստ է ժողովրդի դատին հանձնել գործողությունների այնպիսի ծրագիր, որը ցույց կտա, որ Կոնգրեսը չի սահմանափակվում նման վերափոխումների անցկացման համար քաղաքական կամքի մասին հավաստիացումներով միայն, այլ նաեւ շատ կոնկրետ լուծումներ եւ մեխանիզմներ ունի այդ նպատակների իրագործման համար:

Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման առաջարկվող ծրագիրը ներկայացվում է քննարկման Հայ Ազգային Կոնգրեսի Քաղաքական խորհրդի որոշմամբ։ Ծրագիրը պատրաստել է Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովը՝ Հրանտ Բագրատյանի գիտական ղեկավարությամբ, նրա մեջ ներառվել են Կոնգրեսի անդամ կուսակցությունների առաջարկները եւ դիտողությունները:

Ստորև ներկայացված փաստաթուղթը ծրագրի մի մասն է ընդամենը, որում ներկայացված են սոցիալ-տնտեսական եւ կառուցվածքային քաղաքականության ընդհանուր մոտեցումները։ Դրանք ներառում են Կոնգրեսի մոտեցումները ֆիսկալ, դրամավարկային, ֆինանսական քաղաքականության, գործարարության խրախուսման, սոցիալական քաղաքականության հիմնախնդիրների մասով։  Ճյուղային տնտեսական քաղաքականության բաժնից այստեղ ներկայացված է միայն գյուղատնտեսությունը՝ նկատի ունենալով դրանում ստեղծված աղետալի վիճակը վերջին 10 տարիների քաղաքականության հետեւանքով։ Տնտեսության, հասարակական կյանքի ու պետական կառավարման մյուս  ոլորտներում (արդյունաբերություն, առևտուր և ծառայություններ֊, առողջապահություն, կրթություն, գիտություն, սոցիալական ապահովության եւ ապահովագրություն, բնապահպանություն, տուրիզմ, սպորտ, երիտասարդություն, իրավապահ ոլորտ, զինված ուժեր, դատական համակարգ, պետական կառավարում եւ ինքնակառավարում և այլն) քաղաքականության ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ, բնագավառ առ բնագավառ։

Հայ Ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակը շնորհակալություն է հայտնում տնտեսական, գիտության եւ կրթության, առողջապահության հանձնաժողովներին, առանձին մտավորականների ու քաղաքացիների` ծրագրի մշակմանը գործուն մասնակցություն ունենալու համար։  Կոնգրեսը ողջունում է քաղաքացիների, մասնագետների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի` ծրագրի կատարելագործման ուղղված առաջարկները եւ դիտողությունները, որոնք կարելի է ուղարկել հետեւյալ հասցեներով. Երեւան, Կորյունի 19Ա, 4-րդ հարկ,  էլեկտրոնային փոստ economy@anc.am, կամ մուտքագրել www.anc.am կայքի միջոցով:

Հարկային և մաքսային քաղաքականություն

1. Հարկային բեռի վերաբաշխում միջին եւ փոքր բիզնեսից դեպի խոշոր բիզնես. Հարկային և մաքսային համակարգի կարգավորման ու զարգացման հիմնական սկզբունքները պետք է լինեն. ա) հարկման բազայի ընդլայնումը, բ) ստվերի վերացումը, գ) ձեռնարկատիրական գործունեության խրախուսումը, դ) հարկային վարչարարության նվազեցումն ու հարկային բեռի հավասարաչափ բաշխումը։ Արտասահմանյան մասնագետների գնահատմամբ, այսօրվա վիճակով պետական բյուջեի հարկային եկամուտների սոսկ 31տոկոսն է (առանց արտասահմանյան ձեռնարկությունների) վճարվում խոշոր ձեռներեցների կողմից, մինչդեռ պետք է լիներ 65-67տոկոսը։ Ըստ այդմ՝ խոշոր բիզնեսի լիարժեք հարկումը հրատապ խնդիր է: Հակառակ պարագայում՝ անհավասար և անարդար պայմաններում հայտնված փոքր ու միջին ձեռնարկատիրությունը (ՓՄՁ) դատապարտված է վերացման։

2. Պարզեցված հարկի միանման կիրառում բոլոր բիզնեսների համար. 1997-2001թթ. ձևավորվել էր հարկային ”եռաչափ” տարածություն. պարզեցված հարկ վճարող, հաստատագրված հարկեր վճարող և սովորական հարկեր վճարող։ Այդ երեք համակարգերի ինտեգրման խնդիրը լուծելու համար անհրաժեշտ էր, որպեսզի մինչև որոշակի նվազագույն գումարը` բիզնեսի ծավալները հարկվեին մեկ դրույքով (ինչպես պարզեցված հարկի պարագայում), դրանից հետո (խոշոր բիզնեսի համար)` հարկավորումը իրականացվեր սովորական ձևով, այսինքն կիրառվեին բոլոր հարկատեսակները։ Փոխանակ ապահովվեր այս զարգացումը, պարզեցված հարկը գործնականում դուրս մղվեց շրջանառությունից։ Դրա վերստին կիրարկումը, մինչև որոշակի սահման հարկման հարաբերականորեն ցածր մակարդակ ունենալը ՓՄՁ-ների վերակենդանացման, դերի ու նշանակության բարձրացման հիմնական լծակներից է։ Պարզեցված հարկի մեծությունն անընդհատ փոփոխելով՝ պետությունն, ըստ էության, պետք է ուրվագծի ՓՄՁ սահմանները։

3. Եկամտահարկի ավելի բարձր, քան շահութահարկի դրույքների սահմանում, պրոգրեսիվ եկամտահարկի սանդղակի կիրարկում. Առաջիկա 10-15 տարիների համար եկամտահարկի տոկոսադրույքը մի փոքր ավելի բարձր պետք է սահմանել, քան շահութահարկինը (գործի պետք է դնել այսպես կոչված “հարկային խաչի” մեխանիզմը)։ Պետք է մտցնել եկամտահարկի պրոգրեսիվ սանդղակ։ Հարկման նման համակարգը պետք է պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել խոշոր բիզնեսի և ՓՄՁ-ների տեսակարար կշիռների լավագույն և ամենաարդյունավետ հարաբերակցությունը։ Բարձր շահութաբերության պարագայում (պայմանավորված ներմուծումներով ու մենաշնորհներով) պետք է գործի շահութահարկի հարկման պրոգրեսիվ սանդղակ։

4. Նվազագույն աշխատավարձի մոտեցում միջին աշխատավարձին. Առաջիկա 10-15 տարիներ համար նվազագույն աշխատավարձի մեծությունը պետք է մոտեցնել միջին աշխատավարձին, ինչն արդյունավետ մեխանիզմ կլինի ստվերային տնտեսության տեսակարար կշռի իջեցման համար։

5. Գերբարձր եկամուտների ավելի բարձր հարկման մեխանիզմի կիրառում. Եկամտահարկի պրոգրեսիվ սանդղակը պետք է գործի որոշակի սահմաններում։ Գերբարձր աշխատավարձի, բոնուսների պարագայում (հատկապես՝ ֆինանսական հատվածի ղեկավար աշխատողների նկատմամբ) պետք է գործի գերհարկման մեխանիզմը։ Բացի այդ, նշված բարձր աշխատավարձերի նկատմամբ պետք է որոշել սահմանային չափաքանակ, որին գերազանցող մասը արտադրանքի ու ծառայությունների ինքնարժեքի մեջ չպետք է հաշվառվի։

6. Էլիտար շինարարության հարկում։ Սահմանամերձ շինարարության սուբսիդավորում, գույքի իրացման հարկի սահմանում. Պետք է սահմանել շինարարության հարկ՝ միջինը 10տոկոս։ Այս հարկը կտարբերակվի ըստ տարածքային սկզբունքի՝ իջեցնելով մինչեւ 0, իսկ առանձին դեպքերում, ծայրամասերի համար՝ մինչեւ նույնիսկ մինուս 10 (երբ պետությունը սուբսիդավորում է շինարարությունը) և 15տոկոս, օրինակ, Երևանի կենտրոնի համար։ Երկրորդ անգամ իրացվող անշարժ գույքի նկատմամբ պետք է սահմանել հարկ՝ միջին հաշվով շահույթի 5տոկոսի չափով (նորից տարբերակված տարածաշրջանային սկզբունքով)։ Պետությունը կսահմանի վաճառքի նվազագույն գներ՝ միաժամանակ պարտավորվելով գնել այդ անշարժ գույքը, եթե դրանից ավելի բարձր գին չի առաջարկվում:

7. Շինարարության ոլորտում կապիտալի սառեցման կանխում. Պետք է խստացնել անավարտ շինարարության հարկումը, կառուցապատողների նկատմամբ առաջ քաշել միջոցների պահուստավորման պահանջ։ Այս ամենը թույլ կտա կանխել կապիտալի սառեցումը ոլորտում, շինարարությունը դուրս բերել Երևանից և բացառել հետագայում այս ոլորտի պատճառով համապետական ճգնաժամը։ Շինարարության հարկման նոր մեխանիզմները թույլ կտան հարկային բեռը հավասարաչափ բաշխել, խոշոր ձեռներեցներին ամբողջությամբ հարկային դաշտ բերել։

8. Եկամուտների եւ գույքի համընդհանուր հայտարարագրում: Անհապաղ պետք է սկսել 18 տարեկանից ի վեր բոլոր քաղաքացիների եկամուտների և գույքի պաշտոնական հայտարարագրումը։

9. Հարկային կանխավճարների արգելում. Պետք է բացառել շահութահարկից կանխավճարներ տալու արատավոր պրակտիկան։ Հարկատուն պարտավոր չէ վարկավորել պետությանը։ Մանավանդ, որ այդ սկզբունքը երբեք չի գործել խոշոր հարկատուների նկատմամբ, որոնք, որպես կանոն, պետական խոշոր պաշտոնյաներ են։

10. Հարկային տարաժամկետ վճարումներ ինովացիոն բիզնեսի համար. Պետք է սահմանել ինովացիոն բիզնեսի հստակ չափորոշիչներ և դրանց հիման վրա այդ ձեռնարկությունները ազատել շահութահարկից առաջին երկու տարիների համար՝ հետագա 5 տարիներին այդ գումարները բյուջե մուծելու պայմանով։ Արտասահմանյան ներդրողների նկատմամբ, ասվածից դուրս, պետք է շարունակի գործել ներդրումների գծով առկա արտոնությունների համակարգը։

11. Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների խրախուսում. Պետությունը պետք է երաշխավորի մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների գործունեությունը և թույլ տա եկամուտների մինչև 5 տոկոսը (ինչպես գործավորների, այնպես էլ գործատուների համար), առանց հարկումի, փոխանցել նշված հիմնադրամներին։

12. Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) կրճատում, շրջանառության հարկի կիրառում. ԱԱՀ-ը պետք է սահմանել 18տոկոսի չափով։ Առանձին ապրանքատեսակների նկատմամբ պետք է կիրառել  տարբերակված (ավելի ցածր) ԱԱՀ  սխեմա։ Հետագայում, ԵՄ և ՌԴ հետ համապատասխան աշխատանք տանելուց հետո, ԱԱՀ-ը պետք կլինի փոխարինել 5-7 տոկոսանոց շրջանառության հարկով։ Ավելի ուշ անցում պետք է կատարել կորպորատիվ հարկավորման համակարգին։

13. Թունդ խմիչքների ակցիզների բարձրացում, գինու ակցիզի իջեցում. Պետք է բարձրացվեն օղու, լիկյորների վրա դրվող ակցիզները, իսկ գինու ակցիզն իջեցնել։ Գինենյութի վրա դրված ակցիզը պետք է հաշվանցել ավելացված արժեքի նման։ Մյուս ակցիզային հարկերը պետք է խմբագրել այն հաշվով, որպեսզի ներքին արտադրողները ավելի վատ պայմաններում չլինեն, քան ներկրողները։

14. Գյուղմթերքների թափոնների պետական հաշվառում. Գյուղմթերքներ մթերող ձեռնարկություններն իրենց թափոնները հաշվառման պետք է հանձնեն հարկային մարմիններին։ Թափոնների միջոցով արտադրության իրական ծավալները հարկային մարմինների կողմից պետք է վերահսկվեն նաև հանքա-հումքային ձեռնարկություններում։

15. Ընդերքի հանրային տնօրինում. Հանքա-հումքային արդյունաբերության մեջ (մոլիբդեն, պղինձ, պեռլիտ, տուֆ, բազալտ, երկաթ, ոսկի և այլն) պետք է վերացնել բնության պաշարների համար վճարը։ Դրա փոխարեն ամեն տարի բյուջեի հետ միասին պետք է հաստատել բուն հանքի գինը, որով շահագործողն այն գնում է հանրությունից։ Այդ կերպ հնարավոր կլինի հարկման մեխանիզմն այստեղ կապակցել հումքի համաշխարհային գների փոփոխության հետ։ Պայմանավորված հումքի համաշխարհայինի գների դինամիկայով` արդյունահանող ընկերությունը պետության հետ պայմանավորված գնից վեր ստացած եկամուտը պետք է մուծի բյուջե։

16. Բնության պարտադիր վերականգնման պահանջի կիրառում.  Բնապահպանության վճարների փոխարեն պետք է գործեն բնությունը վերականգնելու պարտադիր պահանջը և պրոգրեսիվ (ժամանակի ընթացքում) տուգանքների համակարգը։ Հակառակ պարագայում գույքն ամբողջությամբ պետք է բռնագրավվի հօգուտ պետության։  1991-2010 թթ. ՀՀ անտառների 50 տոկոսը վեր են ածվել թփուտների կամ նոսրացել են վտանգավորության աստիճանի, անտառների տեսակարար կշիռը կտրուկ անկում է ապրել։  Իրողությունն սակայն այն է, որ 1991-1994 թթ, պատերազմի ու շրջափակման պայմաններում, շատ ավելի քիչ անտառ է հատվել, քան այն, ինչ հատվել է բիզնես նպատակով որպես շինափայտ 1998-2010 թթ։ Իսկ Սևանա լճում ձկներն արդեն հատով են հաշվում։  

17. Խոշոր հողատերերի հատուկ հարկում. Խոշոր հողատերերը (50հա և ավելի) պետք է հարկվեն նույն ռեժիմով, ինչ արդյունաբերությունը, առևտուրը և այլն։ Այստեղ հողի կադաստրային գնահատականի փոխարեն՝ պետք է կիրարկվի բերքի և եկամուտի գնահատման մեխանիզմը։

18. Խոշոր գույքի հարկի բարձրացում.  Էականորեն պետք է բարձրացնել գույքահարկի դերը՝ այն տարբերակելով ըստ գույքի չափերի և գոտիականության (տարածքային գործոն)։ Միաժամանակ, մինչև որոշակի սահման՝ գույքահարկը պետք է նվազեցվի պաշտոնապես հայտարարագրված եկամուտների և վճարված հարկերի չափով (համամասնորեն)։ Սրանով իսկ ևս մեկ լուրջ քայլ կկատարվի հարկային բեռը խոշոր ձեռներեցների և մանր ու միջին բիզնեսի միջև արդարացիորեն բաշխելու ուղղությամբ։

19. Ժառանգության պրոգրեսիվ հարկ: Գույքի և ունեցվածքի որոշակի սահմանից սկսած անհրաժեշտ է մտցնել ժառանգության պրոգրեսիվ հարկ՝ նպատակ ունենալով բացառել ապօրինի ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի օրինականության ապահովումը ժառանգության մեխանիզմի միջոցով։

20. ԱԱՀ վերադարձ, տուգանքներ պետության նկատմամբ. Պետությունը մինչև վերջ պետք է կատարի իր պարտականությունները հարկային կանխավճարների  և ԱԱՀ վերադարձման ուղղությամբ։ Չվերադարձրած գումարների մասով պետության նկատմամբ պետք է կիրարկել տուգանքների նույն համակարգը,  ինչպիսին կիրարկվում է հարկատուների նկատմամբ։

21. Կապիտալի արտահանման հարկի սահմանում.  Պետք է սահմանել կապիտալի արտահանման հարկ։ Տնտեսական զարգացման արդի պայմաններում ՀՀ տնտեսության մեջ ներդրումների աճի հիմնական ռեզերվը ներքին խնայողությունների ընգրկումն է, երկրից կապիտալի՝ օրեցօր ահագնացող արտահոսքի կանխումը։ Այսպես, 2002թ. կապիտալի արտահոսքը կազմել է 245, 2003-ին՝ 314, 2004-ին՝ 494, 2005-ին՝ 613, 2006-ին՝ 794 միլիոն դոլար։ 2007-ի առաջին 8 ամիսներին կապիտալի արտահոսքը կազմել է 593 մլն դոլար, իսկ տարեվերջին այն հատել է 1 մլրդ դոլարի սահմանը։ Փոքր և աղքատ երկրի համար սա կործանարար  է։ Բնակչության մեկ շնչին ընկնող կապիտալի արտահանմամբ (340 դոլար) Հայաստանը ցածր եկամուտներ ունեցող երկրների շարքում առաջինն է։ Կապիտալը փախչում է Հայաստանից, որովհետև չի վստահում իշխանություններին։ Եվ ուրեմն, արտասահմանյան ներդրումները խրախուսելու վերաբերյալ մոդայիկ ֆրազաների փոխարեն՝ պետք է կարողանալ, նախևառաջ, կանգնեցնել կապիտալի օրեցօր ահագնացող արտահոսքը։ Պետք է սահմանել կապիտալի արտահանման հարկ (նախօրոք գումարից հանելով ՀՀ ներբերած կապիտալը և բացառելով արտասահմանյան ներդրողներին)։  Այս փոփոխությունները պետք է կատարվեն՝ նկատի ունենալով Առեւտրի Համաշխարհային Կազմակերպության նկատմամբ ստանձնած պարտավորությունները` փոխադարձ ներդրումների համար հավասար պայմաններ ապահովելու առումով։ Օրենսդրությամբ բանկերին պետք է արգելել կապիտալի արտահանման ցանկացած գործարքի կատարում, քանի դեռ հարկային մարմինները տեղեկանք չեն տվել հարկային պարտավորությունների կատարման մասին։

22. Էլեկտրոնային մաքսազերծում, ներմուծման գների սահմանման կամայական համակարգի վերացում. Պետք է ներմուծվող արտադրանքների նկատմամբ մաքսատուրքերը սահմանել ինվոյսում նշված գնի նկատմամբ։ Նույն ապրանքներն արտադրող ներքին արտադրողի շահերը պետք է պաշտպանել համալիր հարկային քաղաքականության (մասնավորապես՝ պրոգրեսիվ շահութահարկի մեխանիզմի) միջոցով, այն հաշվով, որ  ներքին արտադրողի շահերն առնվազն հավասարեցվեն ներմուծողի շահերին։ Մաքսային աշխատողներն ընդհանրապես պետք է զրկվեն գին սահմանելու իրավունքից։ Իբրև հիմք պետք է ընդունվի էլեկտրոնային կոդավորմամբ “ինվոյսը”։

23. Արտադրական սարքավորումների մաքսատուրքերի վերացում: Բարձրացված մաքսատուրքերի կիրառում շքեղ մեքենաների նկատմամբ. Ներմուծվող մեքենաների մաքսատուրքերը պետք է խստորեն տարբերակել ըստ մեքենայի շարժիչի հզորության ու շքեղության չափորոշիչների, իսկ արտադրական սարքվարումների նկատմամբ մաքսատուրքերը դարձնել 0։

24. Այլընտրանքային մաքսատների հիմնում. Անհրաժեշտ է բացել այլընտրանքային, ոչ պետական մաքսային ծառայություն։ Վերջինիս գործունեությունը կանոնակարգելու համար պետք է ընդունվեն դրա հավաստագրման մեխանիզմները մանրամասնորեն կանոնակարգող օրենսդրական փաստաթղթեր։

25. Խաղային բիզնեսում պետության վերահսկողության հաստատում. Պետք է բացառել ոչ պետական լոտոների, վիճակախաղերի, զառերի գոյությունը։ Նման ինստիտուտների շահագործման բացառիկ իրավունքը պետք է տրվի ՀՀ Ֆինանսների նախարարությանը։ Գործող տոտալիզատորները, խաղադրույքներ կատարելու հաստատությունները պետք է գործեն պետության ներկայացուցչի հսկողության տակ։ Բոլոր խաղատներում և նմանատիպ ձեռնարկներում պետությունը պետք է լինի փայատեր և ունենա իր ներկայացուցիչը։ Խաղատների համար առանձին տարածք պետք է հատկացվի՝ թույլ զարգացած եւ հեռավոր սահմանամերձ վայրերում, բացառվի դրանց առկայությունը Երևանում, Գյումրիում, Վանաձորում, հանգստյան գոտիներում։

26. Հարկային արտոնությունների բացառում. Տնտեսվարող որևէ սուբյեկտ (հիմնադրամներ, կրոնական կազմակերպություններ, ամեն տեսակ բարեգործություն) հարկային արտոնություն չպետք է ունենա։

Բյուջետային քաղաքականություն

27. Պետական եկամուտների հավաքագրման աստիճանի բարձրացում. Պետական եկամուտների հավաքագրման աստիճանը յուրաքանչյուր տարի պետք է բարելավել 2 տոկոսով՝ 2015 թ. այն հասցնելով 28տոկոսի։

28. Պարտքերի սպասարկում և մարում/ՀՆԱ հարաբերակցության սահմանում. ՀՀ պետական պարտքն առ 01.01.2010 կազմում է շուրջ 3.6 մլրդ դոլար։ Վերջին 2 տարիներին այն ավելացել է 2,7 անգամ։ 2008-ին արտաքին պետական պարտքի սպասարկումը ՀՀ բյուջեից “խլել” է 54.1 մլն դոլար,  2009-ին՝ 73.2, 2010-ին այդ թիվը կազմելու է 114.5, 2011-ին՝ 128, 6, 2012-ին՝ 280.4, իսկ 2013-ին՝ 478.2 մլն. դոլար։  Պետական պարտքի սպասարկումը դրանից հետո կխլի բյուջեի առնվազն 20-30տոկոսը։ Այս արկածախնդիր քաղաքականությունն անմիջապես պետք է դադարեցնել։ Դրա համար պետք է բացառել արտաքին պարտքի ավելացումը ՀՆԱ նկատմամբ, խստորեն սահմանափակել ներքին փոխառությունները՝ պետական ծախսերը հոգալու նպատակով՝ նկատի ունենալով այդ պարտքերի ու փոխառությունների սպասարկման և մարման ծախսեր/ՀՆԱ այսօրվա վիճակով ձևավորված հարաբերությունը։

29. Պետության կողմից ակտիվ ներդրումային քաղաքականության իրականացում. Կառավարությունն իր մասնակցությունը պետք է բերի ոչ պետական ներդրումային հիմնադրամներին, որոնք իրականացնում են ժողովրդատնտեսական համընդհանուր նշանակության օբյեկտների շինարարությունը՝ արժեթղթերի թողարկման, հանրապետություն ներս մտնող տրանսֆերտների ստերիլիզացիայի, սփյուռքահայության և այլոց միջոցների հաշվին։

30. Արտաքին պետական պարտք վերցնելու կառավարության բացառիկ իրավունքի սահմանում. Պետական պարտք վերցնելու իրավունքը պետք է տրվի միմիայն ՀՀ կառավարությանը։ Մասնավորապես, պետք է արգելել ՀՀ Կենտրոնական Բանկի (ԿԲ) կողմից ինքնուրույնաբար, առանց կառավարության թույլտվության ու վերահսկողության, արտաքին պարտավորություններ ստանձնելը։

31. Օրենք պետական երաշխիքների մասին. Պետք է ընդունել օրենք պետական երաշխիքներ տրամադրելու կարգի և դրանցից օգտվելու մրցութային հիմունքների մասին՝ այս ասպարեզում կոռուպցիան ու կամայականությունները բացառելու նպատակով։

32. Հայկական պետական գրանտներ. Պետական ծախսերի մեծ մասը պետք է իրականացնել ծրագրային բյուջետավորման տեսքով՝ նախահաշվային ֆինանսավորումը հասցնելով նվազագույնի։ Պետք է ստեղծել հայկական պետական գրանտների համակարգ։

33. Պետական ապարատի շեշտակի կրճատում. Կառավարության, նախարարաությունների, կառավարման հանրապետական մյուս մարմինների (ծառայությունների, հանձնաժողովների), պետական հիմնադրամների, մարզպետարանների, քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմը պետք է կրճատվի 1.5 անգամ, այդ դեպքում աշխատավարձերը կավելանան 2.2 անգամ։ Պետք է բացառվեն գործառույթների կրկնությունը, պատվիրատուի և կատարողի գործառույթների համատեղումը ։

34. Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների ստեղծում. Պետական կենսաթոշակային նպաստներին զուգահեռ՝ գործատուների և գործավորների մասնակցությամբ, պետք է արմատավորել կորպորատիվ ապահովության համակարգ։ Կառավարությունն ի դեմս ֆինանսների նախարարության՝ պետք է երաշխավորի այդ հիմնադրամներում ներդրված միջոցները։ Ֆինանսների նախարարությանը պետք է վերադարձվեն սոցիալական ապահովության և ապահովագրության պետական կարգավորման գործառույթները։

35. Պետական հիմնարկների կողմից բանկային ավանդների արգելում. Պետք է արգելել բյուջետային ու համայնքային կազմակերպությունների կողմից բանկերում ավանդներ բացելու պրակտիկան։ Հավելյալ եկամուտների պարագայում միջոցները պետք է տրվեն ԿԲ ժամանակավոր տնօրինությանը։

36. Պետական գույքի վարձակալության կարգավորում. Պետական, համայնքային գույքը վարձակալության հիմունքներով տնօրինող ցանկացած կազմակերպություն վարձավճարը պետք է մուծի համապատասխան բյուջե՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված վարձավճարի նորմատիվներով։ Պետական կազմակերպությունները նույպես պետք է այդ նույն նորմատիվներին համապատասխան վարձավճար կմուծեն։ Այս կերպ կբացառվի պետական չինովնիկների կողմից պետական գույքի վարձակալության հաշվին հարստանալը։

37. Պետական բյուջեի շեշտակի աճ. Թվարկած հարկային և բյուջետային միջոցառուների իրականացման դեպքում ՀՀ պետական բյուջեն հենց 2010թ. կհասցվի 4.5-5 մլրդ դոլարի։

38. Ավանդների վերադարձ. Պետությունը ԽՍՀՄ խնայբանկի ավանդները պետք է ձևակերպի որպես պետական պարտատոմս և դրանք մարի 2 անգամ ավելի մեծ չափով և 2 անգամ ավելի արագ՝ քան նախատեսված է գործող՝ 2005թ. ընդունված օրենքով։


Բանկային ոլորտ, վարկային կազմակերպություններ, ներդրումային հիմնադրամներ, արժեթղթերի շուկա

39. Դրամի արհեստական արժևորման արգելում. Անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ, ինչով ԿԲ-ի գործառույթները չեն կենտրոնանա միայն սղաճի տեմպերը պահպանելու վրա։ Պետք է բացառվի այդ նպատակով ազգային արժույթը արհեստականորեն արժևորելու հանցավոր պրակտիկան։ Ազգային արժույթի արժևորման հիմքը կարող է լինել միմիայն արտահանման գերազանցումը ներմուծման նկատմամբ։

40. Տրանսֆերտների օգտագործում տնտեսության զարգացման համար. Արժույթային այլ (արտահանմամբ չպայմանավորված) տրանսֆերտների պարագայում ԿԲ-ը պետք է ստերիլիզացնի արժույթային հոսքերը հանրապետություն՝ ի հաշիվ պետական պահուստների ավելացման։ Վերջիններս, իբրև վարկային ռեսուրս, պետք է օգտագործել հանրապետության տնտեսությունը վարկավորելու նպատակներով։

41. ԿԲ-ի քաղաքականության խորհրդարանական վերահսկում. Ամեն տարի, բյուջեից զատ, ԱԺ-ում պետք է քննարկվեն և հաստատվեն ԿԲ կողմից տարվող դրամավարկային քաղաքականության հիմնական պարամետրերը։

42. Տնտեսական նորմատիվների սահմանում բոլոր ֆինանսական հաստատությունների նկատմամբ: ԿԲ-ին պետք է իրավունք տրվի, առևտրային բանկերից բացի, գործունեության կարգավորման տնտեսական նորմատիվները տարածել բոլոր ֆինանսական հաստատությունների նկատմամբ։ Եթե հաստատության գործունեությունը կարգավորվում է ՀՀ կառավարության (ֆիննախի) կողմից, ապա նորմատիվները պետք է հաստատվեն համատեղ։

43. Բանկերի գրանցման պահանջների մեղմացում. Զգալիորեն պետք է թուլացվեն նոր բանկերի գրանցման պահանջները։ Մասնավորապես, դրանց հիմնական կապիտալի նկատմամբ պահանջները կսահմանափակվեն 1,5 մլրդ դրամով (ներկայումս ավելի քան 2.5 մլրդ դրամ է)։

44. ԿԲ-ի որոշումների բողոքարկման ընձեռում. Ամբողջովին պետք է վերափոխել բանկային գործունեության մասին օրենսդրությունն այն հաշվով, որպեսզի այս կամ այն հարցով ԿԲ նախագահի կամ խորհրդի որոշումները, առանց բացառության, հնարավոր լինի բողոքարկել դատարանում։

45. ԿԲ-ում հակակշիռների ստեղծում. Պետք է ավելացնել ԿԲ խորհրդի իրավասությունները որոշումներ ընդունելիս։ ԿԲ տնօրենի և խորհրդի նախագահի պաշտոնները պետք է առանձնացնել։

46. Վերավարկավորման սահմանափակում. Վերավարկավորումը կամ վարկերի դուրս գրումը պետք է թույլատրել միմիայն ԱԺ կողմից օրենք ընդունելու պարագայում։

47. Բանկերի վերակազմակերպում բաց բաժնետիրական ընկերությունների. Բոլոր առևտրային բանկերը պետք է վերագրանցել որպես բաց բաժնետիրական ընկերություններ, օրենսդրորեն պետք է ընդլայնել մինորիտար բաժնետերերի իրավունքները։

48. Բանկերում կորպորատիվ կառավարման սկսզբունքների ներդրում. Բանկերը կարճ ժամկետում պետք է անցնեն կորպորատիվ կառավարման նորագույն համակարգերին։ Օրենսդրորեն  սահմանազատումներ պետք է մտցվեն դրանց սեփականատերերի և կառավարիչների գործառույթների տարանջատման, բոլոր բաժնետերերի շահերը հաշվի առնող կառավարիչների ինստիտուտի ներդրման ուղղությամբ։

49. Բանկերի կողմից ներդրումների դադարեցում, ազգային արժույթի ուժեղացում. Պետք է արգելվի ներդրումային նորմատիվների գործունեությունը (բանկային կարգավորման տնտեսական նորմատիվների 4-րդ խումբ)։ Դրամի կայունությունն ապահովելու նպատակով վարկերը պետք է տրվեն միայն ազգային արժույթով, ազգային արժույթով ընդունվեն ավանդները։ Ըստ որում, օրենքով սահմանված կարգով, համապատասխան զեղչի առկայության դեպքում, բոլորը հնարավորություն պետք է ստանան ավանդներ ունենալ նաև ԿԲ-ում։

50. Մասնագիտացված բանկերի գործունեության թույլատրում. Անցում պետք է կատարվի երկդաշտյա կամ էլ բազմադաշտյա նորմատիվների համակարգի (այսպես կոչված՝ ճկուն տնտեսական նորմատիվներ), ինչը թույլ կտա տարանջատել ներդրումային բանկինգը և առևտրային (ընթացիկ) բանկինգը, զարգացնել մասնագիտացված բանկերը։

51. Ավանդների ապահովագրման ընդլայնում. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից պետք է ապահովագրել դրանց մինչև միջին հաշվով 60 տոկոսը։ Ապահովագրության չափը պետք է կապ ունենա ավանդի չափի հետ (նվազող պրոգրեսիայով)։ Դա պետք է վերաբերի ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց։

52. ԿԲ-ից բանկային վերահսկողության գործառույթների զգալի մասի դուրս բերում. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը պետք է հանվի ԿԲ-ի ենթակայությունից։ Բանկային վերահսկողությունը մեծ մասով պետք է տրվի այս հիմնադրամին՝ ԿԲ-ին հիմնականում թողնելով կարգավորումը։

53. Բանկային ակտիվների աճի խրախուսում։ Թվարկված խնդիրների լուծմամբ 2012թ. առևտրական բանկերի ընդհանուր ակտիվները կարող են կազմել ոչ պակաս, քան 12 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի շուրջ 70տոկոսը։ Պետությունը քայլեր պետք է իրականացնի առևտրային բանկերի վարկային ռեսուրսները համալրելու ուղղությամբ։

54.  Ֆինանսական շուկայի համալիր զարգացում. Իրական քայլեր պետք է ձեռնարկվեն դեռևս 1992թ. մայիսին հռչակած՝ Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական շուկա դարձնելու ծրագրի դրույթներն իրագործելու ուղղությամբ։ Պետք է զարկ տալ ներդրումային հիմնադրամների, ֆոնդային բորսայի, վարկային կազմակերպությունների գործունեությանը։

55. Ֆոնդային բորսայի դերի շեշտակի բարձրացում. Էական դեր պետք է ունենա հայկական անկախ ֆոնդային բորսան։ 1998-2007թթ. այս ինստիտուտի հնարավոր գործունեությունը մշտապես խափանվել է իշխանությունների կողմից. տնտեսության առկա կենտրոնացվածության և մենաշնորհների տիրապետման պայմաններում ֆոնդային բորսայի մասին խոսելն ավելորդ է։  Միայն տնտեսության մեջ անմիջական դերակատարում չունեցող իշխանավորների պարագայում է հնարավոր արժեթղթերի շուկայի գործունեությունը։ Այդ պարագայում ոչ միայն առևտրական բանկերը, այլև գերիշխող կամ մենաշնորհային դիրք ստացած ընկերությունները, ինչպես նաև՝ տնտեսության զարգացման մեջ առանցքային նշանակություն ունեցող առևտրական կազմակերպությունները (մասնավորապես՝ արտադրական ենթակառուցվածքի ձեռնարկությունները), օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է  գրանցվեն որպես բաց բաժնետիրական ընկերություններ, դրանց արժեթղթերը պարտադիր կարգով ենթակա լինեն հրապարակային սակարկությունների ֆոնդային բորսայում։ Այս միջոցառումների իրականացմամբ 2015թ. շուկայի կապիտալիզացիան կարող է կազմել ՀՆԱ առնվազն 50 տոկոսը (2005թ. եղել է ընդամենը 0,9տոկոս)։

56. Արժեթղթերի շուկայի դուրս բերում ՀՀ ԿԲ-ի գործառնություններից. Արժեթղթերի շուկան պետք է կարգավորվի կառավարության կողմից լիազորված մարմնի միջոցով:

57. Ֆինանսական համակարգի գերլիկվիդայնության բացառում. Էականորեն պետք է թուլացվեն ԿԲ կողմից հաստատվող հաշվարկային, բանկային, լոմբարդային տոկոսադրույքները և տնտեսական նորմատիվները (բացառությամբ կապիտալի համարժեքայնության նորմատիվի). բանկային ոլորտում առկա հսկայական ռեզերվներն ու գերլիկվիդայնությունը պարզապես վատնում են հասարակության ֆինանսական ռեսուրսները։ Այս միջոցառումների շնորհիվ կտրուկ կբարձրանա նաև վարկային ռեսուրսների մատչելիությունը։

58. Ապահովագրական շուկայի զարգացում։ Պետք ընդունել օրենք (ներ) և համակողմանիորեն զարգացնել ապահովագրական շուկան։  2015թ. այս ընկերությունների ակտիվները կարելի է հասցնել ՀՆԱ-ի 50տոկոս-ին։

59. Ներքին խնայողությունների հավաքագրման վերահսկում. Ռազմավարական ներդրողներին պետք է արգելվի հավաքագրել ՀՀ ներքին խնայողությունները IPO-ների միջոցով՝ սեփական բիզնեսը զարգացնելու նպատակով։

Գործարարության խրախուսում, փոքր և միջին բիզնեսի զարգացում

60. Իշխանության և սեփականության տարանջատում. Պետք է իրականացվեն որոշակի և հստակ քայլեր, որպեսզի. ա) գործարարությունը տարանջատվի պետական կառավարումից (եթե գործարարը որոշում է զբաղվել քաղաքականությամբ, դառնալ պատգամավոր կամ նախարար, ապա նա իր ունեցվածքը պետք է հանձնի պետական գույքի կառավարման գործակալությանը կամ պետության կողմից լիազորված այլ մարմնի), բ) իշխանության ղեկին հայտնված գործիչը պետք է ունենա չեզոք կառավարչի ձևական ու բովանդակային բոլոր հատկանիշները։

61. Ինովացիոն տեխնոպարկերի հիմնում.  2010-2012թթ. Հայաստանում պետք է հիմնվի առնվազն 5 տեխնոպարկ (երկուսը՝ Երևանում, մեկական՝ Գյումրիում, Վանաձորում և Ստեփանակերտում կամ Շուշիում), իսկ մարզային կենտրոններում պետք է բացել գործարարության աջակցության պետական կենտրոններ։ Այս տեխնոպարկերում ֆիզիկական և իրավաբանական անձինք 2 տարի առանց որևէ վճարման պետք է հնարավորություն ունենան զարգացնելու իրենց ինովացիոն ձեռնարկատիրական ծրագրերը։ Հետագայում այդ միջոցները պետք է փոխհատուցվեն արագացված վճարումների միջոցով։

62. Համաժողովրդական նշանակության ծրագրերում պետության մասնակցություն. Պետությունն իր մասնակցությունը պետք է բերի համաժողովրդական նշանակության բիզնես նախագծերին՝ գնելով դրանց բաժնետոմսերի մի մասը՝ հետագայում պարտադիր կարգով դրանք մասնավոր ձեռներեցներին վաճառելու պայմանով։ Պետք է խրախուսել և սուբսիդավորել մշտական նոր աշխատատեղերի ստեղծումը փոքր քաղաքներում, հեռավոր և սահմանամերձ գյուղերում։

63. Պետական դիսկրիմինացիոն հովանավորչության դադարեցում, օրենքի խախատումներով ձեռք բերված գույքի վերադարձ. Բոլոր գործարարները պետք է ունենան հավասար իրավունքներ և պարտականություններ օրենքի և հասարակության առջև։ Պետք է բացառվի երկրի նախագահի կաբինետում այս կամ այն գործարարի հարկային պարտավորությունների մասին որոշումներ կայացնելը. դրա համար կա օրենք և դատական իշխանություն։ Պետք է ձեռնարկվեն լայնամասշտաբ գործողություններ ՀՀ ղեկավարության հովանավորությունն ստացած գործարարների կողմից չվճարված հարկերը մինչև վերջ գանձելու, ապօրինի եկամուտները հասարակությանը վերադարձնելու և բնակչության սոցիալական կարիքները հոգալու ուղղությամբ։ Միաժամանակ, պետք է հրապարակել սեփականաշնորհված, բայց պայմանագրային պարտավորությունները չկատարած ձեռնարկությունների ցանկը՝ օրենքով միջացառումներ նախատեսել դրանց կրկնակի օտարման կամ լրացուցիչ հարկման ուղղությամբ։ Օրինախախտումներով իրականացված գործարքները պետք է վերանայվեն։

64. Արտադրության ոլորտում տնտեսական նորմատիվների սահմանում և վերահսկում. Օրենքով պետք է հաստատվեն գործունեության որոշակի տնտեսական նորմատիվներ, որոնց կատարման վերահսկողությունը պետք է տրվի կառավարությանը։ Մասնավորապես, համակարգային նշանակության ձեռնարկություններում պարտադիր պահանջներ պետք է դրվեն միջոցների ռեզերվներ ունենալու նկատմամբ։

65. Փոքր եւ միջին բիզնեսի ներգրավում պետական գնումների գործարքների մեջ. Պետական գնումների մասին ՀՀ օրենսդրությունը պետք է լրամշակվի այն հաշվով, որպեսզի սահմանվի գնումների գործարքների որոշակի ծավալ, ինչը կիրականացվի ՓՄՁ-երի միջոցով։ Պետական գնումների համակարգը պետք է դուրս բերել ֆինանսների նախարարության ենթակայությունից։

66. Փոքր խանութների եւ առեւտրի պաշտպանվածության ապահովում. Պետությունը պետք է խստորեն կանոնակարգի սուպերմարկետների գործունեությունը։ Յուրաքանչյուր ծրագրային ժամանակահատվածի համար պետք է սահմանվեն դրանց ցանցային կետերի ստեղծման նորմատիվներ, առաջ քաշվեն որոշակի վայրերում դրանց տեղադրման պահանջներ։ Դրա հետ մեկտեղ՝ խոշոր քաղաքներում պարբերաբար պետք է անցկացվեն պարենամթերքի վաճառքի մոբիլ տոնավաճառներ՝ հարկումների կամ պարտադիր վճարումների ցածր մակարդակով։ Դա անհրաժեշտ է փոքր խանութների կենսագործունեությունն ապահովելու համար։

67. Հակամենաշնորհային քաղաքականության փոփոխություն. Պետք է վերջ տալ մենաշնորհներին և օլիգոպոլիաներին։ Անհրաժեշտ է արմատապես փոխել հակամենաշնորհային օրենսդրությունը։ Պետական բյուջե պետք է մուտքագրել ոչ թե մենաշնորհային հասույթի 2 տոկոսը, այլ 10 կամ ավելի բարձր տոկոսը՝ այն հաշվով, որպեսզի գանձվի ստացված մենաշնորհային շահույթի 50-95 տոկոսը։ 300 մլն դրամի տուգանքի շեմը պետք է վերացնել։

68. Տնտեսավարող սուբյեկտների իրավունքների ամրապնդում. Օրենքով սահմանված կարգով՝ տնտեսավարող սուբյեկտները երաշխիքներ պետք է ստանան առ այն, որ պետական մարմինների գործունեությունը դատարաններում բողոքարկելու պարագայում նրանք հետագայում հետապնդումների չեն ենթարկվի։

69. Գործարարության տուրքերի վերացում. Քայլ առ քայլ սահմանափակվել են տնտեսական ազատությունները երկրում։ Այսպես, մտցված են անհասկանալի բարձր տուրքեր կոնյակի (15մլն դրամ), ցորենի օղու (15 մլն դրամ), հանքային ջրերի (5 մլն դրամ), մետաղների (15 մլն դրամ), քարերի (1 մլն դրամ) արտադրությանների և մշակման կազմակերպման ոլորտներում։ Դժվար չէ նկատել, որ նշված բոլոր ոլորտներում երկրի ղեկավարությունն ունի հովանավորյալներ։ Նշված քաղաքականությունը նրան թույլ է տալիս արգելափակել այլ ձեռներեցների մուտքը։  Անհրաժեշտ է անմիջապես չեղյալ հայտարարել այսօրինակ սահմանափակող որոշումները, իջեցնել միանվագ տուրքերը, դրանք կապել արտադրության ծավալների հետ և տարալուծել ժամանակի մեջ։


Բնակչության եկամուտներ, զբաղվածություն, ծնելիություն, հանրային և սոցիալական ծառայությունների ոլորտ

70. Կենսաթոշակների շեշտակի բարձրացում. 2001-2008թթ., չնայած ամենուրեք գովազդվող տնտեսական աճին, սկզբնական եկամուտների բաշխման դինամիկան ունեցել է բացասական միտումներ։ Հատկապես ակնհայտ է երկու բան. 1) միջին կենսաթոշակը (2009թ.) կազմել է միջին աշխատավարձի ընդամենը 20 տոկոսը (1996թ.՝ եղել է 33 տոկոս) և 2) տեղի է ունեցել հարստության աննախադեպ կենտրոնացում մի քանի տասնյակ մարդկանց ձեռքում։ Անհրաժեշտ է կենսաթոշակների արագացված բարձրացում միջին աշխատավարձի նկատմամբ, ինչը թույլ կտա կենսաթոշակառուներին հոգալ իրենց նվազագույն կարիքները՝ առանց դիմելու ընտրակաշառքների  “օգնությանը”։

71. Փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշռի բարձրացում. 2009թ. սկզբներին Հայաստանի տնտեսության 52 տոկոսը գտնվում է 44 ընտանիքի ձեռքին, 26 տոկոսը՝ 220 հազար գյուղացիական, 65 հազար ՓՄՁ-երի եւ  անհատ ձեռներեցների ձեռքին, 19 տոկոսը` Ռուսաստանի և 3 տոկոսը` այլ օտարերկրացիների ձեռքին։ Հետևապես, հարստության ցրումը, փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշռի բարձրացումը,  հանրապետության բոլոր քաղաքացիներին ձեռնարկատիրությամբ զբաղվելու և բարեկեցիկ կյանք ունենալու հնարավորությունն ապահովելը երկրի անվտանգության աճի հիմնական գրավականներն են։

72. Տնտեսական ռեսուրսների ապակենտրոնացում. Պետությունը միջոցներ պետք է ձեռնարկի հարստության գերկենտրոնացումը մեղմելու  ուղղությամբ։ Հարստության նման կենտրոնացումը պարզապես անհնարին է դարձնում Հայաստանի հետագա գոյությունը։ Ավելորդ է դառնում խոսել ընտրական համակարգի գոյության մասին. իշխանությունները հասկանում են, որ նախընտրական կաշառքները ,,գործուն,, մեխանիզմ են դառնում միայն բնակչության ծայրահեղ աղքատության և սոցիալական բևեռացման պայմաններում։ Ակնհայտ է, որ առկա է ուղղակի կապ աղքատության բարձր մակարդակի և կոռուպցիայի ու ստվերային տնտեսության մեջ։ Պրոգրեսիվ հարկային համակարգի ներդրմամբ աստիճանաբար պետք է էականորեն մեղմացնել հարստության նման կենտրոնացման մասշտաբները։

73. Նոր աշխատանքային օրենսգրքի ընդունում, աշխատողների իրավունքների ամրապնդում. Պետք է ընդունել նոր աշխատանքային օրենսգիրք։ 2005թ. ընդունած աշխատանքային օրենսգիրքը ոչ մի աղերս չունի աշխատավորների շահերի պաշտպանության խնդրի հետ։ Գործատուներն աշխատանքից ազատում են ում ուզում են և երբ ուզում են։ Էականորեն պետք է կրճատվեն մարդկանց աշխատանքից ազատելու՝ գործատուների իրավունքները։ Մասնավորապես, պետք է արգելել աշխատանքային որակավորման պատճառաբանությամբ մարդուն աշխատանքից ազատելը։ Գործատուն աշխատողի որակավորման մակարդակը չպիտի որոշի ինքնուրույն ատեստացիա անցկացնելով, այլ պետք է դիմի աշխատանքի պետական մարմնին։

74. Աշխատանքային պայմանագրերի կարգավորում. Մարդուն աշխատանքի պետք է ընդունել աշխատանքային պայմանագրով, որտեղ պարտադիր պետք է թվարկած լինեն նրա աշխատանքային պարտականությունները։ Յուրաքանչյուր աշխատողի համար պարտադիր կարգով աշխատանքային պայմանագրին պետք է կցել երկկողմանի ստորագրված աշխատանքային մանրամասն նկարագրությունը։ Հրամանով մարդուն աշխատանքի ընդունելու և ազատելու պրակտիկան պետք է վերացնել։

75. Գործազրկության նպաստի տեւողության երկարացում.  Աշխատանքից ազատելու դեպքում գործատուի կողմից վճարվող նպաստի նվազագույն տևողությունը պետք է սահմանել առնվազն 3 ամիս, իսկ որոշ աշխատանքների համար՝ 6 ամիս (ներկայիս 1-2 ամսվա փոխարեն)։

76. Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի նպատակների ընդլայնում.  Պետք է ուժեղացնել աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը (ներկայումս վերանվանվել է կայուն զարգացման ծրագիր) և սահմանել ավելի կարճ ժամկետներ։

77. Ծնելիության խրախուսում: Երեխաների ծնունդի միանվագ նպաստը պետք է սահմանել 0,5 մլն դրամ (ներկայումս՝ 50 000 դրամ)։ Երրորդ երեխայից սկսած՝ մայրերին պետք է վճարել 1 մլն, իսկ 5-րդից սկսած՝ 1,5 մլն. դրամ։ 30-50 տոկոսով պետք է ավելացնել մայրերի վճարովի արձակուրդի տևողությունը։

78. Առողջապահության  բնագավառում անցում հավաստագրային  ֆինանսավորման. Պետությունը պետք է անցնի առողջապահության  պետական հաստատված ծրագրի շրջանակներում հավաստագրային  ֆինանսավորման։ Պետք է ֆինանսավորվեն ոչ թե առողջապահական հիմնարկություններն ու ձեռնարկությունները, այլ առողջապահական խնդիրներ ունեցող քաղաքացիները։ Պետական հավաստագիրը, իբրև արժեթուղթ, ազատ ձևով պետք է շրջանառվի արժեթղթերի շուկայում, սոցիալական ապահովագրության ոլորտում, առողջապահական հիմնարկություններում, առաջին իսկ պահանջի դեպքում ենթակա կլինի պետության կողմից մարման։ Այս կերպ կբարձրանա բժշկական ծառայությունների որակն ու մատչելիությունը, կբարելավվի ֆինանսական հոսքերի կառավարելիությունը, կնվազի կոռուպցիան։ Առողջապահության ոլորտի պետական բյուջետային ֆինանսավորումը  պետք է կազմի ՀՆԱ առնվազն 3 տոկոսը (ներկայումս՝ 1.6 տոկոս՝ 55 մլրդ դրամ)։ Արդյունքում, նկատի ունենալով նաև մասնավոր տրանսֆերտները, առողջապահության ֆինանսավորումը պետք է կազմի ՀՆԱ առնվազն 6 տոկոսը։

79. Պետական առողջապահական ծրագրի կարգավորում. Պետական առողջապահական ծրագիրը բաղկացած պետք է լինի հետևյալ բաժիններից. ա) 100 տոկոսանոց պետական ֆինանսավորում – անկախ քաղաքացու սոցիալական վիճակից (ինֆեկցիոն հիվանդություններ, ծննդաբերություն, մանկական հիվանդություններ և այլն), բ) 100 տոկոսանոց պետական ֆինանսավորում՝ նկատի ունենալով քաղաքացու սոցիալական վիճակը (բացառապես պաշտոնապես հայտարարագրված եկամուտների հիման վրա), գ) համավճար (մի կողմից՝ քաղաքացին, մյուսից՝ պետությունը կամ գործատուն)։

80. Առողջապահության ոլորտում պետական պատվերի մրցութային տեղաբաշխում.  Պետք է անցնել առողջապահության ոլորտում պետական պատվերի մրցութային տեղաբաշխման։ Միայն հաղթած կազմակերպություններին պետք է իրավունք տալ հավաստագիր ընդունել քաղաքացիներից։

81. Կրթության հավաստագրային ֆինանսավորում. Պետական հաստատված ծրագրի շրջանակներում պետք է իրականացնել կրթության (տարրական և միջնակարգ) հավաստագրային ֆինանսավորում։ Պետք է ֆինանսավորվեն ոչ թե դպրոցներն ու կրթօջախները, այլ քաղաքացիները, որոնք էլ կընտրեն համապատասխան կրթօջախը։

82. Կրթական ծախսերի շեշտակի աճ. Տարրական, միջնակարգ մասնագիտական և նախնական մասնագիտական կրթության ծախսերը պետք է սահմանել ՀՆԱ 3 տոկոսի չափով՝ առաջիկայում 4 տոկոսին անցնելու հեռանկարով (ներկայումս՝ 2.2 տոկոս՝ 74 մլրդ դրամ)։

83. Բարձրագույն կրթության ծախսերի շեշտակի աճ. Օրենքով պետք է սահմանել բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման նվազագույն շեմ՝ ՀՆԱ առնվազն 1 տոկոսի չափով (ներկայումս՝ 0.25 տոկոս)։

84. Գիտության տեղափոխում համալսարաններ եւ ֆինանսավորման գրանտային համակարգի հաստատում. Գիտությունն ամբողջությամբ պետք է տեղափոխել համալսարաններ. գիտությամբ պետք է զբաղվել ուսանողական տարիներից։ Բյուջեի միջոցների հաշվին պետք է ստեղծվի գիտական ուսումնասիրությունների ֆինանսավորման պետական գրանտային համակարգ՝ թեմատիկ ֆինանսավորման հիմքերով։ Գիտության զարգացմանը պետք է հատկացվի ՀՆԱ առնվազն 1 տոկոսը (2010 թ. գիտությանը հատկացված է 8.6 մլրդ դրամ կամ ՀՆԱ շուրջ 0.25 տոկոսը)։  Թեմաների ընտրությունը պետք է կատարվի անկախ տեղական և արտասահմանյան հիմնադրամների, պետության կողմից ֆինանսավորվող գիտական խորհուրդների միջոցով։

85. Գազի, ջրի, էլեկտրաէներգիայի ներկայացվող վճարների վերահսկում. Պետք է սահմանվեն բնակչությանը մատուցվող ծառայությունների հստակ ստանդարտներ։ Այսպես, գազ, ջուր, էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունները պետք է զրկվեն միայնակորեն հաշվիչներն ու ցուցիչները բացելու ու կնքելու իրավունքներից։ Վերջիններիս վրա պետք է լինի 2 կնիք. ընկերությանն ու սպառողինը։ Նրանք, առանց մեկը մյուսին թույլ տալու, չեն կարող ինքնուրույնաբար բացել հաշվիչների կապարակնիքները։ Սպառողը վճարման ենթակա գումարի մասին տեղեկատվությունը պետք է ստանա գրավոր հաշվի ձևով, որտեղ պետք է պահպանված լինեն բոլոր ռեկվիզիտները, սպառված ծառայության ծավալը, գինը և վճարման ենթակա գումարը։

86. Հանրային ծառայությունների մատուցման կանոնակարգում. Պետք է ընդունվի օրենք՝ հանրային ծառայությունների մատուցման կարգի (տեխնիկական կանոնակարգեր) և դրա խախտման կամ ցածրորակության հետևանքով առաջացող վնասների փոխհատուցման, ծառայություն մատուցողի վարչական ու (խստացված) քրեական պատասխանատվության վերաբերյալ։  Որպես օրինակ՝ պետք է նշել պետության կողմից գազի որակի պարբերական ստուգման և կանոնակարգին (չափորոշիչին) դրա համապատասխանության պարագան։  Պետք է խստորեն կանոնակարգել գազ և էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունների կողմից թույլ տրված արտադրական կորուստների չափը։ Գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագները հաստատելիս հանրությանը մանրամասն տեղեկատվություն պետք է տրամադրել այդ ընկերությունների հաշվեկշիռների, կորուստների չափերի, փաստացի ներդրումների եւ աշխատավարձերի մեծության վերաբերյալ: Նշված միջոցառումները կբացառեն սակագների անհիմն բարձրացումը:

Սեփականաշնորհում, կառուցվածքային քաղաքականություն, հաշվառման կազմակերպում

87. Պետական գույքի սեփականաշնորհման կանոնակարգում. 1998-ից ի վեր պետական ունեցվածքի սեփականաշնորհումն իրականացել է 1994-1996 թթ. սեփականաշնորհման քաղաքականության քննադատությամբ։ Սակայն այս ասպարեզում կատարված օրենսդրական փոփոխությունները ոչ թե նպատակ ունեին շտկել նախորդ շրջանում ի հայտ եկած կամ տեսանելի դարձած սխալները, կատարելագործել համակարգը, այլ ընդհակառակը՝ սեփականաշնորհումը դարձնել կամայական լուծումների և անվերահսկելի չարաշահումների ասպարեզ։ Փոփոխության ենթարկվեց ամբողջ օրենսդրությունը. լուծարվեց սեփականաշնորհման հանձնաժողովը, կառավարությանը (փաստորեն՝ նախագահին) բացառիկ իրավունքներ տրվեցին որոշումներ կայացնելու օբյեկտների սեփականաշնորհման ձևի, մեթոդի, գնի, ժամկետների վերաբերյալ և այլն։ Սեփականաշնորհման ենթակա օբյեկտների գները բարձրացնելու պատրվակով արված փոփոխության հետևանքով  այդ գները ոչ թե բարձրացվեցին, այլ էլ ավելի իջեցվեցին։ Օբյեկտների բաժանորդագրության տոկոսը 25-ից իջեցվեց 1-ի։ Այնուհետև հայտարարվեց, թե իբր կարևորը գինը չէ, այլ գնորդի կողմից ներդրումային ծրագիր ներկայացնելը (փորձը ցույց տվեց, որ ոչ մի ներդրումային ծրագիր հնարավոր չէ նորմալ մոնիտորինգ անել զարգացման ցածր մակարդակ ունեցող երկրում)։ Մտցվեցին “ուղղակի վաճառք” և “օտարում” հասկացությունները, որոնք թույլ տվեցին օբյեկտները վաճառել ոչ հրապարակային պայմաններում, առանց դրանք սեփականաշնորհման ծրագիր մտցնելու և Ազգային Ժողովի համաձայնությունը ստանալու։ Դրանով,  սեփականաշնորհման համակարգը կատարելագործելու փոխարեն, հաստատվեց  ՀՀ նախագահի բացարձակ վոլյունտարիզմը. արդարադատության նախարարը սեփականաշնորհեց ավիացիան, ԿԲ նախագահը՝ բանկերն ու Հայփոստը, տրանսպորտի նախարարը՝ երկաթուղին, պաշտպանության նախարարը՝ էներգետիկան։ Սկզբունքն էր. պղտոր ջրում ձուկ բռնելը հեշտ է։ Սեփականաշնորհման գործընթացը պետք է հստակորեն կանոնակարգվի:

88. Վիճակագրական մարմիննեիի վրա պետական ճնշման բացառում. Խնդրահարույց է կանոնավոր վիճակագրության և հաշվառման բնագավառը։ Փորձելով ընդգծել իրենց կառավարման շրջանի կարևորությունը՝ ներկա իշխանությունները պարզապես խաղում են մակրոտնտեսական թվերի հետ։ Այսպես, 2009թ., ըստ պաշտոնական վիճակագրության, ՀՆԱ-ն կազմել է 1990թ. 140.9-տոկոսը, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ 178, իրական եկամուտները՝ 21.9, մանրածախ ապրանքաշրջանառությունը՝ 76.4, ծառայությունները՝ 84.9 տոկոս։ Սրանք բոլորն էլ պաշտոնական ցուցանիշներ են։ Նման առեղծված աշխարհի որևէ այլ երկրում գոյություն չունի։ Դրա հետ կապված՝ մակրոտնտեսական ցուցանիշների բազայի ճշտումը, թվերի «ինվենտարիզացիան» անխուսափելի են։

89. Գործունեության թույլտվությունների կրճատում. Պետք է առնվազն 10 անգամ կրճատել գործունեության թույլտվություն ստանալու տեսակների ցանկը՝ մի քանի հարյուրից հասցնելով մի քանի տասնյակի։ Անհասկանալի է, օրինակ, թե ինչո՞ւ կրպակում առևտուր կատարելու համար մարդը պետք է թույլտվություն ստանա ու դրա համար ահռելի գումար վճարի։

90. Պետական գույքի օտարման դիմաց վճարման կանոնակարգում. Պետական գույքը օտարելիս տարաժամկետ վճարման պարագայում պետք է մտցվի տոկոս՝ նվազագույն վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափով։

Գյուղատնտեսություն

91. Գյուղատնտեսական մթերքների արտադրության սուբսիդավորում. Գյուղատնտեսության հետագա զարգացումը, մշակվող հողերի տեսակարար կշռի բարձրացումը կապված են գյուղատնտեսական արտադրանքի մի մասի պետական միջնաժամկետ սուբսիդավորման և գյուղմթերքների արտահանման խրախուսման հետ։ Պետք է պետական աջակցություն ցույց տալ գյուղատնտեսությանը։ Մասնավորապես, ամեն տարի ՀՀ բյուջեում պետք է առանձին հավելվածով նշվեն այն մթերքների և գյուղական բնակավայրերի (հատկապես՝ լեռնային ու ծայրամասային գյուղերի) ցուցակները, որոնց նկատմամբ տվյալ բյուջետային տարում սուբսիդիաներ են նախատեսվում։ Մթերման համապատասխան փաստի դեպքում գյուղացին պետք է ստանա սուբսիդիա՝ յուրաքանչյուր միավոր արտադրված մթերքի դիմաց։ Սուբսիդիաների քաղաքականությունն առանձին դեպքերում (լեռնային գյուղական բնակավայրեր) պետք է զուգակցել երաշխավորված գների քաղաքականության հետ։

92. Փոքր գյուղացիական տնտեսությունների խրախուսում. Գյուղատնտեսության ոլորտում ստեղծված ծայրագույն վատ վիճակը ստիպում է այս ոլորտում տարվող տնտեսական քաղաքականությանը վերաբերվել հրատապ կարգով։ Ներկա իշխանությունների տվյալներով՝ 1990-2009թթ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը աճել է 2,14 անգամ։ Վերջին տարիներին, սակայն, իրադարձությունները զարգանում են այնպես, որ գյուղացին հողազրկվում է, բատրակ դառնում։ Այդ պայմաններում ՀՀ-ում անկախ, իր հողի վրա աշխատող, բարեկեցիկ ֆերմերների կամ գյուղացիների դաս չի կարող ձևավորվել, ինչը կատարված ռեֆորմի հիմնական նպատակն էր։ Այսպես֊, վերլուծությունը ցույց է տալիս, որ 2001թ. նոր հողային օրենսգրքի ընդունումով ներկայիս իշխանությունները նպատակ ունեն ոչ թե շարունակել սկսած բարեփոխումները,  այլ հողը հանձնել խոշոր օլիգարխներին, բյուրոկրատներին, բարձրաստիճան պետական պաշտոնյաներին և նրանց թիկնապահներին։ Մասնավորապես, սրանց հասան այդ շրջանում սեփականաշնորհված 20 տոկոս պահուստային հողերը։ Բացի դա, նրանք զանգվածաբար, չնչին գներով գյուղիցիներից գնում են սեփականաշնորհված հողակտորները։ Հողի նկատմամբ սեփականության՝ գյուղական համայնքի անդամների առաջնային իրավունքի անտեսումը հանգեցրեց քաղաքից եկած խոշոր հողատերերի գեիշխանությանը։ Գյուղում արագորեն ձևավորվում է դասակարգային հակամարտություն։ Խոշոր հողատերերին է ուղղված իշխանությունների ուշադրությունը (մեծ հաշվով՝ իշխանության ներկայացուցիչներն են այդ հողատերերը), նրանց գործունեությունը օրեցօր սնանկացնում ու տնտեսապես անիմաստ է դարձնում գյուղացիական տնտեսությունների գոյությունը։ Վերջինները զանգվածաբար լքում են իրենց հողակտորները, հնարավորության դեպքում վաճառում դրանք, դառնում բատրակներ, գալիս են քաղաքներ կամ էլ արտագաղթում։ 2007-2009 թթ. առավել ցայտուն դրսևորում ստացան վարելահողերի մշակումից հրաժարվելու դեպքերը։ Հետևապես, խոշոր հողատիրության դեմ պայքարը, օրենսդրորեն և գործնականում մանր եւ միջին գյուղացիական տնտեսությունների խրախուսումը, վարելահողերի սեփականության նկատմամբ տվյալ համայնքի գյուղացիների առաջնային իրավունքների վերականգնումը գյուղում տնտեսական քաղաքականության առանցքային խնդիր է։

93. Մեծածախ շուկաների ստեղծում. 1998թ. ՀՀ իշխանությունները հրաժարվեցին Մեծածախ շուկաների ծրագրից։ Վերջինս Եվրոբանկի միջոցների հաշվին իրականացվող մի ծրագիր էր, որի համաձայն հանրապետության մի քանի վայրերում պետք է պետության մասնակցությամբ շուկաներ ստեղծվեին, ուր գյուղացին հնարավորություն կունենար իրացնելու արտադրած բարիքները։ Ներկայումս, ոչխարների մասսայական արտահանման պարագայում, կառավարության ներկայացուցիչները փորձում են արդարանալ. ի՞նչ կարող ենք անել, եթե գյուղացիներն ինքնակամ վաճառում են իրենց ոչխարները օտարներին։ Եթե մեծածախ շուկաների ծրագիրը չձախողվեր, գյուղացիներն ու հանրապետությունը նման վիճակում չէին հայտնվի։ Այդ ժամանակ յուրաքանչյուր մթերքի գծով պահանջարկն ու առաջարկը կհավասարակշռվեին այն կետում, երբ կարտահանվեր միայն ավելցուկային արտադրանքը։  Այսպիսով, պետության վերահսկողությամբ 5-10 մեծածախ շուկաների ստեղծման ծրագիրն անհետաձգելի խնդիր է։ Դրանց բացակայության պայմաններում գյուղացիները չեն կարողանում մրցակցել խոշոր տնտեսությունների հետ պետական գնումների հարցում։ Մասնավորապես, պարենամթերքի մի զգալի մասը գնելով խոշոր հողատերերից՝ ՀՀ պաշտնախը, մյուս խոշոր բյուջետային սպառողները, գործնականում քայքայում են գյուղացիությունն ու գյուղատնտեսությունը։

94. Գյուղացիական տնտեսությունների կողմից մանրածախ շուկաների հիմնում. 1999-2005թթ. իշխանություններն առանց իրենց հաշիվ տալու օտարեցին Երևանի   կոլտնտեսային շուկաները։ Զավեշտալին այն է, որ դրանք երբեք պետական չէին էլ եղել։ Դրանք պատկանում էին կոլտնտեսություններին։ Պետությունը պետք է փոխեր դրանց կազմաիրավական ձևը և ստեղծեր մանրածախ շուկաներ՝ գյուղացիական տնտեսությունների մասնակցությամբ։ Ի վերջո, այդ շուկաներն անցան գյուղի հետ կապ չունեցող մարդկանց ձեռքը։ Շուտով դա հանգեցրեց նրան, որ գյուղմթերքների մանրածախ գինը բարձրացավ, մեծածախը՝ ոչ։ Ներկայումս մթերքների ճնշող մեծամասնության նկատմամբ մեծածախ գինը կազմում է մանրածախի միայն 25-30 տոկոսը։ Նման բան աշխարհում չկա։ Գյուղացու աշխատանքի 70-80 տոկոսը հասնում է շուկաների տերերին։ Քաղաքներում գյուղացիական տնտեսությունների կողմից հիմնած շուկաների վերականգնումն ու նորերի բացումը գյուղատնտեսությունն այս ծանր վիճակից դուրս բերելու հիմնական ուղիներից է։

95. Սերմացուի, թունաքիմիկատների, պարարտանյութերի նկատմամբ տարբերակված ԱԱՀ կիրառում. Պետք է վերացնել ԱԱՀ-ը ներմուծվող սերմացուի վրա, այլապես այն, փաստորեն, միջնորդավորված գործում է գյուղացու նկատմամբ։ Գյուղատնտեսական որոշ ապրանքների նկատմամբ (թունաքիմիկատներ, պարարտանյութեր և այլն) պետք է գործի տարբերակված ԱԱՀ սխեման։

96. Ոռոգման, ագրոսերվիսի, գյուղմթերքների իրացման ու գյուղատնտեսական աշխատանքների ֆինանսավորման ոլորտներում գյուղատնտեսական փոխօգնության կոոպերատիվների ստեղծում. Գյուղատնտեսությունը հայտնվել է ծանրագույն իրավիճակում։ Գյուղատնտեսությունում իրերի վիճակը փրկելու համար անհրաժեշտ է լայնորեն ծավալել կոոպերացիան ու գյուղփոխօգնությունը։ “Չորս հագուստների” (տարվա եղանակներին համահունչ) կոնցեպցիայի կիրառումը թույլ կտա գյուղատնտեսական կոոպերատիվներ ու փոխօգնության կազմակերպություններ (ՓԿ) ստեղծել ոռոգման, ագրոսերվիսի, գյուղմթերքների իրացման ու գյուղատնտեսական աշխատանքների ֆինանսավորման գործում։

97. Ոռոգման համակարգի բարեփոխում. Մնալով իր հողի տերը՝ գյուղացին, օրինակ, փայ կստանա ոռոգման համակարգից, որը կտրվի այդ համակարգը կառավարող գյուղացիական կոոպերատիվին։ Վեջինիս մասնակիցները պետք է լինեն միայն գյուղացիները, ում հողերը այդ համակարգից պետք է ոռոգվեն։  ՓԿ-ները կնշանակեն ոռոգման ջրի գինը։ ՓԿ-ի անդամ գյուղացիները աշխատանքային մասնակցություն կունենան ոռոգման գործում։ Գյուղացին պետք է եկամուտ ստանա ինչպես իր հողից, այնպես էլ ոռոգման ՓԿ-ում մասնակցություն հադես բերելուց։

98. Փոխօգնության կոոպերատիվների տարածում. ՓԿ-ներում օրենքով պետք է արգելվի գյուղացիական տնտեսություն չունեցող քաղաքացիների մասնակցությունը։ Ոռոգման համակարգերի կոոպերատիվներին բնորոշ մեխանիզմը պետք է կիրարկվի նաև արտադրանքի նախնական մշակման ու վաճառքի, ագրոսպասարկման և փոխօգնության հիմնադրամների ստեղծման պարագայում։ Հանրապետությունով մեկ պետք է ստեղծվեն 1200-1500 նման ՓԿ-ներ, ուր իրենց աշխատանքային մասնակցությունը կբերեն մինչև 150000 գյուղացիական տնտեսություններ։

99. Փոքր ու միջին, էլիտար ու էկոլոգիապես մաքուր մթերքներ արտադրող գյուղացիական տնտեսությունների գործունեության պետական աջակցություն. Նշված միջոցառումները թույլ կտան նոր շունչ տալ փոքր եւ միջին գյուղացիական տնտեսություններին՝ հիմնված ընտանեկան ու փոխօգնության միջոցով ներգրավված աշխատանքային ռեսուրսների վրա։ Ի վերջո, գերակշռող տեսակը կլինեն 5-10 հա (առավելագույնը) չափեր ունեցող և առավելապես ընտանեկան աշխատուժն ու փոխօգնությամբ մյուս գյուղացիների աշխատանքն օգտագործող տնտեսությունները։ Կարճ ժամկետում հանրապետության գյուղատնտեսություն կարող է մասնագիտանալ էլիտար, էկոլոգիապես մաքուր մթերքների արտադրության և արտահանման գործում։

100. Գյուղացիների համար մասնագիտական պետական դասընթացների կազմակերպում. Հանրապետությունում պետք է բացվեն տասնյակ դպրոցներ, ուր գյուղացիները պետության հաշվին կստանան հիմնական գյուղատնտեսական ու տնտեսագիտական գիտելիքներ։
http://www.lragir.am/armsrc/country32604.html

суббота, 20 февраля 2010 г.

Նոր վարչություն

ՍԴՀԿ մամլո դիվանը փոխանցում է, որ այս տարվա հունվարի 9-ին տեղի ունեցած ՍԴՀԿ 7-րդ համագումարում քննարկվել էր ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության վարչության վարքագիծը, եւ հունվարի 15-ին կայացած ՍԴՀԿ կենտրոնական վարչության նիստում այդ վարչությունը լուծարվել էր: Միության լիազոր ատենապետ էր նշանակվել ՍԴՀԿ ԿՎ անդամ Գարիկ Մանուկյանը: Երեկ տեղի է ունեցել ՍԴՀԿ երիտասարդական թեւի ժողով, որտեղ ընտրվել է «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության հինգ անդամից կազմված նոր վարչություն: Միության լիազոր ատենապետ Գարիկ Մանուկյանի օգնականներ են ընտրվել Գեւորգ Հարությունյանը եւ Նազելի Հակոբյանը:

ՍԴՀԿ մամլո  դիվան
http://www.armtimes.com/2467
18.02.2010թ.

ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ՊԱՅԹՅՈՒՆ

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կանխատեսում է, որ գազի գնի թանկացման վերաբերյալ որոշումից հետո, որի հետևանքով կթանկանան նաև առաջին անհրաժեշտության սպառման ապրանքները, տեղի կունենա հզոր սոցիալական ընդվզում: Այն մասին, որ արժեզրկումը Հայաստանում մեծանում է բավական արագ, փաստում են նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, Կենտրոնական բանկի հաշվետվությունները և միջազգային կազմակերպությունների վերլուծությունները:

Հայաստանում գրում են, որ գազի գնի թանկացման համար հարմար ժամանակ չի ընտրվել: Իրոք, արտաքին քաղաքականության ասպարեզում Հայաստանը հաղթական միավորներ չի գրանցել իր օգտին: Մարտի 1-ին ՀԱԿ-ը հանրահավաք է անցկացնելու, որտեղ պատրաստվում է գնահատականներ հնչեցնել հայ-թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ: Չնայած չարժե սպասել մինչև մարտի 1-ը, քանի որ պարզ է, ՀԱԿ-ը գործընթացը համարելու է ձախողված և պետության համար վտանգավոր:

Իրավիճակը կարող է խորացնել նաև արձանագրությունների վավերացումը խորհրդարանում: ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ Հայաստանի համար լավագույն ելքը բանակցություններից դուրս գալն է: ՀՅԴ գործիչները բազմիցս հայտարարել են, որ եթե արձանագրությունները վավերացման դրվեն առանց վերապահումների, ՀՅԴ-ն կպահանջի իշխանությունների հրաժարականը: Իսկ դա նշանակում է, որ ընդդիմադիր դաշտին կմիանա կայացած կառույց, որ քաղաքական պայքարի փորձ ունի:

Դատելով իրավիճակից, Հայաստանը իրոք չի խուսափի սոցիալական ըհդվզումից: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից Հայռուսգազարդը գազը 1 խ/մ դիմաց բնակչությանը վաճառելու է 136 դրամով, նախկին 96 դրամի փոխարեն:

http://www.lragir.am/armsrc/society32540.html
13:36:32 - 19/02/2010

среда, 17 февраля 2010 г.

ՍԴՀԿ հայտարարությունը

ՍԴՀԿ հայտարարությունը

ՍԴՀԿ-ը փաստում է, որ ՀՀ-ը գտնվում է համակարգային` սոցիալական, տնտեսական և քաղաքական խորը ճգնաժամի մեջ: Չկա մի ոլորտ, որտեղ կարելի լինի գրանցել որևէ մի դրական առաջընթաց:

Մրցակցային անհավասար պայմանները և հարկային ծանր բեռը, իրավական անպաշտպանությունը ի չիք են դարձնում մանր և միջին գործարարի վերջին ճիգերը:Գործող վարչախումբը նպատակային և հետևողական քայլերով սահմանափակում է նրանց տնտեսական ազատությունները, վերջնականապես ջարդում է տնտեսության զարգացման այդ կարևորագույն օղակի ողնաշարը:

Գյուղացին չկարողալանով դիմակայել կասկածելի ծագմամբ,փողատեր, այպես կոչված ֆերմերների հետ մրցակցությանը,  հայտնվել է ծայրագույն աղքատության շեմին, իսկ պետության կողմից վարվող հարկային քաղաքականությունը, որ հիմա էլ իր ավերիչ ուժն է գործադրում գյուղացու հանդեպ, վերջինիս հավերժական «լինել-չլինելու» խնդրի առջև է կանգնեցրել: Արդյունքում գյուղացին այսօր ի զօրու չէ մշակել հողը:

Իշխանությունների ապաշնորհ, անհեռատես  և հանցավոր անտարբերության արդյունքում սահմանամերձ գյուղերը ամայանում են:

ՀՀ քաղաքներից և գյուղերից արտագաղթը հասնում է աննախադեպ չափերի:

Գործազրկությունն ու ծայրահեղ ազքատությունը քաղաքացուն հասցրել են հուսահատության վերջին աստիճանին: Այս պայմաններում գազի գնի կտրուկ թանկացումը կբերի մյուս  կենսական նշանակության ապրանքների շղթայական թանկացման:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը զգուշացնում է ՀՀ գործող իշխանություններին, որ ստեղծված իրավիճակը պայթունավտանգ է և այն կարող է բերել քաղաքացիական անհնազանդության, որի հետևանքները անկանխատեսելի են ինչպես նաև հայտարարում է, որ հետագա ներքաղաքական զարգացումների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է գործող իշխանությունների վրա:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչություն

Լյուդմիլա Սարգսյան

вторник, 16 февраля 2010 г.

Իշխանափոխություն, ուրիշ ելք չունենք, դանակը հասել է ոսկորին


Ասում է ԱԱ նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը

- Պարոն Եղիազարյան, շուտով լրանում է մարտի 1-ի սպանդի երկրորդ տարելիցը: Մենք ինչո՞վ ենք գնում դեպի այդ օրը:

- Կոնգրեսը երկար ժամանակ քայլեր չարեց, եւ հիշում եմ` Լեւոն Տեր-Պետրոսյանը իր պարզաբանումը տվեց եւ բերեց Եղիազար Այնթապցու օրինակը: Տարբեր մեկնաբանություններ եղան, բայց մի բան հստակ էր` այն մարտավարությունը, որը ընտրեց Կոնգրեսը, այն էր, որ մենք չենք խոչընդոտելու չընտրված նախագահին, որպեսզի նա կարողանա դիմակայել արտաքին մարտահրավերներին: Քանզի մենք ի սկզբանե գիտեինք, որ Պրեսկոտ-Կոլոմբիե կոչեցյալները, ովքեր Հայաստանում ժամանակին անարգանքի սյունին կգամվեն, ուղղակի կատարեցին ո՛չ «եվրոպական ստանդարտներին», ո՛չ «ամերիկյան», ո՛չ էլ` իրենց կողմից տոտալիտար կոչված «ռուսական ստանդարտներին» համապատասխան ընտրություններ: Այն, ինչ կատարվեց Հայաստանում` խայտառակություն էր, դա զինված հանցագործ խմբերի շաբաշն էր Երեւան քաղաքում: Եվրոպան, սակայն, Պրեսկոտ-Կոլոմբիեով ճանաչեց այդ ընտրությունները, այսինքն` նախանշված էր, որ մենք պետք է ունենանք ոչ լեգիտիմ նախագահ, հետագայում` Հայաստանից հողեր ստանալու ակնկալիքով: Հողեր` ուղիղ իմաստով: Բայց այն ժամանակ մենք չէինք իմանում եւ չէինք էլ կարող մեր ամենավատ երազների մեջ տեսնել, որ հողերից բացի` մենք պետք է ուրանանք նաեւ Հայոց ցեղասպանությունը: Այսինքն` երբ որ մարդը լեգիտիմ չէ, նա շատ խոցելի է լինում: Տեսեք` ունենալով քաղբանտարկյալներ, որոնց հանիրավի, հենց այնպես վերցրեցին-բանտերը լցրեցին, ի դեպ նման բան ո՛չ Հոնդուրասում, ո՛չ էլ Տանզանիայում չեն արել, հետո իրենց կատարած սպանությունները վերագրեցին մեզ, բայց ոչ մի բան չստացվեց, քանի որ չունեն փաստեր: Եվ ահա, նույնիսկ այս պարագաներում Կոնգրեսը գնաց նրան, որ մեր հայրենիքը հանկարծ չտուժի: Ոչինչ, թող նրա զավակները տուժեն, մենակ հայրենիքը չտուժի: Բայց լրանում է երկու տարին, եւ փաստորեն մեր հայրենիքը տուժում է: Նման բան Հայաստանի հետ, իհարկե, եղել է, բայց` անցյալ դարում. 21-րդ դարում եթե այսպես շարունակենք, մենք ականատես կլինենք խայտառակությունների` կհանձնվեն ազատագրված տարածքները, Ղարաբաղը կլինի Ադրբեջանի կազմում` որպես այդ երկրի մարզերից մեկը:

- Իսկ ինչը՞ կարող է այդ վտանգավոր ընթացքի դեմն առնել:

- Դրան կարող է խանգարել միմիայն ժողովրդի բացարձակ մեծամասնությամբ ընտրված նախագահը, որը ի զորու կլինի դա թույլ չտալու: Մնացած դեպքերում` եթե մենք չունենք լեգիտիմ նախագահ, այս մարտահրավերներին դիմակայել չենք կարող:

- Հայ Ազգային Կոնգրեսն այդ դեպքում ի՞նչ պետք է անի, արդյո՞ք մարտավարություն փոխելու անհրաժեշտություն եք տեսնում:

- Ես ինքս տեսնում եմ, որովհետեւ այն դրական հանգամանքները, ինչի մասին խոսում են իշխանությունները, ակնառու է, որ իրականում մենք ամեն ինչ կորցրել ենք:

- Պարոն Եղիազարյան, կոնկրետ Կոնգրե՞սն ինչ պետք է անի:

- Իշխանափոխություն: Ուրիշ ելք մենք չունենք: Դանակը հասել է ոսկորին: Եվ միայն Կոնգրեսի հարցը չէ, սա հայ ժողովրդի ճակատագիրն է, մեր երեխաների ճակատագրի հարցն է դրված, այստեղ Հայաստանի լինել-չլինելու հարցն է դրված, եւ օր օրի անդառնալի են դառնում այն ստորագրությունները, որոնք սրանք ստանում են Սերժ Սարգսյանից: Այն աստիճան, որ վաղը, մյուս օրը իմ ասած լեգիտիմ նախագահը անգամ կարող է ոչ մի բան անել չկարողանա:

- Ձեր նշած իշխանափոխությունն այս փուլում ինչպե՞ս եք պատկերացնում:

- Պատկերացնում եմ արտահերթ ընտրություններով:

- Այս փուլում ինչը՞ կարող է բերել դրան:

- Համաժողովրդական ցասումը: Տարբերակներից մեկը ստորագրահավաքն է, երբ որ ՀՀ քաղաքացիները ստորագրություն կդնեն, որ պետք է մեկ ժամ առաջ ազատվել այս իշխանություններից: Հայաստանում հերթական ընտրություններ իրագործել հնարավոր չէ, այդ մեխանիզմների մասին շատ ենք խոսել, եւ նրանք ունեն բացարձակ առավելություն ժողովրդի կողմից ընտրված ցանկացած անձնավորության հանդեպ: Նրանք կեղծիքների անսպառ շտեմարան ունեն, ազգաբնակչության 60 տոկոսը բացակայում է երկրից, մոտ 70 տոկոսը չի մասնակցում ընտրություններին, եւ դա նրանց ռեզերվն է:

- Ձեր ասած պրոցեսները կարո՞ղ են սկսվել մարտի 1-ից հետո:

- Ինձ թվում է` այո: Այդ քարտ-բլանշը, որ տրված էր իշխանություններին, սպառվում է: Եթե մենք նայենք երկու տարվա կտրվածքով, մենք կտեսնենք, որ մենք ամեն օր ավելի վատ վիճակի մեջ ենք հայտնվում, քան եղել ենք առաջին օրը, այդ թվում նաեւ ԼՂ հիմնահարցում: Եթե երկու տարի առաջ հանկարծ մեկին ասեիր, որ մենք ի վիճակի ենք Ցեղասպանությունը ուրանալ, այդ մարդը կասեր, որ դու հոգեկան հիվանդ ես: Հիմա դա արդեն իրականություն է: Ո՞վ բերեց եւ Հարավային Կովկաս մտցրեց թուրքին, այդ ի՞նչ ֆուտբոլային դիվանագիտություն էր: 15 տարի շարունակ թուրքերը երազում էին քիթները մտցնեին Հարավային Կովկաս` Վրաստանով փորձեցին, չստացվեց, Ադրբեջանով` չստացվեց, վերջը մենք մեր ձեռքով թուրքին բերեցինք եւ արբիտր սարքեցինք Ղարաբաղի հարցում:

- Պարոն Եղիազարյան, բայց չէ՞ որ անգամ Կոնգրեսի առաջնորդներն են նշել, որ այդ խնդիրները Կոնգրեսը միայնակ լուծել չի կարող:

- Ես չեմ կարծում, որ այն քաղաքական ուժերը, ովքեր ընդդիմությունից դուրս են, այդքան շատ մարդկային ռեսուրս ունեն: Հիմնականում դրանք մեկ-երկու մարդու կուսակցություն են: Ուղղակի ժողովուրդը պետք է գա այն ինքնագիտակցության, որ այսպես շարունակել չի լինի: Մենք ամեն ինչ ենք կորցնում: Սա պետք է համաժողովրդական ընդվզում լինի, որը, այո՛, պետք է ղեկավարի Կոնգրեսը, այն ուժը, որը ամենամաքուրն է մնացել եւ ոչ մի անգամ չի վաճառվել:
Քրիստինե Խանումյան
http://www.zhamanak.com/article/13975/

среда, 10 февраля 2010 г.

Առաջարկ ՍԴՀԿ-ից


«Դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները, հետ գալ ելակետային վիճակին, եւ եթե այդ ամենից հետո Սերժ Սարգսյանը նորից ի վիճակի լինի ղեկավարել Հայաստանը՝ Թուրքիայի հետ բանակցությունները սկսել հավասար դիրքերից»:

Սա ստեղծված իրավիճակից այն ելքն է, որն առաջարկում է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մեկամյա պատմությանը՝ Լյուդմիլա Սարգսյանն արձանագրում է, որ այժմ ավելի քան ակնհայտ է, որ նախաձեռնելով ֆուտբոլային դիվանագիտությունը՝ Սերժ Սարգսյանը ջանում էր ընդամենը ժամանակ շահել ԼՂՀ հարցի լուծման մասով. «Այսօր հստակ երեւում է, որ կար մեծ ծրագիր՝ համաձայնեցված եւ ՌԴ-ի, եւ Արեւմուտքի հետ. տեսանելի են բոլորի դերակատարումները, այդ թվում նաեւ մեր իշխանությունների՝ նրանք գլուխները կախ միայն պետք է կատարեին իրենց տրվող հրահանգները: Ապշեցուցիչ է, որ այդ վիճակը չէր վիրավորում գործող իշխանություններին, ավելին, նրանք ընդունում էին այդ ստորացված դերակատարությունը: Եթե մի փոքր պատվախնդրություն ունենային, պարզապես կասեին՝ մենք այս հարցն ի վիճակի չենք լուծելու, ու կհեռանային»:
Մեր զրուցակիցը միանգամայն կիսում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի որակումը, ով ստորագրված արձանագրություններն անվանեց «ցյուրիխյան ուրացում՝ հայ ժողովրդի, մեր պետության ինքնիշխանության նկատմամբ»: Ներկայիս իրավիճակը տիկին Սարգսյանն այսպիսին է համարում. «Սերժ Սարգսյանի օձիքն այսօր բաց չեն թողնի, քանի որ դեռ մինչ նախագահական ընտրությունները խոստումներ է տվել: Իսկ ՍԴ-ի որոշումը՝ կետերի բացառումը, պարզապես խաղը ձգելու հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանին, ուրիշ ոչինչ»:
Այն, որ ԱՄՆ Կոնգրեսում նորից խոսվում է Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման մասին, մեր զրուցակիցը հոգ չի համարում: Ավելին, կարծում է, որ թուրքական դիվանագիտությունն իր մեջ ուժ կգտնի՝ ստեղծված իրավիճակից հօգուտ Թուրքիայի դիվիդենդներ շահելու: Մինչդեռ այս գործընթացի արդյունքում, ՍԴՀԿ ատենապետի համոզմամբ, տարածաշրջանում Թուրքիան լրջագույն դերակատարում ստացավ. «Համարյա Մինսկի խմբի համանախագահներին հավասար՝ Թուրքիան այսօր փորձում է միջամտել հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ փորձում է Լեռնային Ղարաբաղի հարցին լուծումներ տալ՝ ի նպաստ Ադրբեջանի: Այս ամենի գնահատականը մեկն է՝ Սերժ Սարգսյանը երկու տարի ապազգային քաղաքականություն է վարել՝ սեփական աթոռը պահպանելու համար, ինչի արդյունքում Հայաստանն օրեցօր ավելի է մոտենում պետությունն ու պետականությունը կորցնելու վտանգին»:
Նկատեցինք, որ ՀԱԿ-ը, որին անդամակցում է ՍԴՀԿ-ն, ճիշտ նույնքան, որքան պաշտոնավարում է Սերժ Սարգսյանը, խոսում է այդ վտանգներից, սակայն դրանց դեմն առնելու քայլեր այդպես էլ չի անում: Արձագանքը եղավ այսպիսին. «ՀԱԿ-ն իր քայլերը հաշվարկային է տանում: ՀՀ առաջին նախագահի՝ սեպտեմբերի 18-ին արված հայտարարությունը, որ մենք դաշտը տրամադրում ենք այլ ուժերի, թող ստեղծեն նոր ընդդիմություն, եթե կարող են, իմաստուն եւ խորիմաստ քայլ էր: Կոնգրեսի ակտիվությունը Սերժ Սարգսյանին պետք էր, որպեսզի սեփական իմիջն արտաքին աշխարհում բարձրացնի՝ ասելով, թե այսպիսի փորձությունների միջով եմ խոստումներս իրականացնում: Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդամենը դաշտը զիջեց բոլոր այն պոռոտախոսներին, ովքեր հորջորջում էին, թե Կոնգրեսն իրեն սպառել է եւ այլընտրանքային ընդդիմություն է պետք: Փորձեցին: Արդյունքը՝ տեսան բոլորը: Միտինգային պրոցեսների մեջ Կոնգրեսին ներքաշել եւ այդ կերպ այն փոշիացնել՝ ոչ ոքի չի հաջողվի: Այս ընթացքում իշխանությունը խնդիր ուներ ամեն կերպ պառակտելու ՀԱԿ-ին, բայց մենք որեւէ նման ավանտյուրայի չենք գնա: Կգա ժամանակը, եւ ՀԱԿ-ն իր դիրքերն ավելի ամրապնդած, ավելի բազմամարդ՝ կվերադառնա քաղաքական բեմ, որից չէր էլ հեռացել: Ես պնդում եմ, որ միակ իրական ընդդիմությունը եւ կարող այլընտրանքային ուժը Կոնգրեսն է: ՍԴՀԿ-ն էլ կա ու իր որդեգրած սկզբունքներին կմնա հավատարիմ»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆhttp://www.aravot.am/am/articles/politics/75055/view

понедельник, 8 февраля 2010 г.

Լ. Սարգսյան. «Ակնկալում եմ, որ թեկուզ վերջին անագամ` Լևոն Տեր–Պետրոսյանը դաս կտա այս իշխանություններ


Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, թե մարտի 1-ին կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքին նախ և առաջ կուզենար բազմահազարանոց ժողովուրդ տեսնել, որը կհուշեր մարդկանց անհանգստության մասին։ Իսկ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանից նա միշտ գրագետ և իմաստուն խոսք է ակնկալում լսել։

-Ցանականում եմ, որ նրա խոսքում հուշումներ լինեն այս իրավիճակից դուրս գալու մասին։ Նաև լսել այն, որ երկրում այս իրավիճակը շատ արագ կարող է փոխվել։ Կուզեի լսել, որ Սերժ Սարգսյանը չի կարող շարունակել նախագահել երկրում, որովհետև այս իրավիճակի ուղիղ պատասխանատուն ինքն է։ Եվ ես կուզեի նաև դրա ականատեսը լինել, իհարկե, առանց ցնցումների, առանց մեր երկիրը վտանգելու,-նշել է նա։

Նրա խոսքերով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ իշխանությունենրին հուշել է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն երկիրը չվտանգելու համար, բայց իշխանությունները դրան ուշադրություն չեն դարձրել։

-Ես ակնկալում եմ, որ թեկուզ վերջին անագամ՝ նա դաս կտա այս իշխանություններին՝ շեշտելով նրա կատարած սխալներն ու հուշելով, թե իրավիճակից դուրս գալու քայլերն ինչպիսին պետք է լինել։ Ես, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, մտածում ենք, որ այս վիճակը շտկելու միակ ձևը հրաժարականն է։ Եվ հուսով եմ, որ դա կհնչի հանրահավաքին,-հավել է Լյուդմիլա Սարգսյանը։

7or.am