вторник, 12 марта 2013 г.

Դու` Սեթո, Ամերիկայի քաղաքացի ես, գնա Օբամաին Խորհուրդ ներ տուր



Ապօրինի գրանցում ստացած, Ս.Դ.Հ.Կ. Սեթրակ Աճեմյանի թևը, փոխել է ավանդական դիմելաձևը, ոչ թե ընկեր այլ` պարոն: Չսպասելով` մարտի 14-ին դատարանի վճռի որոշմանը, Ս Աճեմյանը ՀՀ նախագահին է ներկայացրել նորանշանակ, քաղաքական շրջանակներին անհայտ Ս.Դ.Հ.Կ. <<ատենապետ>> Գևորգ Պերկուպեկյանին:

-Ահա Ձեր հպատակը, խնդրեմ, ոնց կարող եք օգտագօրծեք:
-Ինչ է նշանակում ընդիմադիր, պետք է հայաստանը վերակառուցել, բոլորս պետք է լինենք իշխանամետ:
Քաղաքական տգիտություն :
Դու` Սեթո, Ամերիկայի քաղաքացի ես, գնա Օբամաին Խորհուրդ ներ տուր: Հասկացիր Սեթո, դատարանն է որոշելու ով է իրավական Ս.Դ.Հ.Կ. Հայաստանում: Շատ շտապեցիր, չհասկանալով, որ նախագահը դատավոր չի, նախագահը դատական վճիռ չի կայացնում: Դու Սեթո նման իրավախախտումներ (2009-ից մինչև այսօր) Չէիր կարող անել քո Ամերիկայում, քանզի կհայտնվեիր ճաղերի հետևում: Հայաստանում իշխող վերնախավին քծնվելու, նրանց նվագի տակ պարելու համար է, որ քեզ տվել են հնարավորություն գնալ խարդախությունների Ճանապարհով: Հիշեցնենք նաև, որ Կանադայի շրջանի Ս.Դ.Հ.Կ. վարիչ մարմինը պահանջում է` քո կողմից յուրացված և մինչև օրս չվերադարձրած մեծ չափի գումարները:
Ինձ թվում է, թե դատարանը երկու վճիռ կկայացնի:
1.Կճանաչի Լյուդմիլա Սարգսյանին, Որպես Ս.Դ.Հ.Կ. ատենապետ:
2. Խարդախությունների, ապօրինությունների և կեղծ փաստաթղթեր տրամադրելու համար, պատասխանատվության կենթարկի բոլոր կեղծարարներին:

Ալեքսանդր Ալեքյան
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=225938014219572&id=100004101261871

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.