пятница, 24 сентября 2010 г.

Սոցիալիզմ և սոցիալ-դեմոկրատիա

6a010534998f56970b0120a594b427970b-800wi

Սոցիալիզմը սոցիալական կազմակերպման ձև է` հիմնված արտադրության միջոցների կոլեկտիվ սեփականության վրա` ի հակադրություն կապիտալիզմի:
Սոցիալիստական շարժումը փնտրում է սոցիալական արդարություն և քննադատում է մարդու շահագործումը և սոցիալական անհավասարությունները, պաշտպանում է սոցիալական առաջադիմությունը, քարոզում է հավասար հասարակություն` առանց սոցիալական դասակարգերի:

Սոցիալիզմի տարբեր իմաստները

Համաձայն աշխարհագրական մոտեցման
Սոցիալիզմ բառը տարբեր իմաստներ է ձեռք բերել` համաձայն երկրի: Այսպես`այժմ միջերկրածովյան և կենտրոնական Եվրոպայում ''սոցիալիզմը'' այն է, ինչ համապատասխանում է գերմանական կամ սկանդինավյան մշակույթ ունեցող երկրների սոցիալ-դեմոկրատիային: Ֆրանսիական, իտալական, իսպանական և այլ սոցիալիստական կուսակցությունները մեծամասամբ նույնպես պաշտպանում են սոցիալ-դեմոկրատիան:
Անգլո-սաքսոնական երկրներում ''սոցիալիզմ'' ասելով ավելի շատ հասկանում են շարժման հեղափոխական հոսանքը: Անգլերենում, սոցիալիստ տերմինը պահպանել է իր արմատական իմաստը: Այն օգտագործվել է ծայրահեղ ձախականություն ցույց տալու և ասոցացվել է կոմունիստ տերմինի հետ: Նաև, օր. Շոտլանդիայում Solidarity (Scotland's Socialist Movement) Համերաշխություն /Շոտլանդիայի սոցիալիստական շարժում/ ծայրահեղ ձախ կուսակցություն է, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի սոցիալիստական կուսակցությունը:

Համաձայն քաղաքական տեսանկյունների
հեղափոխական կամ բարեփոխական սոցիալիզմ. սոցիալիզմը կարող է լինել միայն կապիտալիզմի համընդհանուր ոչնչացմամբ և նրա փոխարինմամբ սոցիալիստական հասարակությամբ և սրան հասնելու համար հարկավոր է անել մի շարք հեղափոխություններ կամ բարեփոխումներ:

Սոցիալ-դեմոկրատիա. Սոցիալիզմը կարելի է իրականացնել ռեֆորմների միջոցով` մնալով կապիտալիզմի շրջանակներում և ''լբերալ'' տնտեսության հետ փոխզիջումների շնորհիվ: Սոցիալիզմի մասին այս տեսակետները, որ արդի քաղաքական լեքսիկոնով կոչվում է սոցիալ-դեմոկրատիա կամ ''չափավոր'', չի ընդունվում որպես իրական ''սոցիալիստական'' սոցիալիզմի այլ ճյուղերի կողմից:

Խորհրդային վարչակազմի հարցը: Սոցիալիզմ տերմինն օգտագործվել է սովետական առաջնորդների կողմից սեփական վարչակարգը բնութագրելու համար /ԽՍՀՄ/: Լենինյան տեսաբանների կողմից սոցիալիզմը համարվում էր դեպի կոմունիզմ` իդեալական և առանց դասակարգերի հասարակություն, տանող միջանկյալ փուլ: Պատմական տեսանկյունից սառը պատերազմի ընթացքում համընդհանուր օգտագործում էր գտել ''սոցիալիստական ճամբար'' հասկացությունը` /ի դեմս ԽՍՀՄ-ի և Վարշավայի պակտի երկրների/ ի հակադրություն ''կապիտալիստական ճամբարի'' կամ ''Արևմուտքի'' /ի դեմս ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների/:

Սոցիալ-դեմոկրատիա
1-ին աշխարհամարտի նախօրեին սոցիալ-դեմոկրատիան և սոցիալիզմն առանձնապես իրարից չէին տարբերվում: Տարբերությունները միայն վերաբերվում էին 2-րդ Ինտերնացիոնալի մեջ մտած կուսակցությունների /ավստրոմարքսիզմ, բրիտանական լեյբորիզմ, բելգիական սոցիալիզմ/ ծրագրային նրբերանգների: Կապիտալիզմը մնում էր սոցիալիզմի գլխավոր հակառակորդը` անկախ նրանց բարեփոխական, կենտրոնամետ թե հեղափոխական ճյուղերի: Նրանց բոլորի համար էլ արտադրամիջոցների հանրայնացումը անքննարկելի էին: Տարբերությունները բարեփոխիչների և հեղափոխականների միջև միայն ծագում էին պառլամենտի տեղի և դերի և նոր քաղաքական ռեժիմի մասին հարցերում:
Ռուսաստանում բոլշևիկյան դիկտատուրայի հաստատումից հետո, միջազգային սոցիալ դեմոկրատիայի համար նոր փուլ սկսվեց: Բոլշևիկները միջազգային արենայում հանդես էին գալիս որպես Մարքսի միակ օրինական հաջորդներ և ներկայացուցիչներ, ինչն էլ ստիպեց սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ղեկավարներին ավելի հստակեցնել իրենց դիրքորոշումը մի կողմից կապիտալիզմի, մյուս կողմից կոմունիզմի նկատմամբ: Սոցիալիստ-դեմոկրատների առջև հարց առաջացավ. Արդյո՞ք կարող է լինել սոցիալիզմ առանց ժողովրդավարության: 1918թ. Բեռնի միջազգային համաժողովի ժամանակ սոցիալ-դեմոկրատների մեծամասնությունը կողմը կքվեարկեց մի բանաձևի, որի մեջ նշվում էր, որ սոցիալիստական վերափոխումը չի կարող իրականացվի, եթե այն չի հենվում ժողովրդավարական ձեռքբերումների վրա և եթե այն արմատներով չի գնում ազատության սկզբունքը:
20-ական թվականներին, բազմաթիվ սոցիալ-դեմոկրատական կուսակցություններ մշակեցին արտադրության ազգայնացման և սոցիալիզացման բազմաթիվ ծրագրեր: 30-ական թվականներից տեղի ունեցավ սոցիալ-դեմոկրատիայի կողմնորոշումը դեպի «խառը տնտեսություն», որի հիմքում ընկած էր շվեդական սոցիալիստների փորձը: 1935թ. շվեդ սոցիալիստները սկսեցին իրականացնել «ժողովրդական տուն» ծրագիրը, որը սոցիալական բարեփոխումներ էին` ուղղված հարկերի վերաբաշխմանը հոգուտ չունևոր խավերի և շուկայի խրախուսմանը պետական պլանավորման միջոցով:
Սոցիալ-դեմոկրատական այս բոլոր տարրերը սկսեցին ավելի լայնորեն իրականացվել 2-րդ աշխարհամարտից հետո լեյբորիստների կողմից Մեծ Բրիտանիայում, սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում, սոցիալիստների կողմից Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում համապատասխան կուսակցությունների կողմից: Սոցիալ-դեմոկրատիան ընդունում է սոցիալիզմի ոչ դոգմատիկ լինելը և գտնում է, որ հասարակությունը պետք է անընդհատ ենթարկվի բարեփոխումների և զարգացման, խրախուսում է ստեղծագործական վճիռները, քանզի յուրաքանչյուր ազգ և յուրաքանչյուր սերունդ պետք է ինքը որոշի սեփական նպատակները:
Այսօր սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները հանդես են գալիս հետևյալ հիմնական կետերով`
• Սոցիալական արդարություն, ազատություն, հավասարություն և եղբայրություն
• Մարդու իրավունքներ
• Հավասար իրավունքների և հնարավորությունների սկզբունքների պաշտպանություն
• Քաղաքական և գաղափարական բազմազանություն
• Սոցիալական կողմնորոշում ունեցող շուկայական տնտեսություն` ի հակակշիռ բացարձակ ազատ շուկայի
• Շուկայի սահմանափակ պետական կարգավորում
• Ձեռնարկատիրության մեջ արդյունավետ կարգավորիչ մեխանիզմների ստեղծում` ի շահ աշխատավորության և փոքր ու միջին ձեռնարկատիրության
• Արդար առևտրի սկզբունքը
• Բոլոր տեսակի ունեցվածքի իրավահավասարություն և պաշտպանություն
• Մասնավորի հետ հավասարապես մրցակցող հզոր պետական սեկտորի ստեղծում
• Ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունների ազգայնացում /ռազմական, աերոկոսմիկական, մետալուրգիական, նավթարդյունաբերության, էներգետիկայի սեկտորներ/
• Սոցիալական գործընկերություն աշխատավորների և գործատուների միջև
• Արհմիությունների հետ համագործակցություն
• Աղքատների և հարուստների միջև տարբերության կրճատում
• Բնակչության չքավոր խավերի օժանդակություն
• «Ընդհանուր բարեկեցության պետության» ստեղծում
• Աշխատավորների տնտեսկան իրավունքների պաշտպանության համակարգ
• Սոցիալական ապահովության արդյունավետ համակարգ:
• Բնության և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ նոր օրենքների ընդունում
• Ներգաղթի սահմանափակումների կրճատում և մշակույթների ու քաղաքակրթությունների խաղաղ գոյատևում
• Բազմակողմ հարաբերությունների սկզբունքների համապատասխանող արտաքին քաղաքականություն, ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների աշխատանքներին մասնակցություն
• Ժողովրդավարացում, ապառազմականացում և ագրեսիվ ռազմական դաշինքների չմասնակցություն

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.