суббота, 31 июля 2010 г.

ՍԴՀԿ-Ն ՉԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՊԱՌԱԿՏՎԵԼ


Արարատ Մկրտչյանը սփյուռքյան ընկերներին կոչ է անում դուրս գալ ակումբային մտածելակերպից


«Կուսակցություններում ինքնամաքրման, առողջացման գործընթացներ են գնում, եւ դա նորմալ է: Նույնը կցանկանայի տեսնել իշխանական, իշխանամետ կուսակցություններում. դա առողջացման պրոցես է՝ ներկուսակցական, արտակուսակցական մարտահրավերներին դիմակայելու եւ պայքարելու»,- «Առավոտի» հարցին՝ ի՞նչ կարծիք ունեք վերջին 1-2 ամսում ՀՀՇ-ի հետ եւ շուրջ տեղի ունեցածի վերաբերյալ, մանավանդ, որ ամիսներ առաջ ՍԴՀԿ-ն անցավ այդ ամենի միջով, ասաց ՍԴՀԿ (լյուդմիլասարգսյանական) անդամ, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը: Տարակուսանքին՝ այսինքն, դուք համարում եք, որ Արարատ Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Մասիս Այվազյանը եւ մյուսներն այն «հիվանդ» հատվածն էին, որից ՀՀՇ-ն մաքրվե՞ց, պարոն Մկրտչյանը նշեց. «Ոչ, թյուրընկալում եղավ. նրանք իմ ընկերներն են, իրենց հետ ես ճանապարհ եմ անցել եւ չեմ կարող որեւիցե բացասական որակում տալ: Իմ տպավորությամբ՝ դա անձերի կարծիքների բախման արդյունք էր: Ոչ ոք դուրս չի մղվել, Զուրաբյանն էլ վարչության անդամ է: Կարապետ Ռուբինյանի ձեւակերպումներն ինձ մոտ տպավորություն թողեցին, որ մարդը նեղացել է: Իրավունք ունի նեղանալու, երեւի թե, բայց՝ ոչ ավելի: Հետագա զարգացումներում, ինչպես տեսնում ենք, ՀՀՇ-ն կարողացավ բաց քննարկել խնդիրները եւ գնալ առաջ: Դա լավագույն ձեւն ու օրինակն է: Կրկնում եմ՝ ուրախ կլինեի, որ իշխանական կուսակցություններում էլ կարծիքների բախում լինի, այլ ոչ թե շարունակես տանել որոշված գիծը եւ ասել որոշված ասելիքը: Մեծ կամք պետք է ունենալ՝ ճշմարտությունն ասելու, կայուն մնալու եւ առաջ գնալու համար: Այստեղ, կարծում եմ, մեծ դեր ու նշանակություն ունեցան նաեւ ՀԱԿ-ում ինտեգրված կուսակցությունները, ՀՀ առաջին նախագահը: Անընդհատ ասում են (իշխանությունները- Ն. Գ.)՝ տարբեր գաղափարախոսություն դավանող մարդիկ ո՞նց կարող են ծրագիր համատեղել: Ահավասիկ»: Մեր զրուցակիցը չկիսեց «Առավոտի» տպավորությունը, որ ՀԱԿ-ը տարբեր ոլորտներին պատկանող ծրագրերի պատրաստմամբ եւ ներկայացմամբ նախապատրաստվում է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին: Արարատ Մկրտչյանի խոսքով՝ ՀԱԿ-ը պատրաստվում է ցանկացած՝ նախ՝ արտահերթ, հակառակ պարագայում՝ հերթական ընտրության. «Քաղաքական գործընթացները ՀԱԿ-ում բնականոն հունով են ընթանում՝ կուսակցական տեղական մարմինների, ՀԱԿ-ի գրասենյակների հզորացումն այն բնականոն հզորացումն է, որը պետք է լինի, եւ պետք է պատրաստ լինել ցանկացած ընտրության: Ինքս կողմ եմ արտահերթ ընտրությունների, որովհետեւ վիճակը ծայրահեղ եմ գնահատում՝ բոլոր առումներով»:
Ի դեպ, պերկուպերկյանական հնչակյաններն անընդհատ խոսակցություններ են տարածում, որ հակառակ թեւում գործերն այնքան էլ լավ չեն՝ անհամաձայնություններ կան Լյուդմիլա Սարգսյանի եւ Արարատ Մկրտչյանի, Գուրգեն Եղիազարյանի միջեւ: Ասում են, որ տարաձայնություններն այնքան են խորացել, որ վերջիններս անգամ կուսակցական գրասենյակ չեն այցելում: Հետաքրքրվեցինք՝ համապատասխանո՞ւմ են դրանք իրականությանը: Արարատ Մկրտչյանն այդ խոսակցություններն այսպես բնութագրեց. «Այդ մարդիկ գուշակումներ են անում՝ սուրճի բաժակի մակարդակով: Մենք եւ ներկայանում ենք ՍԴՀԿ անդամներ, եւ գրասենյակ ենք հաճախում, բնականոն իրականացնում ենք մեր կուսակցական պարտավորությունները, եւ թե ինչ լուրեր են տարածում կամ իրենց գրասենյակներում ինչեր են խոսում՝ երկրորդական է»: Հետաքրքրվեցինք՝ թե այդ դեպքում ինչո՞ւ բուռն չարձագանքեցին նրան, որ պերկուպերկյանականները դատարանում պարտվեցին: Պարոն Մկրտչյանը նկատեց, թե մի բանը, որն իրականությանը համապատասխանում էր, չէր կարող արտառոց արձագանքի արժանանալ: Ըստ նրա, այդ վճիռը շատ կարեւոր էր, քանի որ իրավական հարթության մեջ հարցին լուծում տրվեց, նաեւ՝ եզակի դեպք էր մեր իրականության մեջ, որ չժխտվեցին իրավական նորմերը: Հարցին էլ՝ եթե մյուս թեւը «պրոյեկտ» էր, տրամաբանական չէ՞ր, որ իշխանությունը՝ ի դեմս դատարանի, պաշտպաներ նրանց, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ուրեմն, արդեն հետաքրքիր չեն: Դե գիտեք, պրոյեկտ է, փորձում են՝ չի ստացվում, այլ տեղ են փորձում՝ գուցե կստացվի: Շախմատիստներ են, չէ՞. սպորտային դիվանագիտություն է, շախմատային քայլեր... Այս ամենում մի բան էր կարեւոր. մարդիկ, ովքեր նվիրված էին կուսակցությանը, կայուն մնացին իրենց դիրքերում, եւ արտառոց ոչինչ տեղի չունեցավ: Կարծում եմ, որ ՀՀ օրենսդրության հետ պետք է հաշվի նստի նաեւ Սփյուռքը եւ դադարի ակումբային խնդիրների հարթության մեջ Հայաստանում կուսակցական խնդիրներ լուծելուց: Սփյուռքյան մեր ընկերներին կոչ եմ անում ողջամիտ լինել, խորհուրդ կտամ վեր կանգնել ակումբայինից եւ գործել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ արդարադատության նախարարությունում հաստատված կանոնադրության շրջանակներում»:
Հ. Գ. ՀՀՇ համագումարում ՀՀ առաջին նախագահի ելույթի դեմոգրաֆիական խնդիրների վերաբերյալ Արարատ Մկրտչյանի վերլուծությունները՝ վաղվա համարում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
http://aravot.am/am/articles/politics/81484/view

пятница, 30 июля 2010 г.

Հայերը ծախել են ռուս լրտեսների՞ն

Հայաստանի ԶԼՄ-ների էլեկտրոնային հասցեներին երկու շաբաթ առաջ ուղարկվել էր մի նամակ, որի հեղինակները ներկայացել էին որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ: Իսկ նամակում լրտեսական մի պատմություն է նկարագրվում, որը վերաբերում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանին: Նամակագիրները վերջինիս մեղադրում են ԱՄՆ գործակալ լինելու մեջ, միաժամանակ Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը մեղադրելով այն բանում, որ, այդ ամենի մասին իմանալով, նրանք ոչինչ չեն ձեռնարկել: Այս նամակի տարածվելուց երկու օր անց ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարեց, թե նամակում բերված տվյալներն իրականությանը չեն համապատասխանում: Սակայն ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ ԱԱԾ-ի «հերքումն» իրականում հաստատում է, որ նամակում նկարագրված պատմությունը կամ դրա պես մի բան, այնուամենայնիվ, եղել է: Ստորեւ ներկայացնում ենք Եղիազարյանի հետ մեր հարցազրույցը:

- Պարոն Եղիազարյան, Դուք ինչպե՞ս եք գնահատում` իրակա՞ն, թե՞ հորինված, մոտ երկու շաբաթ առաջ ԶԼՄ-ներով հրապարակված լրտեսական պատմությունը, որը վերաբերում էր Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանին:
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության` այդ պատմությունը ներկայացնող նամակի առնչությամբ տարածած հայտարարությունն այնպիսին է, որ հենց այդ պատասխանից է ամեն ինչ հասկանալի դառնում: ԱԱԾ-ն իր պատասխանով ուղղակի ասում է այն մասին, որ ԶԼՄ-ներին տարածված նամակում բերված տվյալներն ընդամենը խոսակցությունների արդյունք չեն: Ես չեմ բացառում, որ ԱԱԾ-ն ձեռնպահ է մնում նամակի հեղինակներին բացահայտելուց, քանի որ նրան կամ նրանց գտնեն, ապա հեղինակները կարող են ուղիղ հայտարարել իրենց տարածած նամակում բերված տվյալների մասին: ԱԱԾ-ի վախի պատճառները կարելի է գտնել տարածված նամակի երկրորդ պարբերությունը ուշադիր ընթերցելիս: Այդտեղ ասվում է այն մասին, որ ԱՄՆ-ում ռուսական 11 հոգուց բաղկացած լրտեսական ցանցի բացահայտման հայտնի պատմությանը նախորդած ինչ-որ զարգացումներում Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը «բավական անպատվաբեր դերակատարություն է ունեցել»: Ի՞նչ կարող է սա նշանակել: Բացահայտված լրտեսական ցանցի մեջ եղել են մարդիկ, ովքեր տասնամյակներով են համագործակցել ռուսական հատուկ ծառայությունների հետ: Այսինքն, նույն մարդիկ ժամանակին համագործակցել են նաեւ Խորհրդային Միության հատուկ ծառայությունների հետ: Իսկ ԽՍՀՄ ժամանակահատվածում համագործակցած գործակալների մասին որոշակի տվյալները, չի բացառվում, որ լինեին նաեւ ՀՀ ԱԱԾ-ում: Արդյո՞ք նամակի հեղինակները Հայաստանի բարձրագույն ղեկավարությանն ուղղակի չեն մեղադրում իրենց տրամադրության տակ եղած տվյալների արտահոսք կազմակերպելու մեջ, ինչի արդյունքում էլ ԱՄՆ-ում բացահայտվել է ռուսական լրտեսական ցանցը: Խոսքն այն մասին չէ, որ Հայաստանից ամբողջ տվյալներն են տրամադրել: Գործակալներից միայն մեկի անունը կամ մեկի հետ կոնտակտի մեջ մտած որեւէ այլ անձի տվյալները, ասենք` ում հետ նա տարիներ առաջ աշխատել է, բավարար էր ամերիկացիներին, որպեսզի նրանք որոշակի աշխատանք տանելուց հետո ողջ ցանցը բացահայտեին: Ուշադրություն դարձրեք, որ նամակի հեղինակները Գորիկին (ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին նկատի ունի- Վ.Հ.) կամ ԱԱԾ-ից ինչ-որ մեկին չեն մեղադրում այդ տվյալների արտահոսքի համար, այլ Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը: Ես գիտեմ, որ ԱԱԾ աշխատակիցները գոհ չեն Գորիկ Հակոբյանից, եւ նամակի հեղինակները նրան պաշտպանելու շահագրգռվածություն դժվար թե ունենային: Ես ինքս որքան էլ չսիրեմ Գորիկին, բայց միանշանակ կարող եմ ասել, որ նա ամերիկացիների համար չի կարող աշխատել, նա այդ մի բանը չի անի:
- Այսինքն, ըստ Ձեր վերլուծության, ստացվում է, որ նամակում թափանցիկ ակնարկ կա այն մասին, որ ՀՀ իշխանությունները ԱՄՆ-ի առջեւ լեգիտիմություն ձեռք բերելու նպատակով նրանց են «հանձնել» տվյալներ, որոնք ամերիկացիներին օգնել են իրենց երկրում ռուսական գործակալների ցանց բացահայտել:
- Այո, նամակում բերված տվյալները հենց այդ մասին են վկայում: Բացառված չէ, որ հենց այս ամենով է պայմանավորված նաեւ Արեւմուտքի կողմից ՀՀ իշխանությունների հանդեպ վերջին շրջանում դրսեւորած լոյալ վերաբերմունքը: ԱՄՆ նախկին նախագահ Բուշը 2008-ին նույնիսկ չցանկացավ Սերժ Սարգսյանին շնորհավորել: Իսկ այսօր ԱՄՆ-ը թեւերը տարածած պաշտպանում է ՀՀ իշխանություններին` իմանալով, որ նրանք լեգիտիմ չեն: Նամակն ուղղակի պարզաբանում է, թե ինչու է այսպես: Չի բացառվում, որ ԱՄՆ-ը, որպես նվեր, ստացել է մի գործակալական ցանց, որը անչափ կարեւոր է ցանկացած երկրի համար: Այսօր ՀՀ ԱԱԾ-ում կլինեն ԽՍՀՄ տարիներին երկար ժամանակ տարբեր երկրներում աշխատած գործակալների անունները: Բնական է, որ նույն ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը կցանկանան այդ տվյալները ունենալ: Եվ, ինչպես երեւում է, նրանք սկսել են ստանալ իրենց ուզած տվյալները:
- Նամակում բերված պատմությունը` կապված կոնկրետ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի հետ, ըստ Ձեզ, որքանո՞վ է իրատեսական:
- Միգուցե այդ բացահայտումը պայմանավորված է եղել: Այսինքն, ամերիկյան կողմն ինքն է ցանկացել, որպեսզի այդ տվյալը հայտնվի ռուսական կողմի տրամադրության տակ եւ այստեղից ներկայացվի հայկական կողմին, որպեսզի այդպիսով փոխվի հիմնական հարվածի ուղղությունը: Այսինքն, բացառված չէ, որ ամերիկացիները, ռուսական գործակալական ցանցի վերաբերյալ տվյալները ունենալով, Վիգեն Սարգսյանի անունը գցելով, փորձել են ռուսական կողմին շեղել, որպեսզի նրանք չկողմնորոշվեն, թե իրենց գործակալների ցանցի մասին տվյալները ինչպես են ամերիկացիների ձեռքում հայտնվել: «Հանձնված» գործակալի կողմից մյուս գործակալների անունները հայտնելը եւս կարող է պայմանավորված բնույթ ունենալ: Այդպիսով փորձել են ռուսական կողմին էլ ավելի խճճել` գործակալների ցանկում նշելով ընդդիմադիր հայտնի գործիչների անուններ: Բնականաբար, այդ քայլի նպատակն է եղել նաեւ ռուսների աչքում ընդդիմադիր գործիչներին վարկաբեկելը:

Հ.Գ. Չնայած, նամակի տարածումից անցել է մոտ երկու շաբաթ, սակայն ՀՀ ԱԱԾ-ն մինչ օրս չի կատարել իր խոստումը եւ հեղինակներին չի հայտնաբերել: Ամեն դեպքում երեկվա դրությամբ «լրտեսական նամակի» հեղինակներին հայտնաբերելու մասին պաշտոնական որեւէ տեղեկություն չկար:
Վահագն Հովակիմյան 
 http://www.armtimes.com/14587

среда, 14 июля 2010 г.

Նախագահի պաշտոնում տեսնում է Լևւոն Տեր-Պետրոսյանին

Դատարանը մերժեց ՍԴՀԿ Վահան Շիրխանյանի թեւի հայցն ընդդեմ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի, քանի որ իշխանությունները կորցրին իրենց հետաքրքրությունը այդ թեւի նկատմամբ, որոնց հետ ժամանակին հույսեր էին կապում։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամա­նակ ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։

Նա ավելացրեց, որ ցավով է այդ մասին խոսում, քանի որ չէր ցանկանա կոաակցության ներսում նման զարգացումներ տես­նել, որոնք շարունակվում են շուրջ մեկ տարի։ Ավելիև, դատա­րանի վճիռը չի գնահատում որպես հաղթանակ, որովհետեւ, եթե ընտանիքի մեջ երկու ան­դամ վիճում են, երբեք ընտանիքը չի շահում։ Լյուդմիլա Սարգսյանը մոլորված կուսակցականներին, ովքեր քարոզչության արդյունքում չգիտակցելով, թե ինչ է կատարվում, անջատողական խմբին են միացել, հասկացրեց, որ հանուն կուսակցությաև շահերի եւ հզորացման պատրաստ է լսելու նրանց։ Իսկ մինչ այժմ այդ քայլին չէր դիմում, որ թուլության տպավորություև չստեղծեր։ Լյուդմիլա Սարգսյանը նաեւ կուսակցության ներսում համաձայնության գալով փորձում է իշխանությունևերին օրինակ ծառայել, ցույց տալու համար, որ մեծագույն ցանկությաև դեպքում կա­րելի է նաեւ գալ ազգային համաձայնության, իհարկե, քաղբանտւարկյալներին ազատ արձակելուց հետո։ ՍԴՀԿ ատենապետը հարկ համարեց հիշեցնել նաեւ, թե ինչու՚ կուսակցության ներսում սկիզբ առան այդ խմորումները։ «Ինչպես հայտնի է, կուսակցությունը  Հայ Ազգային Կոևգրեսի հետ լրջագույն դերակատարում ուներ։ Հետեւաբար, կուսակցությունը մեծ հետաքրքրություն էր առաջացնում նաեւ իշխանությունների մոտ։ 2008թ. իշխանության կողմից եղան փորձեր ինձ հետ խոսելու, որի նպատակն էր կուսակցությունն անջատել Կոնգրեսից, եւ բնականաբար ես, հավատարիմ մնալով թիմին, դրան չգնացի եւ մերժեցի բոլոր կարգի առաջարկությունևերը»,– նշեց Լյուդմիլա Սարգսյանը։ Այ­նուհետեւ ավելացրեց, որ կուսակցության ներսում գտնվեցին մարդիկ, ովքեր իրենց սեփական շահերը սպասարկելու համար որոշեցին, որ կարելի է գնալ նման գործարքի իշխաևությունների հետ։ ՍԴՀԿ ատենապետի խոսքերով, իշխանության այդ ծրագիրն իրականացնելու գործում Հնչակյան կուսակցությունը մի կարեւորագույն օղակ էր, որը Դաշնակցության եւ Ռամկավար ազատական կուսակցության հետ պետք է միավորվեր։ «Օրի­նակ բերվեցին ՕԵԿ-ը, դաշնակցությունը, բայց ես, բնականա­բար, խնդրեցի, որ մեզ չհամեմա­տեն այդ կուսակցությունների հետ, որովհետեւ մենք երբեք դավաճանի խարան չենք կրել մեր ուսերին։ Հատկապես մարտի 1-ի ոճրագործությունից հետո։ Շատ սկզբունքային գտնվեցինք եւ կուլ  չգնացինք նրանց որսորդական խաղերին, որի միջոցով ցանկանում էին երկու նապաստակ խփել նախ՝ թուլացնել Կոնգրեսը, հետո գրպանային ընդդիմություն ստեղծել»,– մանրամասնեց Լյուդմիլա Սարգսյանը։ Այնիևչ, այդ գործարքին գնում է կուսակցությունից անջատված թեւը եւ չունենալով որեւէ փաստարկ Լյուդմիլա Սարգսյանի եւ կու­սակցության դեմ չկարճեցին 2004թ. կուդմիլա Սարգսյանի լեգիտիմության հարցի վիճարկումը, որը նույնպես ձախողվեց, որովհետեւ բոլոր այն հիմքերը, որոնք ներկայացված էին դա­տարան 
այնքան ծիծաղելի եւ անլուրջ էին, որ լավագույն ցանկության դեպքում էլ, որն ուներ իշխանությունը, չէիև կարող այլ որոշում կայացնել։ Ի դեպ, լրագ­րողները հիշեցնելով Րաֆֆի Հովհաննիսյանի այն ցանկությունը, որ նա կցանկանար նա­խագահի պաշտոնում տեսնել կին թեկնածուի, հետաքրքրվեցին, թե արդյոք նա չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնում։ «Արհեստականորեն կին թեկնածու առաջադրելն ավելի քան ծիծաղելի է։ Նախագահի պորտֆելն այնքան լուրջ պորտֆել է, եւ պատասխանատվությունն ամբողջ երկրի ու ժողովրդի առաջ այնքան լուրջ է, որ յուրաքանչյուր մարդ, ով ընդհանրապես մտածում է թեկնածու առաջադրվելու մասին, պետք է լրջորեն մտածի այդ մասին, թե արդյո՞ք կարող է իր ուսերին կրել այդ բեռը, թե՞ ոչ»,– արձագանքեց ՍԴՀԿ ատենապետը եւ ավելացրեց, որ քաղաքական դաշտում չկա մի կին եւ նույնիսկ ոչ մի տղամարդ չկա, բացի Լեւոն Տեր-Պետրոպանից, որը կարող է իր ուսերին կրել հանրապետության նախագահի բեռը։ «Ուրախ կլինեի, եթե նախագահի թեկնածուներ ՚ առաջադրվեին այնպիսի մարդիկ, որոնց անձամբ կվստահեի եւ կվստահեր նաեւ երկիրը։ Իսկ ինչ վերաբե­րում է ինձ, ապա ես մտադիր չեմ առաջադրվել որպես նախագա­հի թեկնածու, քանի որ չեմ ցանկանում կրել այդ շատ պատաս­խանատու բեռը»,– եզրափակեց կուդմիլա Սարգսյանը։


ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆ
http://www.hayqdaily.am/