ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Ա
Ընդհանուր դրույթներ
ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ
1. Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը (հետագայում ՍԴՀԿ) անհատական անդամության հիման վրա ստեղծված, հայկական ազգային, ինքնուրույն և անկախ հասարակական միավորում է։
2. ՍԴՀԿ գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Կուսակցությունների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերի և սույն կանոնադրության հիման վրա։
3. ՍԴՀԿ   գործունեություն   է  ծավալում   Հայաստանի   Հանրապետությունում   հանուն   իր   ծրագրի իրականացման՜     սույն    կանոնադրության    և    համագումարների    ընդունած    որոշումներին համապատասխան։
4. ՍԴՀԿ գոյության և գործունեության իմաստը հայ ժողովրդի ազգային անվտանգությունը, հայկական պետականության ամրապնդումը և դեմոկրատական սոցիալիզմի հաստատումն են։
5. ՍԴՀԿ օտարերկրյա պետություններում գործող ՍոցիալԴեմոկրատ Հնչակյան կուսակցության հետ կապված է իր արմատներով, գաղափարներով և իդեալներով։ Տարբերությունները վերաբերում են գործունեության դաշտերին (հայրենիք և սփյուռք) ու դրանցից բխող առաջնություններին։ Յուրաքանչյուրի ինքնուրույնությունը դրսևորվում է միմյանցից վարչական ու ֆինանսատնտեսական բացառիկ անկախությամբ։
Բ
ՍԴՀԿ ԳՈՒՅՔԸ ԵՎ ԴՐԱՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
1. ՍԴՀԿ սեփականությունը գոյանում է անդամավճարներից, նվիրատվություններից, ՍԴՀԿ հրատարակությունների հասույթներից, օրենքով նախատեսված բյուջեւոային ֆինանսավորումից, քաղաքացիական իրավական գործարքներից օրենքով սահմանված կարգով իրականացված այլ գործունեությունից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից։
2. ՍԴՀԿ սեփական միջոցների հաշվին ստեղծված կամ ձեռք բերված գույքի սեփականատերը ՍԴՀԿ է։
3. ՍԴՀԿ անդամը սեփականության իրավունք չունի ՍԴՀԿ պատկանող գույքի կամ դրա մասի նկատմամբ և պատասխանատվություն չի կրում ՍԴՀԿ պարտավորություններր համար։ ՍԴՀԿ պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորություններր համար։
4. ՍԴՀԿ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները սեփականատիրոջ կողմից իրենց հատկացված գույքը տիրապետում և օգտագործում են սույն կանոնադրությամբ նախատեսված սահմաններում և կարգով։
5. ՍԴՀԿ նվիրատվություններ է ստանում օրենքով նվիրատվություններ ստանալու համար թույլատրված աղբյուրներից՝ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով։ Օրենքով արգելված աղբյուրներից նվիրատվություններ ստանալու դեպքում ՍԴՀԿ պարտավոր է ստացման օրվանից երկու շաբաթվա ընթացքում դրանք վերադարձնել նվիրատուին, իսկ անանուն անձից նվիրատվություն ստանալու դեպքում ստացման օրվանից երկու շաբաթվա ընթացքում այն փոխանցել պետական բյուջե։
6. ՍԴՀԿ պարտավոր է օրենքով սահմանված կարգով ներկայացնել ֆինանսական հաշվետվություններ, ինչպես նաև յուրաքանչյուր տարի մամուլում հրապարակել ՍԴՀԿ գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն՛ նշելով դրա կազմավորման աղբյուրները։
Գ
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
1. ՍԴՀԿ անդամ կարող է լինել Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ ազգային և կրոնա-դավանական պատկանելությունից, եթե անվերապահորեն ընդունում է ՍԴՀԿ ծրագիրն ու կանոնադրությունը, ստորագրում է համապատասխան դիմումագիր և ավանդական արարողակարգով տալիս է երդում։ ՍԴՀԿ անդամ չեն կարող լինել օտարերկրյա պետությունների քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք, զինծառայողները, դատավորները, դատախազները, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, այլ իրավապահ մարմինների , ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների աշխատակիցները։ Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքով օժտված այլ անձինք կարող են ՍԴՀԿ անդամ լինել առանց ՍԴՀԿ ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրվելու իրավունքի։
2. ՍԴՀԿ յուրաքանչյուր անդամի տրվում է իր կուսակցական պատկանելությունը հաստատող հատուկ անդամատոմս։
3   ՍԴՀԿ չեն կարող անդամակցել այլ կուսակցությունների անդամները։
4. Քսան և ավելի տարի ՍԴՀԿ անբասիր անդամակցած անդամին կենտրոնական վարչությունը հատկացնում է «ՍԴՀԿ վետերան անդամի» հատուկ տոմս։
Դ
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՂԱՆԱԿ
1. ՍԴՀԿ անդամ դառնալու հավակնորդը մասնաճյուղի վարչությանը ներկայացնում Է գրավոր դիմումագիր, որը երաշխավորական մակագրությամբ պետք է հաստատեն առնվազն երեք տարվա կուսակցական ստաժ ունեցող երկու կամ ավելի ՍԴՀԿ անդամներ։ Սասնաճյուղի ընդհանուր ժողովում նախնական դրական որոշում ապահոված յուրաքանչյուր դիմումնագիր համապատասխան արձանագրությամբ փոխանցվում է մարզային վարչություն, որը քննարկելուց հետո, իր անդամների երկու երրորդի որոշմամբ հաստատում կամ մերժում Է ընդունելությունը։ Մարզային վարչության մերժման որոշումը մասնաճյուղի վարչության կողմից կարող Է գանգատարկվել կենտրոնական վարչություն, որի որոշումը վերջնական Է։
2. ՍԴՀԿ անդամի երդման արարողությունը տեղի Է ունենում մասնաճյուղի ընդհանուր ժողովում՜ մասնաճյուղի վարչության, ինչպես նաև մարզային վարչության անդամներից առնվազն մեկի ներկայությամբ՝ հանդիսավոր պայմաններում։
Արարողության համար որպես խորհրդանշան անհրաժեշտ են՜ ՍԴՀԿ դրոշը, ծրագիրը, կանոնադրությունը, դաշույն ու հրազեն և հայկական բռնախլված տարածքներից բերված մի բուռ հող։
Հավակնորդն աջ ձեռքը բարձրացնում Է վեր, ձախը դնում Է ՍԴՀԿ դրոշի վրա, որի մեջ փաթաթված են ծրագիր, կանոնադրությունը, զենքերն ու հայրենական հողը և արտասանում կամ ընթերցում դիմումնագիրը (որի տպագիր տարբերակում «ներքոստորագրյալս» բառը փոխարինվում Է «հանդիսավորապես» բառով)։
3. Նախկինում այլ կուսակցության անդամակցած անձինք կարող են ՍԴՀԿ անդամակցելու դիմում ներկայացնել այդ կուսակցությունից դուրս գալուց առնվազն մեկ տարի անց։ Այդ ժամկետը բացառիկ դեպքերում մարզային վարչության միջնորդությամբ կարող Է կրճատվել վեց ամսով՝ կենտրոնական վարչության հատուկ որոշմամբ։
Բոլոր դեպքերում նախկինում այլ կուսակցությունների անդամակցած անձանց՝ ՍԴՀԿ անդամակցելու դիմումները քննարկվում են անհատական կարգով։
Ե
ՍԴՀԿ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1.ՍԴՀԿ յուրաքանչյուր անդամի անխախտելի իրավունքն է որպես ընտրող և ընտրելի մասնակցել ղեկավար մարմինների կազմությանը, ընդհանուր ժողովներին առաջարկել օրակարգի հարցեր, ելույթ ունենալ ու հանդես գալ առաջարկություններով, նաև քննադատությամբ (նաև կենտրոնական վարչության գործունեության վերաբերյալ), մասնաճյուղի վարչությունից ու վերջինիս մարզային վարչությունից նյութական ու բարոյական հաշվետվություն պահանջել, գանգատ ու բողոք ներկայացնել վերադաս մարմիններին այդ թվում ԱԴՀԿ համագումարին։
2. ՍԴՀԿ յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ակնկալելու կազմակերպության ե ընկերների նյութական ու բարոյական հնարավոր ամբողջ օգնությունն ու հենարանը իր կյանքի դժվարին պահերին, իսկ երբ հետապնդվում է ու հալածվում հանուն գաղափարի՜ ամբողջ կուսակցության զորակցությանն ու պաշտպանությունը։
3 Հայրենիքի անվտանգությունն ու ազգային պետականության անկախությունը պաշտպանելիս և ընդհանրապես հանուն գաղափարի ու ՍԴՀԿ նպատակների նահատակված ՍԴՀԿ յուրաքանչյուր անդամի ընտանիքի խնամքի կարիք ունեցող անդամները վայելում Են ՍԴՀԿ տևական հոգատարությունն ու խնամքը։
4. ՍԴՀԿ վետերան անդամներն իրավունք ունեն առանձնահատուկ հարգանքի և հոգածության։
5 ՍԴՀԿ յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ակնկալել ՍԴՀԿ հոգատարությունը։ Մասնաճյուղի վարչության պարտքն է հոգ տանել ՍԴՀԿ յուրաքանչյուր անդամի կյանքի ու աշխատանքային պայմանների բարելավման, նրանց բարոյական կապերի հղկման, մշակութային մակարդակի բարձրացման և ազգային-քաղաքական գիտելիքների խորացման՝ առաջին հերթին հայ ժողովրդի և ՍԴՀԿ պատմության հետ բազմակողմանի ծանոթացման ուղղությամբ։
5. ՍԴՀԿ անդամը կարող է մասնակցել հասարակական այլ կազմակերպությունների և շարժումների աշխատանքներին, եթե նրանց կողմնորոշումները, առաջադրանքներն ու գործունեությունը չեն հակասում ՍԴՀԿ ծրագրին ու կանոնադրությանը։ Նման մասնակցությանը պետք Է նախորդի մասնաճյուղի վարչության եզրակացությունը, որի մասին հաղորդվում Է մարզային վարչությանը։
7. ՍԴՀԿ հովանավորությունը վայելող կամ նրա գաղափարական հիմանադրույթներին համակիր կազմակերպությունների և միությունների անդամները կարող են «ՍԴՀԿ համակրողի» կարգավիճակով և խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել մասնաճյուղի աշխատանքներին և ներկա լինել նրա ընդհանուր բաց ժողովներին, իսկ դրանց պատգամավորներն ու պատվիրակները պատգամավորական ժողովների և համագումարների աշխատանքներին։
8. ՍԴՀԿ յուրաքանչյուր անդամի սրբազան պարտքն Է լինել Հայաստանի Հանրապետության հայրենասեր քաղաքացի և անձուրաց ծառայել ՍԴՀԿ ծրագրի իրականացման գործին։
9. ՍԴՀԿ յուրաքանչյուր անդամի պարտականությունն Է. անշեղորեն կատարել ՍԴՀԿ կանոնադրության բոլոր դրույթները, կանոնավորաբար մասնակցել ժողովներին, մուծել անդամավճար (անդամավճարի չափը և գանձման կարգը որոշում Է ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը), հնարավորության սահմաններում նյութապես օժանդակել ՍԴՀԿ ձեռնարկների և միջոցառումների անցկացմանը և օգնել ՍԴՀԿ հրատարակությունների տարածմանը, կատարել ղեկավարության կողմից տրված հասարակական բոլոր առաջադրանքներն ու հանձնարարությունները և անառարկ ենթարկվել ղեկավար մարմինների բոլոր որոշումներին։
10. ՍԴՀԿ յուրաքանչյուր անդամ հաշվառման մեջ Է մնում ՍԴՀԿ մասնաճյուղերից մեկն ու մեկի կազմում։ Տարիքային, առողջական կամ այլ հարգելի պատճառներով մասնաճյուղի աշխատանքներին գործուն մասնակցություն չբերող ՍԴՀԿ անդամի անդամակցությունը սառեցման կամ դադարեցման ենթակա չէ։ Այդպիսի դեպքերում վարչության պարտքն է մասնաճյուղի անդամներից մեկին կցել տվյալ ՍԴՀԿ անդամին ու նրա միջոցով ապահովել վերջինիս անուղղակի մասնակցությունը մասնաճյուղի գոիծունեությանը։
11. ՍԴՀԿ անդամը կարող է մասնաճյուղի վարչության անունով տրված դիմումի համաձայն, դուրս գալ ՍԴՀԿ շարքերից։
12. ՍԴՀԿ յուրաքանչյուր անդամ պարտավոր է լինել կրողը հայ ազգային բարոյականի և հայ ժողովրդի բարքերի ու սովորույթների լավագույն տարրերի։ Մասնաճյուղի անդամների ընդհանուր ժողովը, վարչության կամ ԱԴՀԿ աոանձին պնդանների առաջարկությամբ, պարտավոր է քննարկել այն անդամի հարցը, որը կոպիտ կերպով խախւՀել է հասարակական բարոյականության նորմերը և արատավորել իր անունը, և իրավասու է նրա նկատմամբ կիրառել կարգապահական ներգործուն միջոցներ, ընդհուպ ՍԴՀԿ շարքերից հեռացումը։ Այդպիսի դեպքում մարզային վարչությունը պարզապես հաստատում է մասնաճյուղի ընդհանուր ժողովի որոշումը, եթե այն ընդունվել է մասնաճյուղի անդամների ձայների յռծամասնությամբ։
13.ՍԴՀԿ յուրաքանչյուր անդամի բարոյական պարտքն է ամդամակցել ՍԴՀԿ հովանավորությունը վայելող կամ նրա գաղափարական հիմնադրույթներին համակիր մշակութային, բարեգործական, երիտասարդական և այլ կազմակերպությունների ու միությունների և ըստ ամենայնի օժանդակել դրանց կանոնադրական առաջադրանքների իրականացմանը։
Զ
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԱՌԵՑՈՒՄ ԵՎ ՍԴՀԿ ՇԱՐՔԵՐԻՑ ՀԵՌԱՑՈՒՄ
1.Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող ՍԴՀԿ անդամները իրավունք չունեն իրենց ծառայողական (պաշտոնական) դիրքն օգտագործել հոգուտ կուսակցական շահերի և իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս կաշկանդված չեն ՍԴՀԿ որոշումներով։
2. Առաջին կետի դրույթները խախտող ՍԴՀԿ անդամը ենթակա է կարգապահական տույժի։
3. Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եկող ՍԴՀԿ անդամն անկախ իր ուղևորության նպատակներից ու տևողությունից, պետք է կանխօրոք տեղյակ պահի մասնաճյուղի վարչությանը։
       Երեք ամսից ավելի տևողությամբ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եկող ՍԴՀԿ անդամի անդամակցությունը Հայաստանի Հանրապետությունից բացակայելու ամբողջ ժամանակահատվածում սառեցվում է։ Նույն ժամանակահատվածում ՍԴՀԿ գործունեությանը փաստացի չմասնակցող ՍԴՀԿ անդամի անդամակցությունը համարվում է դադարեցված և վերջինս հեռացվում է ՍԴՀԿ շարքերից։
4.Բացի առողջական կամ ընտանեկան արդարանալի պատճառներից, ցանկացած այլ նկատառումով Հայաստանի Հանրապետությունը լքող և մշտական բնակության համար արտասահման մեկնող ՍԴՀԿ անդամը, մասնաճյուղի վարչության ներկայացմամբ, ՍԴՀԿ շարքերից հեռացվում է մարզային վարչության որոշմամբ։
5. Մարզային վարչության որոշմամբ դատարանի վճռով քրեական պատասխանատվության ենթարկված ՍԴՀԿ յուրաքանչյուր անդամ հեռացվում է ՍԴՀԿ շարքերից։
6. «ՍԴՀԿ անդամների իրավունքների և պարտականությունների» իններորդ կետի դրույթները խախտող ՍԴՀԿ յուրաքանչյուր անդամ մասնաճյուղի վարչության որոշմամբ ենթարկվում է կարգապահական տույժի, ընդհուպ մեկ տարի ժամանակով անդամակցության դադարեցումը, որն ի զորու է դառնում մասնաճյուղի ընդհանուր ժողովի մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ հաստատվելուց հետո։ Այդ դրույթները մեկից ավելի անգամ կոպիտ կերպով խախտող ՍԴՀԿ յուրաքանչյուր անդամ, որ նախկինում կարգապահական տույժ է ստացել, կարող է ՍԴՀԿ շարքերից հեռացվել մասնաճյուղի վարչության համապատասխան որոշմամբ նախ մասնաճյուղի ընդհանուր ժողովի մասնակիցների ընդանուր թվի ձայների երկու երրորդ մեծամասնությամբ, այնուհետև մարզային վարչության հաստատելուց հետո։
7 Կենտրոնական վարչության որոշմամբ ՍԴՀԿ շարքերից հրապարակայնորեն (մամուլում համապատասխան հրապարակմամբ) հեռացվում է ՍԴՀԿ յուրաքանչյուր անդամ, որ կդավաճանի ՍԴՀԿ ծրագրում շարադրված գաղափարական հիմնադրույթներին, ՍԴՀԿ համագումարի շրջանակներից դուրս հանդես կգա դրանց վիճարկմամբ, առանց կանխօրոք կենտրոնական վարչությանը տեղյակ պահելու կամ նրա հավանությունն ստանալու զանգվածային լրատվության միջոցներով առանձին կամ այլոց հետ համատեղ հայտարարությամբ կհակադրվի ՍԴՀԿ ռազմավարությանն ու մարտավարությանը։
8. ՍԴՀԿ շարքերից հեռացված ՍԴՀԿ անդամը, բացի 7-րդ կետում մատնանշված դեպքից, կարող է իր հանդեպ ընդունած որոշումը մեկ ամսվա ընթացքում գանգատարկել կենտրոնական վարչությանը, որը գործը վերանայում և վերջնական որոշում է կայացնում երկու շաբաթվա ընթացքում։
է
ՆԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ՚ 
1.ՍԴՀԿ ներսում ներկուսակցական դեմոկրատիան պարտադիր կանոն է։
2.ՍԴՀԿ յուրաքանչյուր անդամ իրավունք ունի բացարձակ ազատությամբ, սակայն խստիվ ժողովական պայմաններում, արտահայտել իր հայացքներն ու կարծիքը ՍԴՀԿ կողմնորոշումների, մարտավարության և ռազմավարության վերաբերյալ, հասարակական ու կուսակցական կյանքի հրատապ խնդիրների շուրջ, ղեկավար մարմինների որոշումների և նրանց առանձին անդամների դիրքորոշման ու գործունեության մասին։
3. ՍԴՀԿ յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ցանկացած ժամանակ, սակայն խստիվ ժողովական պայմաններում տեղեկություն պահանջել մասնաճյուղի վարչության, իսկ վերջինիս միջոցով մարզային վարչության և դրա անդամների գործունեության վերաբերյալ, քննադատել վերադաս մարմիններին և դրանց առանձին անդամներին։
4.ՍԴՀԿ բոլոր օղակներում ցանկացած որոշում ընդունվում և գործողության մեջ է դրվում ձայների մեծամասնությամբ։ Փոքրամասնությունը, սակայն, իրավունք ունի իր հատուկ կարծիքը գրանցել տալ արձանագրություններում և մարզային վարչության, իսկ սրա մերժման դեպքում՝ կենտրոնական վարչության հանձնարարությամբ այդ կարծիքը հրապարակայնացնել։ Հատուկ կարծիքի մնացող փոքրամասնությունը բոլոր դեպքերում պարտավոր է ենթարկվել մեծամասնության որոշումներին ու գործադրել դրանք։
5. ՍԴՀԿ շրջանակներում չեն հանդուրժվում ՍԴՀԿ ծրագրային նպատակներից որևէ շեղում և գաղափարական հիմնադրույթներից որևէ թեքում, նաև ՍԴՀԿ նահատակների հիշատակի սրբապղծում։ ՍԴՀԿ պատմության այս կամ այն դրվագի վերագնահատումը թուլւստրվում է միայն ու միայն այդպիսի վերագնահատումը կանխօրոք կենտրոնական վարչության քննարկմանը ներկայացնելուց և հավանություն ստանալուց հետո։ Սույն պահանջը խախտողները կենտրոնական վարչության որոշմամբ անմիջապես հեռացվում են ՍԴՀԿ շարքերից։
Ը
ՍԴՀԿ ԿԱՈՈՒՑՎԱԾՔԸ I - ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԵՎ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ
1.ՍԴՀԿ փոքրագույն միավորը և տարածքային սկզբնական ստորաբաժանումը մասնաճյուղն է։  Առնվազն 15 անդամ ունեցող ՍԴՀԿ տեղական միավորը կազմում է մասնաճյուղ։
2   Սասնաճյուղը   ստեղծվում   է   կենտրոնական   վարչության   որոշմամբ՝   մարզային   վարչության միջնորդությամբ։
3. Սասնաճյուղերը չունեն իրավաբանական անձի կարգավիճակ։
4. Մասնաճյուղը կարող է կազմալուծվել մասնաճյուղի ընդհանուր ժողովի մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կայացված որոշմամբ (եթե կազմալուծմանը դեմ քվեարկած ՍԴՀԿ անդամների թիվը պակաս է 15-ից) և ՍԴՀԿ կենտրոնական վարչության որոշմամբ, որ կարող է կայացվել ինչպես մարզային վարչության միջնորդությամբ, այնպես էլ առանց դրա։ Մասնաճյուղը ՍԴՀԿ կենտրոնական վարչության որոշմամբ վերը նշված կարգով կազմալուծվում է մասնաճյուղի անդամների թիվը 15 հոգուց պակաս լինելու դեպքում։
5. Նորաստեղծ մասնաճյուղը, մինչև կազմակերպչականորեն ամրապնդումն ու առաջին ընդհանուր ժողովի գումարումը, ղեկավարում է մարզային վարչության միջնորդությամբ կենտրոնական վարչության կողմից նշանակված լիազոր ատենապետը։ Նա ՍԴՀԿ առավել գործուն և փորձված անդամերից ընտրում է ընթացիկ գործերում իրեն աջակցող օգնականներ։
6. Սասնաճյուղի բարձրագույն ղեկավար մարմինը ընդհանուր ժողովն է։ Այն հրավիրվում է կամ մասնաճյուղի վարչության կամ էլ անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ, ընդ որում օրակարգի վերաբերյալ մասնաճյուղի բոլոր անդամներին շրջաբերականով հաղորդվում է առնվազն երեք օր առաջ։ Սասնաճյուղի անդամների ընդհանուր ժողովը գումարվում է առնվազն երեք ամիսը մեկ։
      Մասնաճյուղի անդամների ընդհանուր ժողովը իրավազոր է մասնաճյուղի անդամների ընդհանուր թվի մեծամասնության ներկայության դեպքում։ ժողովը բաց քվեարկությամբ ընտրում է նախագահող և քարտուղար, ովքեր վարում են ժողովը և կազմում վարչության մոտ ի պահ դրվող ընդհանուր ժողովի արձանագրություն։
7.Օրակարգի և վարման կարգի վերաբերյալ ընդհանուր ժողովի որոշումները կայացվում են ժողովին մասնակցող մասնաճյուղի անդամների ընդհանուր թվի, իսկ մնացած որոշումները մասնաճյուղի յսնդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
8. Ընդհանուր ժողովը մասնաճյուղի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրում է մասնաճյուղի վարչություն։ Մասնաճյուղի վարչությունն ընտրվում է մեկ տարի ժամկետով։ Մասնաճյուղի վարչությունը մասնաճյուղի մշտական գործող ղեկավար մարմինն է և մասնաճյուղի ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում ներկայացնում է մասնաճյուղը։ Մասնաճյուղի վարչությունը հաշվետու է մասնաճյուղի ընդհանուր ժողովին, իսկ դրանց միջև ընկած ժամանակահատվածում մարզային վարչությանը։
9. Տասնհինգ և ավելի անդամ ունեցող մասնաճյուղի վարչությունը կազմվում է հինգ հոգուց։ Անդամների թվի հետագա յուրաքանչյուր տասնհինգով ավելանալու դեպքում վարչության անդամների թիվն ավելանում է մեկով, սակայն բոլոր դեպքերում չի գերազանցում տասնմեկը։
10. Մասնաճյուղի վարչությունը կարող է կազմալուծվել մասնաճյուղի ընդհանուր ժողովի մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կայացված որոշմամբ և ՍԴՀԿ կենտրոնական վարչության որոշմամբ, որ կարող է կայացվել ինչպես մարզային վարչության միջնորդությամբ, այնպես էլ առանց դրա։ Մասնաճյուղի վարչությունը կարող է կազմալուծվել նաև վարչության անդամների մեծամասնության որոշմամբ կամ այդ մեծամասնության հրաժարականի դեպքում։
11.Ընդհանուր ժողովն իրավասու է անվստահություն հայտնել մասնաճյուղի վարչությանը, որն այդ դեպքում համարվում է կազմալուծված։ Այդպիսի առաջարկն ընդունելու վերաբերյալ որոշումը կայացվում է դրա օգտին տրված ժողովի մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Մասնաճյուղի վարչությանը անվստահություն է հայտնվում մասնաճյուղի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Եթե մինչև նոր ընտրությունները կես տարուց ավելի ժամանակ է մնում, ապա ընդհանուր ժողովը նոր վարչություն է ընտրում 8-րդ կետի հիմունքներով։ Հակառակ դեպքում մասնաճյուղի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրվում է երեք հոգուց բաղկացած ժամանակավոր վարչություն։ Եթե ընդհանուր ժողովում երեք թեկնածուներ միաժամանակ այդ քանակի քվե չստանան, ապա մարզային վարչությունը նրանցից առավելագույն, սակայն մասնաճյուղի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնության քանակով քվե ստացողին, նշանակում է մասնաճյուղի լիազոր ատենապետ մինչև նոր ընտրությունները։ Եթե ոչ մի հավակնորդ չի ստացել անհրաժեշտ քանակությամբ ձայներ, ապա մարզային վարչությունը կենտրոնական վարչության հավանությունն ստանալուց հետո լիազոր ատենապետ է նշանակում իր հայեցողությամբ։ Մինչև նոր ընտրությունները կես տարուց պակաս ժամանակ մնալու դեպքում մարզային վարչությունը կենտրոնական վարչության հավանությունն ստանալուց հետո իր հայեցողությամբ նշանակում է լիազոր ատենապետ։ Բոլոր պարագաներում մինչև ընտրությունները կես տարի մնալու դեպքում կենտրոնական վարչությունն իր հայեցողությամբ կարող է նշանակել մասնաճյուղի լիազոր ատենապետ։
12. Մասնաճյուղի վարչությունը լրիվ կազմով հրաժարած է համարվում, եթե նրա անդամների կեսից ավելին հրաժարական են ներկայացնում մարզային վարչություն։ Այդ դեպքում վարչության վերանորոգումը տեղի է ունենում 8-րդ և 11-րդ կետերում սահմանված կարգով։
13. Մասնաճյուղի վարչության գործունեության միամյա ժամկետի ավարտին հաշվետու վարչության անդամներն իրավունք ունեն որպես թեկնածու ներկայանալ նոր ընտրություններին։ Միայն սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով կազմալուծված մասնաճյուղի վարչության անդամը չի կարող որպես թեկնածու ներկայանալ ընտրություններին։
14. Ընդհանուր ժողովից անմիջապես հետո վարչությունը մարզային վարչության լիազորի մասնակցությամբ գումարում է դռնփակ նիստ, որտեղ վարչության անդամների ձայների մեծամասնությամբ ընտրում է մասնաճյուղի ատենապետ և դիվան։ Ընտրված ատենապետի և դիվանի կազմի (ատենադպիր և գանձապահ) մասին անմիջապես հաղորդվում է ընդհանուր ժողովին և լիազորի միջոցով փոխանցվում մարզային վարչության հաստատմանը։ Այդ նիստում նախագահում է մասնաճյուղի վարչության կուսակցական ստաժով կամ տարիքով ավագ անդամը։ Մասնաճյուղի վարչության դիվանը ՍԴՀԿ կառուցվածքային առանձին ստորաբաժանում չէ. այն ստեղծվում և կազմալուծվում է մասնաճյուղի վարչության հետ միաժամանակ։
15.Մասնաճյուղհ վարչությունը ՍԴՀԿ հայելին է տարածքում։ Մասնաճյուղի վարչությունը այլ կուսակցությունների տարածքային ստորաբաժանումների հետ մասնակցում է իր միջավայրի ազգային, ընկերային, հասարակական, քաղաքական ու տնտեսական կյանքին։ ՝
16.Վարչության առաջնային պարտականություններից մեկն է հոգ տանել մասնաճյուղի անդամների գաղափարական պատրաստականության ու գիտակցականության բարձրացմանը և նրանց միջև ոսկական եղբայրական փոխհարաբերությունների հաստատմանը։
17.Ատենապետը մասնաճյուղի մշտական գործող ղեկավար մարմնի (մասնաճյուղի վարչության) ղեկավարն է. նախագահում է վարչության նիստերին, ղեկավարում դիվանի գործունեությունը, ստորագրում մասնաճյուղի բոլոր փաստաթղթերը, գլխավորում ու վերահսկում ընդունված որոշումների կատարումը և միջոցառումների ու ձեռնարկների անցկացումը, ներկայացնում է մասնաճյուղը մարզային վարչությունում և դրա ընդլայնված նիստերում։ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ու մարզային վարչության որոշումներն ու կարգադրությունները փոխանցում է մասնաճյուղին և պատասխանատվություն կրում դրանց անթերի գործադրման համար։
18.Ատենադպիրը վարում է մասնաճյուղի վարչության թղթակցություններն ու նիստերի անձանագրությունները և պատասխանատու է մասնաճյուղի արխիվի համար (անդամների անձնական գործեր, ընդհանուր ժողովների և վարչության նիստերի արձանագրություններ, ստացված նամակների ու ուղարկվածների կրկնօրինակների թղթապանակներ, հաշվեցուցակներ և այլն)։ Ատենադպիրը պատասխանատու է նաև մասնաճյուղի գործունեությունը ՍԴՀԿ մամուլում արտացոլելու համար։
19.Գանձապահը մասնաճյուղի վարչության ֆինանսա-տնտեսական գործերի պատասխանատուն է, գանձում է անդամավճարները, կենտրոնացնում մյուս հասույթները, մարզային վարչություն է փոխանցում մասնաճյուղի բյուջեի հիսուն տոկոսը, և կարգավորում վարչության տրամադրության ներքո մնացող մյուս հիսուն տոկոսի նպատակային ծախսումը։ Վարչության ստացականների գրքույկներն ու հաշվեմատյանը պահվում են գանձապահի մոտ։
20.Մասնաճյուղի անդամների ընդհանուր ժողովը անդամների ընդհանուր թվի մեծամասնությամբ մեկ տարի ժամկետով ընտրում Է երեք հոգուց կազմված վերստուգիչ հանձնաժողով, որը վերահսկողություն Է իրականացնում ՍԴՀԿ ծրագրի և կանոնադրության դրույթների, համագումարի, մարզի պատգամավորական ժողովի և մասնաճյուղի անդամների ընդհանուր ժողովի որոշումների իրականացման նկատմամբ, իսկ հայտնաբերված խախտումների մասին հայտնում Է մասնաճյուղի անդամների ընդհանուր ժողովին։
II - ՄԱՐԶԸ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ
1.Մարզը ՍԴՀԿ կազմակերպական կառույցում վարչատարածքային ընդգրկում ունեցող խոշորագույն ՍԴՀԿ տարածքային առանձնացված ստորաբաժանումն Է, որն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքների միավորում Է Հայաստանի Հանրապետության մարզի տարածքում գործող ՍԴՀԿ բոլոր մասնաճյուղերին։
2.Մարզերը իրավաբանական անձ չեն և գործում են ՍԴՀԿ մասնաճյուղի կարգավիճակով։
3.Մարզը ստեղծվում Է ՍԴՀԿ համագումարի կամ կենտրոնական վարչության որոշմամբ։
4.Մարզը կազմալուծվում Է ՍԴՀԿ համագումարի կամ կենտրոնական վարչության որոշմամբ։
5.Մարզի բարձրագույն ղեկավար մարմինը պատգամավորական ժողովն Է, որը մարզային վարչության հրավերով գումարվում Է տարին մեկ անգամ։ Արտահերթ պատգամավորական ժողով հրավիրվում Է մասնաճյուղի վարչությունների մեծամասնության առաջարկությամբ։
6.Մարզային վարչությունը պատգամավորական ժողովի գումարման մասին մասնաճյուղերի վարչություններին գրավոր հաղորդում Է կատարում առնվազն մեկ ամիս առաջ, մասնավորելով նաև օրակարգային հարցերը։
7.Պատգամավորական ժողովի պատգամավորներն ընտրվում են մասնաճյուղերի ընդհանուր ժողովներում, ԱԴՀԿ հինգ անդամից մեկ պատգամավոր հաշվով։ Պատգամավորական ժողովին որպես լիիրավ պատգամավոր կարող են մասնակցել ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամները և ՍԴՀԿ կենտրոնական մամուլի ներկայացուցիչը։ Հաշվետու մարզային վարչության անդամները պատգամավոր ընտրվել չեն կարող և պատգամավորական ժողովին մասնակցում են մեկ (հավաքական) լիիրավ ձայնի իրավունքով՝ վերջինս օգտագործելու լիազորված անդամին կանխօրոք որոշելով և այդ հրավերով գումարվում Է տարին մեկ անգամ։ Արտահերթ պատգամավորական ժողով հրավիրվում Է մասնաճյուղի վարչությունների մեծամասնության առաջարկությամբ։
8.Պատգամավորական ժողովն իրավազոր է, եթե գումարման պահին ներկա է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը, որոնց կեսից ավելին պետք է ներկայացնեն մարզի մասնաճյուղերի կեսից մեկ միավոր ավել մասնաճյուղեր։ Պատգամավորական ժողովն օրակարգի և վարման կարգի վերաբերյալ որոշումներ ընդունում է ներկա պատգամավորների ձայների ընդհանուր թվի, իսկ մնացած որոշումները պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
9.Պատգամավորական ժողովի աշխատանքային նիստերը որպես կանոն գումարվում են դռնփակ, բացի ժողովի աշխատանքների ավարտից անմիջապես առաջ կայացող վերջին՝ հանդիսավոր նիստից, որին կարող են հրավիրվել տեղական իշխանությունների, այլ կուսակցությունների ու կազմակերպությունների և մամուլի ներկայացուցիչներ։
10. Պատգամավորական ժողովի բացումը կատարելու և ժողովի նախագահության ընտրության գործը ղեկավարելու պատիվը պատկանում է կուսակցական ստաժով կամ տարիքով ավագագույն պատգամավորին։
11.Պատգամավորական ժողովը ղեկավարում է պատգամավորական ժողովի նախագահությունը, որը ոնտրվում է բացման նիստի սկզբում՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (բաց և կամ, այլընտրանքային առաջարկության դեպքում, փակ քվեարկությամբ)։ Նախագահության մասն են կազմում նախագահողը, քարտուղարը, վերստուգիչ հանձնաժողովը, հաշվիչ հանձնաժողովը, և խմբագրական խորհուրդը։ Պատգամավորական ժողովի որոշումները ստորագրում են նախագահողը և քարտուղարը։ Պատգամավորական ժողովի նիստերն արձանագրվում են։ Արձանագրություններն ի պահ են տրվում մարզային վարչությանը։
12. Պատգամավորական ժողովի օրակարգի կենտրոնական հարցերն են լինում հաշվետու վարչության գործունեության, այդ թվում ֆինանսա-տնտեսական գործունեությունների վերաբերյալ հաշվետվությունն ու վերստուգիչ հանձնաժողովի եզրակացության հիմամբ դրա քննարկումը և գնահատականը, մարզի հրատապ ու հեռանկարային խնդիրների ճշտորոշումը և նոր մարզային վարչության ընտրությունը։
13. Մարզային վարչությունն ընտրվում է երկու տարի ժամկետով։ Մարզային վարչությունը մարզի մշտական գործող ղեկավար մարմինն է և մարզի պատգամավորական ժողովների միջև ընկած ժամանակահատվածում ներկայացնում է մարզը։ Մարզային վարչությունը հաշվետու է պատգամավորական ընդհանուր ժողովին, իսկ դրանց միջև ընկած ժամանակահատվածում կենտրոնական վարչությանը։
14. Մարզային վարչությունն ընտրվում Է փակ քվեարկությամբ, այլընտրանքային հիմունքներով, թեկնածությունների նախնական հրապարակային քննարկումից հետո։ Թեկնածուներին կարող են առաջարկել ինչպես առանձին պատգամավորները, այնպես Էլ մասնաճյուղերի ընդհանուր ժողովները կանխօրոք տրված և գրավոր ներկայացված որոշումներով։ Պատգամավորական ժողովի սահմանմամբ հինգ կամ յոթ հոգուց բաղկացած մարզային վարչության կազմում ընտրված են համարվում այն հինգ կամ յոթ թեկնածուները, որոնք առավել մեծ թվով և բոլոր դեպքերում պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնության ձայներ են ստացել։
15. Հաշվետու մարզային վարչության անդամները առանց որևէ սահմանափակման կարող են ընտրվել նորընտիր մարզային վարչության կազմում։ Վարչության կազմի համար չեն կարող թեկնածու առաջադրվել պատգամավորական ժողովին ներկա պատգամավորների ձայների երկու երրորդից ավելի ձայներով անբավարար գնահատականի արժանացած վարչության այն անդամները, որոնց թեկնածության օգտին նախնական փակ քվեարկության ժամանակ ներկա պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը չի քվեարկել։
16. Պատգամավորական ժողովն ընտրում է նաև վարչության երկու փոխանդամների, ովքեր հետագայում ի հարկին կփոխարինեն վարչության կազմից որևէ պատճառով դուրս եկած անդամին։ Այս անդամների ընտրությունը կատարվում է առանձին՝ 14-րդ կետում նշված ընթացքով։
17. Պատգամավորական ժողովն իրավասու է անվստահություն հայտնել մարզային վարչությանը, որն այղ դեպքում համարվում է կազմալուծված։ Այդպիսի առաջարկն ընդունելու վերաբերյալ որոշումը կայացվում   է   դրա   օգտին   տրված   ներկա   պատգամավորների    ընդհանուր   թվի   ձայների մեծամասնությամբ։ Մարզային վարչությանը անվստահություն է հայտնվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Եթե մինչև նոր ընտրությունները կես տարուց ավելի ժամանակ է մնում, ապա պատգամավորական ժողովը նոր վարչություն է ընտրում 14-րդ կետի հիմունքներով։ Հակառակ դեպքում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրվում է երեք հոգուց բաղկացած ժամանակավոր վարչություն։ Եթե պատգամավորական ժողովում երեք թեկնածուներ միաժամանակ այդ քանակի քվե չստանան, ապա կենտրոնական վարչությունը նրանցից առավելագույն, սակայն պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն մեծամասնության քանակով քվե ստացողին, նշանակում է մարզի լիազոր ատենապետ մինչև նոր ընտրությունները։ Եթե ոչ մի հավակնորդ չի ստացել անհրաժեշտ քանակությամբ ձայներ, ապա կենտրոնական վարչությունը լիազոր ատենապետ է նշանակում իր հայեցողությամբ։ Մինչև նոր ընտրությունները կես տարուց պակաս ժամանակ մնալու դեպքում կենտրոնական վարչությունն իր հայեցողությամբ նշանակում է լիազոր ատենապետ։
18. Նորընտիր վարչությունը դռնփակ նիստում, որը նախագահում է մարզային վարչության կուսակցական ստաժով կամ տարիքով ավագ անդամը, կենտրոնական վարչության անդամների կամ լիազորի ներկայությամբ և բաց քվեարկությամբ ընտրում է ատենապետ և դիվան (ատենադպիր, գանձապահ և խորհրդականներ)։ Այդ ընտրությունը հաստատվելով կենտրոնական վարչության կողմից, ներկայացվում է ժողովի վերջին հանդիսավոր նիստին։ Մարզային վարչության դիվանը հաշվետու է մարզային վարչությանը։ Մարզային վարչության դիվանը ՍԴՀԿ կառուցվածքային առանձին ստորաբաժանում չէ. այն ստեղծվում և կազմալուծվում է մարզային վարչության հետ միաժամանակ։
19. Մարզային վարչությունը կարող է կազմալուծվել մարզի պատգամավորական ժողովի մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կայացված որոշմամբ և ՍԴՀԿ կենտրոնական վարչության որոշմամբ։ Մարզային վարչությունը կարող է կազմալուծվել նաև վարչության անդամների մեծամասնության որոշմամբ կամ այդ մեծամասնության հրաժարականի դեպքում։
20. Ատենապետը մարզի մշտական գործող ղեկավար մարմնի (մարզային վարչության) ղեկավարն է, նախագահում է վարչության նիստերին, ստորագրում մարզի բոլոր փաստաթղթերը, գլխավորում ու վերահսկում ընդունված որոշումների կատարումը և միջոցառումների ու ձեռնարկների անցկացումը։ Մարզը ներկայացնում է կենտրոնական վարչությունում և դրա ընդլայնված նիստերում, կենտրոնական վարչության որոշումներն ու կարգադրությունները փոխանցում մասնաճյուղերի վարչություններին և պատասխանատվություն կրում դրանց անթերի գործադրման համար։ Ատենապետն իրականացնում է ՍԴՀԿ մարզի դրոշի պահպանությունը և պատասխանատու է դրա համար։ Ատենապետը մարզային վարչության մեկ այլ անդամի մասնակցությամբ ՍԴՀԿ ներկայացնում է մարզային իշխանությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ղեկավարության հետ բանակցություններում և խորհրդակցություններում և կենտրոնական վարչության հավանությունը նախապես ստանալով իրագործում է դրանց արդյունքում ընդունված որոշումներն ու կնքված համաձայնությունները։
21. Ատենադպիրը վարում է մարզային վարչության թղթակցություններն ու նիստերի արձանագրությունները և պատասխանատու է մարզի արխիվի նյութերի կրկնօրինակների պահպանության համար։ Ատենադպիրը պատասխանատու է նաև մարզային վարչության գործունեությունը ՍԴՀԿ մամուլում արտացոլելու համար։
22. Գանձապահը մարզային վարչության ֆինանսա-տնտեսական գործերի պատասխանատուն է, կարգավորում է մասնաճյուղերի վարչությունների անդամավճարային մասնահանումները, կենտրոնական վարչություն է փոխանցում մարզի բյուջեի հիսուն տոկոսը և կարգավորում կենտրոնական վարչությունից տրամադրված գումարների, ինչպես նաև մարզի տրամադրության տակ մնացող մյուս հիսուն տոկոսի նպատակային ծախսումը։ Վարչության ստացականների գրքույկներն ու հաշվեմատյանը պահվում են գանձապահի մոտ։ Մարզի, այդ թվում առանձին մասնաճյուղի վերաբերյալ ֆինանսա-տնտեսական որևէ տվյալ պարունակող ցանկացած փաստաթուղթ, որը չի կրում գանձապահի ստորագրությունը, ընդունելի չէ։
23. Խորհրդականները ղեկավարում են մարզային վարչության կից գործող դիվանների (կազմակերպչական-կարգապահական, մամլո և քարոզչական, ռազմահայրենասիրական և այլն) գործունեությունը։ Խորհրդականների պարտականությունն է նաև այցելել մասնաճյուղերին, մասնակցել նրանց վարչությունների նիստերին և անհրաժեշտության դեպքում մարզային վարչության առաջ հարց բարձրացնել մասնաճյուղերի վարչությունների խորհրդակցական ընդհանուր հավաք անցկացնելու վերաբերյալ։
24. Մարզային վարչության այն որոշումները, որոնք չեն բեկանվի կենտրոնական վարչության կողմից, պարտադրաբար գործադրելի են բոլոր մասնաճյուղերի կողմից հավասարապես։ Որոշումները վարչությունում ընդունվում են վարչության անդամների ձայների մեծամասնությամբ։
25. Վարչությունն իրավասու է հարգելի պատճառներով և վարչության անդամների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ իր կազմից հանել յուրաքանչյուրին և հանվածին փոխարինել պատգամավորական ժողովում ընտրված փոխանդամով, պայմանով, որ կանխօրոք ապահովի կենտրոնական վարչության համաձայնությունը։
26. Մարզային վարչությունը լրիվ կազմով հրաժարած է համարվում, եթե նրա անդամների կեսից ավելին հրաժարական են ներկայացնում կենտրոնական վարչությանը։ Այդ դեպքում՝ մինչև արտահերթ պատգամավորական ժողովի գումարումը, մարզը ղեկավարում է կենտրոնական վարչության լիազոր ատենապետը։
27. Մարզային պատգամավորական ժողովը պատգամավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ երկու տարի ժամկետով ընտրում է երեք հոգուց կազմված վերստուգիչ հանձնաժողով, որը վերահսկողություն է իրականացնում ՍԴՀԿ ծրագրի և կանոնադրության դրույթների, համագումարի և պատգամավորական ժողովի որոշումների իրականացման նկատմամբ, իսկ հայտնաբերված խախտումների մասին հայտնում է պատգամավորական ժողովին։
III - ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
1. ՍԴՀԿ բարձրագույն ղեկավար մարմինը ՍԴՀԿ համագումարն է, որը գումարվում է երկու տարին մեկ անգամ, ՍԴՀԿ կենտրոնական վարչության հրավերով։ Արտահերթ համագումար հրավիրվում է կենտրոնական վարչության որոշմամբ կամ մարզային վարչությունների մեծամասնության առաջարկությամբ։ Կենտրոնական վարչությունը համագումարի կայացման մասին մարզային վարչություններին գրավոր հաղորդում է կատարում առնվազն երկու ամիս առաջ, մասնավորելով նաև օրակարգային հարցերը։
2. Համագումարի պատվիրակներն ընտրվում են մարզային պատգամավորական ժողովներում, ՍԴՀԿ տասնմեկ անդամից մեկ պատվիրակ հաշվով։ Համագումարն իրավազոր է, եթե գումարման պահին ներկա է պատվիրակների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը։ Համագումարը օրակարգի և վարման կարգի վերաբերյալ որոշումներն ընդունում է ներկա, իսկ մնացած որոշումները ընտրված պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնութւամբ:
3. Համագումարին խորհրդակցական ձայնով կարող են ներկա լինել «ՍԴՀԿ համակրողի» կարգավիճակ ունեցող կազմակերպությունների մեկական ներկայացուցիչներ։
4. Համագումարի աշխատանքներին չի թույլատրվում ՍԴՀԿ անդամ չհանդիսացող ցանկացած՝ բացի 3-րդ կետերում նշված անձանց, մասնակցությունը անկախ նրա հասարակական դիրքից ու զբաղեցրած պաշտոնից։
5. Համագումարը ղեկավարում է նախագահությունը, որն ընտրվում է համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ։ Համագումարի նախագահությունը կազմում են նախագահողը, քարտուղարը, վերստուգիչ հանձնաժողովը, հաշվիչ հանձնաժողովը և խմբագրական խորհուրդը։ Համագումարի որոշումները ստորագրում են նախագահողն ու քարտուղարը։
6. ՍԴՀԿ ծրագրի և կանոնադրության ընդունման, գրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ՍԴՀԿ վերակազմակերպման, լուծարման, ՍԴՀԿ գլխավոր ռազմավարական հիմադրույթների և ընթացիկ մարտավարության ուղղությունների սահմանման, ինչպես նաև ՍԴՀԿ կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման որոշումներն ընդունվում են համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների   մեծամասնությամբ։
7. Համագումարի որոշումներն անբեկանելի են, ու վերջնական և պարտադրաբա՛ր գործադրելի բոլորի կողմից անխտիր և հավասարապես, այդ թվում մարզային վարչությունների ու մասնաճյուղերի վարչությունների կողմից հավաքաբար։ Որոշումները գործադրության ուժ են ստանում համագումարի փակման պահից։
8. Համագումարն ընտրում է ինը հոգուց բաղկացած ՍԴՀԿ կենտրոնական վարչություն, որը համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում ՍԴՀԿ մշտական գործող ղեկավար մարմին է և ՍԴՀԿ անունից իրականացնում է դրա՝ որպես իրավաբանական անձի լիազորությունները։
9. Համագումարն իր աշխատանքն ավարտելուց առաջ՝ այն բանից հետո, երբ նորընտիր կենտրոնական վարչությունն արդեն իսկ կազմած կլինի իր դիվանը, գումարում է վերջին հանդիսավոր նիստ, որին կարող են հրավրրել պետական իշխանությունների, այլ կուսակցությու՛նների ու կազմակերպությունների և մամուլի ներկայացուցիչներ։
10. Կենտրոնական վարչության բացառիկ իրավասությունն է ՍԴՀԿ անունից համազգային թե համակուսակցական խնդիրների վերաբերյալ դիրքորոշումներով և տարաբնույթ հայտարարություններով հանդես գալ, բանակցություններ վարել պետական կենտրոնական իշխանությունների, ինչպես նաև կազմակերպությունների ղեկավարների հետ, կնքել համաձայնագրեր, ստանձնել հանձնարարություններ ու պարտականություններ։ Բացի կենտրոնական վարչությունից, կուսակցական ոչ մի մարմին իրավասու չէ իր տարածքի հետ կապ չունեցող ֆինանսա-տնտեսական որևէ գործարք կատարել։ Մասնաճյուղերի վարչություններին և մարզային վարչություններին խստագույնս արգելվում է ֆինանսա-տնտեսական որևէ գործարքի մեջ մտնել այլ կազմակերպությունների հետ, ստանալ դրամական կամ իրային որևէ նվիրատվություն կամ օժանդակություն։
11. Կենտրոնական վարչությունը օրակարգի և վարման կարգի վերաբերյալ որոշումներ ընդունում է ներկաների, իսկ մնացած որոշումները կենտրոնական վարչության անդամների ձայների մեծամասնությամբ։
12. Ազգային ժողովի ընտրություններում ՍԴՀԿ պատգամավորության թեկնածուի առաջադրումը կատարվում է ՍԴՀԿ կենտրոնական վարչության նիստում ընդունված որոշմամբ, որին մասնակցում են մարզային վարչությունների ատենապետները։ Նշված նիստում որոշումներն ընդունվում են կենտրոնական վարչության անդամների և մարզային վարչության ատենապետների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
13. Կենտրոնական վարչությունը կազմալուծվում է ՍԴՀԿ համագումարի որոշմամբ կամ կենտրոնական վարչության անդամների մեծամասնության հրաժարականի դեպքում։ Վերջին դեպքում մեկ ամսվա ընթացքում հրավիրվում է ՍԴՀԿ արտահերթ համագումար։ Մինչև արտահերթ համագումարի կայացումը կենտրոնական վարչության գործառույթներն համատեղ իրականացնում են վարչության հրաժարական չտված անդամները և մարզային վարչությունների ատենապետները, ովքեր իրենց կազմից ժամանակավորապես՝ մինչև համագումարի կայանալը, ընտրում են կենտրոնական վարչության ժամանակավոր դիվան։
14. Կենտրոնական վարչությունը դռնփակ նիստում վարչության անդամների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ ընտրում է կենտրոնական վարչության ատենապետ (անհրաժշտության դեպքում նաև փոխատենապետ) և դիվան, որը բաղկացած է ատենադպիրից, գանձապահից և խորհրդականներից։ Այդ նիստում նախագահում է կենտրոնական վարչության կուսակցական ստաժով կամ տարիքով ավագ անդամը։ Կենտրոնական վարչության դիվանը հաշվետու է կենտրոնական վարչությանը։ Կենտրոնական վարչության դիվանը ՍԴՀԿ կառուցվածքային առանձին ստորաբաժանում չէ. այն ստեղծվում և կազմալուծվում է կենտրոնական վարչության հետ միաժամանակ։
15. Ատենապետը ՍԴՀԿ մշտական գործող ղեկավար մարմնի (կենտրոնական վարչության) ղեկավարն է, նախագահում է վարչության նիստերիս, ղեկավարում դիվանի աշխատանքը, ստորագրում ՍԴՀԿ բոլոր փաստաթղթերը, գլխավորում ու վերահսկում ընդունված որոշումների կատարումը և միջոցառումների ու ձեռնարկների անցկացումը, ՍԴՀԿ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում։ Ատենապետն իրականացնում է ՍԴՀԿ Մայր դրոշի պահպանությունը և պատասխանատու է դրա համար։
16. Ատենադպիրը վարում է կենտրոնական վարչության թղթակցություններն ու նիստերի արձանագրությունները և պատասխանատու է ՍԴՀԿ արխիվի նյութերի կրկնօրինակների պահպանության համար։ Ատենադպիրը պատասխանատու է նաև կենտրոնական վարչության գործունեությունը ՍԴՀԿ մամուլում արտացոլելու համար։
17. Փոխատենապետը ատենապետի բացակայության դեպքում փոխարինում է ատենապետին, ինչպես նաև կատարում կենտրոնական վարչության և ատենապետի հանձնարարությունները։
18. Գանձապահը կենտրոնական վարչության ֆինանսա-տնտեսական գործերի պատասխանատուն է, կարգավորում է մարզային վարչությունների անդամավճարային մասնահանումները և սույն կանոնադրության համաձայն ստացված այլ հասույթների նպատակային ծախսումը։ Վարչության ստացականների գրքույկներն ու հաշվեմատյանը պահվում են գանձապահի մոտ։
19. Խորհրդականները ղեկավարում են կենտրոնական վարչության կից գործող դիվանների (կազմակերպչական-կարգապահական, մամլո և քարոզչական, ռազմահայրենասիրական և այլն) գործունեությանը։ Խորհրդականների պարտականությունն է նաև այցելել մարզերին, մասնակցել նրանց վարչությունների նիստերին և անհրաժեշտության դեպքում կենտրոնական վարչության առաջ հարց բարձրացնել մարզային վարչությունների խորհրդակցական ընդհանուր հավաք անցկացնելու վերաբերյալ։
20. Կենտրոնական վարչության նստավայրը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանն է։
Թ
ԱԴՀԿ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
1. ՍԴՀԿ կարող է վերակազմակերպվել և լուծարվել օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով։
ժ
ՍԴՀԿ ԴՐՈՇԸ
1. ՍԴՀԿ դրոշը ալ կարմիր պաստառ է հորիզոնական և ուղղաձիգ կտրվածքների երեք-երկու համեմատությամբ։ Կարմիրը խորհրդանշում է հեղափոխական մարտիկների՝ հանուն հայ ժողովրդի ազատագրության և ազգային պետականության ստեղծման թափված սուրբ արյունը։ Դրոշի կենտրոնում ՍԴՀԿ զինանշանն է։ Դրոշը ոսկերիզ է։
2. ՍԴՀԿ դրոշը նվիրական սրբություն է ՍԴՀԿ յուրաքանչյուր անդամի համար։
3. ՍԴՀԿ Մայր դրոշը պահվում է ՍԴՀԿ կենտրոնում։
4. ՍԴՀԿ դրոշով են ՍԴՀԿ անդամները դուրս ելնում շքերթների, հանրահավաքների։ Այն պարզում ՍԴՀԿ ակումբներում, համագումարների և պատգամավորականների դահլիճներում։
5. ՍԴՀԿ աշխարհազորայինները, հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում, մարտի են գնում ՍԴՀԿ դրոշը պարզած։
ԺԱ
ԱԴՀԿ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ
1 ՍԴՀԿ խորհրդանշանի արտաքին օղակաձև դափնեպսակը խորհրդանշում է հայ ժողովրդի հավերժությունը և նրա ազատագրական շարժման ու այդ շարժման առաջնամարտիկ ՍԴՀԿ անմեռ փառքը։ Դափնեպսակի օղակի ներսում պատկերված են. աջից Հայոց պետականությունն ու նրա կերտման հեղափոխական ուղին խորհրդանշող դրոշը, ձախից հայ շինարար ժողովրդի ստեղծագործ աշխատանքի խորհրդանիշ մուրճը։ Դրոշի ձողի և մուրճի բռնակի շուրջ միահյուսված է բռնակալական լուծը խորհրդանշող շղթա, որի երկու ծայրերին կան ազգային և ընկերային-տնտեսական ազատությունների կաշկանդումը խորհրդանշող ձեռնակապեր։ Կենտրոնում հայ ազգայինազատագրական հեղափոխական շարժումը և նրա առաջնեկ ՍԴՀԿ խորհրդանշող դաշույնն է, որ շեշտակի էջքով փշրում է բռնակալական շղթան։ Հայ հեղափոխականությունը, հայ ժողովուրդը և հայ պետականությունը եռիմաստնականացնում են դաշույնը, մուրճն ու դրոշը կապակցող ժապավենով։
2 Խորհրդանշանն առկա է ՍԴՀԿ դրոշի, անդամատոմսերի, կենտրոնական վարչության կնիքների, լիազորագրերի, պաշտոնաթերթերի վերտառության, կենտրոնների ցուցանիշների, ղեկավար մարմինների բոլոր փաստաթղթերի, նամակաթղթերի և տարատեսակ հրատարակությունների վրա։
3. ՍԴՀԿ անդամները խորհրդանշանը չարաշահելու, խեղաձևման և ոտնահարման դեպքում ենթարկվում է տույժի, ընդհուպ հեռացման։
4. Խորհրդանշանի պատկերմամբ կրծքանշաններ և այլ տարատեսակ հուշանշաններ, զարդանշաններ և հուշաիրեր պատրաստելու և տարածելու բացառիկ թույլտվությունը պատկանում է կենտրոնական վարչությանը։
ԺԲ
ՍԴՀԿ ՔԱՅԼԵՐԳԸ
1. ՍԴՀԿ քայլերգը «Հեռավոր երկիրն» է, որ երգվում է խմբով, ի հարկին նվագախմբի ընկերակցությամբ։
2. ՍԴՀԿ քայլերգը կատարվում է կուսակցության գործունեությունը հատկանշող բոլոր հավաքների և հանդիպումների սկզբում, հոտնկայս։
3.ՍԴՀԿ քայլերգը հետևյալ բնագիրն ունի.
Քայլերգ
ՍԴ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
Հեռավոր երկիր նստած դա նժդեՀ
հայրենայաց բախտին մոտուստ ես տեղյակ,
քարոզ քաջարի նոր սկզբանց վեհ,
հեղափոխության ձայնատու ՀՆՉԱԿ։

Նոր գաղափարի քո ցանած սերմաՆ,
ազնիվ պտուղներ հասուննան արագ.
Կարին և Պոլիս որոտման նման՝
անդրանիկ շարժմունք ծընան քեզ ՀՆՉԱԿ։

Չար բռնակալը հայոց կեղեքիՉ
վախեն պահվեցավ ոսկի գահին տակ.
խուլ Եվրոպայի թնդաց մեն դալիճ,
հայը ցնցվեցավ, կարմրեցավ ՀՆՉԱԿ։

Այսօր քո սերմանց նոր պտուղք ահԱ
հասած կարմըրին, արյան նմանակ,
կենաց և մահու սուրբ ժամ մերձենա,
կարմիր հրավերիդ ակն ունիք, ՀՆՉԱԿ։

Կոչնակդ հնչեցո՜ւր, հնչեցուր արեԿ,
Թո՜ղ հայք ոտք ելլեն ծագե մինչև ծագ.
փշրի ժանտ շղթան, ծագե նոր արև,
«ազա՛տ ենք» հնչե, ոսկեզոծ ՀՆՉԱԿ։
ԺԳ
ՍԴՀԿ ԿՆԻՔԸ
ՍԴՀԿ կենտրոնական վարչությունն ունի կլոր կնիք, որի կենտրոնում ՍԴՀԿ խորհրդանշանն է։ Կնիքի վրա երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, բոլորաձև գրված է.
հայերեն -ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ռուսերեն -СОЦИАЛ ДЕМОКРАТИЧЕСКАЯ ПАРТИЯ ГНЧАК
անգլերեն- SOCIAL DEMOCRATIC HENCHAK PARTY

Կնիքի եզրային բոլորում նշված է հարկ վճարողի հաշվառման համարը՝ 02545616
ԺԴ
ՍԴՀԿ ԱՆԴԱՄԱՏՈՄՍԵՐ ԵՎ ԼԻԱԶՈՐԱԳՐԵՐ
1.ՍԴՀԿ յուրաքանչյուր անդամի տրվում է հատուկ անդամատոմս, որի արտաքին շապիկի վրա ՍԴՀԿ խորհրդանշանն է դրոշմված։ Անդամատոմսը վավերագրում է անդամի ինքնությունը (անուն, ազգանուն) և կազմակերպական պատկանելությունը (մարզ և մասնաճյուղ), կրելով նաև անդամի լուսանկարը։
2. Կենտրոնական վարչության և մարզային վարչությունների անդամներին տրվում է հատուկ ձևի լիազորագիր, որում ինքնությունը հաստատող տվյալներից բացի արձանագրվում է նաև զբաղեցրած պաշտոնը։ Լիազորագրերը նույնպես ունենում են լուսանկար կենտրոնական վարչության կնիքի դրոշմով։
3. ՍԴՀԿ անդամը խնամքով ու հոգատարությամբ պահում է անդամատոմսը և այն օգտագործում բացառիկ անհրաժեշտության դեպքում։ Անդամատոմսը ուրիշին հանձնել կամ փոխանցել չի թուլատրվում։
4.. ՍԴՀԿ շարքերից հեռացած կամ հեռացված անդամը պարտավոր է անմիջապես և առանց առարկության վերադարձնելու անդամատոմսը։

ՍԴՀԿ իրավաբանական հասցեն է
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Բաղրամյան պողոտա, թիվ 1, բն.57