среда, 30 ноября 2011 г.

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԾԵՐԱՆՈՒՄ Է

arm128949534630«Գոնե ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ հենց իմացել են` սերտիֆիկատ են ստանալու, միանգամից վազել են ննջասենյակ եւ զբաղվել են երեխայաստեղծ գործունեությամբ»,-անդրադառնալով կոալիցիայի «Ծնելիության սերտիֆիկատ» նախաձեռնությանը  եւ դրան վերագրվող ծնելիության աճին` նշեց առողջապահության նախկին նախարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Արարատ Մկրտչյանը:
-Պարո՛ն Մկրտչյան, հայտնի է, որ առողջապահության նախարարությունն ակտիվ քննարկում է կամավոր առողջապահական ապահովագրության մասին օրենքի նախագիծը, որից հետո, ըստ տեղեկությունների, անցում է կատարվելու պարտադիրին: Մինչդեռ մասնագետները նշում են, որ դա դառնալու է նոր ԱՊՊԱ:

Թե ինչպե՞ս է «բրոյլեր» հավիկը կտցահարել Հայրիկյանին

2-ej-Seyran-OhanyanyԳուրգեն Եղիազարյանը՝ Հայրիկյանի անցյալի եւ «գաղտնազերծման» օրենքի մասին

«Ես մեծ հաճույքով կընթերցեի մոռդովական ճամբարների բոլոր այն +սեքսոտների անունները, ովքեր մի տուփ պահածոյի համար շառով են տվել, սրիկայություններ են արել իրենց դրկիցների՝ նույն կալանավորների նկատմամբ: Բայց չեմ կարծում, որ ռուսական հատուկ ծառայություններն իրենց նման շռայլություն թույլ կտան»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ հայտարարեց ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպա, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Ընդհանրապես, անդրադառնալով խորհրդային հատուկ ծառայության արխիվները գաղտնազերծելու «Ժառանգության» ներկայացրած օրենքի նախագծին մասնագիտական տեսանկյունից՝ պարոն Եղիազարյանն այն համոզման է հանգել, որ հիմա արեւմտյան տերություններին հետաքրքիր են այն գործակալները, ովքեր գործել են 1980-ականներին եւ դեռ այժմ էլ կարող են գործել.

ՀԱԿ ներկայացուցիչ. ՀՀԿ-ն ԲՀԿ-ին ձերբակալություններով է պատժում եւ փորձում է ենթարկեցնել իրեն

11_203Վերջին օրերին թմրանյութեր պահելու կամ խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով  արդեն իսկ ձերբակալվել կամ կալանավորվել են «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության կամ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ուղղակի կամ անուղղակի առնչություններ ունեցող 4 անձինք: Ձերբակալվածներից մեկը ԲՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանն է, որը կասկածվում է թմրանյութեր պահելու մեջ: Այս զարգացումներին անդրադառնալով՝ ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակը, ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի, խոստովանել է, թե՝ ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումները նկատելի են դարձել՝ հավելելով, որ  դրանց վերաբերյալ կուսակցությունը վերջնական գնահատականներ կտա ավելի ուշ. թերեւս, հանդես կգա հայտարարությամբ:

пятница, 25 ноября 2011 г.

ՀԱԿ-ից «դեսանտ» են իջեցրել

P066-345-256-273-06060ՀԱԿ գրասենյակից Aravot.am-ին տեղեկացնում են, որ մոտ կես ժամ առաջ ՀԱԿ կենտրոնական գրասենյակից  մարզերից դեպի Երեւան բերող   ճանապարհների  ուղղությամբ մեկնել են ՀԱԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչները՝ վերահսկելու համար դեպի մայրաքաղաք բերող ճանապարհները: ՀԱԿ-ի այս քայլը նպատակաուղղված է չեզոքացնելու ոստիկանների կողմից ճանապարհների փակումը, ինչի պատճառով մարդիկ չեն կարողանում մասնակցել Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքներին:

Աշտարակ քաղաքի կողմից մուտք ապահովող ճանապարհի մոտ գտնվող ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության անդամ  Նուբար Բեյլերյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչ իրենց տեղ հասնելը՝ ոստիկաններն արգելել են այդ ճանապարհով Երեւան եկող մեքենաների մուտքը, հատկապես, երբ վերջիններս եղել են շատ ուղեւորներով: Ժամը 15.30-ի դրությամբ, քանի դեռ ՀԱԿ-ի ներկայացուցիչները հսկում էին ճանապարները՝ չէր արգելվում մեքենաների մուտքը:

Երեւան հասնելու համար բժշկի թո՞ւղթ է պետք ցույց տալ ոստիկաններին

P059-408-255-308-1c031ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Ալեքսանդր Ալեքյանն Aravot.am-ի հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրեց, որ Վանաձորից Երեւան ճանապարհի մի հատվածում «գազելի» վարորդը տեղեկացել է, որ Աշտարակից Երեւան ճանապարհին ոստիկանները կանգնած են եւ արգելում են մեքենաների մուտքը մայրաքաղաք: Ուղեւորների հետ համաձայնության արդյունքում՝ վարորդը փորձել է Եղվարդի ճանապարհով հասնել Երեւան: Ճանապարհի սկզբին ոստիկաններ են եղել կանգնած, որոնք այլ մեքենաներով «զբաղված»՝ չեն կանգնեցրել տվյալ «գազելին»: Իսկ Եղվարդի կենտրոնում արդեն, 4-5 ոստիկանական մեքենա փակել են «գազելի» ճանապարհը: Վարորդը պատճառաբանել է, որ իր հիվանդ քեռուն պետք է հասցնի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը: Ուղեւորներից մեկն իսկապես եղել է վատառողջ եւ իր հետ է ունեցել իր առողջական բոլոր փաստաթղթերը:

четверг, 24 ноября 2011 г.

Ամանորը չի խոչընդոտի իշխանափոխությանը

126330460276Հարցազրույց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ
- Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը վերջերս հայտարարեց, թե Կոնգրեսն այս հանրահավաքին ներկայացնելու է Սերժ Սարգսյանի հրաժարականի հռչակագիր: Ի՞նչ հռչակագրի մասին է խոսքը:
- Արտահերթ ընտրություններ անցկացնելու վիճակն, իրոք, հասունացած է: Շատերի մոտ տպավորություն է, թե Կոնգրեսը գնում է հերթական ընտրությունների: Սակայն հերքեմ` նման տրամադրություններ Կոնգրեսում բացակայում են: Նման տրամադրություններ երբեք չեն եղել, ու մենք հայտարարել ենք, որ ամեն ինչ անելու ենք` նրա հրաժարականին հասնելու համար: Այժմ մեր գործողությունները միտված են այդ հրաժարականին հասնելու:

Ո՞ւմ համար ենք կառուցում

Thursday_Daily-Lyudmila-Ամենամյա դարձած համահայկական դրամահավաքն այս տարի էլ կարծես կկայանա, առաջիկա օրերին կեզրափակվի այն: Ցավալիորեն դա շարունակում է համահայկական լինել: Իրականում կցանկանայի ունենային այնպիսի երկիր, որի քաղաքացին այնքան ապահովված լիներ, որ մարաթոնը ոչ թե համահայկական, այլ՝ հայաստանյան միջոցներով կայանար: Իհարկե, դեմ չեմ, որ այսօր իր մասնակցությունն ունի ակտիվ Սփյուռքը, որը հայ ժողովրդի կարեւորագույն մասնիկն է, բայց, իբրեւ ՀՀ քաղաքացի, ինձ լավ կզգայի, ավելին՝ նվաստացած չէի լինի, երբ հայրենիքում ապրողներս այնքան ապահովված չենք՝  ինքներս լուծելու ճանապարհների, ջրագծերի եւ այլնի կառուցման հոգսերը:

вторник, 15 ноября 2011 г.

Այդ վերջացած մարդը, կատարյալ սրիկան...

1-ej-verevi-lur«Մի կողմ թողնելով, թե ով է կինը եւ ինչ պրոբլեմ կա նրանց միջեւ, ես կարծում եմ, որ եթե Սյունիքի մարզպետը նույնիսկ չի կարողացել իրեն զսպել եւ կնոջը հարվածել է, այդտեղ արդեն գնահատականներ տալն անիմաստ է»,- yerkir.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երեկվա վարքագիծը, ասաց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը:

«Նա վերջացած մարդ է, մի կատարյալ սրիկա, որին իշխանությունները պահում, պահպանում, գուրգուրում են, որ օգտագործեն»,- հավելեց ընդդիմադիր գործիչը:

Հարցին` որո՞նք պետք է լինեն իշխանության քայլերն այս միջադեպից հետո, Լ. Սարգսյանը պատասխանեց. «Եթե Բեգլարյանին պարզապես հեռացրեցին, ապա սրան պետք է ոչ միայն հեռացնել մարզպետությունից, այլ նաեւ դատի տալ եւ երկար ժամանակով ձերբակալել, որովհետեւ, բացի իր կատարած մնացած բոլոր հանցագործություններից, որոնք երբեմն քողարկված են եղել, նա համարձակվել է բացահայտ ու հրապարակավ հարվածել կնոջը»:

Կառավարությունը խաբե՞լ էր

p15Առողջապահության նախկին նախարարը՝ 2012-ի բյուջեի մասին

«2012-ի բյուջեով գոնե կոալիցիոն կառավարությունը որոշակի գաղափարական փոփոխություններ ամրագրեր, որպեսզի ընտրողների առջեւ ասելու բան ունենային. ասենք՝ խոստացված տարածաշրջանային առողջապահական կենտրոնների վերաբերյալ այսպիսի գումարներ ենք հատկացրել եւ այսպիսի ծրագրեր ենք անելու… ՀՀԿ նախընտրական ծրագրում առողջապահական ոլորտի առաջնահերթություն էր ամրագրված պետպատվերի տեղադրման նոր ձեւի ներդնումը: Դժբախտաբար, այս բյուջեում էլ դա չենք տեսնում, եւ, որ ամենակարեւորն է, 2012-ի բյուջեի նախագծով էլ չի նախատեսվում կատարել կառավարության ծրագրում ամրագրված հիմնական խոստումներից մեկը՝ առողջապահական բյուջեին հատկացումները հասցնել 2,2 տոկոսի՝

понедельник, 14 ноября 2011 г.

Արարատ Մկրտչյան. «Շուկայի 70 տոկոսը Սամվել Ալեքսանյանինն է»

n-10414-bԸստ առողջապահության նախկին նախարարի, Հայաստանում կեղծ եւ ժամկետանց դեղերի խնդիրը կոծկում են՝ օլիգարխների շահույթը չսահմանափակելու համար

Հոկտեմբերի 8-ին ԵԽ-ում ընդունվել էր «Մեդիկրիմ» հռչակագիրը՝ ընդդեմ կեղծ դեղամիջոցների եւ ոլորտում կեղծարարության: Հոկտեմբերի 26-ին Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ անցկացվեց ընդդեմ կեղծ դեղամիջոցների գիտաժողով, որտեղ ներկայացվեց «Մեդիկրիմը»: Այս պահին «Մեդիկրիմը» ստորագրել է 12 պետություն. Գերմանիա, Իսրայել, Իսլանդիա, Իտալիա, Կիպրոս, Պորտուգալիա, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Շվեյցարիա: Հռչակագիրը բաց է ստորագրման համար: Հայաստանը չի միացել այդ հռչակագրին, մինչդեռ, ըստ տեղեկությունների, Հայաստանում շատ կան լեհական արտադրության կեղծ դեղեր:

суббота, 12 ноября 2011 г.

Վարչապետին ոչ սթափ վիճակում տեսնելով՝ ամոթ և ցավ ապրեցի. ՍԴՀԿ ատենապետ

Marti-1,2010.Hanrahavaq ert_thumbՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գնահատելով վարչապետի ելույթը, որտեղ նա ոչ սթափ վիճակում է, արձագանքեց. «Առաջին զգացողությունը, որ ունեցա, դա ամոթի զգացողությունն էր, որ երկրի գործադիր մարմնի ղեկավարը, երկրի 2-րդ դեմքը անսթափ վիճակով ներկայանա երիտասարդությանը և դեռ փորձի ինչ-որ մտքեր արտահայտել՝ փորձելով համոզել, թե այս երկրում ամեն ինչ նորմալ է, և այս երկրում երիտասարդը օրինակներ ունի, որին պետք է ընդօրինակի:
Ավելին՝ ցավ ապրեցի, երբ վարչապետը ասաց, թե մենք մոտ ապագայում այնպիսի երիտասարդներ ենք ունենալու, որոնք աշխարհին տարբեր ծառայություններ են մատուցելու: Դրանով նա ակամայից հաստատեց այն քաղաքական գիծը, որ տանում է այսօր գործող իշխանությունը: Այսինքն՝ մենք ստեղծում ենք ապագա ունեցող երիտասարդներ, որոնք իրենց ապագան դրսում պետք է կերտեն և ծառայեն այդ երկրներին»:

среда, 9 ноября 2011 г.

Պետք է երկիրն ազատել շնացած, կատաղած և վայրագ կապիտալիզմից ու մոնոպոլիզացիայից. ՀԱԿ ներկայացուցիչ

Gurgen EgiazaryanԲարենպաստ գործարար միջավայր ստեղծելու համար ո՛չ նոր ծրագրի վրա է պետք աշխատել, ո՛չ էլ նոր հեծանիվ հնարել. ամեն բան արդեն իսկ պատրաստ է, մնում է բարի կամք դրսևորել և երկիրն ազատել շնացած, կատաղած և վայրագ կապիտալիզմից ու մոնոպոլիզացիայից : «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով Արդյունաբերողների և գործարարների միության 6-րդ համագումարում Սերժ Սարգսյանի այսօր հայտնած այն մտքին, թե առաջիկայում գործարարներին կառաջարկվի մասնակցել մի մեծ ծրագրի, որը կարող է ոչ միայն նոր աշխատատեղեր ստեղծել, այլև Հայաստանին կայունություն բերել:

ՀԱԿ-ի` եվրոպական կառույցների հետ շփումները և Բրյուսելում ներկայացուցիչ ունենալը շատ բնական են. Լ. Սարգսյան

p7Հայ ազգային կոնգրեսի նպատակներն ու առաջնահերթությունները ներկայացնելու առումով եվրոպական կառույցների հետ շփումները, ինչպես նաև Բրյուսելում սեփական ներկայացուցիչ ունենալը շատ բնական են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե ի՞նչ կարող են նշանակել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` եվրոպական ֆինանսական կառույցների ղեկավարների հետ վերջին հանդիպումներն ու «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Բրյուսելում ներկայացուցիչ նշանակելը:
«Նմանօրինակ հանդիպումների ընթացքում ներկայացվում են Հայաստանում տիրող ներքաղաքական վիճակն ու առկա խնդիրները, իշխանությունների հակազգային քաղաքականությունը: Այսկերպ արվում է ամեն բան, որ Հայաստանը ներկայացվի իրական պատկերով, և աշխարհը հասկանա` ինչքանով է կարևորվում ՀԱԿ-ի պայքարը և ինչ նպատակներ է առհասարակ հետապնդում հայաստանյան ամենաակտիվ ընդդիմությունը»,- ասաց նա:

Պետք է երկիրն ազատել շնացած, կատաղած և վայրագ կապիտալիզմից ու մոնոպոլիզացիայից. ՀԱԿ ներկայացուցիչ

p2Բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու համար ո՛չ նոր ծրագրի վրա է պետք աշխատել, ո՛չ էլ նոր հեծանիվ հնարել. ամեն բան արդեն իսկ պատրաստ է, մնում է բարի կամք դրսևորել և երկիրն ազատել շնացած, կատաղած և վայրագ կապիտալիզմից ու մոնոպոլիզացիայից : «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով Արդյունաբերողների և գործարարների միության 6-րդ համագումարում Սերժ Սարգսյանի այսօր հայտնած այն մտքին, թե առաջիկայում գործարարներին կառաջարկվի մասնակցել մի մեծ ծրագրի, որը կարող է ոչ միայն նոր աշխատատեղեր ստեղծել, այլև Հայաստանին կայունություն բերել:

вторник, 8 ноября 2011 г.

«Ալիկի տեղը Մարգարի խուցն էր»

p1Հարցազրույց ՍԴՀԿ անդամ, ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի հետ
- Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին շրջանի իրար հաջորդած պաշտոնանկությունները:
- Ես ուղղակի զարմանք եմ ապրում ԵՄ անհեռատեսության վրա: Եթե Եվրոպայում մարդիկ մի քիչ աչալուրջ լինեին, ապա երկու շաբաթ անընդհատ չէին քննարկի Հունաստանի ճգնաժամը, չէին քննարկի հանրաքվե անցկացնելու հարցը: Երկու շաբաթ շարունակ նրանք մտավախություն ունեին, որ եթե ժողովուրդը հանրաքվեն մերժեր` «ոչ» ասելով, Եվրոպան կանգնելու էր լուրջ ճգնաժամի առջեւ: Մինչդեռ, այդքան երկար քննարկումների փոխարեն պետք է ՀՀ-ից հրավիրեին ցանկացած ՀՀԿ-ականի, մեկ միջին օլիգարխի, երկու թմրամոլի, ու որպես դիտորդ՝ պարոն Պրեսկոտին: Այդքանից հետո Հունաստանում հանրաքվեի համար 99,9 տոկոս արդյունք կգրանցվեր: Այնպես որ, 2 շաբաթ շարունակ բանավեճերը այնտեղ անիմաստ էին: Այս ամենն՝ ի միջիայլոց: Իսկ եթե ավելի լուրջ խոսենք, ապա ՀՀ-ում ընտրությունների ելքը իշխանությունները կարող են կանխորոշել մեկ ժամ առաջ: Վերջին նախագահական ընտրություններում ամեն ինչ կանխորոշվեց ընտրատեղամասերը փակելուց 3 ժամ առաջ:

ԱԺ պաշտոնից հանել-տանել նախընտրական շտաբի ղեկավար` եփած հավի ծիծաղը կգա. Գուրգեն Եղիազարյան

p2«Ոստիկանապետի պաշտոնանկությունը ուշացած էր. նա ուրիշ տեղում հիմա պիտի հայտվեր, ոչ թե նախագահի խորհրդականի պաշտոնում»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը:

«Ալիկ Սարգսանը ճկուն էր ու լուրջ արդյունքների հասավ մեծ փողեր լվանալու հարցում։ Մարգար Օհանյանը երեք տարի շարունակ լկտիաբար թալանում էր երկիրը, իր ղեկավարը չի՞ տեսել դա։ Հիմա գնալու է խորհրդական, որ լավ խորհուրդնե՞ր տա»,- տարակուսեց Եղիազարյանը:

Սերժ Սարգսյանը մաքրում է թիկունքը. ՀԱԿ ներկայացուցիչ

p1«Հայելի» ակումբի այսօրվա հյուրերն էին ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը և Հայ ազգային կոնգրեսից` Գուրգեն Եղիազարյանը:
Անդրադառնալով պաշտոնանկությունների վերջին դեպքերին՝ Գուրգեն Եղիազարյանը նշեց. «Այս պաշտոնանկությունները, մասնավորապես՝ ոստիկանապետի, մի քիչ ուշացած էր. գտնում եմ, որ նրա տեղը խորհրդականի աթոռը չէր: Նա պետք է այլ տեղ լիներ: Ես չեմ կարող Վլադիմիր Գասպարյանին համեմատել Ալիկ Սարգսյանի հետ, քանի որ Վ. Գասպարյանը գոնե մասնագետ է»:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի պաշտոնափոխությանը, Գ. Եղիազարյանը նշեց՝ ուրեմն խնդիր կա լուծելու. «Սերժ Սարգսյանը մաքրում է թիկունքը, քանի որ Հայաստանը լրջագույն խնդիրների առջեւ է կանգնելու: Իսկ փեսան պաշտոնանկ արվեց այն պատճառով, որպեսզի հերթական բլեֆը կիրառվի: Այսինքն՝ իշխանությունը գնում է ինքնաոչնչացման, և միակ ելքը արտահերթ ընտրություններն են»:

суббота, 5 ноября 2011 г.

Այսպես որ գնա, ՀՀ-ն կմնա առանց Սերժի

p3Որեւէ միտում կա՞ արդյոք, որ իշխանական վերնախավի պաշտոնանկություններն ու փոխատեղումները կարող են հասնել տուրուդմփոցի կամ փոխել քաղաքական ուժերի դասավորությունը, ինչպես ավելի վաղ կանխատեսել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Լրագրողների հետ զրույցում պատասխանելով այս հարցին` ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ «սովորաբար Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ մի բան հենց այնպես չի ասում», ուստի այս անգամ էլ դեռ կլսենք պաշտոնանկների արձագանքը` միգուցեեւ տուրուդմփոցի տեսքով: «Հնարավոր չի, որ դժգոհություն չարտահայտեն այդ ուղղությամբ, գուցե դա հրապարակային չլինի: Երբ լսում ենք, թե Ալիկ Սարգսյանը ինչպես է հավատարմության երդումներ տալիս Սերժ Սարգսյանին, բոլորիս մոտ ժպիտ է առաջանում, որ կարելի է այդ աստիճան ստրկամիտ լինել:

пятница, 4 ноября 2011 г.

Ղարաբաղյան կլանի կադրային ռեսուրսը սպառվել է, և Սերժ Սարգսյանն էլ այդ հասկանում է

g_image[3]Zham.am-ի հարցերին պատասխանում է ՀԱԿ-ի կազմի մեջ մտնող Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք նախագահի աշխատակազմի առաջին տեղակալ Միքայել Մինասյանի երեկվա հրաժարականը:

- Ես կարծում եմ, որ իրենից հեռացնելով Միքայել Մինասյանին`Սերժ Սարգսյանը փորձեց միանգամից մի քանի խնդիրներ լուծել, այդ թվում աշխարհաքաղաքական: Տեսեք բոլոր հրաժարականները սկսվեցին Սերժ Սարգսյանի` Մոսկվայից վերադառնալուց հետո: Ես կարծում եմ, որ Կրեմլին այնքան էլ դուր չէր գալիս Միքայել Մինասյանի ընդգծված արևմտամետությունը և, նրան պաշտոնանկ անելով, Սերժ Սարգսյանը փորձեց դուր գալ Ռուսաստանին և ապացուցել Կրեմլին ռուսամետ քաղաքական կուրսին իր հավատարմությունը :

Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը մոտ ապագայում ցրի Ազգային ժողովը. ՀԱԿ ներկայացուցիչ

0905Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արարատ Մկրտչյանը կասկածում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը, սեփական պաշտոններից հրաժարվելով, «գնում են» ՀՀԿ շտաբը ղեկավարելու, և նրանց` նման որոշում կայացնելու պատճառներն ավելի խորքային է համարում: Նման տեսակետ Մկրտչյանը հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Միաժամանակ, չեմ կարող հստակ ասել, թե ո՞ւր են նրանք երկուսը գնում, բայց դժվար թե ՀՀԿ շտաբը ղեկավարելու: Ընտրություններից մի քանի ամիս առաջ շտաբի ղեկավար և առաջին տեղակալ նշանակելը ժամանակավրեպ է, իսկ եթե այս ամենը համապատասխանում է իրականությանը, ուրեմն մենք գնում ենք արտահերթ ընտրությունների: Բացի այդ, այն ձևակերպումը, որ հրաժարականից հետո արեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը, մի քիչ տարակուսանք է հարուցում և կասկածներս հիմնավորում:

Լ. Սարգսյան. ՀԱԿ-ն իր տեղում չի դոփում

g_image[3]ՀԱԿ-ը տեղում չի դոփում: ՀԱԿ-ը ինստիտուցիոնալ կառույց է, ունի կոնկրետ նպատակներ ու շահեր` երկրում սահմանադրության կարգի վերականգնում, օրինականության հաստատում: Այս մասին ասուլիսում ասաց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը` պատասխանելով այն դիտարկմանը, թե ՀԱԿ-ը դոփում է իր տեղում:
«Մենք մեր նպատակներից չենք հրաժարվելու ու պայքարելու ենք: Մեր նպատակը ոչ թե խորհրդարանում պատգամավորական մանդատներ ունենալն է, այլ արդար ու թափանցիկ ընտրություններ են, օրենքի գերակայության, սահմանադրական կարգի վերականգնումը: Մենք գնում ենք ուղիղի այդ ճանապարհով»,- ասաց նա` ընդգծելով, որ այսօր մանդատներն իրենց բացարձակապես չի հուզում:

Պայմանավորվենք Ս. Սարգսյանի հետ, հետո նրա հրաժարակա՞նը պահանջենք. Լ. Սարգսյան

arm132040068156«Տեսակետ» մամուլի ակումբի հյուրը` Սոցիալ-դեմոկրատական-հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը, հայտարարեց. «Մենք հասնելու ենք Սերժ Սարգսյանի հրաժարականին անպայման, մենք մեր նպատակներից չենք հրաժարվելու»: Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ի քայլերին, նա նշեց, որ նոյեմբերի 25-ին կայանալիք հանրահավաքում այդ մասին կասվի:
«Մենք մանդատի համար չենք պայքարում, մեր պայքարը Հայաստանի ապագայի համար է»,- նկատեց Սոցիալ-դեմոկրատական-հնչակյան կուսակցության ղեկավարը:

четверг, 3 ноября 2011 г.

Հովիկ Աբրահամյանի պարզաբանումը համոզիչ չէր

a-13975-bՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանն էլ է կարծում, որ ԱԺ նախագահի հրաժարականը «դավադրությունների տեսության» շարքից է:

Երեկ ՀՀ խորհրդարանի նախագահ եւ ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանը փորձել է պարզաբանել, թե ինչու է որոշել առաջիկա ընտրությունների ժամանակ ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու առաջարկը ստանալուց հետո հրաժարվել ԱԺ խոսնակի պաշտոնից: Հիշեցնենք, որ ըստ ՀՀԿ պաշտոնական աղբյուրների՝ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տալու նախաձեռնությունը հենց Հովիկ Աբրահամյանինն է եղել:

среда, 2 ноября 2011 г.

Սերժ Սարգսյանը փորձում է վնասազերծել Ռոբերտ Քոչարյանին

e623f7ab74127e702c2c2b6270096df9Այս ռեստավրացիոն քայլերով Սերժ Սարգսյանը որեւէ բարեփոխում չի կարող իրականացնել, ընդամենը կասեցնում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը. yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով վերջին կադրային վերադասավորումների մասին, ասաց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը:

Նրա դիտարկմամբ` բոլոր մարդիկ, ովքեր այսօր հրաժարական են տալիս, իշխանության մեջ Ռոբերտ Քոչարյանի հիմնասյուներն էին, որոնց միջոցով նա հնարավորություն ուներ նորից վերադառնալու մեծ քաղաքականություն` 2013թ. նախագահական ընտրություններում ակնկալելով ռեվանշ վերցնել Սերժ Սարգսյանի նկատմամբ:

вторник, 1 ноября 2011 г.

Հայաստանի իշխանական համակարգն այնքան փտած է, որ ոչ մի հրաժարական չի փրկի այն

arm132013021153Հայաստանի իշխանական համակարգն այնքան փտած է, որ ոչ մի հրաժարական ու նշանակում ի վիճակի չէ փրկել Սերժ Սարգսյանի իշխանությունը, առավել եւս ինչ-որ բարեփոխում իրականացնել այդ համակարգերում եւ դրա արդյունքում շահել ժողովրդի վստահությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` մեկնաբանելով վերջին աղմկոտ պաշտոնանկությունները:

«Ոչ մի բան այս իշխանություններին փրկել չի կարող: Որովհետեւ հիմքից փտած է ամբողջ իշխանական համակարգը»,- նշել է Լ. Սարգսյանը:

Առողջ հատվածը ՀԱԿ-ում այնքան մեծ է, որ նույնիսկ դժգոհողները կհաշտվեն հերթական ընտրությունների մտքի հետ. ՍԴՀԿ

317581261126914Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, բոլոր մյուս քաղաքական գործիչների համեմատությամբ, մի մեծագույն առավելություն ունի. նա միշտ աշխատում է ազնիվ լինել հասարակության հետ և ասել այն, ինչ կարող է տեղի ունենալ, այդ թվում` հերթական ընտրությունների թեմայով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
«Կարծում եմ` դա պետք է շատ առողջ ընկալել և գնահատել նրա անկեղծությունը: Իհարկե, բոլորը չէ, որ միանշանակ են ընդունում Տեր-Պետրոսյանի քայլերը` երբեմն ակնկալելով ավելի ծայրահեղ արարքներ, և չեմ բացառում, որ ՀԱԿ-ի ներսում հերթական ընտրությունների առումով դժգոհություններ լինեն: Բայց առողջ հատվածը ՀԱԿ-ում այնքան մեծ է, որ նույնիսկ դժգոհողները կհաշտվեն հերթական ընտրությունների մտքի հետ: