пятница, 4 ноября 2011 г.

Պայմանավորվենք Ս. Սարգսյանի հետ, հետո նրա հրաժարակա՞նը պահանջենք. Լ. Սարգսյան

arm132040068156«Տեսակետ» մամուլի ակումբի հյուրը` Սոցիալ-դեմոկրատական-հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը, հայտարարեց. «Մենք հասնելու ենք Սերժ Սարգսյանի հրաժարականին անպայման, մենք մեր նպատակներից չենք հրաժարվելու»: Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ի քայլերին, նա նշեց, որ նոյեմբերի 25-ին կայանալիք հանրահավաքում այդ մասին կասվի:
«Մենք մանդատի համար չենք պայքարում, մեր պայքարը Հայաստանի ապագայի համար է»,- նկատեց Սոցիալ-դեմոկրատական-հնչակյան կուսակցության ղեկավարը:

Լ. Սարգսյանը հավելեց, որ Սերժ Սարգսյանի հետ որևէ պայմանավորվածություն չկա ապագա խորհրդարանական ընտրությունների մանդատների հարցում. «Չկա որևէ պայմանավորվածություն որևէ հարցում, մենք այդպես՝ ձեռքի հետ չենք գործում`պայմանավորվենք Ս.Սարգսյանի հետ, հետո նրա հրաժարակա՞նը պահանջենք... Մենք այդպես` «ձեռքի հետ» քաղաքականություն չենք վարում, այսօրվա խորհրդարանական կուսակցություններն են «ձեռքի հետ» գործունեություն վարում»:
«Եթե գործը հասնի հերթական ընտրություններին, աշխատելու ենք մեծամասնություն ունենալ խորհրդարանում եւ իմպիչմենթի միջոցով հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին»,- հայտարարեց Լ.Սարգսյանը:

http://www.1in.am/arm/armenia_politics_40840.html

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.