четверг, 23 февраля 2012 г.

Բաց Նամակ

121537162842
êáódzÉ-¸»ÙáÏñ³ï ÐÝã³ÏÛ³Ý Ïáõë³ÏóáõÃÛáõÝ Ï»ÝïñáÝ³Ï³Ý í³ñãáõÃÛáõÝ
³ï»Ý³å»ï ÈÛáõ¹ÙÇɳ ê³ñ·ëÛ³Ý
´³ó Ý³Ù³Ï Ð³Û³ëï³ÝÇ Ð³Ýñ³å»ïáõÃÛ³Ý ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛ³Ý Ý³Ë³ñ³ñÇÝ
гñ·»ÉÇ å³ñáÝ ÂáíÙ³ëÛ³Ý.
ÆÝãå»ë ·Çï»ù ÇÙ ÏáÕÙÇó 16.02.2012Ã. ¹ÇÙáõÙ ¿ Ý»ñϳ۳óí»É г۳ëï³ÝÇ Ð³Ýñ³å»ïáõÃÛ³Ý ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛ³Ý Ý³Ë³ñ³ñáõÃÛáõÝ, áñáí Ëݹñ»É »Ù ³Ýí³í»ñ ׳ݳã»É 14.02.2012Ã. ϳï³ñí³Í êáódzÉ-¸»ÙáÏñ³ï ÐÝã³ÏÛ³Ý Ïáõë³ÏóáõÃÛ³Ý Ýáñ ËÙµ³·ñáõÃÛ³Ùµ ϳÝáݳ¹ñáõÃÛ³Ý ¨ Ýáñ ³ï»Ý³å»ïÇ Ù³ëÇÝ ï»Õ»ÏáõÃÛáõÝÝ»ñÇ ·ñ³ÝóáõÙÁ: ÖÇßï ¿, §ì³ñã³ñ³ñáõÃÛ³Ý ÑÇÙáõÝùÝ»ñÇ ¨ í³ñã³Ï³Ý í³ñáõÛÃÇ Ù³ëÇݦ ÐÐ ûñ»ÝùÇ 30-ñ¹ Ñá¹í³ÍÇ 2-ñ¹ Ù³ëÇ ÑÇÙùáí ÇÙ ¹ÇÙáõÙÇ ÑÇÙ³Ý íñ³ í³ñã³Ï³Ý í³ñáõÛÃÁ ѳٳñíáõÙ ¿ ³ñ¹»Ý ÇëÏ Ñ³ñáõóí³Í, ë³Ï³ÛÝ ÙÇÝã ûñë ¹ñ³ í»ñ³µ»ñÛ³É áñ¨¿ ï»Õ»ÏáõÃÛáõÝ ã»Ù ëï³ó»É:

вторник, 21 февраля 2012 г.

ՍԴՀԿ-ն չի՞ ընդգրկվի ՀԱԿ ցուցակում

92a3e8531c841909bf25645fe366cdd7Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը համոզված է, որ կուսակցությունը պառակտելու փորձերը նպատակ ունեն խոչընդոտել Կոնգրեսի դաշինքի կազմում ՍԴՀԿ մասնակցությունը խորհրդարանի ընտրություններին։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով պետական ռեգիստրում ՍԴՀԿ անունով նոր կուսակցության գրանցման փաստին, Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ իր գլխավորած ՍԴՀԿ-ը Արդարադատության նախարարության պետռեգիստրում վերագրանցվել է դեռեւս 2004-ի փետրվարին։

Վահանի արգանդի պտուղը եւ գործիքը

Lyudmila Sargsyan (21)ՍԴՀԿ-ի շուրջ պատմությունը պետք է վաղուց ավարտված լիներ, բայց ինչպես երեւում է, այս հարցի շուրջ շահագրգռված կողմերը շատ են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԴՀԿ ատենապետԼյուդմիլա Սարգսյանը եւ նշեց, որ կուսակցությունը պառակտել ցանկանում են ոչ միայն ՍԴՀԿ-ից դուրս եկած հատվածը, այլեւ կառավարությունը:

Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ Գեւորգ Պերկուպերկյանը /ՍԴՀԿ-ի նոր ատենապետն է/ ընդամնեը գործիք է Սեդրակ Աճեմյանի եւ Վահան Շիրխանյանի ձեռքում: “2011-ի հունվարի 20-ին Գեւորգ Պերկուպերկյանի եւ նրան աջակցողների կողմից “Հայոց Աշխարհում”  հայտարարություն է տարածվել ՍԴՀԿ ութերերոդ համագումարի մասին:

Ցանկացած հոգեխանգարված մարդ կերազի Հայաստանի պես երկրում ապրել. Գուրգեն Եղիազարյան

Gurgen Egiazaryan (7)Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ատենապետի պաշտոնում պետռեգիստրի կողմից երկու մարդու` Լյուդմիլա Սարգսյանի եւ  Գեւորգ Պերկուպերկյանի գրանցումը կարող է լինել կա’մ Հայաստանի նման երկրում, կա’մ էլ` հոգեբուժարաններում: Այս մասին, այսօր` փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՍԴՀԿ  անդամ Գուրգեն Եղիազարյանը:

«հոգեբուժարաններում մարդն ասում է. «Ես Նապոլեոնն եմ, ես Չինգիզ խանն եմ», իսկ այստեղ դեռ մի բան էլ առաջ են անցել եւ նույնիսկ փաստաթուղթ են տալիս, որ ինքը Նապոլեոնն է: Ցանկացած հոգեխանգարված մարդ կերազի նման երկրում ապրել: Ոչ մի երկրում ինքնակոչ նապոլեոններին փաստաթուղթ չեն տալիս: Իսկ այստեղ տալիս են»,- կարծիք  հայտնեց Գուրգեն Եղիազարյանը:

понедельник, 20 февраля 2012 г.

ՍԴՀԿ. «Մեծ ընտանիքում» պատերազմը շարունակվում է

Lyudmila Sargsyan (13)Երկու օր առաջ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանն է ուղարկել «ՍԴՀԿ նոր խմբագրությամբ կանոնադրությունը և նոր ատենապետի մասին տեղեկությունները գրանցվել են» բովանդակության մի գրություն, որում նշված է, որ կուսակցության նոր ատենապետ է նշանակվել Գևորգ Պերկուպերկյանը»: Ի դեպ, վերջինս պետռեգիստրում գրանցվելու նպատակով յուրայինների հետ երկար տարիներ փորձում էր ՍԴՀԿ գործող ատենապետ Լյուդմիլա Սարգսյանից վերցնել կուսակցության ատենապետությունը և կուսակցության խորհրդանիշերը: «Հայացք»-ի հետ զրույցում Լյուդմիլա Սարգսյանը հայտնեց, որ անօրենությունը կանխելու նպատակով իրենք արդեն նամակ են ուղարկել արդարադատության նախարարություն: Հիշեցնենք, որ 2010 թ. 124-ամյա կուսակցության մի թևը դատարանում վիճարկում էր Լյուդմիլա Սարգսյանի 2004 թվականի ատենապետության հարցը և փորձում էր դատարանի միջոցով ստանալ կուսակցության կնիքը:

пятница, 17 февраля 2012 г.

ՍԴՀԿ-ի ատենապետի պաշտոնը կրկին վիճարկվում է - «Ազատություն» ռ/կ

ՍԴՀԿ-ի ատենապետի պաշտոնը կրկին վիճարկվում է - «Ազատություն» ռ/կ (Audio)

Նույն անվան տակ երկու կուսակցությո՞ւն է գործում. ՍԴՀԿ-ն պահանջում է պատժել կեղծարարներին

Paper1Երեկ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ստացել է նամակ, որում  Գևորգ Պերկուպերկյան անունով մեկը, ներկայանալով որպես ՍԴՀԿ ատենապետ, պահանջում է եռօրյա ժամկետում  իրենց կուսակցությանը  հանձնել կուսակացության  դրոշը, գրանցման վկայականը, կնիքը կուսակցության փաստաթղթերը, գույքը, արխիվը: Այսօր այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

четверг, 16 февраля 2012 г.

Իրազեկում

hnchak-DroshՍոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը տեղեկացնում է բոլոր լրատվամիջոցներին,որ յուրաքանչյուր հայտարարություն, որ կտարածվի ՍԴՀԿ ԿՎ -ի անունից անօրինական ճանաչել, եթե ստորագրված չէ ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի կողմից:

ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Լյուդմիլա Սարգսյան

понедельник, 13 февраля 2012 г.

Լյուդմիլա Սարգսյանը «կոտրված չէ» կոալիցիոն համաձայնությունից

Lyudmila Sargsyan.Marti-1,2010.Hanrahavaq ert_thumbAravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ, քաղաքական կոալիցիայի նիստ է տեղի ունեցել, որի արդյունքում«կոալիցիոն կողմերը քննարկել եւ արձանագրելեն խորհրդարանական ընտրություններումսեփական ընտրացուցակներով հանդես գալու,փոխադարձ հանդուրժողականությանմթնոլորտում եւ քաղաքակիրթ մրցակցությանկանոններով ընտրություններին մասնակցելուիրենց պատրաստակամությունը»: Կարեւորվել է կոալիցիոն գործընկերության միասնականությունն ու համախմբվածությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական զսպվածության եւ կոռեկտության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը, ազնիվ մրցակցությամբ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու վճռականությունը:

Հրազդանի քաղաքապետի ընտրությունները պետք է դաս դառնան ողջ հայության համար. Գուրգեն Եղիազարյան

Gurgen Egiazaryan (8)Հրազդանում քաղաքապետի ընտրությունները պետք է դաս դառնան ոչ միայն ընդդիմության, այլև ամբողջ հայ ժողովրդի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՍԴՀԿ անդամ, ԱԱ նախկին փոխնախարար, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը`խոսելով Հրազդան քաղաքի ընտրությունների մասին: Այն հարցին, թե Հրազդանի ընտրությունները հիմք տալիս են բոյկոտել ԱԺ ընտրությունները, նա պատասխանեց, որ ԱԺ ընտրությունները բոյկոտել նշանակում է թողնել, որ թաթար մոնղոլները բնաջնջեն Հայաստանը: Ըստ նրա` պետք է պայքարել, ոտքի կանգնել, և նրանց երկրից դուրս շպրտենք:

Գուրգեն Եղիազարյան. Ընտրությունները խախտվել էին առավոտյան 7-ին

Gurgen Egiazaryan (9)«Այս ընտրություններում իշխանությունները ունեին երկու հզոր օգնականներ. մեկը սաստիկ ցուրտն էր` ընտրատեղամասերի ուղղակի կիսակապտած անդամներն էին, երկրորդը ՝ քաղցած, սովահար եղած, էդ քաղցից անտարբեր դարձած հրազդանցիները, որ կուլ գնացին 5000 դրամով: Այս գործոներն էին, որ օգնեցին գործող քաղաքապետին»,- Panorama.am-ի հետ զրույցում խոսելով Հրազդանում կայացած տեղական ընտրությունների մասին` ասաց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը, ով նախօրեին կայացած քվեարկության ժամանակ տեղամասերից մեկում քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի վստահված անձն էր:
«Եթե հետևենք ընտրական տեխնոլոգիաներին, ապա շատ բան այստեղ կարող ենք պարզել: Նախ և առաջ ընտրությունները խախտվել են առավոտյան ժամը 7-ին, ինչը խայտառակ խախտում էր. ընտրատեղամասում -5-6 աստիճան էր, դրսում՝ -20 աստիճան, հավաքարարը մաքրել էր դահլիճի հատակը, հատակը ջրից սառել էր, և դիտորդները, հանձնաժողովականները մտան այդ խուցը: Ցուրտն ազդում էր մարդկանց վրա: Անգամ դա էր հաշվարկված, ընտրատեղամասերում նստել չէր լինում»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը` վստահեցնելով, որ հրազդանյան ընտրությունների արդյունքները պայմանավորված են նաև «տեղամասերում ցուրտ լինելու հանգամանքով»:

суббота, 4 февраля 2012 г.

«Կեցցե մանուշակների հեղափոխությունը»

Gurgen Egiazaryan (25)ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը՝ խորհրդարանական ընտրությունների եւ «բարետես ու փամփլիկ տղաների» մասին

- Վերջերս մամուլի ակումբներից մեկում Դուք հայտարարել էիք, որ ՀՀԿ ցուցակներով խորհրդարան են գալու «մինչեւ 35 տարեկան բարետես երիտասարդներ»: Ի՞նչ նկատի ունեիք, Սերժ Սարգսյանը փոխո՞ւմ է իր թիմը:

- Հիշեցնեմ Հանրապետական կուսակցության պատմությունը. երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանը թողել էր մի փոքրիկ կուսակցություն, որը մեկ գիշերվա ընթացքում դարձավ հզորագույն կուսակցություններից մեկը: Ինչպես մեկ գիշերվա ընթացքում դարձավ, այնպես էլ մեկ գիշերվա ընթացքում կփլուզվի: Կյանքի օրինաչափությունն է այդպիսին:

Ինչ մնում է իմ հայտարարությանը, այո, իմ ունեցած տեղեկություններով՝ այս անգամ ՀՀԿ ցուցակում մոտ 80 տոկոսը կլինեն բարետես, ինչու ոչ՝ նաեւ փամփլիկ երիտասարդներ, գելած մազերով: Կարծում եմ՝ այսօր Հայաստանում կրկնվելու է վրացական սցենարը:

Քրդստանը՝ մինչեւ մայի՞ս

Gurgen Egiazaryan (3)«Մինչեւ մայիս աշխարհի քարտեզը կվերաձեւվի, եւ կառաջանա նոր պետություն՝ Քրդստան: 40 միլիոն քրդերը կունենան իրենց հայրենիքը՝ Քիրքուկ մայրաքաղաքով: Ու եթե մինչ այժմ արեւմտյան պետություններին թուրքական էքսպանսիայից պահում էին Պարսկաստանը, Իրաքը, հիմա դա կանի նորաստեղծ Քրդստանը: Այս ծրագրի մի մասը նախապատրաստում են Հայաստանում: Արաքսի հարավային հատվածում Թուրքիան եւ Ադրբեջանը Պարսկաստանից կպոկեն Ատրպատականը: Այսօր սրան խոչընդոտում է միայն ՌԴ-ի ներկայությունը Հայաստանում»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:

среда, 1 февраля 2012 г.

Իշխանությունները պատրաստվում են ՀԱԿ-ի դեմ հակաքարոզչության նոր ալիք բարձրացնել. մամուլ

Lyudmila Sargsyan (1)«Ժողովուրդ»-ը գրում է, որ իշխանությունները պատրաստվում են Հայ ազգային կոնգրեսի դեմ հակաքարոզչության նոր ալիք բարձրացնել և ընդդիմադիր գործիչների վերաբերյալ ուշագրավ «փաստեր վերհանել»:
Մասնավորապես, լավատեղյակ աղբյուրներից «ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ իշխանությունները փորձելու են հիմնականում կենտրոնանալ, թե ընդդիմադիր գործիչներից ով է իշխանության ներկայացուցիչների հետ մտերիմ հարաբերությունների մեջ կամ երբևէ եղել:
Եվ այդ ամենն առաջին հերթին անելու են լրատվամիջոցներին տեղեկատվական արտահոսք կազմակերպելով, որպեսզի «ապացուցվի», որ ՀԱԿ-ն ընդդիմություն չէ: