вторник, 21 февраля 2012 г.

ՍԴՀԿ-ն չի՞ ընդգրկվի ՀԱԿ ցուցակում

92a3e8531c841909bf25645fe366cdd7Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը համոզված է, որ կուսակցությունը պառակտելու փորձերը նպատակ ունեն խոչընդոտել Կոնգրեսի դաշինքի կազմում ՍԴՀԿ մասնակցությունը խորհրդարանի ընտրություններին։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով պետական ռեգիստրում ՍԴՀԿ անունով նոր կուսակցության գրանցման փաստին, Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ իր գլխավորած ՍԴՀԿ-ը Արդարադատության նախարարության պետռեգիստրում վերագրանցվել է դեռեւս 2004-ի փետրվարին։

«Դուք գնում եք մի տեղ, ներկայանում եք եւ ցույց եք տալիս ձեր անձնագիրը, բայց ձեզ ասում են, որ նույն անձնագրով մարդ արդեն գոյություն ունի եւ կասկածի տակ են դնում ձեր ինքնությունը։ Նույն բանը կլինի, եթե ես գնամ, պետռեգիստրում գրանցեմ Հայաստանի հանրապետական կուսակցություն ու հայտարարեմ, որ կուսակցության նախագահը ես եմ, ոչ թե Սերժ Սարգսյանը», - կուսակցության շուրջ ստեղծված վիճակը իր հերթին պարզաբանեց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը։

Նրա կարծիքով, իշխանություններն այս պատմությունը կազմակերպել են, նպատակ ունենալով հարվածի տակ դնել անգամ ՀԱԿ մասնակցությունը՝ ԱԺ ընտրություններին։

«Պատկերացրեք՝ ՀԱԿ-ը իր կազմում ունենալով ՍԴՀԿ-ը, ընտրություններին որպես քաղաքական դաշինք մասնակցելու հայտ է ներկայացնում ԿԸՀ, եւ պարզվում է, որ գոյություն ունի ՍԴՀԿ անունով մեկ այլ կուսակցություն, որի ատենապետն է Գեւորգ Պերկուպերկյանը։ ՀԱԿ-ի հայտը չեն ընդունում, եւ մինչեւ դատական քաշքշուկների միջոցով պարզվում է խնդրի էությունը, ընտրություններն անցնում են», - ասաց պարոն Եղիազարյանը։

Նա տեղեկացրեց, որ գործի վերաբերյալ դիմում է ներկայացվել դատախազություն եւ Արդարադատության նախարարություն։ «Եթե խնդիրը մոտակա ժամանակներս չհարթվի, մենք կգերադասենք վտանգի տակ չդնել ՀԱԿ մասնակցությունն ընտրություններին եւ որպես կուսակցություն դուրս կգանք ՀԱԿ ցուցակներից»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը եւ հավելեց. «ծայրահեղ դեպքում, ՀԱԿ ցուցակի մեջ կընդգրկվենք որպես անհատ գործիչներ»։

  Հիեցնենք, որ Արդարադատության նախարարությունը ՍԴՀԿ-ն ատենապետ է ճանաչել է Գեւորգ Պերկուպերկյանին։

http://www.a1plus.am/am/politics/2012/02/21/sdhk

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.