среда, 1 февраля 2012 г.

Իշխանությունները պատրաստվում են ՀԱԿ-ի դեմ հակաքարոզչության նոր ալիք բարձրացնել. մամուլ

Lyudmila Sargsyan (1)«Ժողովուրդ»-ը գրում է, որ իշխանությունները պատրաստվում են Հայ ազգային կոնգրեսի դեմ հակաքարոզչության նոր ալիք բարձրացնել և ընդդիմադիր գործիչների վերաբերյալ ուշագրավ «փաստեր վերհանել»:
Մասնավորապես, լավատեղյակ աղբյուրներից «ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ իշխանությունները փորձելու են հիմնականում կենտրոնանալ, թե ընդդիմադիր գործիչներից ով է իշխանության ներկայացուցիչների հետ մտերիմ հարաբերությունների մեջ կամ երբևէ եղել:
Եվ այդ ամենն առաջին հերթին անելու են լրատվամիջոցներին տեղեկատվական արտահոսք կազմակերպելով, որպեսզի «ապացուցվի», որ ՀԱԿ-ն ընդդիմություն չէ:

«ՀԱԿ անդամ, ԱԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը բնական համարեց իշխանությունների մտադրությունները: «Ակնհայտ է, որ իշխանությունները պետք է փորձեն պառակտել Կոնգրեսը, քանի որ առաջիկայում համաժողովրդական նոր ալիք է բարձրանալու, ու նաև այլ ուժերի հետ ենք վերահսկելու ընտրությունների արդյունքները, իսկ դա կարող է սպառնալ կոալիցիայի, ՀՀԿ-ի՝ մեծամասնություն կազմելուն:
Իշխանություններն էլի կփորձեն նման քայլերի դիմել, բայց հուսով եմ՝ ապարդյուն: Նախկինում էլ նրանց կողմից եղել են նման անհաջող փորձեր: Կարծում եմ՝ մեզ մոտ ողջախոհությունն ավելի շատ է, քան ամբիցիաները»,- նշել է նա:

http://www.1in.am/arm/press_parmenia_57692.html

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.