вторник, 31 января 2012 г.

Սովածը կուշտին ձայն չի տա. Գուրգեն Եղիազարյան

Gurgen Egiazaryan (5)Հայ ազգային կոնգրեսի անդամ Գուրգեն Եղիազարյանը երկրում տիրող իրավիճակի միակ ելքը համարում է արդար ընտրությունները։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ վերջին հինգ ընտրությունների ժամանակ արձանագրված երևույթները մեկը մեկից խայտառակ են եղել։

«Ամեն ընտրություններին հույսերս կապում ենք Եվրոպայից եկած տարբեր սկոտների-բաների հետ, դրա համար էլ ավելի խայտառակ արդյունքներ ենք ստանում։ Եկեք նորմալ ընտրություններ անցկացնենք, թող ժողովուրդը որոշի՝ ում է ընտրում։ Բայց սովածը երբեք կուշտին ձայն չի տա»,-ասաց Եղիազարյանը։

Նա հայտարարեց, որ Կոնգրեսը վճռական է տրամադրված, գնալու է ընտրություններին «այդ 60% տոկոս սովածների համար» և գնալու է մինչև վերջ՝ ընդհուպ մինչև ծայրահեղ քայլեր։ Հարցին, թե ո՞րն է այդ ծայրահեղ քայլը Կոնգրեսի պատկերացմամբ, Եղիազարյանը պատասխանեց. «Ժողովրդին ոտքի ենք հանելու և տանելու ենք իշխանափոխության»։

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ երեկ արված հայտարարությանն անդրադառնալով՝ Եղիազարյանն ասաց. «Ընտրություններից առաջ ընդդիմադիրների թիվը կտրուկ ավելանում է, իսկ հետո պարզվում է, որ ուղղակի պորտֆելի համար համաձայնության են գալիս իշխանության հետ։ Տա Աստված, որ Օսկանյանն իրոք ընդդիմադիր լինի, բայց ես նայում եմ նրա աչքերին ու մի տեսակ չեմ հավատում»։

Ասուլիսի մյուս բանախոս Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ ինքը շատ կցանկանար, որ ընտրություններին մասնակցող ուժերն հանձնաժողովներում իրենց տեղերը չծախեին, վստահված անձինք կատարեին իրենց պարտականությունները։ 

http://lurer.com/?p=10476&l=am

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.