вторник, 31 января 2012 г.

ՀԱԿ-ում դավաճանների չեմ ճանաչում. Գուրգեն Եղիազարյան

Gurgen Egiazaryan (5)«Հայելի» ակումբի այսօրվա հյուրերն էին ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը և ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Ըստ Լ. Ալեքսանյանի՝ ՀՀԿ ցուցակը կազմվելու է նոր ձևով, ՀՀ նախագահը հաշվի է առնելու հասարակության, կուսակցականների կարծիքը, և նոր խորհրդարանը լինելու է առողջ:
«Հայտարարել ենք, որ սերնդափոխություն է լինելու, անձերի հետ կապված ոչինչ չի քննարկվել: Բայց ասվել է, որ գործարարները պետք է իրենց գործով զբաղվեն, իսկ կանայք ավելի շատ լինեն»:
Մինչդեռ Գ. Եղիազարյանը նկատեց, որ ամենաժողովրդավարական սկզբունքով են կազմելու ՀԱԿ-ի ցուցակը. «Մերը այլ ցուցակ է, և ես ցանկություն չունեմ լինելու ՀԱԿ-ի ցուցակում. ժպիտը դեմքներիս ենք ցուցակը կազմելու»:

«Ես վախենում եմ, որ հանկարծ ՀԱԿ-ի ցուցակը կազմելիս փլվի այդ կառույցը, ձեր ասած` ժպիտով չեք կազմելու ձեր ցուցակը, պարոն Եղիազարյան»,- կատակելով հայտարարեց Լեռնիկ Ալեքսանյանը:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ օրերս ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը իր հարցազրույցում նշել է, թե ՀԱԿ-ի ցուցակը կազմելիս առաջնային տեղերում պետք է լինեն մարդիկ, ովքեր դավաճան չեն, անբիծ են ու լիդեր, հարցրինք` ովքե՞ր են ՀԱԿ-ի դավաճանները, որոնց չպետք է ընդգրկել ցուցակի առաջնային տեղերում:
«ՀԱԿ-ի ներսում դավաճանների ցուցակ չունեմ, ես այդ մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, ես այսօրվա ՀԱԿ-ի ներսում նման մարդկանց չեմ ճանաչում»,- պատասխանեց Գուրգեն Եղիազարյանը` չբացառելով, որ իշխանությունները ՀԱԿ-ի ցուցակը կազմելիս խժդժություններ կազմակերպելու մղումներ ունեն: Ի պատասխան՝ Լեռնիկ Ալեքսանյանը նշեց. «Մաքրեք ՀԱԿ-ը, պարոն Եղիազարյան, մաքրեք...»:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.