вторник, 17 января 2012 г.

Հերյուրանքների շարան

Snap_2010.05.10 15.05.02_001Հ1-ը մի ամբողջ հաղորդում նվիրեց հայտնի հետախույզ Վարդանյանի մահվան առիթով, մասնավորապես աղաղակելով, որ վերջինս 90-ականներին եղել է հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ, խոսել երկրի հետախուզության զարգացման եւ առհասարակ հետախուզական աշխատանքների մասին, եւ իբր Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ ոչ (բայց չեք նշել, թե ինչի համար է «ոչ» ասել): Ու ըստ Հ1-ի՝ միայն Սերժ Սարգսյանի օրոք է հարցը կրկին բարձրացվել, եւ, փաստորեն, այդժամ է մեր հետախուզությունը կանգնել բոլորովին նոր ուղու վրա: Եվ այս ամենի վառ ապացույց-փաստարկ էր ներկայացվում Վարդանյանին Սարգսյանի կողմից շքանշանով պարգեւատրումը:

Մինչդեռ սա հերյուրանքների մի ամբողջ շարան է, որովհետեւ՝ առաջին. եթե 90-ականներին հանդիպել են վերոնշյալ անձինք, ապա այդ ժամանակ քչերին էր հայտնի Վարդանյանը եւ հետեւաբար՝ իր սխրանքները, ուրեմն, Տեր-Պետրոսյանը չէր կարող ցանկացած մարդու հետ, որին չէր ճանաչում, խոսել հետախուզական հարցերից:

Ի դեպ, մի ժամանակ էլ խոսում էին այն մասին, որ Տեր-Պետրոսյանը չէր կարող Շուշին գրավել, որովհետեւ, նախագահ լինելով, նա այս հարցին դեմ էր իբր արտահայտվել, սակայն, ինչպես տեսանք, Շուշին գրավեցին… Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը Վարդանյանին ասել էր, որ մեր երկրին հետախուզություն հարկավոր չէ, ապա ինչպե՞ս եղավ, որ նրա հանդիպումից հետո յոթ տարիների ընթացքում հետախուզությունը մնաց իր տեղում: Ավելին՝ հենց նրա ժամանակ հետախուզության հատուկ ջոկատը վերածվեց փոքր, բայց լրջագույն ստորաբաժանման, եւ Էրեբունու ոստիկանությանը կից զորամասի տարածք հատկացրեց, որտեղ հետախուզության հատուկ նշանակության միավորումը դիրքավորվեց: Հիմա մահացած մարդու շուրթերով հայտարարում են, թե Տեր-Պետրոսյանը դեմ էր դրան: Իրականում, ըստ իս, այս ամենն արվում է նախընտրական շրջանում, եւ քանի որ երկիրը ծախված ու ոչնչացված է, իսկ աղքատությունն անցել է 56 տոկոսը, հետեւաբար այս պարագայում ոչինչ չի մնում, քան ՀԱԿ-ին այսօրվանից փնովելը՝ ի դեմս ՀԱԿ առաջնորդի:

Պարոնայք թալանչիներ, պարոնայք չկշտացողներ, պարոնայք անբարոյականներ, Հայաստանը հայաթափվում է, նման պարագայում ՀՀ անվտանգությունը վտանգված է, ուշքի եկեք՝ վաղը ուշ կլինի:

Գուրգեն Եղիազարյան,  ՍԴՀԿ անդամ

http://www.hraparak.am/2012/01/17/heryuranqneri-sharan/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.