четверг, 12 января 2012 г.

ՕԵԿ-ի մասին խոսելն է անգամ անիմաստ

1-ej-verevi-lurԹեեւ Հանրապետականն արդեն բավական երկար ժամանակ պնդում է, թե ցանկանում է արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել, բայց ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանն առավել քան համոզված է, որ Հանրապետականն անկեղծ չէ իր ցանկությունների մեջ:

Ըստ նրա` իշխող կուսակցությունը դեմ է 100 տոկոսանոց համամասնականի անցնելուն, քանի որ դա նվազեցնում է ԱԺ-ում իրենց տեղերը, պակասում է վերահսկողությունը ընտրատեղամասերում: Ընտրակարգը փոխելու դեպքում նա թեեւ համոզված չէ, որ փող տվող-ընտրվողները բացարձակապես կվերանան, բայց կարծում է, որ համամասնականի ցուցակներում ավելի քիչ տեղ կունենան:

ՍԴՀԿ նախագահը համոզված է, որ իշխանություններն արդեն երեք ամիս սկսած իրենց քարոզարշավով հերթական չիրականանալի խոստումներով են կերակրում ժողովրդին: Լյուդմիլա Սարգսյանն առաջարկում է ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին` ցանկությունների անկեղծությունն ապացուցելու համար ընդունել ընդդիմության առաջարկությունը:

ՕԵԿ-ի մասին խոսելը հարկ չի համարում, քանի որ կարծում է, որ վերջինս կանի այն, ինչ ասի ՀՀԿ-ն: Եվ առահասարակ, ըստ Սարգսյանի, ՕԵԿ-ը երբեք էլ ձայն չի կարող հավաքել ընտրությունների ժամանակ, եթե ապահովի էլ որոշակի թվով ձայներ, ապա միայն ՀՀԿ-ի հաշվին:

http://www.yerkir.am/am/news/18316.htm

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.