вторник, 10 января 2012 г.

ՀԱԿ-ը չի փոխելու իր ռազմավարությունը


Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության նախագահ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՀԱԿ-ը փետրվար ամսին իր գործելաոճը չի փոխելու: Կշարունակվեն հանրահավաքները, և շեշտը հատկապես կդրվի մարզերում տարվող աշխատանքների վրա:

«Մենք ձգտում ենք կանխել հերթական կեղծված ընտրությունները: Իշխանություններն այլեւս չեն կարող ժողովրդին ստով կերակրել: Երկրի իրավիճակն աղետալի է, սովը վրա է հասել գրեթե բոլոր ընտանիքներին, հատկապես այժմ` ամանորյա տոներից հետո: Ժողովրդի վրդովմունքն այնքան ուժեղ է, որ մեկ ամսում էլ կարելի է հասնել արտահերթ ընտրությունների կազմակերպման: Ամեն ինչ կախված է բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցություն ունեցող մարդկանց քանակից: Լինեն դրանք հերթական, թե արտահերթ ընտրություններ, դրանց պետք է պատրաստ լինել: Մենք կսկսենք նախընտրական քարոզարշավը, կշարունակենք աշխատանքը ժողովրդի հետ: Մի խոսքով, փետրվարն ու մարտը կլինեն բուռն»,- հայտնել է  Լյուդմիլա Սարգսյանը:


Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.