четверг, 12 января 2012 г.

Մեծամասնական համակարգը անհրաժեշտ է իշխանություններին ենթարկվող խորհրդարան ձևավորելու համար

p7ՀԱԿ-ը անհրաժեշտության դեպքում պատրաստ է ակցիաներ անցկացնել “Ժառանգություն” և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների օրենսդրական նախաձեռնությանը աջակցելու համար:Zham.am-ի հարցերին պատախանում է ՀԱԿ-ի կազմում ընդգրկված Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանի հետ:

-Վերջին ժամանակներում երկրի տարբեր քաղաքական և հասարակական շրջաններ  քննարկում են խորհրդարանական ընտրությունները 100% համամասնական ցուցակով անցկացնելու հարցը: Ինչ եք կարծում, իշխանությունը     կհրաժարվի՞ միամանդատ ընտրատարածքներից և կանցի՞ համամասնական համակարգի:

-Կարծում եմ, որ ոչ: Չի անցնի: Միամանդատ ընտրատարածքները անհրաժեշտ են իշխանություններին , որ ձևավորեն լրիվ ենթարկվող  խորհրդարան: Տեսեք ովքեր են մեծամասնական ընտրակարգով անցնում խորհրդարան.որոշ բացառություններով դրանք թաղային հեղինակությունները,  քրեական դեմքերն ու օլիգարխներն են, որոնք կեղծում են ընտրությունները և խորհրդարան են մտնում բացառապես այն նպատակով, որ իրենց բիզնեսի համար տանիք ստեղծեն և ունենան պատգամավորական անձեռնմխելիություն: Դրա փոխարեն նրանք խելոք քվերակում են իշխանական կոալիցիայի ցանկացած առաջարկության համար:Այդ իսկ պատճառով ես համոզված եմ, որ իշխանությունները  չեն աջակցի ընտրությունները համամասնական համակարգով անցկացնելու ընդդիմության առաջարկին:

-Բայց Ձեր նշած մարդիկ նույն հաջողությամբ կարող են ընտրվել նաև համամասնական համակարգով: Ի՞նչը կարող են խանգարել նրանց այդ անել: 

-Համաձայն չեմ Ձեզ հետ: Համամասնական ցուցակների կազման տրամաբանությունը փոքր ինչ այլ է.այստեղ առաջին հերթին հաշվի է առնվում կուսակցության Վարչության խորհրդի ու ղեկավարության շահերը: Իհարկե նման մարդիկ կարող են լինել նաև համամասնական ցուցակում, բայց միևնույն է խորհրդարան մտնելու հավանականությունը նվազում է:  

-Իսկ Դուք ծանո՞թ եք քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի առաջարկի հետ՝ թողել 11 մեծամասնական տեղ ամեն մարզի, այդ թվում Երևանի համար, այսինքն ընտությունները անցկացնել 120 /11 հարաբերակցությամբ:

- Ծանոթ եմ և դրան շատ դրական են վերաբերում:  Եթե իշխանությունները ոչ մի կերպ չեն ուզում անցկացնել համամասնական համակարգով, թող նախնական տարբերակով թողնեն 11 միամանդատ տեղեր: Թող սկզբից այդպես լինի: Դա արդեն իսկ կլինի քայլ առաջ: Բայց ես համոզված եմ, որ իշխանությունները դրան էլ չեն գնա վերևում իմ նշած պատճառներով:

-Եթե «Ժառանգություն» և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների խմբակցությունները հանդես գան օրենսդրական նախաձեռնությամբ  ամբողջական համամասնական համակարգի անցնելու մասին, արդյո՞ք ՀԱԿ-ը Ազգային ժողովի մոտ կանցկացնի փողոցային ակցիաներ այդ նախաձեռնությանը աջակցելու համար:  

- Անխոս: Եթե անհրաժեշտություն առաջանա, Կոնգրեսը անպայման նման ակցիաներ կանցկացնի Ժառանգության և Դաշնակցության օրենսդրական նախաձեռնության աջակցելու համար: Կարող եք չկասկածել դրանում:

-ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ բոլոր քաղաքական ուժերի համախմբման առաջարկով:   ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ`Արամ Զավենի Սարգսյանը, Պետրոս Մակեյանը, Դավիթ Շահնազարյանը, Նիկոլ Փաշինյանը և մյուսները Կոնգրեսի լիդերի այդ առաջարկի քննադատությամբ հանդես եկան: Դա չի՞ խոսում Կոնգրեսի ներսում առկա պառակտման մասին: 

-Ձեր կողմից նշված ՀԱԿ հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը ընդամենը միայն իր անձնական տեսակետը հայտնեց, ոչ ավելին: Այս Կոնգրեսի դիրքորոշումը չէր, և ՀԱԿ-ի ամեն անդամ իրավունք ունի արտահայտել իր կարծիքը, այդ թվում Պետրոս Մակեյանը, Արամ Զավենի Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Շահնազարյանը և այլոք: Կարծիքները կարող են և չհամընկնել Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքի հետ և ոչ մի սարսափելի բան չկա դրանում:Դա չի խոսում Կոնգրեսի ներսում առկա պառակտման մասին: ՀԱԿ-ի ամեն անդամ ազատ է իր կարծիքն արտահայտելու հարցում, չկա գրաքննություն և կամ ինչ-որ արգելքներ, ինչը ի դեպ  հնարավոր չէ ասել կառավարող վարչակազմի մասին, որի ներսում, որտեղ նույնիսկ թեթև քննադատությունը բացառված է:

Գևորգ Խաչատուրյան

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.