вторник, 21 февраля 2012 г.

Ցանկացած հոգեխանգարված մարդ կերազի Հայաստանի պես երկրում ապրել. Գուրգեն Եղիազարյան

Gurgen Egiazaryan (7)Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ատենապետի պաշտոնում պետռեգիստրի կողմից երկու մարդու` Լյուդմիլա Սարգսյանի եւ  Գեւորգ Պերկուպերկյանի գրանցումը կարող է լինել կա’մ Հայաստանի նման երկրում, կա’մ էլ` հոգեբուժարաններում: Այս մասին, այսօր` փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՍԴՀԿ  անդամ Գուրգեն Եղիազարյանը:

«հոգեբուժարաններում մարդն ասում է. «Ես Նապոլեոնն եմ, ես Չինգիզ խանն եմ», իսկ այստեղ դեռ մի բան էլ առաջ են անցել եւ նույնիսկ փաստաթուղթ են տալիս, որ ինքը Նապոլեոնն է: Ցանկացած հոգեխանգարված մարդ կերազի նման երկրում ապրել: Ոչ մի երկրում ինքնակոչ նապոլեոններին փաստաթուղթ չեն տալիս: Իսկ այստեղ տալիս են»,- կարծիք  հայտնեց Գուրգեն Եղիազարյանը:

Նրա խոսքով, այս ամենը մտածված կերպով առաջիկա ընտրություններին ընդառաջ է արվում, որպեսզի ասեն, որ Պերկուպերկյանը չի ստորագրել ՀԱԿ-ի հռչակագիրը: «Խնդիրը սրա մեջ է: Մինչեւ դատ-դատաստան լինի, ընտրությունները կանցնեն»,- ամփոփեց Գուրգեն Եղիազարյանը:

http://news.am/arm/news/94212.html

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.