понедельник, 13 февраля 2012 г.

Հրազդանի քաղաքապետի ընտրությունները պետք է դաս դառնան ողջ հայության համար. Գուրգեն Եղիազարյան

Gurgen Egiazaryan (8)Հրազդանում քաղաքապետի ընտրությունները պետք է դաս դառնան ոչ միայն ընդդիմության, այլև ամբողջ հայ ժողովրդի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՍԴՀԿ անդամ, ԱԱ նախկին փոխնախարար, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը`խոսելով Հրազդան քաղաքի ընտրությունների մասին: Այն հարցին, թե Հրազդանի ընտրությունները հիմք տալիս են բոյկոտել ԱԺ ընտրությունները, նա պատասխանեց, որ ԱԺ ընտրությունները բոյկոտել նշանակում է թողնել, որ թաթար մոնղոլները բնաջնջեն Հայաստանը: Ըստ նրա` պետք է պայքարել, ոտքի կանգնել, և նրանց երկրից դուրս շպրտենք:

«Ես պայքարը պատկերացնում եմ համաժողովրդական ցասմամբ և ոտքի կանգնելով, որովհետև այսօր մենք գործ ունենք անպատիվ հայի հետ: 5000 դրամի համար մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում: Ցավոք սրտի, մեր ազգը պարզապես դեգրադացիա է ապրում, ոչ թե նրա համար, որ պատերազմի հերոս Սասուն Միքայելյանը չդարձավ քաղաքապետ: Մարդիկ ասում են, որ տանը սոված, ծարավ, ցրտահարված թոռնիկներ ունեն, ձայն են տվել, թող տան իր 10 հազար դրամը: Մարդկանց այս վիճակին են հասցրել. հնարավորինս աղքատ, սոված, ընչազուրկ, որպեսզի սպասեն իրենց 5 հազարական դրամներին»,- նշեց Գ. Եղիազարյանը` հավելելով, որ սա ՀԱԿ-ի հարցը, չէ, սա Սասուն Միքայելյանի հարցը չէ, սա ողջ ժողովրդի հարցն է:
Նրա խոսքով` չի կարելի այսպիսի երկրում ապրել, այսպիսի բնակչություն ունենալ: Նա նշեց, որ ընչազուրկ մարդիկ հայտնվել են խայտառակ իրականության մեջ. մարդիկ քծնանքով և ստորաբար աշխատում էին ցույց տալ իրենց քվեաթերթիկի ընտրությունը, պահում էին, որպեսզի ապացուցեն, որ իրենք արդարացրեցին 5 հազարական դրամները: «Մարդկանց դարձրել են ընչազուրկ, որպեսզի նրանք սպասեն իրենց թերմացքին: Այն, ինչով կերակրում են հրազդանցուն, թերմացք է ընդամենը, ցավոք սրտի դա է իրականությունը»,- եզրափակեց իր խոսքը Գ. Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ երեկ Հրազդան քաղաքում տեղի ունեցան քաղաքապետի ընտրությունները և քաղաքապետ վերընտրվեց ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.