вторник, 12 марта 2013 г.

Ս.Դ.Հ.Կ երբեք իշխանամեդ և քծնվող չի եղել



126-տարիների բազմաչարչար գործունեության ընթացքում Ս.Դ.Հ.Կ երբեք իշխանամեդ և քծնվող չի եղել: Այսօր,Համահնչակյան կուսակցության ողորմելի`<<ատենապետը>> վաճառել է Ս.Դ. Հնչակյան կուսակցության գաղափարախոսությունը` մի հանգստյան տան հետ, կուսակցությունը դարձրել է իր անձնական շահի, բիզնեսի <<բազար>>:
Ողբամ քեզ Ս.Դ. Հնչակյան կուսակցություն: Հիմա էլ ուզում է գետնախնձորի բիզնես բացել: Վարչապետի կոշիկի տակ ընկնողը` չի կարող լինել ավանդական կուսակցության ատենապետ:
Սեթո, հեռացիր` քաղաքականությունը և դու համատեղելի չեք:
Դու Սեթո,հասկացիր, որ 1993թ-ից առ այսօր Ս.Դ. Հնչակյան կուսակցությունը` հայաստանումչի ունեցել նմանատիպ ատենապետ, քաղաքական գործիչ, ինչպիսին է այսօրվա Ս.Դ.Հ.Կ. . ատենապետ` Լյուդմիլա Սարգսյանը: Կին,որ բավական ժամանակ իր կուսակիցների հետ պայքարում է այս ապօրինի համակարգի դեմ: Մի նախանձիր, որ նա սփյուռքից չէ, մի խանգառի, մի դարձիր` Հարություն Յասյան (դավաճան):
Մի հակասիր ինքտ քեզ: Մի կողմից ասում ես թե` հայաստանը իրավական երկիր չէ, մյուս կողմից քո <<շքախմբով>> ամեն օր հանդիպում ես Հանրապետականի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, խնդրելով նրանց ազդելու մարտի 14-ին նշանակված վիճահարույց դատավարության վրա: Միևնույնե հասկացիր, այսօր քո ղեկավարած կառույցը գոյություն չունի, ձեզ ոչ ոք չի ընդունում, չի ճանաչում, դուք չկաք, դուք դուրս եք քաղաքական գորրծընթացներից: Այսօր Ս.Դ.Հ.Կ. մենք ենք` Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ:

Ալեքսանդր Ալեքյան
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=224147361065304&id=100004101261871

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.