вторник, 14 июня 2011 г.

Տարեք հոգեբուժարան

DSC04545ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Համբարձում Եղիազարյանը ցինիզմ է որակում ոստիկանություն ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի դեմ ՍԴՀԿ-ից հեռացված Գեւորգ Պերկուպերկյանի ներկայացրած բողոքները: Ըստ նրա, Պերկուպերկյանն իր ֆինանսական խնդիրներն է լուծում, քանի որ ոմանք նրան վարձատրում են Լ.Սարգսյանի դեմ բողոքներ ներկայացնելու եւ ամեն անգամ կուսակցության կնիքը պահանջելու համար: «Բայց զարմացած եմ ոստիկանության պահվածքից, որ ամեն անգամ ընդունում են այդ դիմում-բողոքներն ու զարմանալի արագությամբ ընթացք տալիս: Եվ սա այն դեպքում, երբ այդ նույն հարցի վերաբերյալ մեկ անգամ արդեն սպառիչ պատասխան մեր կողմից տրվել է»,- ասաց Եղիազարյանը: Նա ոստիկանությանը խորհուրդ տվեց Պերկուպերկյանի դիմումները քննարկելու փոխարեն ստուգել նրա հոգեկան վիճակը: «Նրա քայլերը պարզապես ծիծաղելի են: Նույն հաջողությամբ նա կարող է դիմել ոստիկանություն ու պահանջել, որ Սերժ Սարգսյանն իրեն հանձնի ՀՀԿ կնիքը»,- ասաց Եղիազարյանը՝ հիշեցնելով, որ Պերկուպերկյանին ՍԴՀԿ-ից ժամանակին հեռացրել են, եւ դրանից հետո նրա քայլերը՝ կապված կուսակցության հետ, անհիմն են:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.