четверг, 15 декабря 2011 г.

Մեծ է հավանականությունը, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններին կգնան միասնական ցուցակով. ՀԱԿ

arm132396572572Հայ ազգային կոնգրեսի անդամ Արարատ Մկրտչյանի կարծիքով՝ բավական մեծ է հավանականությունը, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններին կգնան հենց միասնական ցուցակով: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Իշխանության նման գործողությունը ես նորմալ եմ դիտարկում, որովհետև մինչև օրս ոչ սահմանադրական, ոչ կանոնակարգված կոալիցիայից այս տարիների ընթացքում ամեն բան տեսանք: Այնպես որ, մինչև ընտրություններ ցանկացած տեսակի միավորումներ հնարավոր եմ համարում՝ ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ ՕԵԿ-ի հետ կապված: Ինձ թվում է՝ լուրջ ինտրիգ չի լինի, քանի որ նրանք տարիների ընթացքում գործել են նույն ձեռագրով և վարած քաղաքականության ու ծրագրերի մեջ էլ էական տարբերություններ չկան: ՀՀԿ-ն էլ, ԲՀԿ-ն էլ օլիգարխիկ բնույթ ու ծնունդ ունեն, և բավականին նորմալ է, որ նրանք միասնական ցուցակ ունենան»,- ասաց նա:

Ամփոփելով՝ Արարատ Մկրտչյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀԿ հետ միասնական հնարավոր ցուցակով հանդես գալու դեպքում ԲՀԿ-ից մեծ թվով ընտրողներ դժգոհ կմնան: «Այդ մարդիկ իրենց ձայները կտան ընդդիմությանը, մեծամասամբ՝ ՀԱԿ-ին»,- ասաց Արարատ Մկրտչյանը:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.