вторник, 27 апреля 2010 г.

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարությամբ.


«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման «ընթացակարգի կասեցման» մասին Սերժ Սարգսյանի որոշումը, ըստ էության, փոփոխություն չի մտցնում Հայաստանի խորհրդարանում այդ արձանագրությունների վավերացման գործընթացի կագավիճակի մեջ: Ուստի, այն ավելի ճիշտ է անվանել ոչ թե որոշում «կասեցման» մասին, այլ որոշում «ուղերձի» մասին, որով նա արտահայտում է իր խորը ֆրուստրացիան /հուսախաբությունը/ այսպես կոչված հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքների վերաբերյալ:

Սերժ Սարգսյանն ունի բոլոր հիմքերը նման ֆրուստրացիայի համար: Դրանք հետեւյալն են.

1. Նրա վարած քաղաքականության ամենակարեւոր ձախողումն այն է, որ հակառակ հռչակված մտադրությունների եւ խոստումների չհաջողվեց անջատել հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան կարգավորումից:

2. Այդ անհաջողության հետեւանքով հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացները այլեւս միջազգային հանրության կողմից դիտարկվում են որպես փաթեթով լուծվելիք միասնական խնդիր:

3. Արձանագրելով այս իրողությունը, Թուրքիան հասավ նրան, որ այսուհետեւ միջազգային հանրության, առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահող գերտերությունների ջանքերը ուղղվելու են ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծման համար Հայաստանի վրա ճնշումներ գործադրելուն:
4. Արձանագրություններով նախատեսված պատմաբանների հանձնաժողովի ստեղծման` Թուրքիայի պահանջով արված զիջումը, որին Սերժ Սարգսյանը դիմել էր Թուրքիայի հետ հարաբերությունները առանձին կարգավորելու նպատակով, այսպիսով դառնում է անտեղի եւ միակողմանի զիջում: Բարոյապես անընդունելի նման զիջման համար չկար որեւէ քաղաքական անհրաժեշտություն, քանի որ ղարաբաղյան խնդրի լուծելու պարագայում Թուրքիան առանց այդ էլ բացելու էր սահմանը:

5. Ի դեմս պատմաբանների հանձնաժողովի մասին դրույթի Թուրքիան, առանց որեւԷ հատույցի ստացավ այն, ինչը աշխատում է անգամ առանց արձանագրությունների վավերացման, թույլ տալով ԱՄՆ-ին շրջանցել Հայոց Ցեղասպանության ճանաչումը եւ ընդհանրապես դժվարացնելով ճանաչման գործընթացը:

6. Անգամ Ղարաբաղի խնդրում Թուրքիայի կողմից պահանջների բավարարման դեպքում Սերժ Սարգսյանը այլեւս չի կարող հրաժարվել հանձնաժողովից:

7. Ստանալով Ցեղասպանության ուրացումը եւ ոչինչ չհատուցելով դրա փոխարեն, Թուրքիան հիմա զարգացնում է հաջողությունը, պահանջելով սահմանի վերաբացման դիմաց նաեւ Աղդամի եւ Ֆիզուլիի վերադարձը Ադրբեջանին եւ, ըստ որոշ տվյալների, արդեն ստացել է այդ հարցում համանախագահող տերությունների աջակցությունը:

Սերժ Սարգսյան, թերեւս, իրեն խաբված է զգում Թուրքիայի եւ միջազգային հանրության կողմից, սակայն ավելի ծանր է այն հանգամանքը, որ նա խաբել է հայ ժողովրդին: Այս խայտառակ տապալման հիմնական պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը ստիպված մտավ դիվանագիտական այնպիսի գործընթացների մեջ, որոնք թույլ են տալիս իրեն ձեռք բերել միջազգային հանրության աջակցությունը եւ ամրապնդել իր խոցելի եւ ոչ-լեգիտիմ կառավարումը Հայաստանում:

Կործանարար այս գործընթացի կասեցման միակ միջոցն այն է, որ դադարեցվեն բռնության եւ դրսի օժանդակությանը կառչելու փորձերը եւ երկրում նախաձեռնվեն համերաշխության եւ ազգային համախմբման գործընթացներ, որոնք կհանգեցնեն Հայաստանում ժողովրդավարության եւ լեգիտիմ իշխանության ձեւավորումը»,-ասված է ՀԱԿ հայտարարության մեջ:
http://www.a1plus.am/am/politics/2010/04/27/hak-announcement

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.