пятница, 30 апреля 2010 г.

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ

n588004514_1980389_1607
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը ատենապետ`Գարիկ Մանուկյան) այսօր հանդես է եկել հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ստորեւ.
«Վերջերս ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր գալիք ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի պետպատվերով տեղերի կիսով չափ կրճատման մասին: Այնուհետև մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Պաշտպանության նախարարությունը պարտաստվում է առաջարկ ներկայացնել կառավարությանը , ըստ որի զորակոչի տարիքը 27-ից պիտի բարձրացվի 32-35-ի :
Այս քայլերով գործող ապօրինի իշխանությունները լուրջ հարված են հասցնում գիտության զարգացմանը` զրկելով այն երիտասարդ կադրերից: Ակնհայտ է, որ սրանով նրանք լուծում են իրենց համար շատ կարևոր մի խնդիր : Զինակոչի տարիքի բարձրացումը բերելու է հսկայական արտագաղթի: Երիտասարդության մի զգալի հատված, որը ցանկանում է շարունակել իր ուսումը, գիտական գործունեությունը լքելու է երկիրը և մեծ հավանականությամբ` 10-15 տարի արտերկրում անցկացնելուց հետո , այլևս չի վերադառնալու:
Սա շատ «արդյունավետ» միջոց է ավելորդ գլխացավանքից ազատվելու համար, քանի որ բոլորին է հայտնի , որ երիտասարդությունը միշտ եղել է և կմնա ամենաըմբոստ, այս իշխանությունների ապօրինությունները չհանդուրժող և երկրում տիրող ցանկացած անարդարության դեմ անկոտռուն պայքար մղող խավը:
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը կոչ է անում ամբողջ երիտասարդությանը համախմբվել այս խնդրի շուրջ : Եթե մենք լռենք և չպայքարենք այս ապօրինության դեմ, եթե հանգիստ նայենք, թե ինչպես են մեզանից խլում մեր ապագան, ապա մենք այս իշխանություններից ոչ պակաս պատասխանատու կլինենք ընդունված որոշման համար»,-ասված է հայտարարության մեջ:
http://www.a1plus.am/am/social/2010/04/29/sargis-txruni

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.