среда, 24 марта 2010 г.

Հայտարարություն-Սարգիս Տխրունի ուղանողական երիտասարդական միություն


                                                      Հայտարարություն

Փետրվարի 25-ին ՀՀ կառավարության ընդունած հերթական խայտառակ որոշումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխող ապօրին վարչակազմը բացարձակ անհարգալից է վերաբերվում մեր մշակույթային արժեքներին: Այդ որոշումը բարձրացրեց մի հզոր բողոքի ալիք և, հատկապես երիտասարդության ու մտավորականության շրջանում, դարձավ բուռն քննարկումների առարկա:
Մի խումբ երիտասարդների կողմից Ի պաշտպանություն <<Մոսկվա >> Կինոթատրոնի ամառային դահլիճի ստեղծվեց քաղաքացիական նախաձեռնություն, որին հետագայում միացան նաև մի շարք անվանի մտավորականներ:
<<Սարգիս Տխրունի>> երիտասարդական ուսանողական միությունը ամբողջությամբ կիսում է այդ նախաձեռնության հեղինակների դիրքորոշումները այս հարցում և հայտարարում, որ պատրաստ է ամեն կերպ պայքարել դահլիճի պահպանման համար:
Եվս մեկ կարևոր դիտարկում, քաղաքացիական Նախաձեռնության հեղինակների կողմից բազմիցս նշվել է, որ սա պայքար չէ Հայ Առաքելական եկեղեցու դեմ , սակայն վերջին շրջանում տարբեր հեռուստաալիքների եթերներից եկեղեցու սպասավորների հակառակ պնդումները և պահվածքը մեղմ ասած բարոյալքում են ամբողջ կառույցը: Մենք կոչ ենք անում մեր հոգևոր այրերին իրենց ուժն ու եռանդը կենտրոնացնել հոգևոր արժեքների տարածման ու պահպանման վրա և հայ ժողովրդի հավատքի ուժը չպայմանավորել Եկեղեցիների քանակով:


ՍԴՀԿ <<Սարգիս Տխրունի >> ուղանողական երիտասարդական միությունԱտենապետ`Գարիկ Մաուկյան

1 комментарий:

  1. Յովհ. 2. 13 -22
    Եւ Հրաների զատիկը մոտ էր , Եւ Յիսուսը ելաւ Երուսաղեմ:Եւ տաճարում գտավ եզներ եւ ոչխարներ եւ աղաւնիներ ծախողներ , եւ սեղանավորներ նստած. Եւ չուանից խարազան շինեց , եւ ամենին տաճարիցը դուրս հանեց `ոչխարներին էլ եւ եզներինել , եւ սեղանավորների պղինձները ցրուեց եւ տախտակները կործանեց:Եւ աղավնի ծախողներին ասեց.Դորանց վեր առէք այստեղից . իմ Հոր տունը մի շինեք առուտուրի տուն: Եւ նորա աշակերտները յիշեցին , թե գրուած է , Քո տան նախանձը կերաւ ինձ:
    Արդ Հրաները պատասխանեցին եւ ասեցին նորան . ինչ նշան ես ցույց տալիս մեզ , որ անում ես այ մարդ: Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց . Քանդեցեք այդ տաճարը , եւ երեք օրում կ`կանգնեցնեմ նորան : Հրաներն էլ ասեցին. Այս տաճարը քառասունեւվեց տարում շինուեցաւ , եւ դու երեք օրումը կ`կանգնեցնես դորան : Բայց նա իր մարմնի տաճարի համար էր ասում: Արդ երբոր նա մեռելների միջից յարութիւն առաւ , Նորա աշակերտները յիշեցին , թե նա ասեց նորանց այս բանը . եւ հաւատացի գրքին` եւ այն խօսքին որ ասեց Յիսուսը:

    ОтветитьУдалить

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.