среда, 27 июля 2011 г.

Բաց նամակ

Ս/Թ   հուլիսի 21-ին  ՍԴՀԿ Կ. Վարչությունը հանդես էր եկել հայտարարությամբ ,որը  վերաբերվում էր  Վանաձորի կենտրոնական հրապարակում  իրականացվող`  անտրամաբանական, հակաճարտարապետական  կցակառույցին:

ՍԴՀԿ Կ.Վ.  հայտարարությունից անմիջապես հետո  «Գուգարք» հյուրանոցի սեփականատեր`  Գագիկ  Հովսեփյանը և Վանաձորի  ճարտարապետության  և  քաղաքաշինության բաժնի պետ` Տիգրան Պապանյանը հանդես եկան տեղական  հեռուստատեսությամբ: Վերջիններս անտեսելով Վանաձորցիների ակնառու դժգոհությունները  համոզում էին, թե  կցակառույցի նախագիծը անցել է համապատասխան փորձաքննության և օրինական  է:

Դիմում ենք ՀՀ Կառավարությանը,  ճարտարապետների միությանը, հուշարձանների պահպանության պետական կոմիտեին`  անհապաղ  դադարեցնել  կցակառույցի շինարարական  աշխատանքները  և  նշանակել  նոր  փորձաքննություն:

Պարոնայք իշխանավորներ` , եթե  ցանկացած  երկրում, ցանկացած  ճարտարագիտական համալսարանի  ուսանող  «Գուգարք»  հյուրանոցի  կցակառույցը  որպես դիպլոմային աշխատանք ներկայացներ, ապա  կզրկվեր որակավորման  դիպլոմից:

Վերոհիշյալ կցակառույցը կոպտորեն  խախտում է  Վանաձորի հրապարակի  կոմպոզիցիան  չի  համապատասխանում  քաղաքաշինության  տարրական  նորմին:

Պարոնայք իշխանավորներ  սպասում ենք Ձեր համապատասխան  եզրահանգմանը:

ՍԴՀԿ Վանաձորի վարչություն

  Բաց նամակին միանում են

«Երեւաննախագիծ»   ՓԲԸ

Ճարտարագետ Արամայիս Ասլանյան

«Տրանսնախագիծ»  ՓԲԸ

Ճարտարագետ          Մարտին Ասլանյան

«Երեւաննախագիծ» ՓԲԸ

Ճարտարապետ         Ֆելիքս  Զարգարյան

Ճարտարապետ         Ամալյա  Ռոստոմյան

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.