Показаны сообщения с ярлыком Լյուդմիլա Սարգսյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Լյուդմիլա Սարգսյան. Показать все сообщения

понедельник, 12 марта 2012 г.

ՍԴՀԿ-Հայտարարություն


ÆÝãå»ë µ³½ÙÇóë Ýᯐ »Ýù, г۳ëï³ÝÇ Ð³Ýñ³å»ïáõÃÛ³Ý ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛ³Ý Ý³Ë³ñ³ñáõÃÛ³Ý Çñ³í³µ³Ý³Ï³Ý ³ÝÓ³Ýó å»ï³Ï³Ý é»գÇëïñÇ գáñͳϳÉáõÃÛáõÝÁ ³åûñÇÝÇ Ï»ñåáí ϳï³ñ»É ¿ êáódzÉ-¸»ÙáÏñ³ï ÐÝã³ÏÛ³Ý Ïáõë³ÏóáõÃÛ³Ý Ýáñ ËÙµ³գñáõÃÛ³Ùµ ϳÝáݳ¹ñáõÃÛ³Ý ¨ Ýáñ ³ï»Ý³å»ïÇ Ù³ëÇÝ ï»Õ»ÏáõÃÛáõÝÝ»ñÇ գñ³ÝóáõÙ:
²Û¹ ϳå³ÏóáõÃÛ³Ùµ ÐÐ ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛ³Ý Ý³Ë³ñ³ñáõÃÛáõÝ Ý»ñϳ۳óñ³Í ¹ÇÙáõÙáí Ëݹñ»É »Ýù ³Ýí³í»ñ ׳ݳã»É 14.02.2012Ã. ϳï³ñí³Í êáódzÉ-¸»ÙáÏñ³ï ÐÝã³ÏÛ³Ý Ïáõë³ÏóáõÃÛ³Ý Ýáñ ËÙµ³գñáõÃÛ³Ùµ ϳÝáݳ¹ñáõÃÛ³Ý ¨ Ýáñ ³ï»Ý³å»ïÇ Ù³ëÇÝ ï»Õ»ÏáõÃÛáõÝÝ»ñÇ գñ³ÝóáõÙÁ, Ý»ñϳ۳óÝ»Éáí µ³½Ù³ÃÇí ÷³ëï³ÃÕûñ Ç Ñ³ëï³ïáõÙÝ ³ÛÝ ÷³ëïÇ, áñ íÇ׳ñÏíáÕ գñ³ÝóáõÙÁ ϳï³ñí»É ¿ Ï»ÕÍ ÷³ëï³ÃÕûñÇ ÑÇÙ³Ý íñ³:

четверг, 23 февраля 2012 г.

Բաց Նամակ

121537162842
êáódzÉ-¸»ÙáÏñ³ï ÐÝã³ÏÛ³Ý Ïáõë³ÏóáõÃÛáõÝ Ï»ÝïñáÝ³Ï³Ý í³ñãáõÃÛáõÝ
³ï»Ý³å»ï ÈÛáõ¹ÙÇɳ ê³ñ·ëÛ³Ý
´³ó Ý³Ù³Ï Ð³Û³ëï³ÝÇ Ð³Ýñ³å»ïáõÃÛ³Ý ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛ³Ý Ý³Ë³ñ³ñÇÝ
гñ·»ÉÇ å³ñáÝ ÂáíÙ³ëÛ³Ý.
ÆÝãå»ë ·Çï»ù ÇÙ ÏáÕÙÇó 16.02.2012Ã. ¹ÇÙáõÙ ¿ Ý»ñϳ۳óí»É г۳ëï³ÝÇ Ð³Ýñ³å»ïáõÃÛ³Ý ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛ³Ý Ý³Ë³ñ³ñáõÃÛáõÝ, áñáí Ëݹñ»É »Ù ³Ýí³í»ñ ׳ݳã»É 14.02.2012Ã. ϳï³ñí³Í êáódzÉ-¸»ÙáÏñ³ï ÐÝã³ÏÛ³Ý Ïáõë³ÏóáõÃÛ³Ý Ýáñ ËÙµ³·ñáõÃÛ³Ùµ ϳÝáݳ¹ñáõÃÛ³Ý ¨ Ýáñ ³ï»Ý³å»ïÇ Ù³ëÇÝ ï»Õ»ÏáõÃÛáõÝÝ»ñÇ ·ñ³ÝóáõÙÁ: ÖÇßï ¿, §ì³ñã³ñ³ñáõÃÛ³Ý ÑÇÙáõÝùÝ»ñÇ ¨ í³ñã³Ï³Ý í³ñáõÛÃÇ Ù³ëÇݦ ÐÐ ûñ»ÝùÇ 30-ñ¹ Ñá¹í³ÍÇ 2-ñ¹ Ù³ëÇ ÑÇÙùáí ÇÙ ¹ÇÙáõÙÇ ÑÇÙ³Ý íñ³ í³ñã³Ï³Ý í³ñáõÛÃÁ ѳٳñíáõÙ ¿ ³ñ¹»Ý ÇëÏ Ñ³ñáõóí³Í, ë³Ï³ÛÝ ÙÇÝã ûñë ¹ñ³ í»ñ³µ»ñÛ³É áñ¨¿ ï»Õ»ÏáõÃÛáõÝ ã»Ù ëï³ó»É:

вторник, 21 февраля 2012 г.

ՍԴՀԿ-ն չի՞ ընդգրկվի ՀԱԿ ցուցակում

92a3e8531c841909bf25645fe366cdd7Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը համոզված է, որ կուսակցությունը պառակտելու փորձերը նպատակ ունեն խոչընդոտել Կոնգրեսի դաշինքի կազմում ՍԴՀԿ մասնակցությունը խորհրդարանի ընտրություններին։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով պետական ռեգիստրում ՍԴՀԿ անունով նոր կուսակցության գրանցման փաստին, Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ իր գլխավորած ՍԴՀԿ-ը Արդարադատության նախարարության պետռեգիստրում վերագրանցվել է դեռեւս 2004-ի փետրվարին։

Վահանի արգանդի պտուղը եւ գործիքը

Lyudmila Sargsyan (21)ՍԴՀԿ-ի շուրջ պատմությունը պետք է վաղուց ավարտված լիներ, բայց ինչպես երեւում է, այս հարցի շուրջ շահագրգռված կողմերը շատ են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԴՀԿ ատենապետԼյուդմիլա Սարգսյանը եւ նշեց, որ կուսակցությունը պառակտել ցանկանում են ոչ միայն ՍԴՀԿ-ից դուրս եկած հատվածը, այլեւ կառավարությունը:

Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ Գեւորգ Պերկուպերկյանը /ՍԴՀԿ-ի նոր ատենապետն է/ ընդամնեը գործիք է Սեդրակ Աճեմյանի եւ Վահան Շիրխանյանի ձեռքում: “2011-ի հունվարի 20-ին Գեւորգ Պերկուպերկյանի եւ նրան աջակցողների կողմից “Հայոց Աշխարհում”  հայտարարություն է տարածվել ՍԴՀԿ ութերերոդ համագումարի մասին:

понедельник, 20 февраля 2012 г.

ՍԴՀԿ. «Մեծ ընտանիքում» պատերազմը շարունակվում է

Lyudmila Sargsyan (13)Երկու օր առաջ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանն է ուղարկել «ՍԴՀԿ նոր խմբագրությամբ կանոնադրությունը և նոր ատենապետի մասին տեղեկությունները գրանցվել են» բովանդակության մի գրություն, որում նշված է, որ կուսակցության նոր ատենապետ է նշանակվել Գևորգ Պերկուպերկյանը»: Ի դեպ, վերջինս պետռեգիստրում գրանցվելու նպատակով յուրայինների հետ երկար տարիներ փորձում էր ՍԴՀԿ գործող ատենապետ Լյուդմիլա Սարգսյանից վերցնել կուսակցության ատենապետությունը և կուսակցության խորհրդանիշերը: «Հայացք»-ի հետ զրույցում Լյուդմիլա Սարգսյանը հայտնեց, որ անօրենությունը կանխելու նպատակով իրենք արդեն նամակ են ուղարկել արդարադատության նախարարություն: Հիշեցնենք, որ 2010 թ. 124-ամյա կուսակցության մի թևը դատարանում վիճարկում էր Լյուդմիլա Սարգսյանի 2004 թվականի ատենապետության հարցը և փորձում էր դատարանի միջոցով ստանալ կուսակցության կնիքը:

пятница, 17 февраля 2012 г.

Նույն անվան տակ երկու կուսակցությո՞ւն է գործում. ՍԴՀԿ-ն պահանջում է պատժել կեղծարարներին

Paper1Երեկ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ստացել է նամակ, որում  Գևորգ Պերկուպերկյան անունով մեկը, ներկայանալով որպես ՍԴՀԿ ատենապետ, պահանջում է եռօրյա ժամկետում  իրենց կուսակցությանը  հանձնել կուսակացության  դրոշը, գրանցման վկայականը, կնիքը կուսակցության փաստաթղթերը, գույքը, արխիվը: Այսօր այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

четверг, 16 февраля 2012 г.

Իրազեկում

hnchak-DroshՍոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը տեղեկացնում է բոլոր լրատվամիջոցներին,որ յուրաքանչյուր հայտարարություն, որ կտարածվի ՍԴՀԿ ԿՎ -ի անունից անօրինական ճանաչել, եթե ստորագրված չէ ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի կողմից:

ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Լյուդմիլա Սարգսյան

понедельник, 13 февраля 2012 г.

Լյուդմիլա Սարգսյանը «կոտրված չէ» կոալիցիոն համաձայնությունից

Lyudmila Sargsyan.Marti-1,2010.Hanrahavaq ert_thumbAravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ, քաղաքական կոալիցիայի նիստ է տեղի ունեցել, որի արդյունքում«կոալիցիոն կողմերը քննարկել եւ արձանագրելեն խորհրդարանական ընտրություններումսեփական ընտրացուցակներով հանդես գալու,փոխադարձ հանդուրժողականությանմթնոլորտում եւ քաղաքակիրթ մրցակցությանկանոններով ընտրություններին մասնակցելուիրենց պատրաստակամությունը»: Կարեւորվել է կոալիցիոն գործընկերության միասնականությունն ու համախմբվածությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական զսպվածության եւ կոռեկտության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը, ազնիվ մրցակցությամբ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու վճռականությունը:

среда, 1 февраля 2012 г.

Իշխանությունները պատրաստվում են ՀԱԿ-ի դեմ հակաքարոզչության նոր ալիք բարձրացնել. մամուլ

Lyudmila Sargsyan (1)«Ժողովուրդ»-ը գրում է, որ իշխանությունները պատրաստվում են Հայ ազգային կոնգրեսի դեմ հակաքարոզչության նոր ալիք բարձրացնել և ընդդիմադիր գործիչների վերաբերյալ ուշագրավ «փաստեր վերհանել»:
Մասնավորապես, լավատեղյակ աղբյուրներից «ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ իշխանությունները փորձելու են հիմնականում կենտրոնանալ, թե ընդդիմադիր գործիչներից ով է իշխանության ներկայացուցիչների հետ մտերիմ հարաբերությունների մեջ կամ երբևէ եղել:
Եվ այդ ամենն առաջին հերթին անելու են լրատվամիջոցներին տեղեկատվական արտահոսք կազմակերպելով, որպեսզի «ապացուցվի», որ ՀԱԿ-ն ընդդիմություն չէ:

вторник, 17 января 2012 г.

«Դավիթ Շահնազարյանը չէր հերքել՝ ես կարող եմ հերքել»

IMG_4461Լյուդմիլա Սարգսյանը՝ ՀԱԿ-ի ընտրացուցակի մասին

«Բնականաբար, մոտենում ենք ինչ-որ շրջանի, երբ բոլորին հետաքրքրում են հերթական խորհրդարանական ընտրությունները: Բայց ես մնում եմ համոզման, որ հնարավոր է հերթական ընտրությունները կանխել: Իհարկե, նաեւ կարծում եմ, որ պետք է պատրաստ լինել հերթական ընտրությունների: Իմ կարծիքով՝ բոլոր քաղաքական ուժերի քննարկման առարկան այսօր դա է, բայց ինչ մնում է ՀԱԿ-ին, ՀԱԿ-ում դա այդքան բուռն քննարկումների առարկա չէ: Չեմ բացառում, որ ինչ-որ շրջանակներում շոշափվում է այդ հարցը, բայց եթե նման քննարկումներ լինեին, մենք եւս դրանց մեջ կլինեինք»,- «Առավոտի» հարցին՝ իրականության հետ աղերսներ ունե՞ն այն լուրերը, որ այս օրերին ՀԱԿ-ում բուռն քննարկվում են նախընտրական ցուցակի եւ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցողների ցուցակի հարցերը, ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

понедельник, 16 января 2012 г.

Realpolitik ծրագրի հյուրն է Լյուդմիլա Սարգսյանը



Ժողովուրդը պետք է ապագա տեսնի իր երկրում

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը:

- Մենք արդեն նախընտրական տարում ենք գտնվում, և վստահ եմ, որ առաջիկայում զարգացումները բավական թեժ են լինելու խորհրդարանական ընտրություններում հնարավորինս շատ ձայներ ունենալու համար. ակնհայտ է, որ իշխանությունը բավական մեծ սպեկտրով մտնելու է ընտրապայքարի մեջ, և ընդդիմությունն էլ կարծես բավական մեծ եռանդով պատրաստվում է ընտրությունների: Դուք 2007 թվականին ընտրություններին մասնակցել եք որպես առանձին քաղաքական ուժ, այժմ ՀԱԿ անդամ եք և ՀԱԿ-ի կազմում նոր համարումով, նոր հանգամանքով եք մասնակցելու: Ի՞նչ տարբերություն կա 2007 և 2012 թվականների իրավիճակների միջև:  Ինչպե՞ս եք գնահատում երկրի վիճակը, քաղաքական ուժերի  նախնական ելման այն դրությունը, որում հիմա գտնվում ենք և ի՞նչ դրական միտումներ կան:

- Թեժ կարելի է գնահատել մյուս քաղաքական ուժերի համար, որոնք մտնում են ընտրական գործընթացների մեջ, իսկ ՀԱԿ-ի համար թեժ է եղել ամբողջ 5 տարին: Մենք չենք դադարեցրել մեր պայքարը, բայց բնականաբար հասնելով նախընտրական շրջանին՝ ակնկալում ենք նաև դեռ փետրվարին հանրահավաքային գործընթացների արդյունքում նորագույն ալիք բարձրացնել և ակնկալում ենք, որ կարող ենք կանխել հերթական խորհրդարանական ընտրությունները՝ անցկացնելով նախագահական ընտրություններ, որովհետև մեր կարգախոսը չի փոխվել, և մենք մեր նպատակներից հետ չենք կանգնել, միանշանակ պահանջելու ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը: Դրան հասնելու միակ ճանապարհը ժողովրդի ակտիվ մասնակցությունն է, իսկ ակտիվ մասնակցություն ակնկալում ենք, որովհետև շատ լավ գիտենք բարոյահոգեբանական այն վիճակը, որը տիրում է երկրում:

- Չե՞ք կարծում, որ խորհրդարան անցնելու հիմնական խնդիրը կարող է տուժել՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը ներկայացնելու դեպքում: Ի վերջո, առաջիկայում նաև ծրագրերի պայքար է լինելու` նախընտրական խոստումների, ժողովրդի հետ ինտենսիվ աշխատանքի շրջան է լինելու, և քաղաքական այլ ուժեր կարող են օգտվել ՀԱԿ-ի ընտրած հիմնական մարտավարությունից՝ այս ընտրություններն օգտագործել Սերժ Սարգսյանին տապալելու համար, և արդյունքում շահեն նաև այն քաղաքական ուժերը, որոնք հավակնում են ՀԱԿ-ի ձայներին:

- Ես չեմ կարծում, որ հատուկ քարոզչություն է պետք անել, որպեսզի ժողովրդին կարողանանք համոզել, թե որ քաղաքական ուժը ինչ նպատակներ է հետապնդում այս երկրում և կոնկրետ ծրագրեր ներկայացվեն: Մենք մեր ծրագրերը ներկայացրել ենք նաև տնտեսական ծրագրի տեսքով: Ես կարծում եմ, որ Հայաստանում չկա մի մարդ, որը կասկածում է, որ ՀԱԿ-ը իրոք Հայաստանում պայքարում է անօրինականության դեմ: Մենք այս իշխանություններից ունենք մի պահանջ` լեգիտիմ իշխանության ձևավորում, որը շուրջ 5 տարի մենք չունենք: Հետևաբար մեր առաջնային նպատակը կար և շարունակում է մնալ Հայաստանում օրինակարգ իշխանության հաստատումը, և հատուկ լոզունգներ պետք չեն, որպեսզի ժողովրդին համոզենք, որ նրա ներկայությունը, նրա կարևորությունը առաջնային է: Ժղովուրդը իր ակտիվ մասնակցությամբ և արդարացի դժգոհություններով կարող է տեղից շարժել գործընթացը և հասնել այդ նպատակին:

- Տիկին Սարգսյան, քաղաքական դաշտում ի՞նչ նոր տեխնոլոգիաներ, ի՞նչ կարգախոսներ է պատրաստվում ներմուծել ՀԱԿ-ը, որ կարողանա խորհրդարանի ընտրությունների շեմին նոր զանգվածներ ընդգրկել կամ վերադարձնել այն զանգվածներին, որոնք այս ընթացքում իրենց դերակատարությունը պասիվացրել են:

- Բավականաչափ տեխնոլոգիաներ կան, որ կարելի է կիրառել, բայց ես կարծում եմ, որ նման տեխնոլոգիաների կարիք չենք ունենալու: Երկրում վիճակը այնքան ծանր է, որ ոչ միայն նպաստելու է համախմբման, այլև ժողովրդին մղելու է ակտիվության: ՀԱԿ-ը մի խնդիր ունի. անկեղծ լինել ժողովրդի հետ, որը մենք միշտ արել ենք: Միգուցե ինչ-որ պահի, շատերի կարծիքով, հանրահավաքային գործընթացներում ժողովրդի քանակը ինչ-որ չափով նվազեց, բայց մենք պետք է նաև հասկանանք, որ 4-5 տարի ժողովուրդը չի կարող այն նույն ակտիվությամբ մասնակցել հանրահավաքային գործընթացներին, որը ակնկալում են քաղաքական ուժերը: Հետևաբար շատ նորմալ եմ համարում, որ ինչ-որ մի շրջան մարդկանց մի քանակ մի փոքր պասիվացավ, բայց նաև հասկանանք, որ շատ հանրահավաքներ մարդիկ ուղղակի առցանց դիտում էին: Հետևաբար ես համարում եմ, որ մենք ընդհանրապես չենք կորցրել մարդկանց քանակը, և անհրաժեշտ պահին,- իսկ այդ պահը արդեն հասունացել է,- այդ նույն մարդիկ, նաև գիտակցելով իրենց կարևորությունը, որի շուրջ մենք շուրջ 4 տարի աշխատել ենք, որ կարողանանք ձևավորել քաղաքացիական հասարակություն, կգան հրապարակ: Ես վստահ եմ, որ փետրվարյան հանրահավաքային շարքի ժամանակ մենք ունենալու ենք բազմահազարանոց հանրահավաքներ և օր օրի աճող մարդկանց քանակ: Բնականաբար, պետք է փորձենք դրա արդյունքում պարտադրել Սերժ Սարգսյանի հրաժարականը:

- Ակնհայտ է, որ իշխանությունը հիմնականում երկու խաղացողներով է մտնելու ընտրական գործընթացների մեջ, և դրանցից մեկը` ԲՀԿ-ն, հավակնելու է ընդդիմության ձայներին և բնականաբար այստեղ լուրջ խնդիր է առաջացնելու և՛ վարչական, և՛ ֆինանսական առումով: Ակնհայտ է, որ չքավոր խավը, որի նկատմամբ ԲՀԿ-ն հատուկ վերաբերմունք ունի, մշտապես բողոքավոր զանգված է եղել, և պայքարը գնալու է հատկապես  չկողմնորոշված զանգվածների համար, որոնք նաև այս ընտրություններին էապես փոխելու են իրերի դրությունը և քվեների հարաբերակցությունը: Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել:

- Նշեմ, որ ԲՀԿ-ն չի կարող ակնկալել իրական ընդդիմության քվեները, որովհետև ԲՀԿ-ն առ այսօր շարունակում է մնալ կոալիցիայի կազմում, որից դուրս գալու մասին պաշտոնապես չի հայտարարել, հետևաբար ԲՀԿ-ն չի կարող դիտարկվել հասարակության մեջ որպես ընդդիմադիր կուսակցություն, ուստի ընդդիմությունից ԲՀԿ-ն չի կարող ձայն տանել: Այո՛, խնդիր է, որ չունևոր հատվածի նկատմամբ ԲՀԿ-ն ռևերանսներ է անում և ինչ-որ ձևով փորձում է, ունենալով ֆինանսական մեծ միջոցներ, ինչ-որ հարցեր լուծել նրանց համար, բայց դա ևս դիտարկվում է որպես ընտրակաշառք, և ես շատ ուրախ կլինեի, որ ԲՀԿ-ն այս շրջանում զերծ մնար նման «բարեգործություններից»: Հանրահավաքային գործընթացի զարգացումների արդյունքում այդ չունևոր հատվածը ևս հայտնվելու է հանրահավաքներում, փողոցներում, հատկապես, որ նա շատ ավելի ընչազուրկ է, և վիրավորանքը` ավելի մեծ: Չկա վստահություն իշխանությունների նկատմամբ, և դրանով է նաև պայմանավորված բարոյահոգեբանական ծանրագույն վիճակը, որը այսօր կա Հայաստանում: Մարդը այս երկրում ապագա չի տեսնում, նույնիսկ՝ այդ չունևոր հատվածը, որ սովորաբար փորձում է ստանդարտ մտածելակերպով առաջնորդվել, նա ևս ստիպված է մտածել վաղվա օրվա մասին:

- Տիկին Սարգսյան Սերժ Սարգսյանը իր ամանորյա ուղերձում օգնություն էր խնդրում հասարակությունից, ժողովրդից, իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը օրերս ասում էր, որ ՀՀԿ-ն ամեն գնով իշխանությունը պահելու խնդիր չի դրել այս ընտրություններում: Որքա՞ն  անկեղծ եք համարում այս նոր հռետորաբանությունը, նոր որակի խոսքը, ումի՞ց էր օգնություն խնդրում Սերժ Սարգսյանը և ինչի՞ համար էր խնդրում, և Շարմազանովի խոսքը, ի վերջո, որքանո՞վ կարող է անկեղծ լինել: Ի՞նչ եք կարծում, իշխանությունը պատրա՞ստ է ընդդիմություն լինել:

- Միանշանակ ո՛չ: Ընդդիմությունն այնքան միամիտ չէ, որ հավատա իշխանության նմանատիպ արտահայտություններին, խոսքերին, քանի որ իշխանության մեջ շարունակում են մնալ նույն մարդիկ, ովքեր ուզուրպացրեցին իշխանությունը, հետևաբար նրանք վերարտադրության խնդիր ունեն և նորից հույս ունեն, որ կարող են ժողովրդին մոլորության մեջ գցել: Իրոք հասկանալի չէ, թե օգնությունը Սերժ Սարգսյանը ումից է խնդրում, բայց այսօր չկա միամիտ մարդ, որ չհասկանա գործող վարչախմբի իրական նպատակը, հետևաբար ոչ մի անկեղծություն չկա այդ խոսքերի մեջ: Իրոք հասկանալի չէ, թե օգնությունը Սերժ Սարգսյանն ումից է խնդրում: Չեմ բացառում, որ դա որոշակի մեսիջ է պարունակում քաղաքական ուժերին, բայց պարզ չէ, թե ում է ուղղված մեսիջը: Օգնություն խնդրելուց առաջ պետք էր 4 տարի ժողովրդին ծառայել: Այսօր մի ամբողջ ժողովուրդ ծառայեցվում է քրեաօլիգարխիկ համակարգին, ծառայեցվում է Սերժ Սարգսյանին, ծառայեցվում է կառավարությանը: Եթե կառավարությունը հայտարարում է, որ իրենց ցուցանիշներով Հայաստանում 30 տոկոս աղքատություն կա, դա նշանակում է` ամեն երրորդ մարդը աղքատ է: Դեռևս կոալիցիոն կառավարության ձևավորման ժամանակ ինչ խոստումներ էին տալիս և աղքատության շեմը ինչքան էին իջեցնելու` 10.2 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը` 1.6 տոկոս: Այսօր ի՞նչ ցուցանիշներ ունենք` 30 տոկոս աղքատություն և 15 տոկոս ծայրահեղ աղքատություն, այսինքն` ինչպե՞ս կարելի է վստահել մարդկանց, որոնք խոստանում են մի բան և հեռու գնում խոստումներից:

- Չի բացառվում, որ իշխանության ձեռքին ավելի մեծ հնարավորություններ են բացվում` ավելի շատ ձայներ կորզելու, հենց ընտրակաշառքի օգնությանը դիմելու իմաստով, այսինքն` որքան աղքատությունը շատ լինի, այնքան ավելի մատչելի կլինի ձայներ գնելու հնարավորությունը, և հնարավոր կլինի այդ բիրտ մեթոդներով հասնել հաջողության ու հաղթանակի:

- Ես կարծում եմ, որ ամեն մի իշխանության հնարավորությունները նախընտրական շրջանում շատ ավելի մեծ են լինում, քան մեկ այլ քաղաքական ուժինը: Դա նրանց վարչական ռեսուրսներն են, սովորաբար դա մեր երկրում օգտագործվում է, որը նույնպես անընդունելի է, որովհետև հավասար մեկնարկային պայմաններ չեն ստեղծվում, և Հայաստանում  այդ հնարավորությունը իշխանությունը միշտ ունենում է: Աղքատ հատվածը հիմնականում օգտվում է հեռուստատեսությունից և լսում այն, ինչ այնտեղ մատուցվում է իրեն: Եթե իրականում Սերժ Սարգսյանը քաղաքական կամք դրսևորի և փորձի արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնել` ՀՀԿ-ն 3 տոկոս ձայնից ավելի հավաքելու հնարավորություն չունի, հետևաբար ի սկզբանե հակված եմ մտածելու, որ հերթական ընտրությունները պետք է ամեն գնով փորձեն կեղծել: Հետևություն անելով` կարծում եմ, որ մյուս քաղաքական ուժերը, որոնք ներկայացված չեն կոալիցիայում, և որոնք իրոք խնդիր ունեն Ազգային ժողով մտնելու և ընդհանրապես Հայաստանում բարեփոխումների իրականացման ծրագրերին մասնակցելու, պետք է մի կողմ դնեն իրենց բոլոր քաղաքական ամբիցիաները և փորձեն համախմբվել: ՀԱԿ-ը նման առաջարկություն հնչեցրել է, և այսօր էլ մենք պատրաստ ենք այդ համախմբման գործընթացում առանցքային դերակատարություն ունենալ:

- Հավատո՞ւմ եք այդպիսի համագործակցության:

- Ուզում եմ հավատալ, որովհետև առողջ բանականությունը հուշում է, որ միայն այդ դեպքում  ժողովուրդը կարող է հաղթանակ գրանցել ընտրությունների ժամանակ և վստահ լինել, որ իր քվեն տեղ է հասնում, այլ պարագայում երկիրը զրկվում է ապագայից, և հերթական կեղծված ընտրությունները հնարավորություն չեն ընձեռելու մեր երկրին, որ արտաքին մարտահրավերներին կարողանանք դիմակայել, կարողանանք զարգացնել տնտեսությունը, կարողանանք մեր ժողովրդին մեր երկրում պահել: Եթե մի մեծ հատված արդեն իսկ լքել է երկիրը, մյուս հատվածը արդեն ճամպրուկները պատրաստ սպասում է ընտրություններին, որ արդունքները տեսնելով` որոշում կայացնի` մնա՞ այս երկրում, թե՞ ընդմիշտ հեռանա: Դա արդեն մեր ազգային դժբախտությունն է, հետևաբար ամեն ինչ պետք է անել, որ ժողովուրդը դուրս գա ապատիայից և ապագա տեսնի այս երկրում, հակառակ դեպքում մենք երկիրն էլ ենք կորցնելու: Դա ազգային անվտանգության հարց է:

- Արտաքին ուժերի մասնակցության աստիճանը առաջիկա ընտրություններում ինչպե՞ս եք գնահատում, եթե համեմատեք նախորդ ընտրությունների հետ:

 - Նախորդ խորհրդարանական ընտրությունների մասով չեմ կարող ասել, թե արտաքին ուժերը ինչ ազդեցություն են ունեցել. մենք մասնակցություն ունեցել ենք, բայց շատ լավ հասկանում էինք` քանի որ միասնական ընդդիմություն չկար, միասնական պայքար չէր դրսևորվում վարչախմբի դեմ, և բնականաբար, արդյունքներ չգրանցվեցին: Այսօր  կա հզոր ընդդիմություն: Այսօր կա ՀԱԿ, որտեղ միավորվել են 18 և ավել կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ և ժողովրդի մի մեծ հատված, որը Կոնգրեսի համակիրն է: Ակնկալում եմ, որ էլի կլինեն քաղաքական ուժեր, որ կփորձեն համագործակցել` չանդամագրվելով ՀԱԿ-ին, որովհետև մենք խնդիր ենք լուծելու, որը ոչ միայն մեր և մյուս քաղաքական ուժերի համար է, այլև հենց ժողովրդի համար: Հետևաբար բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք իրենց ազգային ուժեր են համարում, որոնք հասկանում են, որ ոչնչանալու են չմիավորվելու պարագայում, կփորձեն համագործակցել: Այո՛, շատ քաղաքական ուժեր իրոք կոչնչանան, որովհետև այլևս հնարավորություն չեն ունենա պայքարելու և կայանալու: Արտաքին ազդեցության մասով բնական է, որ պետք է փորձեն ինչ-որ ձևով միջամտել, նրանք էլ ունեն իրենց կողմից նախընտրելի քաղաքական ուժեր, և չեմ բացառում, որ պետք է փորձեն միջամտել, բայց հույս ունեմ, որ ամեն դեպքում ժողովրդի ակտիվ մասնակցությունն է, որ լուծում է տալու այդ հարցին, իսկ արտաքին ուժերի միջամտությունը կամ պասիվ դիրքորոշումը կարևոր չէ, երբ ժողովուրդը ակտիվ պայքար է մղում: Ես կգերադասեի, որ արտաքին ուժերը ընդամենը մեզ չխանգարեին: Նրանց օգնության կարիքը մենք չենք զգում:

 - Չե՞ք կարծում, որ այս ընտրություններում խորհրդարանում տեղեր ունենալուց հետո, այլ նախընտրական դաշինքների նման Կոնգրեսը ևս կդադարի որպես Կոնգրես գոյություն ունենալ, և դա էապես կդժվարացնի 2013 թվականին Կոնգրեսում հավաքված քաղաքական ուժերի հիմնական անելիքը:

- 4 տարիների ընթացքում ՀԱԿ-ին ադամագրված  քաղաքական ուժերի միասնականությունը պահպանվել է: Մենք կոնկրետ նպատակ ունենք: ՀԱԿ-ում անդամագրված բոլոր քաղաքական ուժերը շատ լավ գիտակցում են, որ միայն խորհրդարանական ընտրություններով խնդիր չի լուծվում, և նախագահական ընտրություններին հասնելու համար մենք պետք է կարողանանք պահպանել մեր միասնականությունը, որ ժողովուրդը հավատա իր ընտրած քաղաքական ուժին:

четверг, 12 января 2012 г.

ՕԷԿ-ը հյութեր է բաժանում, ԲՀԿ-ական Քուշկյանը՝ բարեգործություն է անում


ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ, իշխանությունները տրամադրված չեն արդար ընտրություններ անցկացնել. «Եթե այդպիսի տրամադրություններ ունենար, ապա ժամանակից շուտ չէր սկսի քարոզարշավը, որոնք արտահայտվում են մարզերում փոքրիկ նվիրատվություններ անելով: Չորս տարվա լռությունից հետո սկսում են մարդկանց մեկ շիշ հյութ նվիրելով… ՕԵԿ-ի օրինակն եմ ասում»: Տիկին Սարգսյանի խոսքերով, քարոզարշավը սկսել են նաեւ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն. «Նույն ԲՀԿ-ական առողջապահության նախարարը, որը տարիներ շարունակ կարող էր առողջապահական ծրագրեր իրականացնել ու ուներ դրա ոչ միայն հնարավորությունը, այլեւ պարտավորությունը՝ դա սկսել է անել միայն հիմա՝ ընտրությունների նախաշեմին: Դե ՀՀԿ-ն էլ դրոշներն առած համայնքից համայնք է գնում»:

Տեր-Պետրոսյանը կգլխավորի՞ ցուցակը

18.02.11_299162_nՀարցազրույց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ

- Տիկին Սարգսյան, արդեն գրեթե 4 ամիս է մնացել ԱԺ ընտրություններին: Հայ ազգային կոնգրեսը որոշե՞լ է` ինչպես է մասնակցելու դրանց:
- Նախ պիտի ասեմ, որ Հայ ազգային կոնգրեսն ակնկալում է, որ մինչեւ հերթական խորհրդարանական ընտրությունները` փետրվարին մեծ հանրահավաքային գործընթաց է սկսվելու, որին ժողովրդի ակտիվ մասնակցությունը երկրում ինչ-որ բան փոխելու է: Կարծում եմ, այդ ակտիվության արդյունքում մենք կարողանալու ենք հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին:

ՕԵԿ-ի մասին խոսելն է անգամ անիմաստ

1-ej-verevi-lurԹեեւ Հանրապետականն արդեն բավական երկար ժամանակ պնդում է, թե ցանկանում է արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել, բայց ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանն առավել քան համոզված է, որ Հանրապետականն անկեղծ չէ իր ցանկությունների մեջ:

Ըստ նրա` իշխող կուսակցությունը դեմ է 100 տոկոսանոց համամասնականի անցնելուն, քանի որ դա նվազեցնում է ԱԺ-ում իրենց տեղերը, պակասում է վերահսկողությունը ընտրատեղամասերում: Ընտրակարգը փոխելու դեպքում նա թեեւ համոզված չէ, որ փող տվող-ընտրվողները բացարձակապես կվերանան, բայց կարծում է, որ համամասնականի ցուցակներում ավելի քիչ տեղ կունենան:

ՍԴՀԿ նախագահը համոզված է, որ իշխանություններն արդեն երեք ամիս սկսած իրենց քարոզարշավով հերթական չիրականանալի խոստումներով են կերակրում ժողովրդին: Լյուդմիլա Սարգսյանն առաջարկում է ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին` ցանկությունների անկեղծությունն ապացուցելու համար ընդունել ընդդիմության առաջարկությունը:

Մեծամասնական համակարգը անհրաժեշտ է իշխանություններին ենթարկվող խորհրդարան ձևավորելու համար

p7ՀԱԿ-ը անհրաժեշտության դեպքում պատրաստ է ակցիաներ անցկացնել “Ժառանգություն” և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների օրենսդրական նախաձեռնությանը աջակցելու համար:Zham.am-ի հարցերին պատախանում է ՀԱԿ-ի կազմում ընդգրկված Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանի հետ:

-Վերջին ժամանակներում երկրի տարբեր քաղաքական և հասարակական շրջաններ  քննարկում են խորհրդարանական ընտրությունները 100% համամասնական ցուցակով անցկացնելու հարցը: Ինչ եք կարծում, իշխանությունը     կհրաժարվի՞ միամանդատ ընտրատարածքներից և կանցի՞ համամասնական համակարգի:

вторник, 10 января 2012 г.

ՀԱԿ-ը չի փոխելու իր ռազմավարությունը


Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության նախագահ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՀԱԿ-ը փետրվար ամսին իր գործելաոճը չի փոխելու: Կշարունակվեն հանրահավաքները, և շեշտը հատկապես կդրվի մարզերում տարվող աշխատանքների վրա:

«Մենք ձգտում ենք կանխել հերթական կեղծված ընտրությունները: Իշխանություններն այլեւս չեն կարող ժողովրդին ստով կերակրել: Երկրի իրավիճակն աղետալի է, սովը վրա է հասել գրեթե բոլոր ընտանիքներին, հատկապես այժմ` ամանորյա տոներից հետո: Ժողովրդի վրդովմունքն այնքան ուժեղ է, որ մեկ ամսում էլ կարելի է հասնել արտահերթ ընտրությունների կազմակերպման: Ամեն ինչ կախված է բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցություն ունեցող մարդկանց քանակից: Լինեն դրանք հերթական, թե արտահերթ ընտրություններ, դրանց պետք է պատրաստ լինել: Մենք կսկսենք նախընտրական քարոզարշավը, կշարունակենք աշխատանքը ժողովրդի հետ: Մի խոսքով, փետրվարն ու մարտը կլինեն բուռն»,- հայտնել է  Լյուդմիլա Սարգսյանը:


Հանրահավաքային մշակույթը վերջիվերջո արդյունքներ է ունենալու. ՍԴՀԿ


Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ավելի քան վստահ է, որ հասարակության և հանրահավաքային գործընթացների ակտիվացումը մեծ ազդեցություն է ունենալու նախընտրական շրջանում իշխանության վրա ճնշումներ գործադրելու հարցում: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքների բազմամարդության արդյունքում մենք կարողանալու ենք առաջիկա ամիսներին լրջագույն զարգացումների գնալ՝ ընդհուպ մինչև արտահերթ ընտրությունների անցկացում: Այսօր հասարակությունը եկել է այն գիտակցությանը, որ պայքարի 4 տարիների ընթացքում ցուցաբերած ակտիվ դերակատարության և պատասխանատվության մեծ զգացումի դեպքում հնարավոր է երկրում որոշակի բարեփոխումների հասնել: Հասարակությունը կարող իշխանությանը պարտադրել գիտակցել, որ նա պարտավոր է հաշվետու լինել ժողովրդին և ծառայել նրա՝ գոնե որոշ շահերն ապահովելու ուղղությամբ: Հանրահավաքային մշակույթը, որ 4 տարի է մուտք է գործել մեր կյանք, վերջիվերջո արդյունքներ է ունենալու»,- նկատեց Լյուդմիլա Սարգսյանը:

четверг, 22 декабря 2011 г.

ՀԱԿ-ը գործակցում է բոլոր երկրների թե՛ դեսպանատների, թե՛ առանձին քաղաքական ուժերի հետ. Լյուդմիլա Սարգսյան

ls-2207asՕրերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ռուսաստանում գործող «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանն ակտիվ շփումների մեջ է հայաստանյան իշխանությունների հետ:
Այս տեղեկության հրապարակումից անմիջապես հետո Կարախանյանը հարցազրույց տվեց «Ժողովուրդ» օրաթերթին, և պատասխանելով հարցին՝ արդյոք Պուտինը լոյա՞լ է վերաբերվում Հայ ազգային կոնգրեսին, պատասխանեց. «Ես չգիտեմ, թե Կոնգրեսի քաղաքական մարմինն ընտրություններից առաջ ինչ որոշումներ կընդունի, բայց այսօրվա դրությամբ կարող եմ ասել՝ մասամբ մասնակից լինելով բոլոր այդ հանդիպումներին և բանակցային պրոցեսներին, որ Կոնգրեսից հստակ մի բան է ակնկալվում, որ տարվի հայամետ քաղաքականություն:

вторник, 20 декабря 2011 г.

Համակարգը ինչպես ՀԱԿ-ի դեմ է աշխատում, այնպես էլ ԲՀԿ-ի դեմ է աշխատելու. Լյուդմիլա Սարգսյան

ls0412«Եթե արդար և թափանցիկ ընտրություններ լինեն և ԲՀԿ-ն ինքնուրույն շատ ձայներ հավաքի, ապա ՀԱԿ-ը միայն կողջունի դա, քանի որ մեր նպատակը ժողովրդի ձայնը տեղ հասցնելն է»,- ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Tert.am-ի խնդրանքով մեկնաբանելով «168 ժամ»-ին տված ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հարցազրույցը, թե «ՀԱԿ-ն առաջինը կլինի, որ կուզենա՝ ԲՀԿ-ն շատ ձայն հավաքի»։

Հարցազրույցում Հրանտ Բագրատյանը նաև կարծիք էր հայտնել, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո ամենահնարավոր սցենարն այն է, որ ԲՀԿ-ն գալու է Ազատության հրապարակ՝ արդար ընտրությունների խռովությանը, ընտրակեղծիքների դեմ պայքարելու գործընթացին միանալու:

пятница, 9 декабря 2011 г.

Ժողովրդի բարեհաճ վերաբերմունք Սերժ Սարգսյանը չի կարող ակնկալել անգամ երազում. Լ. Սարգսյան

arm132040068156

Սերժ Սարգսյանը և նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը ժողովրդավարության հետ որևէ կապ չունեն, քանի որ ՀՀ քաղաքացիներն ապրում են բռնապետական վարչակարգի պայմաններում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի՝ Սերժ Սարգսյանին ԵԺԿ դիտորդական կրծքանշան հանձնելու փաստին:
«Նման վարչակարգի պարագայում ժողովրդավարության մասին խոսելն ուղղակի ավելորդություն է և նույնիսկ ծիծաղելի: Բայց չմոռանանք, որ նույն այդ Եվրոպան 2008 թվականի հայաստանյան նախագահական ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխան ճանաչեց, այնպես որ, զարմանալու պատճառ չկա: