«Մինչեւ մայիս աշխարհի քարտեզը կվերաձեւվի, եւ կառաջանա նոր պետություն՝ Քրդստան: 40 միլիոն քրդերը կունենան իրենց հայրենիքը՝ Քիրքուկ մայրաքաղաքով: Ու եթե մինչ այժմ արեւմտյան պետություններին թուրքական էքսպանսիայից պահում էին Պարսկաստանը, Իրաքը, հիմա դա կանի նորաստեղծ Քրդստանը: Այս ծրագրի մի մասը նախապատրաստում են Հայաստանում: Արաքսի հարավային հատվածում Թուրքիան եւ Ադրբեջանը Պարսկաստանից կպոկեն Ատրպատականը: Այսօր սրան խոչընդոտում է միայն ՌԴ-ի ներկայությունը Հայաստանում»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
суббота, 4 февраля 2012 г.
Քրդստանը՝ մինչեւ մայի՞ս
среда, 1 февраля 2012 г.
Իշխանությունները պատրաստվում են ՀԱԿ-ի դեմ հակաքարոզչության նոր ալիք բարձրացնել. մամուլ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ իշխանությունները պատրաստվում են Հայ ազգային կոնգրեսի դեմ հակաքարոզչության նոր ալիք բարձրացնել և ընդդիմադիր գործիչների վերաբերյալ ուշագրավ «փաստեր վերհանել»:
Մասնավորապես, լավատեղյակ աղբյուրներից «ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ իշխանությունները փորձելու են հիմնականում կենտրոնանալ, թե ընդդիմադիր գործիչներից ով է իշխանության ներկայացուցիչների հետ մտերիմ հարաբերությունների մեջ կամ երբևէ եղել:
Եվ այդ ամենն առաջին հերթին անելու են լրատվամիջոցներին տեղեկատվական արտահոսք կազմակերպելով, որպեսզի «ապացուցվի», որ ՀԱԿ-ն ընդդիմություն չէ:
вторник, 17 января 2012 г.
Հերյուրանքների շարան
Հ1-ը մի ամբողջ հաղորդում նվիրեց հայտնի հետախույզ Վարդանյանի մահվան առիթով, մասնավորապես աղաղակելով, որ վերջինս 90-ականներին եղել է հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ, խոսել երկրի հետախուզության զարգացման եւ առհասարակ հետախուզական աշխատանքների մասին, եւ իբր Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ ոչ (բայց չեք նշել, թե ինչի համար է «ոչ» ասել): Ու ըստ Հ1-ի՝ միայն Սերժ Սարգսյանի օրոք է հարցը կրկին բարձրացվել, եւ, փաստորեն, այդժամ է մեր հետախուզությունը կանգնել բոլորովին նոր ուղու վրա: Եվ այս ամենի վառ ապացույց-փաստարկ էր ներկայացվում Վարդանյանին Սարգսյանի կողմից շքանշանով պարգեւատրումը:
Մինչդեռ սա հերյուրանքների մի ամբողջ շարան է, որովհետեւ՝ առաջին. եթե 90-ականներին հանդիպել են վերոնշյալ անձինք, ապա այդ ժամանակ քչերին էր հայտնի Վարդանյանը եւ հետեւաբար՝ իր սխրանքները, ուրեմն, Տեր-Պետրոսյանը չէր կարող ցանկացած մարդու հետ, որին չէր ճանաչում, խոսել հետախուզական հարցերից:
четверг, 12 января 2012 г.
ՕԵԿ-ի մասին խոսելն է անգամ անիմաստ
Թեեւ Հանրապետականն արդեն բավական երկար ժամանակ պնդում է, թե ցանկանում է արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել, բայց ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանն առավել քան համոզված է, որ Հանրապետականն անկեղծ չէ իր ցանկությունների մեջ:
Ըստ նրա` իշխող կուսակցությունը դեմ է 100 տոկոսանոց համամասնականի անցնելուն, քանի որ դա նվազեցնում է ԱԺ-ում իրենց տեղերը, պակասում է վերահսկողությունը ընտրատեղամասերում: Ընտրակարգը փոխելու դեպքում նա թեեւ համոզված չէ, որ փող տվող-ընտրվողները բացարձակապես կվերանան, բայց կարծում է, որ համամասնականի ցուցակներում ավելի քիչ տեղ կունենան:
ՍԴՀԿ նախագահը համոզված է, որ իշխանություններն արդեն երեք ամիս սկսած իրենց քարոզարշավով հերթական չիրականանալի խոստումներով են կերակրում ժողովրդին: Լյուդմիլա Սարգսյանն առաջարկում է ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին` ցանկությունների անկեղծությունն ապացուցելու համար ընդունել ընդդիմության առաջարկությունը:
вторник, 10 января 2012 г.
ՀԱԿ-ը չի փոխելու իր ռազմավարությունը
Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության նախագահ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՀԱԿ-ը փետրվար ամսին իր գործելաոճը չի փոխելու: Կշարունակվեն հանրահավաքները, և շեշտը հատկապես կդրվի մարզերում տարվող աշխատանքների վրա:
«Մենք ձգտում ենք կանխել հերթական կեղծված ընտրությունները: Իշխանություններն այլեւս չեն կարող ժողովրդին ստով կերակրել: Երկրի իրավիճակն աղետալի է, սովը վրա է հասել գրեթե բոլոր ընտանիքներին, հատկապես այժմ` ամանորյա տոներից հետո: Ժողովրդի վրդովմունքն այնքան ուժեղ է, որ մեկ ամսում էլ կարելի է հասնել արտահերթ ընտրությունների կազմակերպման: Ամեն ինչ կախված է բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցություն ունեցող մարդկանց քանակից: Լինեն դրանք հերթական, թե արտահերթ ընտրություններ, դրանց պետք է պատրաստ լինել: Մենք կսկսենք նախընտրական քարոզարշավը, կշարունակենք աշխատանքը ժողովրդի հետ: Մի խոսքով, փետրվարն ու մարտը կլինեն բուռն»,- հայտնել է Լյուդմիլա Սարգսյանը:
среда, 21 декабря 2011 г.
Սամվել Նիկոյանին փոխհատուցե՞լ են
ՍԴՀԿ անդամ, ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ Սամվել Նիկոյանին ԱԺ նախագահի պաշտոնը տվել են որպես փոխհատուցում: «Ամեն ինչ ունի իր գինը: Չէ, որ մենք թեւակոխել ենք կապիտալիզմ: Իսկ կապիտալիզմը ենթադրում է շուկայական հարաբերություններ, ազատ առեւտուր: Ու հիմա Նիկոյանին այդ շուկայական հարաբերությունների համատեքստում վճարել են», ասաց Եղիազարյանը:
Իսկ թե որն է այդ պաշտոնի գինը, ՍԴՀԿ անդամը նշեց. «Մարտի 1-ի տասը զոհերի եւ շուրջ 182 վիրավորների դիմաց տրվեց այդ պաշտոնը: Գլխավորելով մարտի 1-ի ԱԺ այդ հանձնաժողովը, նա ամեն ինչ արեց, որ ոչինչ չբացահայտվի` ոչ մարտի 1-ին կրակելու հրաման տվողները, ոչ մարդասպանները»:
вторник, 20 декабря 2011 г.
Համակարգը ինչպես ՀԱԿ-ի դեմ է աշխատում, այնպես էլ ԲՀԿ-ի դեմ է աշխատելու. Լյուդմիլա Սարգսյան
«Եթե արդար և թափանցիկ ընտրություններ լինեն և ԲՀԿ-ն ինքնուրույն շատ ձայներ հավաքի, ապա ՀԱԿ-ը միայն կողջունի դա, քանի որ մեր նպատակը ժողովրդի ձայնը տեղ հասցնելն է»,- ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Tert.am-ի խնդրանքով մեկնաբանելով «168 ժամ»-ին տված ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հարցազրույցը, թե «ՀԱԿ-ն առաջինը կլինի, որ կուզենա՝ ԲՀԿ-ն շատ ձայն հավաքի»։
Հարցազրույցում Հրանտ Բագրատյանը նաև կարծիք էր հայտնել, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո ամենահնարավոր սցենարն այն է, որ ԲՀԿ-ն գալու է Ազատության հրապարակ՝ արդար ընտրությունների խռովությանը, ընտրակեղծիքների դեմ պայքարելու գործընթացին միանալու:
четверг, 15 декабря 2011 г.
Մեծ է հավանականությունը, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններին կգնան միասնական ցուցակով. ՀԱԿ
Հայ ազգային կոնգրեսի անդամ Արարատ Մկրտչյանի կարծիքով՝ բավական մեծ է հավանականությունը, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններին կգնան հենց միասնական ցուցակով: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Իշխանության նման գործողությունը ես նորմալ եմ դիտարկում, որովհետև մինչև օրս ոչ սահմանադրական, ոչ կանոնակարգված կոալիցիայից այս տարիների ընթացքում ամեն բան տեսանք: Այնպես որ, մինչև ընտրություններ ցանկացած տեսակի միավորումներ հնարավոր եմ համարում՝ ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ ՕԵԿ-ի հետ կապված: Ինձ թվում է՝ լուրջ ինտրիգ չի լինի, քանի որ նրանք տարիների ընթացքում գործել են նույն ձեռագրով և վարած քաղաքականության ու ծրագրերի մեջ էլ էական տարբերություններ չկան: ՀՀԿ-ն էլ, ԲՀԿ-ն էլ օլիգարխիկ բնույթ ու ծնունդ ունեն, և բավականին նորմալ է, որ նրանք միասնական ցուցակ ունենան»,- ասաց նա:
пятница, 9 декабря 2011 г.
Ժողովրդի բարեհաճ վերաբերմունք Սերժ Սարգսյանը չի կարող ակնկալել անգամ երազում. Լ. Սարգսյան
Սերժ Սարգսյանը և նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը ժողովրդավարության հետ որևէ կապ չունեն, քանի որ ՀՀ քաղաքացիներն ապրում են բռնապետական վարչակարգի պայմաններում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի՝ Սերժ Սարգսյանին ԵԺԿ դիտորդական կրծքանշան հանձնելու փաստին:
«Նման վարչակարգի պարագայում ժողովրդավարության մասին խոսելն ուղղակի ավելորդություն է և նույնիսկ ծիծաղելի: Բայց չմոռանանք, որ նույն այդ Եվրոպան 2008 թվականի հայաստանյան նախագահական ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխան ճանաչեց, այնպես որ, զարմանալու պատճառ չկա:
пятница, 2 декабря 2011 г.
Տեր-Պետրոսյանի ելույթը մարտավարակա՞ն էր
Քաղաքական շրջանակների քննարկման առարկան շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած միտքը ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին, որը կարծես վերջին ակորդն էր ՀՀԿ-ԲՀԿ լարվածության: Եվ մինչ Կոնգրեսում քննարկում են՝ հնարավո՞ր է արդյոք համագործակցել ԲՀԿ-ի պես ուժի հետ, ոստիկանությունը սկսեց ավելի ինտենսիվ կերպով թմրամոլներ հայտնաբերել ԲՀԿ-ականների շարքերում ու ձերբակալել:
Նախօրեին տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է ԲՀԿ-ի հետ համագործակցության Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած թեզը վերջին հանրահավաքում: Քննարկվել է նաեւ, թե արդյոք հնարավո՞ր է քաղաքական ուժերի կոնսոլիդացիա՝ թեկուզ ընտրական պրոցեսը վերահսկելու համար: Քաղխորհրդի նիստին ինքը` ՀԱԿ առաջնորդը, չի մասնակցել:
пятница, 25 ноября 2011 г.
Երեւան հասնելու համար բժշկի թո՞ւղթ է պետք ցույց տալ ոստիկաններին
ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Ալեքսանդր Ալեքյանն Aravot.am-ի հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրեց, որ Վանաձորից Երեւան ճանապարհի մի հատվածում «գազելի» վարորդը տեղեկացել է, որ Աշտարակից Երեւան ճանապարհին ոստիկանները կանգնած են եւ արգելում են մեքենաների մուտքը մայրաքաղաք: Ուղեւորների հետ համաձայնության արդյունքում՝ վարորդը փորձել է Եղվարդի ճանապարհով հասնել Երեւան: Ճանապարհի սկզբին ոստիկաններ են եղել կանգնած, որոնք այլ մեքենաներով «զբաղված»՝ չեն կանգնեցրել տվյալ «գազելին»: Իսկ Եղվարդի կենտրոնում արդեն, 4-5 ոստիկանական մեքենա փակել են «գազելի» ճանապարհը: Վարորդը պատճառաբանել է, որ իր հիվանդ քեռուն պետք է հասցնի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը: Ուղեւորներից մեկն իսկապես եղել է վատառողջ եւ իր հետ է ունեցել իր առողջական բոլոր փաստաթղթերը:
четверг, 24 ноября 2011 г.
Ո՞ւմ համար ենք կառուցում
Ամենամյա դարձած համահայկական դրամահավաքն այս տարի էլ կարծես կկայանա, առաջիկա օրերին կեզրափակվի այն: Ցավալիորեն դա շարունակում է համահայկական լինել: Իրականում կցանկանայի ունենային այնպիսի երկիր, որի քաղաքացին այնքան ապահովված լիներ, որ մարաթոնը ոչ թե համահայկական, այլ՝ հայաստանյան միջոցներով կայանար: Իհարկե, դեմ չեմ, որ այսօր իր մասնակցությունն ունի ակտիվ Սփյուռքը, որը հայ ժողովրդի կարեւորագույն մասնիկն է, բայց, իբրեւ ՀՀ քաղաքացի, ինձ լավ կզգայի, ավելին՝ նվաստացած չէի լինի, երբ հայրենիքում ապրողներս այնքան ապահովված չենք՝ ինքներս լուծելու ճանապարհների, ջրագծերի եւ այլնի կառուցման հոգսերը:
суббота, 12 ноября 2011 г.
Վարչապետին ոչ սթափ վիճակում տեսնելով՝ ամոթ և ցավ ապրեցի. ՍԴՀԿ ատենապետ
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գնահատելով վարչապետի ելույթը, որտեղ նա ոչ սթափ վիճակում է, արձագանքեց. «Առաջին զգացողությունը, որ ունեցա, դա ամոթի զգացողությունն էր, որ երկրի գործադիր մարմնի ղեկավարը, երկրի 2-րդ դեմքը անսթափ վիճակով ներկայանա երիտասարդությանը և դեռ փորձի ինչ-որ մտքեր արտահայտել՝ փորձելով համոզել, թե այս երկրում ամեն ինչ նորմալ է, և այս երկրում երիտասարդը օրինակներ ունի, որին պետք է ընդօրինակի:
Ավելին՝ ցավ ապրեցի, երբ վարչապետը ասաց, թե մենք մոտ ապագայում այնպիսի երիտասարդներ ենք ունենալու, որոնք աշխարհին տարբեր ծառայություններ են մատուցելու: Դրանով նա ակամայից հաստատեց այն քաղաքական գիծը, որ տանում է այսօր գործող իշխանությունը: Այսինքն՝ մենք ստեղծում ենք ապագա ունեցող երիտասարդներ, որոնք իրենց ապագան դրսում պետք է կերտեն և ծառայեն այդ երկրներին»:
среда, 9 ноября 2011 г.
Պետք է երկիրն ազատել շնացած, կատաղած և վայրագ կապիտալիզմից ու մոնոպոլիզացիայից. ՀԱԿ ներկայացուցիչ
Բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու համար ո՛չ նոր ծրագրի վրա է պետք աշխատել, ո՛չ էլ նոր հեծանիվ հնարել. ամեն բան արդեն իսկ պատրաստ է, մնում է բարի կամք դրսևորել և երկիրն ազատել շնացած, կատաղած և վայրագ կապիտալիզմից ու մոնոպոլիզացիայից : «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով Արդյունաբերողների և գործարարների միության 6-րդ համագումարում Սերժ Սարգսյանի այսօր հայտնած այն մտքին, թե առաջիկայում գործարարներին կառաջարկվի մասնակցել մի մեծ ծրագրի, որը կարող է ոչ միայն նոր աշխատատեղեր ստեղծել, այլև Հայաստանին կայունություն բերել:
ՀԱԿ-ի` եվրոպական կառույցների հետ շփումները և Բրյուսելում ներկայացուցիչ ունենալը շատ բնական են. Լ. Սարգսյան
Հայ ազգային կոնգրեսի նպատակներն ու առաջնահերթությունները ներկայացնելու առումով եվրոպական կառույցների հետ շփումները, ինչպես նաև Բրյուսելում սեփական ներկայացուցիչ ունենալը շատ բնական են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե ի՞նչ կարող են նշանակել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` եվրոպական ֆինանսական կառույցների ղեկավարների հետ վերջին հանդիպումներն ու «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Բրյուսելում ներկայացուցիչ նշանակելը:
«Նմանօրինակ հանդիպումների ընթացքում ներկայացվում են Հայաստանում տիրող ներքաղաքական վիճակն ու առկա խնդիրները, իշխանությունների հակազգային քաղաքականությունը: Այսկերպ արվում է ամեն բան, որ Հայաստանը ներկայացվի իրական պատկերով, և աշխարհը հասկանա` ինչքանով է կարևորվում ՀԱԿ-ի պայքարը և ինչ նպատակներ է առհասարակ հետապնդում հայաստանյան ամենաակտիվ ընդդիմությունը»,- ասաց նա:
Պետք է երկիրն ազատել շնացած, կատաղած և վայրագ կապիտալիզմից ու մոնոպոլիզացիայից. ՀԱԿ ներկայացուցիչ
Բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու համար ո՛չ նոր ծրագրի վրա է պետք աշխատել, ո՛չ էլ նոր հեծանիվ հնարել. ամեն բան արդեն իսկ պատրաստ է, մնում է բարի կամք դրսևորել և երկիրն ազատել շնացած, կատաղած և վայրագ կապիտալիզմից ու մոնոպոլիզացիայից : «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով Արդյունաբերողների և գործարարների միության 6-րդ համագումարում Սերժ Սարգսյանի այսօր հայտնած այն մտքին, թե առաջիկայում գործարարներին կառաջարկվի մասնակցել մի մեծ ծրագրի, որը կարող է ոչ միայն նոր աշխատատեղեր ստեղծել, այլև Հայաստանին կայունություն բերել:
вторник, 8 ноября 2011 г.
ԱԺ պաշտոնից հանել-տանել նախընտրական շտաբի ղեկավար` եփած հավի ծիծաղը կգա. Գուրգեն Եղիազարյան
«Ոստիկանապետի պաշտոնանկությունը ուշացած էր. նա ուրիշ տեղում հիմա պիտի հայտվեր, ոչ թե նախագահի խորհրդականի պաշտոնում»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը:
«Ալիկ Սարգսանը ճկուն էր ու լուրջ արդյունքների հասավ մեծ փողեր լվանալու հարցում։ Մարգար Օհանյանը երեք տարի շարունակ լկտիաբար թալանում էր երկիրը, իր ղեկավարը չի՞ տեսել դա։ Հիմա գնալու է խորհրդական, որ լավ խորհուրդնե՞ր տա»,- տարակուսեց Եղիազարյանը:
пятница, 4 ноября 2011 г.
Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը մոտ ապագայում ցրի Ազգային ժողովը. ՀԱԿ ներկայացուցիչ
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արարատ Մկրտչյանը կասկածում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը, սեփական պաշտոններից հրաժարվելով, «գնում են» ՀՀԿ շտաբը ղեկավարելու, և նրանց` նման որոշում կայացնելու պատճառներն ավելի խորքային է համարում: Նման տեսակետ Մկրտչյանը հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Միաժամանակ, չեմ կարող հստակ ասել, թե ո՞ւր են նրանք երկուսը գնում, բայց դժվար թե ՀՀԿ շտաբը ղեկավարելու: Ընտրություններից մի քանի ամիս առաջ շտաբի ղեկավար և առաջին տեղակալ նշանակելը ժամանակավրեպ է, իսկ եթե այս ամենը համապատասխանում է իրականությանը, ուրեմն մենք գնում ենք արտահերթ ընտրությունների: Բացի այդ, այն ձևակերպումը, որ հրաժարականից հետո արեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը, մի քիչ տարակուսանք է հարուցում և կասկածներս հիմնավորում:
Լ. Սարգսյան. ՀԱԿ-ն իր տեղում չի դոփում
ՀԱԿ-ը տեղում չի դոփում: ՀԱԿ-ը ինստիտուցիոնալ կառույց է, ունի կոնկրետ նպատակներ ու շահեր` երկրում սահմանադրության կարգի վերականգնում, օրինականության հաստատում: Այս մասին ասուլիսում ասաց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը` պատասխանելով այն դիտարկմանը, թե ՀԱԿ-ը դոփում է իր տեղում:
«Մենք մեր նպատակներից չենք հրաժարվելու ու պայքարելու ենք: Մեր նպատակը ոչ թե խորհրդարանում պատգամավորական մանդատներ ունենալն է, այլ արդար ու թափանցիկ ընտրություններ են, օրենքի գերակայության, սահմանադրական կարգի վերականգնումը: Մենք գնում ենք ուղիղի այդ ճանապարհով»,- ասաց նա` ընդգծելով, որ այսօր մանդատներն իրենց բացարձակապես չի հուզում:
среда, 2 ноября 2011 г.
Սերժ Սարգսյանը փորձում է վնասազերծել Ռոբերտ Քոչարյանին
Այս ռեստավրացիոն քայլերով Սերժ Սարգսյանը որեւէ բարեփոխում չի կարող իրականացնել, ընդամենը կասեցնում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը. yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով վերջին կադրային վերադասավորումների մասին, ասաց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը:
Նրա դիտարկմամբ` բոլոր մարդիկ, ովքեր այսօր հրաժարական են տալիս, իշխանության մեջ Ռոբերտ Քոչարյանի հիմնասյուներն էին, որոնց միջոցով նա հնարավորություն ուներ նորից վերադառնալու մեծ քաղաքականություն` 2013թ. նախագահական ընտրություններում ակնկալելով ռեվանշ վերցնել Սերժ Սարգսյանի նկատմամբ:
