Показаны сообщения с ярлыком Դատարան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Դատարան. Показать все сообщения

суббота, 11 мая 2013 г.

Գաղջ մթնոլորտի մասին` Սերժի դատավորին:


Երևան քաղաքի` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորին` պարոն Բունիաթյան, դուք 02.05.2013 թվականին կայացրած Ձեր վճռով` մեկ անգամ ևս եկաք հաստատելու, որ ՀՀ դատական վճիռները կայացվում են զանգերով, կամ միջնորդությամբ:

воскресенье, 20 марта 2011 г.

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԱ»

hnchak-logo

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում մարտի 16-ին գրանցվել է «Հնչակյան» կուսակցությունը:

Այս կուսակցության հիմնադիրները երկու տարի առաջ Հայաստանի սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունից սկանդալային պատմություններով հեռացած-հեռացվածներն են՝ Վահան Շիրխանյան, Վարդան Խաչատրյան, Գեւորգ Պերկուպերկյան (ատենապետ), Նարեկ Գալստյան, Արսեն Կուպելյան եւ այլք: Հիշեցնենք, որ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն իր թիմակիցների հետ վերջիններիս մեղադրեց համահնչակյան կառույցի ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ միասին իշխանություններին ծախվելու մեջ: Իսկ հեռացած-հեռացվածներն իրենց հերթին Սարգսյանին ու իր թիմակիցներին մեղադրում էին Հայ ազգային կոնգրեսի կամակատարն ու կցորդը դառնալու մեջ: Դեռ անցած տարեվերջին պետք է հեռացած-հեռացվածները նոր կուսակցություն գրանցեին, համագումար հրավիրեին եւ ամեն ինչ իր տեղը դնելով՝ փակեին հնչակյանների պառակտման արդեն երկու տարի շարունակվող թեման: Երեկ «Առավոտը» Նարեկ Գալստյանից փորձեց պարզաբանումներ եւ մեկնաբանություններ ստանալ: Վերջինս ասաց, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում «Հնչակյան» կուսակցության ղեկավարությունը մամուլի ասուլիս կհրավիրի, եւ բոլոր շահագրգիռ կողմերը կստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: «Այս պահին, ձեր թույլտվությամբ, ձեռնպահ մնամ բոլոր հնարավոր մեկնաբանություններից»,- ասաց Նարեկ Գալստյանը: HayNews.am կայքը փոխանցում է, որ «Հնչակյան» կուսակցությունն ունի Սփյուռքի կառույցների եւ Կենտրոնական վարչության անվերապահ աջակցությունը եւ շատ շուտով վերսկսելու է ակտիվ քաղաքական գործունեությունը:

Երեկ այս առիթով ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ զրույցում էլ տեղեկացանք, որ Գեւորգ Պերկուպերկյանն էլ դիմել է դատախազություն՝ ընդդեմ տիկին Սարգսյանի: Պերկուպերկյանը պնդում է, որ Լյուդմիլա Սարգսյանն անօրինական զավթել է կուսակցության ատենապետի աթոռը, որ օրինական ատենապետն ինքն է եւ խնդրում է իրավապահների միջնորդությունը՝ Սարգսյանից կուսակցության կնիքը բռնագրավելու ու իրեն վերադարձնելու համար: Այս առիթով Լյուդմիլա Սարգսյանը զայրացած-զարմացած էր. «Այդ տղան կամ հիմար է, կամ էլ շատ փուչ գործիք է»: Հիշեցնենք, որ կուսակցության «կնիքի գործով» ՀՀ երկու դատական ատյաններում անցած տարի հօգուտ լյուդմիլասարգսյանականների վճիռներ ընդունվեցին: Այնուհանդերձ, դատախազությունը բողոքն ուղարկել է ոստիկանություն, վերջիններս էլ տիկին Սարգսյանին են անհանգստացրել հեռախոսազանգով, ապա այցելել են կուսակցության գրասենյակ ու հենց այնտեղ էլ իրենց համար պարզել ու ծանոթացել են «կնիքի գործով» օրինական ուժի մեջ մտած վճիռներին: Տիկին Սարգսյանը խիստ կասկածում է, որ հայրենի դատախազությունն ու ոստիկանությունն անտեղյակ էին արդեն երկու տարի ընթացող կուսակցական այս վեճից ու դատարաններում կայացած վճիռներից: Պերկուպերկյանի բողոքն ու դրան այդպիսի օպերատիվ արձագանքը նրան զարմացնում է, ու դա որակում է ընդամենն իր քաղաքական ակտիվությունը սանձելու փորձ: Իսկ Պերկուպերկյանին անվանում է «ոստիկանության գործակալ»: Անկախ ամեն ինչից՝ ասում է, որ ինքը եւ իր կուսակիցները շարունակելու են իրենց խիստ ընդդիմադիր կեցվածքը՝ չվախենալով ոչ դատախազության, ոչ ոստիկանության, ոչ էլ առավել եւս՝ Պերկուպերկյանի ոտնձգություններից: Լյուդմիլա Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենք մտավոր սեփականության գրասենյակում գրանցել են ՍԴՀԿ դրոշն ու զինանշանը՝ զրկելով «Հնչակյաններին» կուսակցության ատրիբուտներն օգտագործելու հնարավորությունից: Այս ամենի առիթով Լյուդմիլա Սարգսյանի դիտարկումները հետեւյալն են. «Իրենք միջանցիկ լուծում են փորձում գտնել, որպեսզի Սեդրակը դեռեւս կարողանա գոյատեւել Կենտրոնական վարչությունում: Ես տեղյակ եմ, որ նրա հետագա պաշտոնավարման հարցը բավականին սուր է դրված»: Ինչ մնում է նոր կուսակցության գրանցմանը, մեր զրուցակիցը վստահ է, որ անկախ հակառակ թեւի հավաստիացումներից՝ համահնչակյան Կենտրոնի հետ հակասություններ են լինելու, քանի որ՝ «Նույն անվան տակ չեն հանդես գալիս: Ինչ էլ ուզում է անեն՝ ավանդական հնչակյան կուսակցությունը Հայաստանում շարունակում է ներկայացնել ՍԴՀԿ-ն՝ իր պատմությամբ եւ կուսակցական ատրիբուտներով: Սա Սեդրակ Աճեմյանի եւ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական ավանտյուրա է: Իրենք, միեւնույն է, չեն կայանալու, ի վիճակի չեն որեւէ քաղաքական գործունեությամբ զբաղվելու, եւ այդ կուսակցությունը երբեւէ դեմքերի կուսակցություն չի կարող դառնալ, քանի որ դրա հիմնադրումը քաղաքական հիմքեր չի պարունակում»:

Հ. Գ. «Հնչակյանները» երեկ ձեռնպահ էին մնում մեկնաբանություններից, սակայն հուսով ենք, որ առաջիկայում կարձագանքեն տիկին Սարգսյանի հնչեցրած մեղադրանքներին:
 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

http://www.aravot.am/am/articles/politics/90796/view

воскресенье, 21 ноября 2010 г.

Համագումար, հետո գրանցում

2-1_136
Չնայած պետական ռեգիստրը հրաժարվում է գրանցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունից (ՍԴՀԿ) հեռացված անդամների նոր կուսակցությունը` Հնչակյան Սոցիալ-Դեմոկրատ Կուսակցություն (ՀՍԴԿ) անունով, այդ մարդիկ, մեր տեղեկություններով, պատրաստվում են դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում այնուամենայնիվ համագումար անցկացնել:

пятница, 5 ноября 2010 г.

ՍԴՀԿ-ի փոխարեն կգրանցեն ՀՍԴԿ

n713331431_2013468_4511558
Վերաքննիչ դատարանը վերջերս մերժել էր ՍԴՀԿ-ից առանձնացած աճեմյանական թեւի հայցը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել ՍԴՀԿ 2009 թվականի համագումարը եւ Լյուդմիլա Սարգսյանին զրկել կուսակցության ղեկավարի պաշտոնից: Նախօրեին դատարանի որոշումը ուժի մեջ է մտել: ՍԴՀԿ ԿՎ-ն երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «1. ՍԴՀԿ ԿՎ-ն հայտարարում է, որ Հայաստանում գրանցված ՍԴՀԿ ԿՎ ատենապետն է Լյուդմիլա Սարգսյանը, 2. Չկա մեկ այլ գրանցված ՍԴՀԿ ԿՎ , որի անվան տակ կարող են հանդես գալ այլ անձինք, 3. Տեղեկացնում ենք, որ համաձայն ՍԴՀԿ ԿՎ 16.12.2009 թ. թիվ 14 նիստի արձանագրության` Վահան Շիրխանյանը, Գեւորգ Պերկուպերկյանը, Նարեկ Գալստյանը, Գագիկ Մելիքյանը, Արսեն Կուպելյանը հեռացված են ՍԴՀԿ շարքերից` կուսակցության կողմից որդեգրած քաղաքական ընդդիմադիր գիծը փոխելու միտումով ներկուսակցական պառակտում հրահրելու եւ իրականացնելու համար»:

вторник, 21 сентября 2010 г.

Վահան Շիրխանյանը երգեց իր կարապի երգը



«Վահան Շիրխանյանը երգեց իր կարապի երգը»,– Теrt.am–ի հետ զրույցում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի երեկվա որոշմանը՝ ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։ Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ դատարանը մերժեց ՍԴՀԿ շիրխանյանական թևի հայցն ընդդեմ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի, որով հայցվորը կողմը վիճարկում էր Սարգսյանի ատենապետության օրինականությունն ու պահանջում նրանից կուսակցության կնիքը։

суббота, 18 сентября 2010 г.

Շիրխանյանը ծոծորակը կտեսնի

 
Երեկ Վերաքննիչ դատարանը մերժել է ՍԴՀԿ վահանշիրխանյանական թեւի հայցը, որով վերջիններս պահանջում էին իրենց տրամադրել հնչակյան կուսակցության կնիքը: Հիշեցնենք, որ շիրխանյանական թեւը դատի էր տվել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին` պահանջելով կուսակցության կնիքը եւ դիմել էր Վարչական դատարան, որը մերժել էր շիխանյանենց հայցը, ինչից հետո վերջիններս հայց էին ներկայացրել Վերաքննիչ դատարան:
http://www.zhamanak.com/news/12118/