среда, 9 ноября 2011 г.

ՀԱԿ-ի` եվրոպական կառույցների հետ շփումները և Բրյուսելում ներկայացուցիչ ունենալը շատ բնական են. Լ. Սարգսյան

p7Հայ ազգային կոնգրեսի նպատակներն ու առաջնահերթությունները ներկայացնելու առումով եվրոպական կառույցների հետ շփումները, ինչպես նաև Բրյուսելում սեփական ներկայացուցիչ ունենալը շատ բնական են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե ի՞նչ կարող են նշանակել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` եվրոպական ֆինանսական կառույցների ղեկավարների հետ վերջին հանդիպումներն ու «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Բրյուսելում ներկայացուցիչ նշանակելը:
«Նմանօրինակ հանդիպումների ընթացքում ներկայացվում են Հայաստանում տիրող ներքաղաքական վիճակն ու առկա խնդիրները, իշխանությունների հակազգային քաղաքականությունը: Այսկերպ արվում է ամեն բան, որ Հայաստանը ներկայացվի իրական պատկերով, և աշխարհը հասկանա` ինչքանով է կարևորվում ՀԱԿ-ի պայքարը և ինչ նպատակներ է առհասարակ հետապնդում հայաստանյան ամենաակտիվ ընդդիմությունը»,- ասաց նա:

ՍԴՀԿ ատենապետի խոսքով, ՀԱԿ-ի` եվրոպական կառույցների հետ հանդիպումների արդյունավետությունն ավելի ուշ կերևա, բայց անտեսել նման կապերն ու հանդիպումները՝ ՀԱԿ-ը չի կարող:
«Մենք շատ լավ գիտենք, թե աշխարհն ինչ ազդեցություն ունի Հայաստանի նման երկրների վրա: Մենք պետք է հասկանանք, որ գերտերությունների` մեր երկրի նկատմամբ ազդեցությունը փոքր պետք է լինի, սակայն կառույցների հետ հարաբերությունները չենք կարող անտեսել: Սա բնական ընթացք է և միանշանակ արդյունք է տալու նաև ներքաղաքական իրավիճակի պատկերը տեսանելի և մեր պայքարն ավելի արդյունավետ դարձնելու առումով: Վստահ եմ, որ վերջնական արդյունքում մենք հասնելու ենք հաղթանակի և կարողանալու ենք եվրոպական կառույցների հետ կապերն ամրապնդել»,- ամփոփեց Լյուդմիլա Սարգսյանը:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.