вторник, 8 ноября 2011 г.

Սերժ Սարգսյանը մաքրում է թիկունքը. ՀԱԿ ներկայացուցիչ

p1«Հայելի» ակումբի այսօրվա հյուրերն էին ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը և Հայ ազգային կոնգրեսից` Գուրգեն Եղիազարյանը:
Անդրադառնալով պաշտոնանկությունների վերջին դեպքերին՝ Գուրգեն Եղիազարյանը նշեց. «Այս պաշտոնանկությունները, մասնավորապես՝ ոստիկանապետի, մի քիչ ուշացած էր. գտնում եմ, որ նրա տեղը խորհրդականի աթոռը չէր: Նա պետք է այլ տեղ լիներ: Ես չեմ կարող Վլադիմիր Գասպարյանին համեմատել Ալիկ Սարգսյանի հետ, քանի որ Վ. Գասպարյանը գոնե մասնագետ է»:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի պաշտոնափոխությանը, Գ. Եղիազարյանը նշեց՝ ուրեմն խնդիր կա լուծելու. «Սերժ Սարգսյանը մաքրում է թիկունքը, քանի որ Հայաստանը լրջագույն խնդիրների առջեւ է կանգնելու: Իսկ փեսան պաշտոնանկ արվեց այն պատճառով, որպեսզի հերթական բլեֆը կիրառվի: Այսինքն՝ իշխանությունը գնում է ինքնաոչնչացման, և միակ ելքը արտահերթ ընտրություններն են»:

Մկրտիչ Մինասյանը նկատեց, որ Ս. Սարգսյանը խնդիր է դրել ավելի կազմակերպված ընտրություններ անցկացնելու, սակայն կարող են լինել ուժեր, որոնք հենց այժմ կասեն, թե ընտրություններն անօրինական են. «Հովիկ Աբրահամյանը ինքն է առաջարկել թողնել պաշտոնը, որպեսզի ավելի մեծ ժամանակ հատկացնի շտաբի աշխատանքներին: Միքայել Մինասյանը շատ զարգացած, պատրաստված երիտասարդ է: Շտաբի ղեկավարի տեղակալը պետք է լինի պրոֆեսիոնալ, պատրաստված, գիտակ, այնպես որ՝ հրահանգները տեղ հասցնել է պետք: Մեր գերխնդիրը դա է: Իսկ ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի իր ծրագրերը իրականացնի»:
Գ. Եղիազարյանը հիշեցրեց, թե վերջին ամիսներին ինչ թափ է առել արտագաղթը: Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանին, ապա նա նշեց. «Լավ կլինի՝ երբ Ս. Սարգսյանը պաշտոնին չլինի, ՀՀԿ-ականները գովաբանեն փեսային: Այդ ժամանակ նոր ձեռքներս կբարձրացնենք...»:
Միքայել Մինասյանը նշեց՝ պետք է ընդունենք, որ այսօր կան երիտասարդներ, ովքեր վերլուծական ուղեղ ունեն, կազմակերպչական կարողություններ, ոչ միայն ՀՀԿ-ում, այլև մյուս ուժերում` պետք է ընդունել, նրանց աջակցել:

http://1in.am/arm/armenia_politics_41481.html

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.