среда, 2 ноября 2011 г.

Սերժ Սարգսյանը փորձում է վնասազերծել Ռոբերտ Քոչարյանին

e623f7ab74127e702c2c2b6270096df9Այս ռեստավրացիոն քայլերով Սերժ Սարգսյանը որեւէ բարեփոխում չի կարող իրականացնել, ընդամենը կասեցնում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը. yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով վերջին կադրային վերադասավորումների մասին, ասաց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը:

Նրա դիտարկմամբ` բոլոր մարդիկ, ովքեր այսօր հրաժարական են տալիս, իշխանության մեջ Ռոբերտ Քոչարյանի հիմնասյուներն էին, որոնց միջոցով նա հնարավորություն ուներ նորից վերադառնալու մեծ քաղաքականություն` 2013թ. նախագահական ընտրություններում ակնկալելով ռեվանշ վերցնել Սերժ Սարգսյանի նկատմամբ:

«Սերժ Սարգսյանը փորձում է վնասազերծել Ռոբերտ Քոչարյանին դեռ պառլամենտական ընտրություններում` բոլոր հնարավորություններից զրկելով այն քաղաքական ուժերին, որոնց հետ համագործակցում է Քոչարյանը եւ որոնց միջոցով կարող էր պառլամենտականում մեծ դերակատարություն ունենալ` ակնկալելով սկզբում վարչապետություն, իսկ 2013-ին` նաեւ նախագահություն: Այսինքն` Սերժ Սարգսյանն այս քայլով փորձում է չեզոքացներ եւ բացառել Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն»,- նշեց ընդդիմության ներկայացուցիչը:

Նրա խոսքով` զուգահեռաբար Սերժ Սարգսյանը նաեւ փորձում է տպավորություն ստեղծել` իբր մաքրվում է իշխանական հատվածի այն վարկաբեկված անձանցից, որոնք ժողովրդի կողմից անընդունելի են, այսինքն` փորձում է ցույց տալ, որ ինքը կառուցողական է: Ամեն դեպքում, Լ. Սարգսյանի համոզմամբ` Սերժ Սարգսյանի թիվ մեկ խնդիրը Ռոբերտ Քոչարյանի վերադարձը կասեցնելն է: «Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք մինչեւ ուղն ու ծուծը խրված են կոռուպցիայի մեջ եւ որոնց դեմ Սերժ Սարգսյանը միանշանակ ունի փաստարկներ` հանցագործ անցյալի ու ներկայի հետ կապված, եւ դժվար թե նրանք համարձակվեն ընդվզել այս ամենի դեմ: Բայց դա դեռեւս չի նշանակում, որ Սերժ Սարգսյանն ունի այն կադրային բազան, որով կարող է փոխարինել այդ մարդկանց, որովհետեւ շրջապատն աղտոտված է եւ բոլոր նրանք, ովքեր կփոխարինեն այդ մարդկանց, հաստատ ավելի լավը չեն»,- հավելեց ՀԱԿ ներկայացուցիչը:

http://www.yerkir.am/am/news/15083.htm

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.