суббота, 12 ноября 2011 г.

Վարչապետին ոչ սթափ վիճակում տեսնելով՝ ամոթ և ցավ ապրեցի. ՍԴՀԿ ատենապետ

Marti-1,2010.Hanrahavaq ert_thumbՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գնահատելով վարչապետի ելույթը, որտեղ նա ոչ սթափ վիճակում է, արձագանքեց. «Առաջին զգացողությունը, որ ունեցա, դա ամոթի զգացողությունն էր, որ երկրի գործադիր մարմնի ղեկավարը, երկրի 2-րդ դեմքը անսթափ վիճակով ներկայանա երիտասարդությանը և դեռ փորձի ինչ-որ մտքեր արտահայտել՝ փորձելով համոզել, թե այս երկրում ամեն ինչ նորմալ է, և այս երկրում երիտասարդը օրինակներ ունի, որին պետք է ընդօրինակի:
Ավելին՝ ցավ ապրեցի, երբ վարչապետը ասաց, թե մենք մոտ ապագայում այնպիսի երիտասարդներ ենք ունենալու, որոնք աշխարհին տարբեր ծառայություններ են մատուցելու: Դրանով նա ակամայից հաստատեց այն քաղաքական գիծը, որ տանում է այսօր գործող իշխանությունը: Այսինքն՝ մենք ստեղծում ենք ապագա ունեցող երիտասարդներ, որոնք իրենց ապագան դրսում պետք է կերտեն և ծառայեն այդ երկրներին»:

Լյուդմիլա Սարգսյանը հիշեց վարչապետի այն հարցազրույցը, որտեղ վարչապետը ասում էր, որ այո՛, արտագաղթը, որպես երևույթ, կա Հայաստանում, իսկ ինչ է, ինչի մենք պետք է կանխենք դա: «Այսինքն՝ մենք պատրաստում ենք մարդիկ, որոնք պետք է ծառայեն ոչ թե մեր երկրին, այլ պետք է ծառայեն աշխարհին և տրանսֆերտների միջոցով մեր երկրին ողորմություն մատուցեն: Գործ ունենք մի մարդու հետ, որը իրականում ազգադավ քաղաքականություն է վարում: Որը իրականում վատագույն օրինակն է մեր երկրի երիտասարդի համար:
Այսկերպ և իրենց օրինակով այս իշխանությունները մեր երկրի ապագան սպանում են: Օր առաջ մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ բացասական ազդեցությունից ազատենք մեր երկիրը: Ոտքի պետք է հանենք հենց նույն դահլիճում գտնվող երիտասարդին, որը պետք է ասի՝ դու ինձ համար օրինակ չես կարող հանդիսանալ և դու այս ազգի խայտառակությունն ես»:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.