«Ոստիկանապետի պաշտոնանկությունը ուշացած էր. նա ուրիշ տեղում հիմա պիտի հայտվեր, ոչ թե նախագահի խորհրդականի պաշտոնում»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը:
«Ալիկ Սարգսանը ճկուն էր ու լուրջ արդյունքների հասավ մեծ փողեր լվանալու հարցում։ Մարգար Օհանյանը երեք տարի շարունակ լկտիաբար թալանում էր երկիրը, իր ղեկավարը չի՞ տեսել դա։ Հիմա գնալու է խորհրդական, որ լավ խորհուրդնե՞ր տա»,- տարակուսեց Եղիազարյանը:
Ինչ վերաբերում է նոր ոստիկանապետի նշանակմանը, ապա ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ նախկին և ներկա ոստիկանապետերն անհամեմատելի են. Վովա Գասպարյանը մասնագետ է, իսկ Ալիկ Սարգսյանը` ոչ:
Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից Միքայել Մինասյանի հրաժարականը և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի սպասվող հրաժարականը Եղիազարյանը համարում է «հերթական բլեֆ». «Մեր երկրում, երբ ընտրությունների ելքը որոշվում է մի քանի ժամում, ԱԺ պաշտոնից հանել ու տանել նախընտրական շտաբի ղեկավար` եփած հավի ծիծաղը կգա: Պարզապես այս պաշտոնանկությամբ Սերժ Սարգսյանը խնդիր ուներ լուծելու, մասնավորապես` մաքրել թիկունքը»,- նշեց Եղիազարյանը:
«Իշխանական բուրգը փտած է և գնում է ինքնաոչնչացման»,- համոզված է Գուրգեն Եղիազարյանը:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.